User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Հայկական բլոգների ու Ֆեյսբուքի գալստյան մասին

  1. #16
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, բայց, ասենք, նույն ձևով պիտի հետաքրքիր կարդացվեն նաև ֆորումային գրառումները, ֆեյսբուքյան ստատուսները և այլն, այսինքն՝ ցանկացած բան, որ ներկայացվում ա հանրության ուշադրությանը։ Ես որ գրել էի՝ պետք չի չափից դուրս լուրջ վերաբերվել բլոգին, նկատի չունեի, թե նշանակություն չունի՝ ոնց ես գրում։ Ես կասեի՝ հենց բլոգի դեպքում ամենաշատը նշանակություն ունի, թե ոնց ես գրում, նույնիսկ ավելի շատ, քան՝ թե ինչ ես գրում, որովհետև եթե հարցը զուտ ինֆորմացիան լիներ, կարծում եմ՝ ինֆորմացիայի պակաս առանձնապես չկա ինտերնետում, ու զուտ չոր ինֆորմացիան մարդիկ սովորաբար բլոգներում չեն փնտրում, այլ դրա համար ավելի համապատասխան պլատֆորմներում։ Բլոգն, իմ կարծիքով, անկախ բովանդակությունից, մի տեսակ ավելի մտերմիկ մթնոլորտ ա ապահովում, ի տարբերություն մի շարք այլ ինտերնետային տիրույթների։ Ու հատկապես հաշվի առնելով, որ հիմա բլոգների դարն ինչ–որ առումով անցել ա, ու փոխարենը եկել ա սոց. ցանցերի դարը, բլոգից պահանջները համապատասխանաբար ավելի շատ են. եթե հետաքրքիր չկարդացվի, չի գոյատևի։
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    SWTS

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Է ո՞վ ա քեզ խանգարում բացել բլոգ, շոշափել էնպիսի հարցեր, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։
    Բլոգի կայֆն էն ա, որ դա ամեն մարդու անձնական տիրույթն ա ու ինչ ուզում, անում ա էնտեղ։ Մարդ կա մենակ նկար ա պոստում, մարդ կա երեք նախադասություն ա գրում, մարդ կա տասը էջանոց գրառումներ ա անում։ Հետաքրքրում ա, կարդա, չի հետաքրքրում, անցի առաջ․ ոչինչ, մի ուրիշին կհետաքրքրի։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (15.11.2017), Ուլուանա (15.11.2017)

  4. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    Ես չասեցի՝ նույնն ա, ինչ ֆեյսբուքյան ստատուսը, ընդամենը նկատի ունեի, որ հետաքրքրելու, դուր գալու համար երկուսն էլ պիտի հետաքրքիր գրված լինեն, եթե բացառենք խծբ–ն, որով պայմանավորված կարող ա շատերը լայքեն՝ անկախ նրանից՝ հետաքրքիր են համարում, թե չէ։ Իսկ ո՞վ ասեց, թե մեր բլոգներում ամբողջ օրն իրար գլուխ ենք շոյում, նույնիսկ ամենաանմեղ թեմաներով գրառումների տակ էլ համարյա միշտ լինում են տարակարծություններ, հաճախ՝ նաև քննարկումներ։ Լավ չես փորփրել, եթե մենակ էդ մեկն ես գտել. բոլորիս բլոգներում էլ կան հետաքրքիր բանավեճեր առաջացրած գրառումներ՝ անկախ նրանից, թե գրառումն առանձին վերցված ինչ բնույթի ա կամ ինչպես ա գրված։ Մյուս կողմից էլ՝ ո՞վ ա ասել, թե բլոգում պարտադիր քննարկումներ ու բանավեճեր առաջացնող գրառումներ պիտի լինեն, որ հետաքրքիր լինի։ Ուրիշ բան, եթե անձամբ դու բլոգ կարդալիս մենակ դա ես փնտրում։ Բայց ընդհանրապես մարդիկ շատ տարբեր նախընտրություններ ունեն էդ առումով, ու, ինչքան նկատել եմ, մարդկանց մեծ մասը զուտ մի տեսակի գրառումներով չի հետաքրքրված, այլ տարբեր։ Իհարկե, շատ դեպքերում, ինչպես արդեն ասեցի, կարևոր ա, թե ասելիքն ինչքանով ա հետաքրքիր ներկայացված։ Ընդհանրապես եթե խորանանք, քննարկումների ու բանավեճերի պլատֆորմը ֆորումն ա, ոչ թե բլոգը, բլոգն ավելի շատ պատմողական ա, քան քննարկողական, ուրիշ բան, որ ֆորմատը թույլ ա տալիս համարյա ամեն տիպի գրառումներ ու դրանց համապատասխան զարգացում՝ քոմենթներում։ Մեկը ես, օրինակ, կարող եմ հաճույքով մասնակցել բլոգային գրառման տակ ծավալված քննարկումներին ու բանավեճերին, եթե ինձ հետաքրքրում են, բայց ինձ համար շատ ավելի հետաքրքիր ա կարդալ պատմողական բնույթի գրառումներ, անձնական դիտարկումներ, որոնք պարտադիր չի, որ թեժ քննարկումներ առաջացնեն։ Ինձ համար մարդու բլոգն իր դեմքն ա, իր տունը, իր կենսագրությունը, անձնական փորձը և այլն, ու ճիշտն ասած՝ զուտ քննարկում ծավալելու նպատակով արված անդեմ գրառումներն ինձ համար որպես բլոգային գրառում էնքան հետաքրքիր ու արժեքավոր չեն, որովհետև բլոգում ես նախ և առաջ փնտրում եմ մարդուն, իսկ քննարկումների համար ավելի շուտ կմտնեմ ֆորում, ու եթե ինչ–որ թեմա հետաքրքրի, ու արդեն բացված չլինի, կբացեմ, կքննարկեմ։

    Իսկ ուսուցողական, մասնագիտական ուղղվածության բլոգներն ուրիշ դեպք են, դրանք էլ, բնականաբար, կախված ոլորտից ու ներկայացման ձևից, ոճից՝ կարելի ա մեծ հետաքրքրությամբ ու հետևողականությամբ կարդալ կամ՝ հակառակը։ Ամեն դեպքում բոլորս գտնում ու կարդում ենք էն, ինչ մեզ ա հետաքրքրում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.11.2017, 02:16:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (15.11.2017), Բարեկամ (15.11.2017)

  6. #19
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    Ինձ հղում տվեցին, որ էստեղ քննարկում ա գնում բլոգագրության մասին։
    Եկա, ասեմ, որ բլոգը պարտադիր չի, որ մտածելու նյութ տա, կամ բոլոր տեսակի հետաքրքրությունների ու ճաշակի տեր մարդկանց համար կարդալիք + մտածելիք ապահովի։ Ու ընդհանրապես, բլոգավարությունը պարտադիր չի, որ որևէ պարտավորություն ունենա ընթերցողի հանդեպ, դա գրելու անձնական տարածք ա, որը բաց ա ընթերցողի առաջ՝ կարդալու, մեկնաբանելու, եթե բլոգի հեղինակն այդպես կամենա, ի տարբերություն ֆորումների, որոնք կոչված են թեմա ու քննարկում զարգացնելու։ Իսկ ի տարբերություն ֆեյսբուքյան ստատուսների, սա ասածիդ պես աչք չի խոթում՝ ակամա կարդալու, այլ միայն հետաքրքրվածներն են հետևում։ Եվ նաև, ի տարբերություն ստատուսների, բլոգային գրառումները պահպանվում են արխիվի ձևով՝ որպես տարեգրություն, ու դա կարևոր ա հատկապես, երբ որպես օրագիր ես վարում բլոգդ։ Ու վերջապես, բլոգի գրառումները իմաստալից և արժեքավոր են հիմնականում հեղինակի համար և կարող են ոչինչ չնշանակել ընթերցողի համար, և դա նորմալ ա։ Թեև նույնիսկ առօրեական, քննարկման նյութ չապահովող գրառումներն էլ կարող են հետաքրքրել այս կամ այն մարդուն, կախված հետաքրքրվածության ոլորտից։ Ես, օրինակ, ուրիշների առօրեական օրագրային գրառումները, որ ոչ մի թեմա առաջ չեն քաշում, հաճույքով ընթերցում եմ՝ վերցնելով ինձ հետաքրքրողը։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.11.2017), StrangeLittleGirl (15.11.2017), Ուլուանա (15.11.2017)

  8. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։

    Վերջերս մեկի խորհրդով մի նոր հայկական սոցիալական ցանց հայտնաբերեցի՝ թութ․հայ-ը։ Էստեղի կարճլիկ գրառումները ոչ թե թվիթ են կոչվում, այլ թութ
    Տարածքը ոնց որ թե ակտիվությամբ աչքի չի ընկնում, բայց հետաքրքիր էր մի քիչ թափառելն էնտեղ ու ծանոթ դեմքեր գտնելը։ Մեր @Progart-ին էլ տեսա ("archive")՝ իր դասական ուղղագրությամբ, չնայած վերջին թութը ահագին հին էր, մարտ ամսին էր արել։
    Ադմինն էլ Նորայր Չիլինգարյանն է ("կողմնակի"), որին կարծեմ livejournal-ից գիտեմ, համենայնդեպս դեմքը շատ ծանոթ էր (ինտերնետում մի քիչ քչփորեցի), ու տարիների ընթացքում ոնց որ թե հեչ չէր փոխվել։
    Ծանո՞թ եք էդ սոցիալական ցանցին։

  9. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։
    Իմ բլոգը դեռ ակտիվ ա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.11.2020)

  11. #22
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ բլոգը դեռ ակտիվ ա
    ԿՄ-ում ու Wordpress-ում վերջին գրառումը հոկտեմբերի 19-ին արվածն էր, չէ՞, դա տեսել եմ։ Դե ակտիվ ասելով՝ նկատի ունեի ավելի ակտիվ գործածումը։
    Կարծեմ, մի ուրիշ բլոգ էլ ունեիր, չէ՞։

  12. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿՄ-ում ու Wordpress-ում վերջին գրառումը հոկտեմբերի 19-ին արվածն էր, չէ՞, դա տեսել եմ։ Դե ակտիվ ասելով՝ նկատի ունեի ավելի ակտիվ գործածումը։
    Կարծեմ, մի ուրիշ բլոգ էլ ունեիր, չէ՞։
    Դե արդեն երկու ամիս ա ամբողջ հայությունն ա պարալիզացված։ Չէ, wordpress-ն ա ակտիվ բլոգս։ Կսկսեմ նորից թարմացնել, երբ էս պարալիզվածությունն անցնի։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.11.2020)

  14. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվ բլոգեր կա՞ն դեռ․ էլ աչքովս չեն ընկնում։
    ԲլոգՆեր: Բլոգերը բլոգ գրողն ա :

    Ես էլ կամ: Ճիշտ ա, պատերազմական շրջանում բան չեմ գրել, բայց մինչև էդ գրում էի պարբերաբար: Շուտով էլի կսկսեմ գրել: Բարեկամն էլ կա: Ինքն էլ վերջերս չի գրել, բայց մինչև էդ գրում էր: Սրտիկն էլ կա (Նարինեն): Ճիշտն ասած` ես հիմա հիմնականում մի քանի ակումբցիների բլոգներին եմ հետևում (բաժանորդագրված եմ, ու որ նոր գրառում են անում, մեյլիս տեղեկացում ա գալիս), մյուսները կարծեմ չեն էլ գրում հիմնականում (դե, բոլորը հիմա ՖԲ-ում են ակտիվ, բլոգն անտեսել են վաղուց), մենակ, ասենք, տարին մեկ կարող ա մեկը մի գրառում անի: Էդ էլ իմանում եմ, որովհետև LiveJournal-ից տենց դեպքերում տեղեկացում եմ ստանում որպես ինչ-որ արտասովոր իրադարձություն, ասում ա` ձեր բլոգային ընկեր էսինչը երկար ժամանակ չգրելուց հետո առաջին անգամ գրառում ա արել , թե չէ` ոչ էլ կիմանայի, որ գրում են, լրահոս նայելը վաղուց թարգել եմ, իրենց էլ հատուկ բաժանորդագրված չեմ:

    Ես երեք բլոգ ունեմ. LiveJournal-ի ու Wordpress-ի հիմնական բլոգներս, որոնք նույնն են, ուղղակի հիմնականում ամեն մեկը տարբեր լսարան ունի, մեկ էլ ստեղծագործական բլոգս, որտեղ մենակ աշխատանքներս եմ դնում ու էդ թեմայով գրառումներ անում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.11.2020), Srtik (01.12.2020)

  17. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թութ.հայը մտա, մի քիչ ֆռֆռացի. ինձ համար շատ անսովոր միջավայր էր, մի տեսակ խառնաշփոթ (ես թվիթերում էլ չկամ, չի ձգում), գրառումներն էլ, ինչքան աչքովս ընկան, առանձնապես հետաքրքիր չէին ինձ համար: Բլոգն ինձ համար ամեն դեպքում շատ ավելի հաճելի ու հարմարավետ տեղ ա, նաև` բլոգում գրելիս հիմնականում նպատակ կա իմաստալից բան գրելու, իսկ էդ ոտի վրա գրած մտքերը հազվադեպ են հետաքրքիր ու իմաստալից լինում, ինչպես որ, ասենք, ֆեյսբուքում օրական բազմաթիվ ստատուսներ գեներացնողների գրածները:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (30.11.2020)

  19. #27
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տելեգրամի որոշ չենլներ կան, որ բլոգի տեղ կանցնեն, օրինակ էլմոյինը։
    The cake is a lie.

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.11.2020), John (30.11.2020), մարդ եղած վախտ (30.11.2020)

  21. #28
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:
    Սամ ջան, վերջին տարիներին բլոգս չեմ թարմացրել ու ահագին հեռացել եմ բլոգերությունից (չնայած ուրիշներինը դեռ երբեմն կարդում եմ)։ Եթե մի օր նորից ակտիվանամ, անպայման կուղարկեմ քեզ հղումը։
    Շնորհակալություն հետաքրքրվելու համար։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.11.2020)

  23. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ ջան, Բյուր ջան, ձեր բլոգների հղումը կտա՞ք:
    http://byurakn.wordpress.com

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Տելեգրամի որոշ չենլներ կան, որ բլոգի տեղ կանցնեն, օրինակ էլմոյինը։
    Տելեգրամ ասելով լավ հիշացրեցիր։
    Արցախի հարցով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս հետևել Վարուժան Գեղամյանին ու Էդգար Էլբակյանին, երկուսն էլ հրաշալի մասնագետներ են։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.11.2020), Աթեիստ (30.11.2020)

  25. #30
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես հայկական միջավայրում (ու ոչ միայն) կարծես բլոգերին փոխարինելու են գալիս տելեգրամ ալիքները։ Լիքը մասնագիտական, թեմատիկ ու զուտ անհատական ալիքներ կան։ Ընդ որում հիմա ալիքի գրառումների տակ քոմենթելու հնարավորություն էլ ա ստեղծվել ու դրանով կարելի ա ասել դառնում ա լիարժեք բլոգի փոխարինիչ։ Միակ թերությունը երևի էն ա, որ google–ը չի ինդեքսավորում ու գուգլելով ինչ–որ մեկի Տելեգրամ ալիքի վրա չես ընկնի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.11.2020), Ուլուանա (30.11.2020)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ԶԼՄ-ների,մասնավորապես հեռուստատեսության մասին
    Հեղինակ՝ Մարդ աստծո, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2017, 02:54
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.12.2009, 23:14
  3. Անհրաժեշտ է ռեֆերատ հայկական եկեղեցիների մասին
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.06.2008, 12:34
  4. Նարեկ Գալստյան կամ մենք...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.11.2007, 09:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •