Ուլուանա-ի խոսքերից
Դե հա, բայց, ասենք, նույն ձևով պիտի հետաքրքիր կարդացվեն նաև ֆորումային գրառումները, ֆեյսբուքյան ստատուսները և այլն, այսինքն՝ ցանկացած բան, որ ներկայացվում ա հանրության ուշադրությանը։ Ես որ գրել էի՝ պետք չի չափից դուրս լուրջ վերաբերվել բլոգին, նկատի չունեի, թե նշանակություն չունի՝ ոնց ես գրում։ Ես կասեի՝ հենց բլոգի դեպքում ամենաշատը նշանակություն ունի, թե ոնց ես գրում, նույնիսկ ավելի շատ, քան՝ թե ինչ ես գրում, որովհետև եթե հարցը զուտ ինֆորմացիան լիներ, կարծում եմ՝ ինֆորմացիայի պակաս առանձնապես չկա ինտերնետում, ու զուտ չոր ինֆորմացիան մարդիկ սովորաբար բլոգներում չեն փնտրում, այլ դրա համար ավելի համապատասխան պլատֆորմներում։ Բլոգն, իմ կարծիքով, անկախ բովանդակությունից, մի տեսակ ավելի մտերմիկ մթնոլորտ ա ապահովում, ի տարբերություն մի շարք այլ ինտերնետային տիրույթների։ Ու հատկապես հաշվի առնելով, որ հիմա բլոգների դարն ինչ–որ առումով անցել ա, ու փոխարենը եկել ա սոց. ցանցերի դարը, բլոգից պահանջները համապատասխանաբար ավելի շատ են. եթե հետաքրքիր չկարդացվի, չի գոյատևի։
Էջանիշներ