User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հայկական բլոգների ու Ֆեյսբուքի գալստյան մասին

  1. #16
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,244
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, բայց, ասենք, նույն ձևով պիտի հետաքրքիր կարդացվեն նաև ֆորումային գրառումները, ֆեյսբուքյան ստատուսները և այլն, այսինքն՝ ցանկացած բան, որ ներկայացվում ա հանրության ուշադրությանը։ Ես որ գրել էի՝ պետք չի չափից դուրս լուրջ վերաբերվել բլոգին, նկատի չունեի, թե նշանակություն չունի՝ ոնց ես գրում։ Ես կասեի՝ հենց բլոգի դեպքում ամենաշատը նշանակություն ունի, թե ոնց ես գրում, նույնիսկ ավելի շատ, քան՝ թե ինչ ես գրում, որովհետև եթե հարցը զուտ ինֆորմացիան լիներ, կարծում եմ՝ ինֆորմացիայի պակաս առանձնապես չկա ինտերնետում, ու զուտ չոր ինֆորմացիան մարդիկ սովորաբար բլոգներում չեն փնտրում, այլ դրա համար ավելի համապատասխան պլատֆորմներում։ Բլոգն, իմ կարծիքով, անկախ բովանդակությունից, մի տեսակ ավելի մտերմիկ մթնոլորտ ա ապահովում, ի տարբերություն մի շարք այլ ինտերնետային տիրույթների։ Ու հատկապես հաշվի առնելով, որ հիմա բլոգների դարն ինչ–որ առումով անցել ա, ու փոխարենը եկել ա սոց. ցանցերի դարը, բլոգից պահանջները համապատասխանաբար ավելի շատ են. եթե հետաքրքիր չկարդացվի, չի գոյատևի։
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    LiBi

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,055
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Է ո՞վ ա քեզ խանգարում բացել բլոգ, շոշափել էնպիսի հարցեր, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։
    Բլոգի կայֆն էն ա, որ դա ամեն մարդու անձնական տիրույթն ա ու ինչ ուզում, անում ա էնտեղ։ Մարդ կա մենակ նկար ա պոստում, մարդ կա երեք նախադասություն ա գրում, մարդ կա տասը էջանոց գրառումներ ա անում։ Հետաքրքրում ա, կարդա, չի հետաքրքրում, անցի առաջ․ ոչինչ, մի ուրիշին կհետաքրքրի։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (15.11.2017), Ուլուանա (15.11.2017)

  4. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,006
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    Ես չասեցի՝ նույնն ա, ինչ ֆեյսբուքյան ստատուսը, ընդամենը նկատի ունեի, որ հետաքրքրելու, դուր գալու համար երկուսն էլ պիտի հետաքրքիր գրված լինեն, եթե բացառենք խծբ–ն, որով պայմանավորված կարող ա շատերը լայքեն՝ անկախ նրանից՝ հետաքրքիր են համարում, թե չէ։ Իսկ ո՞վ ասեց, թե մեր բլոգներում ամբողջ օրն իրար գլուխ ենք շոյում, նույնիսկ ամենաանմեղ թեմաներով գրառումների տակ էլ համարյա միշտ լինում են տարակարծություններ, հաճախ՝ նաև քննարկումներ։ Լավ չես փորփրել, եթե մենակ էդ մեկն ես գտել. բոլորիս բլոգներում էլ կան հետաքրքիր բանավեճեր առաջացրած գրառումներ՝ անկախ նրանից, թե գրառումն առանձին վերցված ինչ բնույթի ա կամ ինչպես ա գրված։ Մյուս կողմից էլ՝ ո՞վ ա ասել, թե բլոգում պարտադիր քննարկումներ ու բանավեճեր առաջացնող գրառումներ պիտի լինեն, որ հետաքրքիր լինի։ Ուրիշ բան, եթե անձամբ դու բլոգ կարդալիս մենակ դա ես փնտրում։ Բայց ընդհանրապես մարդիկ շատ տարբեր նախընտրություններ ունեն էդ առումով, ու, ինչքան նկատել եմ, մարդկանց մեծ մասը զուտ մի տեսակի գրառումներով չի հետաքրքրված, այլ տարբեր։ Իհարկե, շատ դեպքերում, ինչպես արդեն ասեցի, կարևոր ա, թե ասելիքն ինչքանով ա հետաքրքիր ներկայացված։ Ընդհանրապես եթե խորանանք, քննարկումների ու բանավեճերի պլատֆորմը ֆորումն ա, ոչ թե բլոգը, բլոգն ավելի շատ պատմողական ա, քան քննարկողական, ուրիշ բան, որ ֆորմատը թույլ ա տալիս համարյա ամեն տիպի գրառումներ ու դրանց համապատասխան զարգացում՝ քոմենթներում։ Մեկը ես, օրինակ, կարող եմ հաճույքով մասնակցել բլոգային գրառման տակ ծավալված քննարկումներին ու բանավեճերին, եթե ինձ հետաքրքրում են, բայց ինձ համար շատ ավելի հետաքրքիր ա կարդալ պատմողական բնույթի գրառումներ, անձնական դիտարկումներ, որոնք պարտադիր չի, որ թեժ քննարկումներ առաջացնեն։ Ինձ համար մարդու բլոգն իր դեմքն ա, իր տունը, իր կենսագրությունը, անձնական փորձը և այլն, ու ճիշտն ասած՝ զուտ քննարկում ծավալելու նպատակով արված անդեմ գրառումներն ինձ համար որպես բլոգային գրառում էնքան հետաքրքիր ու արժեքավոր չեն, որովհետև բլոգում ես նախ և առաջ փնտրում եմ մարդուն, իսկ քննարկումների համար ավելի շուտ կմտնեմ ֆորում, ու եթե ինչ–որ թեմա հետաքրքրի, ու արդեն բացված չլինի, կբացեմ, կքննարկեմ։

    Իսկ ուսուցողական, մասնագիտական ուղղվածության բլոգներն ուրիշ դեպք են, դրանք էլ, բնականաբար, կախված ոլորտից ու ներկայացման ձևից, ոճից՝ կարելի ա մեծ հետաքրքրությամբ ու հետևողականությամբ կարդալ կամ՝ հակառակը։ Ամեն դեպքում բոլորս գտնում ու կարդում ենք էն, ինչ մեզ ա հետաքրքրում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.11.2017, 02:16:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (15.11.2017), Բարեկամ (15.11.2017)

  6. #19
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,681
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի, որ նույնն ա ինչ ֆեյսբուքյան ստատուսը, կամ ֆորումային գրառումը։ Ինչպես ինքդ նշերցիր բլոգների դարն անցնում ա։ Ասենք ստատուսը գրեցիր, ունես հարյուր հատ ընկեր, որից հիսունը կարդաց, քսանը հավանեց, անցան առաջ, տո յեսծ, կա մարդկանց որոշակի զանգված, որ հաստատ պարպերաբար կկարդա։ Կամ ֆորումում քեզ չհետաքրքրող ինֆոյի կողքով անցնում ես, բայց ֆորումը չես լքում։ Իսկ բլոգ մտնողը, պետք ա երկրորդ անգամ էլ ուզենա գա։
    Մտերմիկ մթնոլորտը լավ բան ա, բայց կոնֆրոնտացիա, շարժում, զարգացում չկա, ասինք խոսինք, իրար գլուխ շոյեցինք անցանք, սուր անկյունները շրջանցելով։ Մեկ մեկ տենց բաներ էլ ա պետք։ Շոշափել թեմաներ, որոնց մասին մնացածը քո կարծիքը կարող ա չկիսեն։ Օրինակ Ուրիշի բլոգում Հետաքրքիր բանավեճ էր մի գրառման տակ։ Բայց էլի փորփրեցի, չգտա տենց բաներ։ Զուտ ինչ որ պատմողական բաներ են, որոնց տակ մյուսն իր նամնատիպ պատմություններն ա պատմում։ Ի՞նչ ա փոխում նմանատիպ գրառումը ընթերցողի համար։ Նյութ չի տալիս մտածելու։
    Ինձ հղում տվեցին, որ էստեղ քննարկում ա գնում բլոգագրության մասին։
    Եկա, ասեմ, որ բլոգը պարտադիր չի, որ մտածելու նյութ տա, կամ բոլոր տեսակի հետաքրքրությունների ու ճաշակի տեր մարդկանց համար կարդալիք + մտածելիք ապահովի։ Ու ընդհանրապես, բլոգավարությունը պարտադիր չի, որ որևէ պարտավորություն ունենա ընթերցողի հանդեպ, դա գրելու անձնական տարածք ա, որը բաց ա ընթերցողի առաջ՝ կարդալու, մեկնաբանելու, եթե բլոգի հեղինակն այդպես կամենա, ի տարբերություն ֆորումների, որոնք կոչված են թեմա ու քննարկում զարգացնելու։ Իսկ ի տարբերություն ֆեյսբուքյան ստատուսների, սա ասածիդ պես աչք չի խոթում՝ ակամա կարդալու, այլ միայն հետաքրքրվածներն են հետևում։ Եվ նաև, ի տարբերություն ստատուսների, բլոգային գրառումները պահպանվում են արխիվի ձևով՝ որպես տարեգրություն, ու դա կարևոր ա հատկապես, երբ որպես օրագիր ես վարում բլոգդ։ Ու վերջապես, բլոգի գրառումները իմաստալից և արժեքավոր են հիմնականում հեղինակի համար և կարող են ոչինչ չնշանակել ընթերցողի համար, և դա նորմալ ա։ Թեև նույնիսկ առօրեական, քննարկման նյութ չապահովող գրառումներն էլ կարող են հետաքրքրել այս կամ այն մարդուն, կախված հետաքրքրվածության ոլորտից։ Ես, օրինակ, ուրիշների առօրեական օրագրային գրառումները, որ ոչ մի թեմա առաջ չեն քաշում, հաճույքով ընթերցում եմ՝ վերցնելով ինձ հետաքրքրողը։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.11.2017), StrangeLittleGirl (15.11.2017), Ուլուանա (15.11.2017)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ԶԼՄ-ների,մասնավորապես հեռուստատեսության մասին
    Հեղինակ՝ Մարդ աստծո, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2017, 02:54
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.12.2009, 23:14
  3. Անհրաժեշտ է ռեֆերատ հայկական եկեղեցիների մասին
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.06.2008, 12:34
  4. Նարեկ Գալստյան կամ մենք...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.11.2007, 09:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •