Հիշո՞ւմ եք մեր բարեգործական ծրագիրը։ Գումար հավաքեցինք, օգնեցինք երեխաներին, ինչով կարող էինք։
Եկեք էսօր մի ուրիշ բարեգործություն անենք։
Ակումբի Քույր Քերրին մի քանի օր առաջ ավտովթարի է ենթարկվել։ Քանի որ ինքը ամրագոտիով կապված է եղել, ֆիզիկական վնասվածք չի ստացել։ Բայց քույրը կոտրել է ողնաշարը։ Վիրահատության արժեքը (500000 դրամ) փոխհատուցում է ԱՊՊԱ-ն։ Բայց քանի որ քայլել-չքայլելու հարց կար, իմպլանտներ են տեղադրել ողնաշարի վրա (որոնց քանակը դեռ հայտնի չի), որը ոչ մի ապահովագրական չի փոխհատուցում։ Իմպլանտը բավական թանկ արժե (1 իմպլանտի արժեքը 1200000 դրամ է)։
Տանը միայն Հասմիկն է աշխատում և այդ գումարը նրա վրա է։ Գումարը պետք է վճարեն երևի մի շաբաթից։
Եկեք հավաքվենք ու թեկուզ մեկ օրվա սուրճի կամ ընդմիջման գումարը փոխանցենք Հասմիկին։
Սա պարտադիր չէ, գումարի չափ էլ ֆիքսված չկա։ Օգնում է նա, ով ցանկանում է և ինչքան ցանկանում է։
Հաշվեհամարը մի ժամանակ Աթեիստը բացել է ակումբում գրական մրցույթ կազմակերպելու համար։
Այն հիմա դատարկ է և ամբողջությամբ կտրամադրվի Հասմիկի օգնությանը։ Ով կցանկանա, նրան մանրամասն հաշվետվություն կտամ (բացահայտ չեմ տեղադրի, որպեսզի ոչ ոք չհամեմատի իր փոխանցած գումարը մյուսինի փոխանցման հետ)։
Հաշվեհամարը՝
2050061562317002 (Ինեկոբանկ)
Գաբոյան Արտակ
ԱրՔա քարտի համար, որը կցված է նույն հաշվեհամարին՝
4578 8900 0013 3742
ARTAK GABOYAN
Անձամբ ես նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այս բարեգործությանը։
Էջանիշներ