User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Նոր համատեղ պատմվածք. Լուսանդրը սկսում է, Ջոնը՝ շարունակում, տեսիլքը՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.11.2017), boooooooom (25.10.2017), John (22.10.2017), Tiger29 (22.10.2017), Աթեիստ (22.10.2017), Գաղթական (22.10.2017)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնաշխարհիկ պատմություն

    Ահա և
    չնաշխարհիկ պատմությունը։ Նա այստեղ է՝ մեզ մոտ։ Հեռու աշխարհներից է եկել, լեռներ ձորեր է անցել։ Տե՛ս-տե՛ս՝ ի՜նչ ուրախ են նրա աչքերը՝ խոնարհ ու խաղաղությամբ լեցուն, չէ՞ որ ճանապարհին նա հանդիպել է... և ու՞մ, այո՛, այո՛, հանդիպել է նա մեզ։ Ժպտում է ահա, բայց գուցե հոգնա՞ծ է մի քիչ։ Ե՛կ հրավիրենք նրան շուրջը մեր համեստ խարույկի, թող մի քիչ մնա մեզ հետ, իսկ երբ բացվի այգը, հրաժեշտ կտա նա մեզ, որ շարունակի իր ճանապարհը։ Բայց քանի դեռ նա մեզ հետ է, այստեղ, եկ ուշք դարձնենք նրա պատմությանը։ Դե,՛ արագ, կրակին մի քանի կտոր չոր ճյուղ ավելացնենք, մեր աշխարհիկ հայացքներն ուղղենք աստղերին, ու...

    Լինում է, չի լինում...
    բայց սպասի՛ր՝ այդպես հեքիաթներն են սկսվում, իսկ չէ՞ որ սա իրական պատմություն է, հետո՞ ինչ, որ չնաշխարհիկ է։

    Եվ այսպես՝
    մութ պատերից այն կողմ, լուսնի ստվերից այս կողմ, մի երկիր է լինում՝ զմրուխտե ու մետաքսե մի աշխարհ, անծայրածիր ջրերով շրջատատված։ Ու կենտրոնում այս աշխարհի լինում է մի չնաշխարհիկ ապարանք՝ կայսեր Չին-չին-աչնի ապարանքը, որի նմանը չի լինում ամբողջ աշխարհում։ Կառուցված է լինում այն ամբողջովին... ո՛չ ո՛չ, ոչ թե կառուցված, այլ հյուսված... հյուսված է լինում մետաքսից, ճենապակուց ու վայրի ծաղիկների թերթիկներից։

    Հյուրեր են գալիս
    աշխարհի չորս ծայրերից, որ տեսնեն հիանան բնության ու բանականության այդ չնաշխարհիկ համադրությամբ։ Ու վերադառնալով իրենց երկրներ՝ ոգեշունչ ականատեսները բանաստեղծություններ ու գիտական աշխատություններ են գրում այդ հրաշքի մասին, արվեստի անմահ գործեր են ստեղծում, նորանոր գյուտեր հայտնագործում։

    Իսկ ոմանց
    նաև իրավունք է տրվում ներս թափանցելու ապարանքի սիրտը՝ սենյակների սենյակը, գաղտնախորհուրդ մի վայր, որտեղ ոտք դնողը և որտեղից դուրս եկողը այդուհետ կորցնում է խոսելու ընդունակությունը՝ մարդկային լեզուն, և իր կյանքի օրերին իր նմանակների հետ հաղորդակցվում է միայն մեղեդու հնչյուններով։

    Պետք է նշել,
    որ մուտքն այդ վայր թույլ է տրվում միայն մահամերձիկ հիվանդներին և կայսեր ի ծնե խուլ ու համր ախոռապան Պանին։ Հիվանդներն այդ սենյակից դուրս են գալիս բոլորովին ապաքինված, իսկ ախոռապան Պանը... է՜, երանի քեզ, Պան ախոռապան... չէ՞ որ դու երբեք չես ծերանում։ Ժողովրդի մեջ շշուկներ են տարածվում, որ ապարանքի այդ սենյակում ապրում է իրենց սրբազան ավանդության հերոսը՝ ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Էշ-էշ-իշուկը, որն իր բարեհունչ երգի մեղեդիներով սպեղանի է բերում հիվանդ հոգիներին և բժշկում նրանց հոգնած մարմինները։

    Բայց մի օր,
    ա՜խ, ինչու՞ եկավ այդ օրը։ Լույսը դեռ չբացված՝ կաթնագույն երկնքի ներքո, ախոռապան Պանն իրեն գցում է կայսեր ոտքերը ու հոնգուր-հոնգուր արտասվում։ Կայսր Շին-չին-աչին հասկանում է, որ ինչ-որ ահավոր բան է պատահել, պատվիրակություն է ուղարկում աշխարհի չորս ծայրեր և իմաստունների խորհուրդ հավաքում։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.10.2017), Mr. Annoying (23.10.2017), Sambitbaba (23.10.2017), Արէա (23.10.2017), Գաղթական (23.10.2017)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց արի
    ու տես, որ կայսեր սիրելին՝ Իմաստուն Կրիան, չի ներկայանում խորհրդին՝ առանց անգամ լուր ուղարկելու։ Կայսեր հարցումին ինչու տեղյակ չի պահել, Իմաստուն Կրիան, հետևյալ պատգամն է ուղարկում՝ փորագրված թզենու տերևի վրա ՝

    [ Մեջբերում John-ի խոսքերից]
    "Ճիշտ ես, պետք էր տեղյակ պահել, ուղղակի դեռ հույս ունեի, որ ինչ-որ հրաշքով ժամանակ ու տրամադրվածություն ի հայտ կգա ու ... "


    Ու ի հայտ եկան
    ժամանակ ու տրամադրվածություն։ Չէ ո՞ր չնաշխարհիկ պատմությունը հենց նրանով է չնաշխարհիկ, որ հրաշքներն այստեղ դառնում են իրականություն։

    Ու երբ
    Մտամոլոր ու գլխիկոր, շրջապատված բազում խորհրդականներով, աշխարհի չորս ծայրերից ժամանած, կայսր Չին-չին-ացին իր դառնացած ճակատագրի պատճառների պատճառն էր փնտրում ու փորփրում, բացվեց հանկարծ դուռն ապարանքի, ու բոլորն իրենց սեփական աչքերով տեսան այն, ինչ միայն ականջներն էին լսել, ու՞մ, այո՛, այո՛, հենց նրան, Իա-Իա-Իշուկին՝ Իմաստուն Կրիայի և Ախոռապան Պանի ուղեկցությամբ։

    Ու երգեց
    Իա-իա-Իշուկը ու երկնքից մի խնձոր ընկավ հենց ապարանքի ուղիղ մեջտեղը՝ հետևյալ փորագրությամբ՝

    [ Մեջբերում տեսիլք-ի խոսքերից]
    "Լավ կլիներ... Չէ՞ որ․․․"


    Ահա և
    չնաշխարհիկ պատնությունը։ Նա դեռ չի ավարտվել, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ աշխարհից աշխարհ։ Բայց ահա բացվում է այգը և նա մեզ հրաժեշտ է տալիս։ Դե՛, գնաս բարով, չնաշխարհիկ պատնություն։ Քեզ բարի ճանապարհ։
    Վերջին խմբագրող՝ Լուսանդր: 10.11.2017, 19:31:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեղին մուկիկի, Alphaone-ի և Լուսանդրի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.09.2017, 23:48
  2. ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 14.08.2017, 18:44
  3. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15
  4. Արձակ. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 09.02.2010, 12:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •