User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ուղերձներ Թոմասից

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    31

    Երբ դու փոքրիկ էիր,
    Վարագույրը, որը բաժանում էր այն, ինչ դու տեսնում էիր աչքերով,
    Եվ այն, ինչ տեսնում էր քո երևակայությունը, -
    Բարակ էր:
    Տարիների հետ այդ ծածկոցն ավելի էր հաստանում, -
    Մասնավորապես այն պատճառով, որ ծնողներդ ասում էին,
    Որ այդ աշխարհներից մեկն իրական է,
    Իսկ մյուսը պատրանքային:
    Դու՝ քո երեխաների հետ նույն կերպ մի վարվիր:
    Նրանք տեսնում են այն, ինչ դու քո գիտակցությամբ ճանաչել անկարող ես:
    Որովհետև չկա տարբերություն ֆիզիկական աշխարհի
    Եվ այն աշխարհի միջև, որը դու տեսնում ես, երբ աչքերդ ես փակում:
    Իրական չեն երկուսն էլ:
    Երեխաներն այդ գիտեն:
    Այդ պատճառով նրանք ընդունակ են, խաղալով,
    Մեկից մյուսն անցնել:
    Հենց դրանում է նրանց շնորհը:
    Դու նույնպես կարող ես գտնել այդ վիճակը,
    Բայց միայն եթե դադարես այն փնտրել:


    32

    Ծաղկելով ու հասունանալով, քո երեխայի իմաստությունը
    Կսկսի արտահայտվել տարբեր կերպ:
    Բաց եղիր ամեն ինչի համար,
    Նույնիսկ նրա, ինչը չես հասկանա մտքով:
    Ըմբռնումը՝ շնորհ է, որն ստանում ես, հավատալով:
    Հավատը նման է տեսիլքի:
    Իրը կարող է գտնվել ուղիղ քո դիմաց,
    Բայց դու այն այդպես էլ չես տեսնի:
    Ճիշտ նույնպես ճշմարտությունը
    Կարող է քեզ հետ լինել հենց այս պահին,
    Բայց եթե դու չհավատաս, որ այն կողքիդ է,
    Երբեք չես գիտակցի, թե ինչ նվեր է նա քեզ խոստանում:
    Մի մոռացիր, որ երեխադ քեզ ընտրել է ոչ պատահականորեն.
    Դրա համար կարևոր պատճառներ են եղել:
    Դու կարող ես շատ բան տալ քո երեխային,
    Եվ նա էլ քեզ պատասխան նվերներ կբերի:
    Դուք միասին եք արթնանում:
    Ի՞նչ տարբերություն, թե ով ձեզանից առաջինը կլինի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    33

    Եթե դու թույլ տաս քեզ լինել լավ աշակերտ,
    Քեզանից լավ ուսուցիչ էլ կստացվի:
    Երեխաներիդ պետք են թե մեկը, և թե մյուսը:
    Սովորել և սովորեցնել՝ միևնույն բանն է:
    Երեխաները տալիս են հարցեր, որորվհետև ցանկանում են հասկանալ:
    Բայց նրանք արդեն գիտեն:
    Հասկանու՞մ ես տարբերությունը:
    Դու քո երեխայից ոչնչով չես տարբերվում:
    Այո, մարմինդ ավելի մեծ է,
    Այո, ուղեղդ ավելի շատ տեղեկություններ է կուտակել:
    Բայց տեղեկություններից օգուտը քիչ է:
    Ինչպես նաև ավելի հասուն մարմնից:
    Երեխաներն ավելի մոտ են իրականությանը,
    Չէ՞ որ բաց է նրանց միտքը
    Եվ պատրաստ լցվելու:
    Իսկ քո՞նը...
    Քո պատկերացումներն այլևս անօգուտ են:
    Հրաժարվիր նրանցից
    Մեկընդմիշտ:



    34

    Երիտասարդ ժամանակ այս աշխարհում դու փորձում էիր գտնել
    Քո ուղին:
    Եվ ամենուր քեզ դիմավորում էին դժվար խնդիրներ:
    Քո երեխաները փորձում են իրենց ճանապարհը գտնել միանգամից երկու աշխարհներում:
    Եվ նրանց առջև կանգնած են խնդիրներ, որոնք դու ի վիճակի չես նույնիսկ իմաստավորել:
    Նրանց շփոթությունը հրահրված է նրանով, որ նրանք հիշում են անտեսանելի աշխարհը,
    Եվ փորձում են հաշտեցնել այդ վերհիշողությունները ֆիզիկական տիեզերքի իրականության հետ:
    Մի՛ փորձիր արագացնել այդ ընթացքը:
    Թույլ տուր նրանց աշխատել ինքնուրույն,
    Որպեսզի գտնեն դեպի հավասարակշռություն տանող սեփական
    Ճանապարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    35

    Ոչ մի գիրք քեզ չի սովորեցնի երեխա դաստիարակել:
    Սիրտը՝ միակ վստահելի ուղեվարն է:
    Թող այն միշտ բաց լինի:
    Քո սիրտը՝ սքանչելի ուսուցիչ է:
    Այն կտանի քեզ աշխարհներով,
    Որոնք քո միտքն ի վիճակի չէ պատկերացնել:
    Սիրտը զգում է խորին ռիթմերը,
    Երկու աշխարհներ կապող:
    Այն սովորեցնում է ոչ թե տեղեկությունների միջոցով,
    Այլ կարեկցանքի և ընբռնման փորձի շնորհիվ:
    Եթե դու ականջ դնես սրտիդ խորհուրդներին,
    Միշտ միայն ճշմարիտ որոշումներ կընդունես,
    Նույնիսկ երբ թվում է, որ ճիշտ որոշում չկա:
    Արդյունքներ սիրտը երբեք չի հասկանում:
    Նրա տեսադաշտն ավելի լայն է:
    Սիրտը հավերժական պատասխաններ է փնտրում:


    36

    Սովորիր ազատվել քո մտավոր կառույցներից:
    Որքան արագ հասկանաս, որ չգիտես, թե ինչ ես անում,
    Այնքան ավելի լավ քեզ համար
    Եվ այնքան ավելի շատ կօգնես երեխայիդ:
    Թուլություն չէ հասկանալ, որ քեզ պետք է օգնություն:
    Թուլություն է՝ համարել, որ ինչ-որ բան գիտես,
    Իսկ իրականում չգիտենալ:
    Հրաժարումն ամեն ինչից՝ իմաստության սկիզբն է:
    Վստահելն ամեն ինչին՝ հիմքն է իմաստության:
    Երախտագիտությունն ամեն ինչի համար՝ իմաստության արդյունքն է:
    Երեխաները բավական շատ գիտեն, որպեսզի քեզանից օգնություն խնդրեն,
    Նույնիսկ ամենաաննշան որոշումներն ընդունելիս:
    Չես փոշմանի, եթե օրինակ վերցնես նրանցից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    37

    Ապրիր անվրդով
    Քո "ես չգիտեմ"-ի մեջ:


    38

    Դու մինչև օրս դեռ հավատում ես, որ ժամանակը՝ ուսուցման խոչընդոտն է:
    Ոչ, ժամանակը սովորելու հետ կապ չունի:
    Գիտելիք՝ ահա ապացույցը նրա, որ դու ինչ-որ բան սովորել ես:
    Ամենն, ինչ քեզ սպասվում է իմանալ, - որ Աստված քեզ սիրում է:
    Քո երեխաներն այդ արդեն գիտեն,
    Իսկ դու դեռ դիմադրում ես:
    Դու շատ կօգնես երեխաներին, եթե թույլ տաս նրանց սովորեցնել քեզ այդ սիրուն:
    Այդ ժամանակ նրանք էլ ավելի լիովին կհասկանան:
    Երբ երեխան ձեռք է բերում իր շնորհները,
    Դա քո մեջ վառում է մի կրակ, որն ընդունակ է արթնացնել
    Քո սեփական գիտելիքները:
    Հիշիր, որ այդ ճանապարհով դուք միասին եք քայլում:
    Դա ամենակարևորն է, ինչ մեք կարող ենք քեզ սովորեցնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    39

    Արտազգայունակ երեխաները չեն համարում, որ մի շնորհը մյուսից ավելի լավն է:
    Մեկն առարկաներ է տեղաշարժում մտքի լարումով,
    Իսկ մյուսն ապաքինում է սրտով:
    Երկու դեպքում էլ շնորհը մի որակով է ծնված.
    Սիրո՛վ:
    Մի սպասիր, որ երեխաներդ կսկսեն հրաշքներ գործել:
    Միակ իսկական հրաշքը՝ սերն է:
    Այս պահին նրանք նայում են քեզ վրա
    Եվ սպասում են, որ դու ցույց տաս այդ հրաշքը:
    Բանն այն է, որ նրանք ինքները սերը չեն հասկանում,
    Դա նրանց համար կամուրջ է սրտի և մտքի միջև:
    Դու էլ հենց այդ կամուրջն ես:
    Եվ նրանք հարյուրապատիկը քեզ հետ կվերադարձնեն:
    Այդ կամուրջով նրանք քայլում են իրենց կողմից,
    Իսկ դու՝ քո կողմից ես քայլում:
    Գաղտնիքը՝ հանդիպումն է կամուրջի մեջտեղում:


    40

    Լույսը թունելի վերջում չէ:
    Այն վառվում է ոչ այնքան հեռվում,
    Եվ մի փնտրիր այն քո սեփական փորձից դուրս, -
    Այն հիմա էլ քո ներսում է:
    Այն երբեք չի մարել,
    Ինչպես դու էլ երբեք չես լքել Աստծո Գիտակցությունը:
    Դու գնալու տեղ չունես,
    Կատարելու բան չկա:
    Բռնիր երեխայիդ ձեռքը
    Եվ կանգնիր նրա կողքին լուռ և անշարժ:
    Շունչ քաշիր խո՜ր-խոր
    Եվ հասկացիր, որ տանն ես:
    Թույլ տուր երեխաներին լինել նա, ով իրենք կան:
    Դա մեծագույն նվերներից մեկն է, որը դու կարող ես նրանց տալ:
    Երեխաներից ոմանք շվարած են այս աշխարհ գալով:
    Ոչ այն պատճառով, որ մոռացել են ինչ-որ բան,
    Այլ որովհետև այստեղ չեն տեսնում արտացոլանքն այն սիրո,
    Որն իրենց մեջ զգում են նրանք:
    Նախ և առաջ քո մեջ են նրանք այդ սերը փնտրում:
    Եթե դու բացվես և տաս իրենց ուզածը,
    Նրանք այդ սերը կգտնեն ամենուր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    41

    Դու պատրա՞ստ ես մոռանալ բոլոր դերերը, որոնք, ինչպես քեզ թվում է,
    Դու պետք է խաղաս, -
    Հատկապես սեփական երեխաներիդ վերաբերյալ:
    Մի կողմ դիր դրանք և ուղղակի բացիր սիրտդ:
    Լինում են օրեր, երբ քեզ խնդրում են ծնող լինել,
    Իսկ լինում են օրեր, երբ քեզ խնդրում են լինել երեխա:
    Երբեմն դու կսովորեցնես, իսկ երբեմն՝ կսովորես:
    Դու արդեն գիտես լավ օրինակ ծառայել,
    Սովորիր ուրեմն թույլ էլ լինել,
    Սովորիր թույլատրել:
    Սովորիր ընդունել, որ ամեն ինչ կատարյալ է
    Այնպիսին, ինչպիսին կա:
    Մի փորձիր փոխել ինչ-որ բան:
    Թույլ տուր փոխել քեզ:


    42

    Ամենն, ինչ մենք ցանկանում ենք ասել, կարելի է արտահայտել հետևյալ բառերով.
    Բացվիր:
    Թույլատրիր:
    Զիջիր:
    Հարցրու:
    Տես:
    Լսիր:
    Հիշիր:
    Եղիր:
    Սիրիր:
    Մնացածն՝ ավելորդ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    43

    Հնարավոր է, դու մտածում ես, որ քեզ պետք են ավելի շատ տեղեկություններ,
    Որպեսզի կարողանաս օգնել երեխաներին իրենց շնորհն իրագործել:
    Բայց քեզ պետք են քիչ տեղեկություններ
    Եվ ավելի շատ գիտելիքներ:
    Տեղեկությունները միայն խանգարում են:
    Չկան դեղատոմսեր,
    Որ պիտանի են յուրաքանչյուր երեխայի
    Կամ ցանկացած իրավիճակի համար:
    Հրաժարվիր նրանից, ինչ մտածում ես,
    Եվ գիտակցիր այն, ինչ գիտես:
    Դա կարելի է անել, միայն դիտիր, թե ինչպես է երեխադ այդ անում:
    Դա տեղի է ունենում բնականորեն,
    Երբ դու ավելի շատ ժամանակ հատկացնում ես լինելուն,
    Եվ ավելի քիչ՝ դառնալուն:


    44

    Հաճախ ծիծաղիր:
    Բաց թող կատակներ հիմար:
    Ժպտա անցորդներին:
    Հարցեր տուր անհամար:
    Հիմար երևալ մի վախեցիր:
    Ժամանակ մի խնայիր բնահայեցողության համար:
    Թույլատրիր շանը՝ թող երեսդ լպստի:
    Խնդրիր օգնություն, եթե ունես կարիքը դրա:
    Թավալվիր խոտերի մեջ և նայիր ամպերին:
    Զբոսնիր, եթե նույնիսկ անձրև է գալիս:
    Երեխաներին պետք է տեսնել, որ դու այդ ամենն անում ես:
    Դա նրանց կօգնի ընդունել քեզ,
    Իսկ քեզ՝ վերհիշել, թե ով ես երբևիցէ եղել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #23
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    45

    Բացիր քո սիրտը և պատկերացու, որ ամենն, ինչ մենք ասում ենք, ճշմարտություն է:
    Քո ինչ-որ մասը դեռ կասկածում է,
    Այլ կերպ քեզ կարիք չէր լինի այս ամենը լսելու:
    Այս գիրքն էլ պետք չէր լինի:
    Երևակայիր, որ դու արթնանում ես
    Քո երեխայի հետ:
    Այդժամ դու գիտակցում ես,
    Որ քո մատուցած ամեն նվեր
    Հենց ինքդ էլ ստանում ես:
    Այդ ժամանակ դու կհասկանաս պարզ ճշմարտությունը,
    Որ դու ոչ միայնակ ես և ոչ էլ բաժան:
    Երեխան քեզ նվեր է բերել,
    Բայց դու այն չես ստանա,
    Քանի ինքդ այդ նվերը երեխային չես նվիրել:
    Հասկանու՞մ ես:
    Պատկերացրու, որ դու՝ երեխայիդ հետ մի ամբողջություն ես:
    Այդ ժամանակ կմոտենաս այն ճշմարտությանը,
    Որ դու մեկ ես աշխարհում ամեն ինչի հետ,
    Եվ Աստծո:
    Դա գաղափար չէ, որին պետք է հասնել մտքով:
    Դա ուղղակի այդպես է:


    46

    Քո երևակայելու պատրաստակամությունը՝
    Լուսամուտ է դեպի երեխայիդ գիտակցությունը:
    Հայացք նետելով այնտեղ, դու կկարողանաս հասկանալ նրա կարիքները:
    Այդ պատճառով ենք մենք այստեղ
    Եվ այդ պատճառով ես դու այս գիրքը կարդում:
    Որպես ծնող, դու ցանկանում ես տալ երեխայիդ բոլոր հնարավորությունները՝
    Այս մոլորակի վրա իրականացնել իր խնդիրները:
    Եվ նա էլ նույնն է ցանկանում քեզ համար,
    Նույնիսկ եթե մտքով այդ չի կարող հասկանալ:
    Դրան է կոչում նրան իր հոգին:
    Պատկերացնել՝ նշանակում է նորից դառնալ երեխա:
    Ինչպե՞ս դու կարող ես քո երեխային օգնել,
    Եթե նրա աչքերով նայել աշխարհին պատրաստ չես:
    Փորձիր մտածել մտքով, որի համար աշխարհը նոր է:
    Փորձիր վերհիշել ժամանակը, երբ բարակ էր վարագույրը
    Եվ դու կարող էիր զգալ նաև անտեսանելին:
    Դա քո աստվածայնությունն է, որի մասին մոռացել ես,
    Եվ վերհիշել այն հնարավոր է, միայն տեսնելով
    Աստվածայնությունը երեխայի:
    Երբ դու գիտակցես, որ Աստված քեզ սիրում է,
    Քո շնորհն անբասիր կլինի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    47

    Այն պատճառով, որ դու ինքդ ես ինչ-որ բան երևակայել,
    Դեռևս չի նշանակում, որ դա սխալ է:
    Տարբերություն չկա քո երևակայած իրականության
    Եվ իրականության մեջ:
    Երեխաներն այդ հասկանում են:


    48

    Երեխաներդ գիտեն, որ կյանքը՝ խաղ է:
    Չկա ոչ հաղթանակ, ոչ պարտություն,
    Կա միայն լավ խաղ:
    Որտեղի՞ց իմանաս, որ դու լավ ես խաղում:
    Արդյո՞ք երջանիկ ես:
    Սա միակ հարցն է, որ քեզ պետք է տաս:
    Ինչպե՞ս կարելի է սպասել, որ քո երեխան կողմ լինի այդ հայացքին,
    Եթե դու ինքդ այդ մասին մոռացել ես:
    Եղիր երջանիկ, նույնիսկ երբ դժբախտ ես:
    Եթե հասկանում ես, թե ինչ է սա նշանակում,
    Նշանակում է, դու շատ ավելի առաջ ես ընթացել, քան ինքդ ես կարծում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #25
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    49

    Դու չես ապրում մաթեմաթիկորեն ճշգրիտ տիեզերքում,
    Եվ դա բացարձակ ճշմարտություն է:
    Այդ դու ես հորինել ամենն, ինչ տեսնում ես քո շուրջ:
    Պատրա՞ստ ես ընկալել այդքան հեռու:
    Եթե այո,
    Ուրեմն շատ մոտ ես նրան, ինչ անհրաժեշտ է քեզ, -
    Ոչ, ոչ թե նրան, որ քո երեխային օգնես,
    Դու արթնացմանն ես մոտ:
    Իսկ դա էլ այն միակ բանն է, որը կօգնի երեխայիդ:
    Հնարավո՞ր է արդյոք հոգալ նրա ֆիզիկական պահանջների մասին,
    Երբ դու քնած ես:
    Հնարավո՞ր է արդյոք հոգալ նրա ավելի խորը պահանջների մասին,
    Երբ քնած ես հոգեպես:
    Դու չես կարող սպասել, որ նա կիրականացնի իր շնորհները,
    Քանի չես բացել աչքերդ և երազիցդ դուրս չես եկել:
    Ահա թե ինչու եմ ես քեզ ասում, որ այդ ամենն ավելի շատ ոչ թե երեխայիդ,
    Այլ քեզ է վերաբերվում:


    50

    Հնարավոր է, դու վերջապես սկսում ես գիտակցել,
    Որ երեխային իր շնորհներն իրականացնելու միակ միջոցը՝
    Քո սեփական շնորհներն իրականացնելն է:
    Կարող է, դու այդ բանը չես ցանկանում լսել,
    Բայց դա միակ ճշմարտությունն է, որ քեզ պետք է յուրացնել:
    Ավելի հեշտ կլիներ, եթե քո ձեռքը տային վարժությունների
    Եվ ներդիտարկման պրակտիկայի մի ցուցակ:
    Հնարավոր է, որ դա կբավարարեր քեզ,
    Բայց ոչ քո երեխային.
    Դու՛ պետք ես նրան:
    Մի կարծիր, որ, զոհաբերելով ուրախությունդ,
    Նրան ուրախություն կնվիրես:
    Որքան շատ ես ստանում,
    Այնքան շատ կարող ես տալ:
    Նրան այդ օրինակն է անհրաժեշտ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #26
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    51

    Այդ մտահղացումներդ չափից դուրս պինդ մի պահիր.
    Դա շատ լավ միջոց է, որ դրանք կորցնես:
    Բացիր սիրտդ և թույլ տուր նրանց ազատ ներսուդուրս անել:
    Հենց այդպես է տիեզերքը վարվում ճշմարտության հետ,
    Եվ այդպես են խաղում երեխաները:
    Ճշմարտությունը նրանց համար կարծր և ուղղագիծ չէ:
    Այն փափուկ է և կոր:
    Գոյություն չունեն խիստ սահմանումներ,
    Կան միայն բաց տարածություններ, որտեղ ամեն ինչ հոսում է:
    Սովորիր նայել աշխարհին այդպիսի աչքերով,
    Եվ այդ ժամանակ ի հայտ կբերես քո երեխաների աճին օժանդակելու լավագույն միջոցը:


    52

    Քո երեխային իսկապես օգնելու միակ միջոցը՝
    Գիտակցել, որ նա լավն է այնպիսին, ինչպիսին կա:
    Հետո, հնարավոր է, դու կուզես քեզ էլ մատուցել այդ նվերը,
    Եվ կգիտակցես, որ դու նույնպես
    Լավն ես այնպիսին, ինչպիսին կաս:
    Դու քո մեջ որևէ բան փոխելու կարիք չունես:
    Այդպիսի գիտակցումը քեզ ազատություն կտա:
    Պետք չէ ինչ-որ տեղ գնալ:
    Եվ պետք չէ անել ինչ-որ բան:
    Դա կբերի քեզ պայծառացմանը:
    Բացելով միտքդ լույսի համար,
    Դու օգնում ես երեխայիդ էլ անել նույն բանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #27
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    53

    Ի՞նչ ես կարծում, ինչու՞ մենք նորից ու նորից կրկնում ենք նույն բանը:
    Ադամանդը լրիվ այլ տեսք ունի,
    Եթե նրա վրա նայում ես տարբեր տեսանկյուններից
    Եվ տարբեր անկյունների տակ:
    Բայց դա միևնույն ադամանդն է:
    Նույնն էլ իրականությունն է:
    Շուտով դու կիմանաս, որ քո սրտի մեջ
    Մի ամբողջ տիեզերք է պահված:
    Դիտարկիր նրան տարբեր անկյունների տակ,
    Եվ կտեսնես մի հսկայական աշխարհ:
    Այդ ժամանակ կհասկանաս կյանքի գաղտնիքը.
    Քո երեխայի սիրտը նույնպես քո ներսում է:
    Ահա թե ինչու մենք պնդում ենք,
    Որ այս ճշմարտությունները հենց դու պետք է ընդունես,
    Այլ ոչ թե քո երեխան:
    Նա արդեն գիտի դրանք:
    Նա ուղղակի սպասում է, թե երբ դու նրան թույլ կտաս
    Լինել այն, ինչ ինքը կա:


    54

    Եթե դու գիտակցեիր, թե որքան պարզ է ամեն ինչ,
    Ուղղակի կփակեիր այս գիրքը
    Եվ կգրկեիր երեխայիդ:
    Մենք չենք խնդրում քեզ անել այն, ինչ դու դեռ չես արել:
    Մենք քեզ ուղղակի խնդրում ենք հասկանալ, թե ինչու ես այդ անում:
    Եվ կա միայն մեկ պատճառ.
    Որ օգնես երեխայիդ արթնացնել
    Իր արտազգայունակ հատկությունները.
    Դա կօգնի քեզ էլ վերհիշել, թե դու ով ես:
    Ամենն, ինչ դրանից փոքր է, նշանակություն չունի:
    Ես մեծ գաղտնիքի մասին եմ խոսում,
    Որը մտքով գիտակցել չի կարելի:
    Բայց քո սիրտն արդեն այն գիտի:
    Լսիր, թե նա ինչ է ասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #28
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    55

    Քո արթնացումը կապված է
    Երեխայիդ արթնացման հետ:
    Դա միևնույն բանն է:
    Նույնը կարելի է ասել ամբողջ աշխարհի վերաբերյալ:
    Միայն մեկ մարդու է
    Անհրաժեշտ արթնանալ:
    Գուշակիր, ո՞վ է:


    56

    Բացելով աչքերդ, դու ձեռք ես բերում ունակություն տեսնել այն,
    Ինչը քո առջև էր միշտ:
    Բացելով սիրտդ,
    Դու հնարավորություն ես ձեռք բերում զգալ այն,
    Ինչը միշտ էր ճշմարիտ:
    Մենք փորձում ենք սովորեցնել քեզ մտածել սրտով, -
    Միայն սիրտն է ընդունակ ճանաչել իրերի հավերժական բնույթը:
    Այլ կերպ դու ինչպե՞ս կկարողանաս տեսնել
    Հոգին քո երեխայի:
    Հոգուն չի կարելի տեսնել աչքերով,
    Այլ միայն սրտով, երբ սերը բացի այն:
    Որքան ավելի շատ ես արտահայտում քո սերը,
    Այնքան ավելի երկար է նա շնչում
    Արբեցնող օդով մաքուր ազատության:
    Որքան ավելի երկար է նա շնչում ազատությամբ,
    Այնքան քիչ է հնարավորությունը, որ կհամաձայնվի նորից
    Բանտ վերադառնալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    57

    Դժվար չէր լինի տալ քեզ հրահանգներ
    Այն մասին, թե ինչ անես և ինչպես պահես քեզ երեխայիդ հետ:
    Բայց ավելի լավ է սպասել, թե երբ քո հոգին կուզենա խմել
    Եվ կսկսի հողի մեջ խորը փոս փորել,
    Մինչև կհասնի ստորգետնյա մի աղբյուրի,
    Որտեղից ջուրը կցայտի:
    Եվ այլևս երբեք դու ծարավ չես մնա:
    Հնարավոր է, դու կարծում էիր, որ այս գիրքը երեխաների
    Պրակտիկ դաստիարակության ձեռնարկ կլինի:
    Իրականում սա դասագիրք է՝
    Քո կյանքի ամեն վայկյանի մեջ
    Քո հոգում գտնվող
    Հավերժական ճշմարտության արթնացման:
    Արթնացումից հետո
    Քեզ խոսքեր պետք չեն լինի:
    Քո երեխաները նայում են քեզ վրա:
    Լավ օրինակ ծառայիր նրանց համար.
    Թող այս խոսքերը մտնեն սրտիդ մեջ:


    58

    Սրանք գաղափարներ չեն, որ կարելի է հասկանալ մտքով,
    Այլ քո հոգու ապարներից հանած փայլաքարեր:
    Եթե դու իրոք ցանկանում ես օգնել երեխայիդ,
    Այդ մասին դադարիր մտածել:
    Ուղղակի հավատա, որ արդեն ունես ամենն, ինչ պետք է:
    Դու պատկերացնել անգամ չես կարող, թե ինչպես են քեզ օգնում:
    Ամբողջ աշխարհում կան երեխաներ, որոնք գիտեն քո մասին
    Արդեն այն պատճառով, որ իրենց մասին գիտեն:
    Հուսով եմ, այս խոսքերը քեզ համար
    Ոչ մի իմաստ չունեն:
    Նրանք պետք է շփոթեցնեն քեզ այնքան,
    Որ դու հրաժարվես հասկանալու փորձերից
    Եվ ընկնես գիրկը երանության:
    Մնացած ամեն ինչ կգա ինքն իրեն:
    Անպայման, պարտադիր:
    Կտեսնես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #30
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    59

    Ահա թե դու ինչ կարող ես ասել երեխայիդ.
    Միակ բանը, ինչին արժե հասնել աշխարհում, -
    Այն է, որ սիրտը
    Միշտ գտնվի Ներկայում:
    Երբ դա հաջողվի,
    Մնացած ամեն ինչ ինքնին իր տեղը կընկնի:
    Իսկ եթե երեխան չափազանց փոքր է այդ հասկանալու համա՞ր:
    Ուրեմն քո սեփական կյանքով դու այդ ցույց տուր նրան:


    60

    Սեփական սիրտը բացելու լավագույն միջոցն է՝
    Մարդկանց օգնելը:
    Կարևոր չէ, թե ինչպես ես դու այդ անում:
    Իսկական շնորհը ուրիշին չէ, որ պատկանում է:
    Այն քեզ է պատկանում:
    Քո երեխաներին օգնելու լավագույն միջոցն է՝
    Տալ նրանց ուրիշներին
    Օգնելու հնարավորություն:
    Արա այդ հնարավորինս աննկատ:
    Ուշադրություն մի գրավիր քեզ վրա,
    Թույլ տուր նրանց հարթել սեփական ճանապարհը:
    Եղիր լավ օրինակ,
    Իսկ մնացածը կանի Տիեզերքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.11.2017)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •