User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Շփման պակաս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաճախ մտածում եմ, որ եթե սոցիալական ցանցերը, ֆորումները և այլն չլինեին, ես ընկերներիս մեծ մասին չէի ճանաչի, որովհետև ռեալ կյանքում իմ ամենամտերիմ մարդկանց մեծ մասի հետ հենց ցանցում եմ ծանոթացել։ Ցանցը իմ համար մարդկանց հետ շփում սկսելու ամենալավ ձևն ա, որովհետև ես մեծամասամբ դժվար եմ շփվում մարդկանց հետ ու պետք ա ընդհանուր հետաքրքրությունների մեծ շրջանակ, որ շփումը հետաքրքիր ու չձանձրացնող լինի։ Իսկ ցանցը հնարավորություն ա տալիս մարդկանց ավելի լավ ճանաչելու՝ մինչև իրենց հետ հանդիպելը ու երբ արդեն հանդիպում ես, անկապ դեմքներին չես նայում ու լռում, որովհետև արդեն ահագին խոսել ես հետը, գիտես ինչ սպասել, և այլն։ Ու ընդհանրապես, մինչև ֆեյսբուքում գրանցվելը, բլոգ գրելն ու Ակումբում լինելը, ես համարյա ընկերներ չունեի, որովհետև գրողը տանի, շրջապատումս չկային մարդիկ, ում հետ ինձ հետաքրքիր էր շփվելը։ Ու նույնիսկ էն մարդկանց հետ, ում հետ դրսում էի ծանոթացել, ինտերնետը մեծ դեր ա խաղացել շփումը շարունակելու ու զարգացնելու համար։
    Ու ընդհանրապես ցանցով շփումը ինչո՞վ ռեալ չի։ Ասենք ես երեկոյան ավելի շատ նախընտրում եմ թեյս սարքել, բացել սոց. ցանցերն ու խոսել ընկերներիս հետ (ում իրականում տեսնել տարին մեկ հազիվ կարողանամ), քան ասենք գնալ փարթիների, հանրային միջոցառումների և այլ տեղեր՝ հաշվի առնելով նաև էն հանգամանքը, որ մարդաշատ տեղերում գլխացավ ու անհարմարություն եմ զգում։
    Ասածս ինչ ա՝ կոնկրետ իմ դեպքում ինտերնետը միայն դրական դեր ա ունեցել ու ես մի այլ կարգի ուրախ եմ դրա համար։


  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.10.2017), Բարեկամ (14.02.2018), Մուշու (12.10.2017), Ուլուանա (12.10.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Ավել-Պակաս" երիտասարդական հեռուստածրագիր
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.01.2009, 00:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •