Բարեւ բոլոր։ Ես վաղուց գիտեի Ակումբի մասին, չգիտես ինչու երկար տարիներ մոռացել էի իրեն ու ինձ տալիս էի օտարերկրյա ֆորումներին, ինչպես օրինակ reddit-ն է ու զգում էի, որ ինչ-որ բան պակաս էր։ Կարճ ասած ուրախ եմ, որ այստեղ եմ։ Հայալեզու ֆորումում ոչ մի անգամ չեմ արտահայտել ինձ հուզող, հետաքրքրող մտքեր ու հուսով եմ, որ այս գրառումս անարձագանք չի կորի ինտերնետի խորքերում։
Մոտս շփման սուր պակաս կա։ Սովորական, մարդկային, առօրյա, առանց ենթատեքստերի, անմիջական շփման պակաս։ Մի քանի բառով գրեմ, թե ինչպես եմ հանգել այս իրավիճակին։ Մասնագիտությամբ ֆրիլանսեռ-ծրագրավորող եմ ու գործի բերումով մարդկանց հետ չեմ շփվում ու գործից դուրս էլի չի ստացվում։ Հիմա գրեմ, թե ինչ եմ փորձել։ Փաբեր, ակումբներ - չեն ծանոթանում տենց տեղեր, փողոցում, այգում - չի աշխատում այդ տարբերակն էլ, սեփական փորձով գիտեմ, ինչպես ասում են։ Մի վարկած է մոտս ձեւավորվել, որ մարդիկ ունեն ընկերների կամ ծանոթների մի նեղ շրջանակ ու տարիներ շարունակ այդ շրջանակը չի ընդլայնվում, եթե, իհարկե, չի նեղանում։ Ինչու՞ է այդպես, այդպե՞ս է արդյոք։ Ձեր կարծիքներն եմ ակնկալում, բարի բարդիկ)) Ու երբ քննարկենք ավարկենք այստեղ, եթե, իհարկե, ստացվի քննարկում եկեք հանդիպենք իրական կյանքում, շփվենք զուտ մարդկային շփման հաճույքի համար։ Միգուցե հանդիպման հրավերս ֆորումի ճիշտ կատեգրիայում չեմ անում, եթե մոդերը նախազգուշացնեն կխմբագրեմ։ Ակումբի անդամների պարբերական հանդիպումներ են եղել կարծես մի ժամանակ, հիմա կա՞ն։
Միգուցե երկար ստացվեց, միգուցե ոչ այնքան, համենայնդեպս, շնորհակալություն, որ կարդացիք։ Հաճելի օր բոլորին!




, փողոցում, այգում - չի աշխատում այդ տարբերակն էլ, սեփական փորձով գիտեմ, ինչպես ասում են։ Մի վարկած է մոտս ձեւավորվել, որ մարդիկ ունեն ընկերների կամ ծանոթների մի նեղ շրջանակ ու տարիներ շարունակ այդ շրջանակը չի ընդլայնվում, եթե, իհարկե, չի նեղանում։ Ինչու՞ է այդպես, այդպե՞ս է արդյոք։ Ձեր կարծիքներն եմ ակնկալում, բարի բարդիկ)) Ու երբ քննարկենք ավարկենք այստեղ, եթե, իհարկե, ստացվի քննարկում եկեք հանդիպենք իրական կյանքում, շփվենք զուտ մարդկային շփման հաճույքի համար։ Միգուցե հանդիպման հրավերս ֆորումի ճիշտ կատեգրիայում չեմ անում, եթե մոդերը նախազգուշացնեն կխմբագրեմ։ Ակումբի անդամների պարբերական հանդիպումներ են եղել կարծես մի ժամանակ, հիմա կա՞ն։
Մեջբերել

Էջանիշներ