Ով փորձ ունեցել է, կկիսվե՞ք։ Որ դեսպանատանը, ինչ փաստաթղթեր են պահանջվել, ինչքան է տևել, անձամբ եք ներկայացել թե փոստով ուղարկել, և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Ով փորձ ունեցել է, կկիսվե՞ք։ Որ դեսպանատանը, ինչ փաստաթղթեր են պահանջվել, ինչքան է տևել, անձամբ եք ներկայացել թե փոստով ուղարկել, և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Անձամբ փորձ չունեմ, բայց մարդկանց գիտեմ, որ ունեն։ Մոտ երեք ամիս ա տևում ու անպայման անձամբ ներկայանալով։ Մնացածից տեղյակ չեմ։
ՀՀ անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի ԽՍՀՄ նմուշի համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիրը,
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
- ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Հենց հիմա էս պրոցեսի մեջ եմ, երկու ամսվա ընթացքում պետքա նորը գա, հույս ունեմ սաղ նորմալ կեղնի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ