ՀՀ անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի ԽՍՀՄ նմուշի համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիրը,
- Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
- ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Էջանիշներ