Ոնց որ խոստացել էի՝ մոտավորապես ասեմ թե ինչ էր հայտնի մինչև Հերունու՝ ռելիկտային ճառագայթման մասին գրելն ու խոսալը, ու ինչ էր ասում ինքը։
Ուրեմն 40֊ակններին, զուտ տեսական դատողությունների, ու նաև տիեզերքի ընդրձակման՝ Հաբլի դիտումների վրա հիմնված, առաջ քաշվեց “մեծ պայթյունի” պարադիգմը։ Դրա շրջանակներում, մասնավորապես, կանխատեսվում էր, որ ամբողջ տիեզերքը լցված ա ֆոտոններով, որոնք պիտի ունենան որոշակի ջերմաստիճանով բացարձակ սև մարմնին բնորոշ սպեկտր։ Կային նաև էդ ջերմաստիճանի տեսական կանխատեսումներ՝ մի քանի Կելվինի կարգի (օրինակ, Գամով, 50 ականներ)։ Ասածս ճառագայթման (հայերենով հիմնականում հայտնի ա որպես ռելիկտային ճառագայթում, անգլիալեզու գրականության մեջ՝ Cosmic Microwace Background) առաջացման պատճառն էն ա, որ շատ վաղ տիեզերքում ջերմաստիճանը շատ բարձր ա եղել, ու էլէմենտար մասնիկները չեն կարողացել իրար միանան, որ ատոմներ կազմեն։ Քանի որ եղել են ազատ էլկտրոններ, լույսի ֆոտոնները էդ էլեկտրոնների հետ շատ էֆֆեկտիվ “բախվել” են, ու արդյունքում ֆուտոններն էլ մնացած էլեմենտար մասնիկների հետ չեն կարողացել երկար տարածքներ անցնեն։ Հետո, տիեզերքի ընդարձակմանը զուգահեռ, էլեկտրոնները միացել են նեյտրոններին ու պրոտոններին ու ատոմներ կազմել, ինչի արդյունքում ֆոտոններն էլ էդքան էֆֆեկտիվ չեն կարողացել բախվեն էլէկտրոններին, ու կարելի ա ասել` դարձել են տիեզերքով մեկ ազատ տարածվող մասնիկներ։ Հենց էդ ազատ ֆոտոններն էլ կազմում են ռելիկտային ճառագայթումը։
60֊ակններին տենց ճառագայթում իրոք դիտվեց՝ ժամանակների համար շատ զգայուն ռադիոդիտակով (Penzias֊ի ու Wilson֊ի կողմից)։ Կրկնում եմ, դիտվեց դեռ 60֊ականներին․ թեև իմ ծանոթ էքսպերիմենտալ/դիտողական ֆիզիկոսներից ոչ մեկից կյանքում չեմ լսել, որ Պենզիասի ու Ուիլսոնի արդյունքերը անգամ մի թեթև կասկածի տակ առնվի, բայց պետք ա հաշվի առնել, որ էդ շատ պարզունակ էքսպերիմենտ էր։
Հետո արդեն 1989֊ին արձակեցին COBE կոչվող արբանյակ֊աստղադիտակը, որի նպատակը հենց էդ նույն ճառագայթման դիտումն էր։ COBE֊ին էնքան զգայուն էր, որ ոչ միայն հաստատեց ռելիկտային ճառագաթման գոյությունը, այլ նաև տեսավ, որ ճառագայթումը երկնքի տաբեր ուղղություններով շատ փոքր, բայց դիտվող, անհամասեռություններ ունի։
Հետո, 2001֊ին արձակեցին WMAP կոչվող արբանյակը, որի նպատակը նույնն էր ինչ որ COBE-ինը՝ բայց շատ ավելի զգայուն էր ու նուրբ։
Էս ամեն ինչի շուրջ աշխատում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շատ խելացի մարդիկ, բայց պարզվեց, որ բոլորն էլ սխալ էին, որովհետև 2007֊ին (այսինքն COBEի ու WMAPի սուպերճշգրիտ արդյունքներն ունենալով հանդերձ), Հերունին գրեց այ էս հադվածանման նյութը․
http://rnas.asj-oa.am/2542/1/73.pdf
Հիմա ի՞նչ ա գրված ըտեղ։ Գրված ա, որ Հերունին ռադիոդիտակ ա սարքել, որով փորձել ա տեսնել 2.7 Կելվին ջերմաստիճանով ռելիկտային ճառագաթյումը, բայց ոչ մի բան էլ չի տեսել։ Ավելի ճիշտ պնդում ա, որ նշածս ռադիոդիտակն ունի իրա սեփական ջերմաստիճանը, որը չափել են, ու հավասար ա եղել հենց 2.7 Կելվինի (թեև էդ թիվը, մենակ, ոչ մի բան չի նշանակում՝ առանց չափման սխալները շատ լուրջ կերպով հասկանալու)։ Սրա վրա հիմնվելով հետևություն ա արել, որ ոչ թէ իրա դիտումների կամ տելեսկոպի հետ մի բան էն չի (ի դեպ, վերջինը շատերն են պնդում իրականում), այլ վերևում նշածս բոլոր արդյունքներն են սխալ։
Քանի որ վերևի հոդվածանման նյութը գրվել ա COBEի ու WMAPի արդյունքների հայտնվելուց հետո, ես ընդհանրապես անիմաստ գործ եմ համարում էդ մարդու պնդումներին լուրջ կերպով անդրադառնալը։ Նախ էն պատճառով, որ արդեն մի քանի շատ զգայուն էքսպերիմենտներ չափել են ռելիկտային ճառագայթումը (կրկնեմ, էնքան զգայուն, որ նույնիստ 2.7 Կելվին ջերմաստիճանի վրա պերտուրբացիաներ են տեսել)։ Բացի էդ նաև էն պատճառով, որ հոդվածում նշվածները միգուցե լուրջ ընդունվելու շանս ունենային 60-70 տարի առաջ, բայց հիմա արդեն քիչ թե շատ վստահելի էքսպերիմենտատրը էդ տերմինալոգիայով ու առանց հիմնավորումների հոդված չէր գրի։ Ամեն դեպքում, էդ հոդվածում իրա ասածների ոչ մի հիմնավորում, կամ էլ խելքը գլխին հղում չի բերում (հղում ա մենակ իրան, ինչը շատ կասկածելի ու մեծամիտ բան ա համարվում ադեկվատ գիտական շրջանակներում), ինչից ենթադրում եմ, որ թվերն անկապ, իրա գլխից ա բերում։
Նաև պետք ա նշել, որ ռելիկտային ճառագայթման հետ հաճախությունով համըկնող շատ ուրիշ ճառագայթումներ կան մեր Գալակտիկայից, ու նաև մթնոլորտից։ Բոլոր էդ աղբյուրները շատ ուշադիր պետք ա մոդելավորել, որ հասկանալ թե ամբողջ դիտված ճառագայթման որ մասն ա ռելիկտայինը։
Այսինքն եթե նույնիսկ ռելիկտային ճառագայթում բնության մեջ չլիներ էլ, ինքը բացի իրա տելեսկոպի սեփական ջերմաստիճանից, պիտի տեսներ նաև ասածս Գալակտիկ ու մթնոլորտային ճառագայթումները, ինչն իրա ասելով չի տեսել։
Բետելգեյզեյի մասին չէի լսել, բայց լրիվ սպասելի յա xD Հիմնականում լսել եմ որ իրա ռադիոդիտակով ոչ մի դիտում անել առհասարակ հնարավոր չի, ու կարծեմ չեն էլ արել (բացի Հերունու հեղաշրջող բացահայտումից, իհարկե)։
Շատ երկար ստցվեց, բայց CMB֊ի մասին չիմացողներին հետաքրքիր կլինի։
Էջանիշներ