User Tag List

Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 222 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

  1. #181
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, էդ դեպքում էլի... դիպլոմին ենք հանգում՝ մեծ հաշվով:

    Իմ խորին համոզմամբ, կներեք, բայց դիպլոմը չի որոշումը մարդը պրոֆի է, թե՞ ոչ:

    Ճանաչում եմ դիպլոմով պատմաբանների, որոնք կիլոմետրերով հեռու են ոլորտից: Հակառակն էլ, կներեք ինքնագովության համար, ես եմ:
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.05.2019, 15:08:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #182
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կնիգը պտի տանը ճաշ էփի, ընգե գիտությունից ես խոսում:

    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուրզադյանի զայրույթն էնքա՜ն լավ եմ հասկանում․ հայաստանյան մեդիան մեծ սեր ունի գիտնականների փոխարեն պսևդոգիտնականների ու շառլատանների լուսաբանելու։ Իհարկե, ինքը մի քիչ չափից դուրս զայրացած ա խոսում, բայց տեսնելով, թե ինչ վիճակում ա մեդիան, համեմատելով մարդկանց հավատալիքները գիտական զարգացումների հետ, շատ դժվար ա հանգստություն պահպանելը։ Հատկապես ինքն, իրոք, էսօրվա Հայաստանի ամենատպագրված, ամենալուրջ ու ամենահայտնի գիտնականներից մեկն ա։ Չեք հավատում, ֆիզիկայի ինստիտուտից ճշտվեք։ Հա, մի քիչ էլ ինքնասիրահարված ա կարող ա, բայց դե։

    Իրականում, տեսնելով, թե մարդիկ ինչպես են արձագանքում իրական գիտնականներին ու գիտությանը, ինչպես են բլոգնյուզային գրառումները հավասարեցնում Science կամ Nature ամսագրերի տպագրություններին, լրիվ հույսս կորցնում եմ մարդկությունից ու սկսում ապարդյուն համարել գիտությունը հանրությանը ներկայացնելու բոլոր փորձերը։
    Իսկ ինչ վերաբերում ա Հերունուն, չգիտեմ՝ ոնց կարելի ա լուրջ համարել մի մարդու, ով հղումներ է կատարել միայն ինքն իր վրա, իսկ արդյունքներ էդպես էլ չի ցույց տվել։ Իսկ գիտության ամենառաջնային կանոններից մեկը գիտափորձի կրկնելիությունն է․ եթե ինչ-որ հայտնագործություն ա արվում, ապա ունենալով բոլոր տվյալները, անկախ մեկ այլ խումբ մեկ այլ լաբորատորիայում պետք է կարողանա կրկնել փորձն ու նմանատիպ արդյունք ստանալ։ Դա չլինի, որևէ բան ապացուցված չի համարվի։ Չնայած ի՞նչ ապացուցելիություն, ի՞նչ լուրջ գիտնականներ, մինչև ռադիոդիտակ չսարքեմ, իրավունք չունեմ չէ՞ խոսել։

    Հ․Գ․ Ժամանակին հայկական մեդիան ուսումնասիրում էի՝ փորձելով գիտությունը պսևդոգիտությունից տարբերակող հոդվածներ գրել, միգուցե հետաքրքրի։
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 20.05.2019, 15:09:

  3. #183
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էդ դեպքում էլի... դիպլոմին ենք հանգում՝ մեծ հաշվով:
    Իմ խորին համոզմամբ, կներեք, բայց դիպլոմը չի որոշումը մարդը պրոֆի է, թե՞ ոչ:
    Ճանաչում եմ դիպլոմով պատմաբանների, որոն քկիլոմետրերով հեռու են ոլորտից: Հակառակն էլ, կներեք ինքնագովության համար, ես եմ:
    Լիոն ջան, դիպլոմը չի՝ կատարված աշխատանքի արդյունքն ու պտուղներն են, պաշտոնական գիտության կողմից ճանաչումն է։
    Եթե ես հիմա ինչ-որ հիպոթեզ առաջ քաշեմ և ներկայացնեմ գրաքննադատության, դիմանամ էդ քննադատությանը, նշանակում է իմ հիպոթեզի շրջանակներում կիրառված գիտելիքներս հիմնավոր են։ Ու եթե դրանից հետո իմ հիպոթեզը զարգացվի ու բերի որևէ կիրառական կամ փաստացի արդյունքի, ապա կդառնա հիմնավոր աշխատանք։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #184
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չասեցի - հմի հարց: Սիրողական եմ զուտ նրա համար, որ դիպլո՞մ չունեմ: Եթե այո, հարց չկա, եթե ոչ՝ հիմնավորիր իմ սիրողական լինելը:
    Որովհետև չես հրապարակվում գրախոսվող ամսագրերում, չունես գիտական աշխատանքներ, քո գրածները քո անձնական ուսումնասիրություններն են, որոնք օպոնենտների կողմից չեն դիտարկվում, գիտական բանավեճ չկա: Վերցնել, կարդալ տարբեր նյութեր ու դրանք կոնսպեկտելը ըստ քո ընկալման դեռևս գիտությամբ զբաղվել չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.05.2019), Varzor (20.05.2019)

  6. #185
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսինքն՝ էլի դիպլոմի հարցը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #186
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ էլի դիպլոմի հարցը
    Ոչ, գիտական հանրությունից կտրված աշխատելը: Դիպլոմն էլ անկարևոր չի, ոչ թե որպես թղթի կտոր, այլ տվյալ ոլորտի զարգացման, աշխատանքներ կատարելու ուսանում: Դու փաստացի գործում ես քո մշակած մեթոդներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.06.2019)

  9. #187
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կտրվա՞ծ - եղբայր, իսկ դու տեղյակ ե՞ս, որ իմ բոլոր գրքերից մի քանի օրինակներ կան, ուշադիր - ՀՀ ԳԱ պատմության Պատմության ինստիտուտում, ՀՀ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ինչպես նաև ՀՀ առաջատար գրադարաններում: Ավելին, ամեն մի գիրք տպելուց հետո ես, քանի որ տեղյակ եմ, թե ովքեր են ոլորտի առաջնակարգ մասնագետերը Հայաստանում, անձնական՝ պերսոնալ, նվեր եմ տալիս այդ օրինակը այդ մասնագետին՝ ակնկալիքով, որ կլսեմ գիտական կարծիք:

    Իսկ հիմա գուշակիր երեք անգամից, լսել ե՞մ, թե՞ ոչ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #188
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրվա՞ծ - եղբայր, իսկ դու տեղյակ ե՞ս, որ իմ բոլոր գրքերից մի քանի օրինակներ կան, ուշադիր - ՀՀ ԳԱ պատմության Պատմության ինստիտուտում, ՀՀ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ինչպես նաև ՀՀ առաջատար գրադարաններում: Ավելին, ամեն մի գիրք տպելուց հետո ես, քանի որ տեղյակ եմ, թե ովքեր են ոլորտի առաջնակարգ մասնագետերը Հայաստանում, անձնական՝ պերսոնալ, նվեր եմ տալիս այդ օրինակը այդ մասնագետին՝ ակնկալիքով, որ կլսեմ գիտական կարծիք:

    Իսկ հիմա գուշակիր երեք անգամից, լսել ե՞մ, թե՞ ոչ:
    Իմ գրքերից էլ կան լիքը գրադարաններում, նվիրում ես՝ վերցնում են :ճ
    Դրանից գիտնական չեմ դառել:

    Մհեր ջան, արի շատ չծավալվեմ: Հարցրիր՝ պատասխանեցի: Միայն հավելեմ, որ էս փոքրիկ զրույցը վկայությունը է նրա, որ դու չգիտես, թե գիտական մեթոդը որն է ու ինչու է, որ քո աշխատանքները գիտական չեն:
    Լավ մնա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #189
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա գուշակիր երեք անգամից, լսել ե՞մ, թե՞ ոչ:
    Լիոն ջան, ախր դա էդպես չի արվում։
    Դու կատարել ես մեծածավալ աշխատանք՝ անկախ արդյունքից և ընդունելի/չընդունելի լինելուց։ Որպես օրինակ բերեմ, որ Էջմիածնի գրապահոցում պարականոն ավետարաններ են պահպանվում։
    Ցանկացած աշխատանք ունի իր տեղն ու նշանակությունը և անկախ բնույթից գրադարանում կարող է զետեղվել։

    Բայց գիտական հիմնավորումը և ճանաչումը այլ ճանապարհով է տարվում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #190
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գրքերից էլ կան լիքը գրադարաններում
    բա մենք ինչու չենք կարդացել։ Ասա, որ գրադարանում կան, գնանք գրվենք կարդանք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #191
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու առաջարկում եմ ավարտել մեր այս անպտուղ քննարկման փուլը՝ Զորաց քարերի մասով ոչ մի բան դա չի տալիս։

    Այ հետաքրքիր կլինի, որ ինչպես տեսանյութում նշվեց, այլ նախաձեռնող/ներ ի հայտ գան և թույլատվություն ստանան աշխատանքներ իրականացնելու։
    Կա՞ն արդյոք այդպիսիք։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #192
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ զուտ մասնագիտորեն դու ի վիճակի չես գնահատել իմ գիտականության մակարդակը: Այդ կարող են անել մասնագիտական կրթություն ունեցողները, իսկ իրենք ուղղակի խուսափում են այդ անել՝ միայն իենց հայտնի, սակայն մեր կողմից ենթադրվող մոտիվացիայով - ժամանակ չունեն, հավես չունեն, ընդհանրապես "էդ ովա՞" և նման տիպի մղումներով:

    Թեման ինչից բացվեց - ինչքան էլ անհամեստ հնչի, սակայն ես մասնագետ եմ և Հայոց ռազմական պատմության առաջատար մասնագետ: Անուններ չտալով մի պատմություն պատմեմ, որը հենց վերջերս եղավ (դիտավորյալ չեմ հայտնի նաև այնպիսի մանրամասներ, որ գլխի չընկնեք, ում մասին է խոսքը):

    Եվ այսպես, Հայոց ռազմական պատմության մեջ կա մի ճակատամարտ, որն այնքան էլ հայտնի չէ մասնագետներին, սակայն նաև անհյատ էլ չէ, այսինքն՝ ես չեմ իրեն հանել մատյաններից: Ես այդ ճակատամարտը մշակեցի ինչպես հարկն է, ուսումնասիրեցի և որոշեցի այդ հարցով քննարկում կազմակերպել: Հայաստանում ես ճանաչում եմ միայն 2 պատմաբանների, սակայն ոչ ռազմական պատմաբանների, որոնք կարող էին հետս քննարկել այդ հարցը - գիտության թեկնածուներ առնվազն, դասախոսներ և այլն: Զանգեցի, պայմանավորվեցինք, նորմալ հանդիպում կազմակերպեցի, մոտ մեկ ժամ քննարկեցինք... չնայած չէ, էդ շատ էր ասված, մոտ մեկ ժամում պարզեցինք, որ իրենք այդ ճակատամարտի միայն թիվը գիտեն և արդյունքը, իսկ այլ մանրամասներ քննարկելու նույնիսկ պատրաստ էլ չէին:

    Հետո պայմանավորվեցինք կրկին հանդիպել, երբ իրենք պատրաստ կլինեն: Մինչև հիմա չենք հանդիպել ամենատարբեր, ինձնից չկախված հանգամանքներով: Հիմա ես եղա ոչ մասնագետ, իրենք՝ մասնագետ: Հիանալի է:

    Ասածս ինչա - մեր կրթական ողբալի վիճակը ցավոք ստեղծել է մի դրություն, երբ ամենևին էլ դիպլոմը չէ որոշողը, թե ով է մասնագետ, ով՝ ոչ: Որոշող չէ նաև տպագրվելը գիտական հանդեսներում, քանի որ դա պարզապես կապված է նույն դիպլոմի, բայց ավելի շատ՝ փողի հետ: Որոշողը անձի գործունեությունն է կոնկրետ ոլորտում և նույն այդ ոլորտում ունեցած հեղինակությունը:

    Այս տարիներին ես ապացուցել եմ, որ բավարար հեղինակություն ունեմ ՀՀ ռազմական պատմաբանների շրջանակում և սա ոչ-ոք չի կարող ժխտել: Ավելին, հենց ես ինքս, դիպլոմ չունեցող "ոչ մասնագետս", այս տարիներին ամենաշատն եմ զբաղվում թեմայի հասարակայնացմամբ՝ եթե այլ մարդ կա, որը ինձնից չեմ ասում շատ, գոնե ինձ մոտիկ ակտիվություն ունի - ասեք: Իսկ դա ոչ պակաս կարևոր է մասնագետ համարվելու համար, քանի որ ակտիվությունը ևս որոշիչ է այն հարցով, թե անձն ինչքան է տիրապետում թեմային՝ պասիվ են սովորաբար թեմային վատ տիրապետողները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (20.05.2019)

  16. #193
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    բա մենք ինչու չենք կարդացել։ Ասա, որ գրադարանում կան, գնանք գրվենք կարդանք
    Ահա օրինակ նախավերջին գիրքս՝ եռահատորյակս՝ նվիրված Մովսես Խորենացու երկրորդ գրքի վերլուծությանը

    Արշակունիներ: Գիրք առաջին: (Առաջին սերնդի վեհությունը),
    Արշակունիներ, Գիրք երկրորդ: (Առաջին սերնդի անկումը),
    Արշակունիներ, Գիրք երրորդ: (Թարմացված արյուն. նոր լուսաբաց և արյունոտ մայրամուտ)

    http://tert.nla.am/archive/HAY%20GIR...inerI_2017.pdf
    http://tert.nla.am/archive/HAY%20GIR...II_%202017.pdf
    http://tert.nla.am/archive/HAY%20GIR...erIII_2017.pdf
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.05.2019)

  18. #194
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ վատ ա, որ ոչ մի գիտնական ժամանակ չի տրամադրել աշխատանքներից որևէ մեկը հիմնահատակ ջախջախելու համար, որ հասկանաս, թե ինչի մասին եմ խոսում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.05.2019), Lion (20.05.2019)

  20. #195
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղերք, էսի ճիշտ պատմությունա, գիտե՞ք, ճիշտ ու տխուր, որը խորհրդանշում էր մեր պատմագիտության ողջ "հմայք"-ն ու թշվառությունը՝ չնայած բնականաբար առկա մի քանի պայծառ դեմքերին: Եթե հղումը ոչ լրիվ բացի կամ այլ խնդիր լինի, նայեք 39:10-ից մոտ 5 րոպե

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •