User Tag List

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 222 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

  1. #151
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա՝ մի խոսքով ))
    Իհարկե հետաքրքիր է:

    Հենց հարցն էլ նրանումն է, որ երբ պաշտոնական գիտությունը լռում է կամ անգործության է մատնված, ապա հետաքրքիր փաստերը և նյուրթերը ուղղակի չեն կարող լռել ու սկսում են հարցով զբաղվել և խոսել թե տարբեր էնտուզիաստներ և թե պսեվդոգիտնականներ:

    Ընդ որում, եթե արդեն վարկած են առաջարկում, որ այլմոլորակայինների կառուցած է, իսկ պաշտոնական գիտությունը դրա դեմ նոյնպես լռում է, ապա լրիվ անհասկանալի է, թե ինչու են դեմ զուտ երկրային աստղադիտարանին:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #152
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, հեռու չգնանք, ինձ նայեք - 1996 թ-ից Հայ ժողովրդի ռազմական պատմություն եմ ուսումնասիրել, մի քանի գրքեր ունեմ հրատարակած, ունիկալ ինֆո եմ հավաքել իմ ժողովրդի ռազմական անցյալի մասին էսա արդեն կլինի 25 տարի: Հմի հարց - տո այ պաշտոնական, պատմագետներ, դուք դիպլոմով եղաք, ես էլ՝ առաց դիպլոմ, հմի կայնեք ու դուզն ասեք, ձեզնից մեկը հայ ժողովրդի ռազմական պատմության բնագավառում էնքան արած կա՞, ինչքան ես - չկա: Հաստատ: Թե կա տենց մեկը, գտեք, բերեք աչքս մտցրեք:

    Էն որ ասումա՝ իմ գործը թողած ձեր գործն եմ անում, հերիք չի, մի հատ էլ հոխորտում եք, թե էս կամ էն մեկը դիպլոմ չունի - տո լավ արեք ձեր գործը, մի ծախեք գիտական կոչումները, ասպիրանտներ մի ստեղծեք, որոնք զուտ բանակից են թռնում, ու չեք ունենա էս վիճակը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.05.2019)

  4. #153
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա էդ սաղ իրենց հետաքրքրող լույսի ներքո են ներկայացնում, իբր սաղ այլմոլորակայիններն են արել ու իրենց էդ կարծիքը փորձում են հիմնավորել:
    Իրականում դա այնքան էլ կապ չունի, Գաղթական ջան: Ամեն ինչ շատ ավելի ցավալի է ու անհետաքրքիր:
    Նման "դամբարաններ" կառուցողների մտքով հազարավոր տարիներ առաջ չէր կարող անցնել անգամ, որ իրենց սերունդները զարգանալու փոխարեն կհասնեն այնպիսի դեգրադացման, որ բացարձակապես կհերքեն կյանքի հոգևոր իմաստը: Բայց դե մեր պատմությունը միշտ էլ լիքն է եղել սեփական արժեքներն արմատախիլ անողներով, այդ պատճառով էլ մեր հները, իրենց կատարած գործերի հետ միասին, մեզ համար իրոք որ այլմոլորակային են դարձել:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 19.05.2019, 23:50:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (20.05.2019)

  6. #154
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե հետաքրքիր է:

    Հենց հարցն էլ նրանումն է, որ երբ պաշտոնական գիտությունը լռում է կամ անգործության է մատնված, ապա հետաքրքիր փաստերը և նյուրթերը ուղղակի չեն կարող լռել ու սկսում են հարցով զբաղվել և խոսել թե տարբեր էնտուզիաստներ և թե պսեվդոգիտնականներ:

    Ընդ որում, եթե արդեն վարկած են առաջարկում, որ այլմոլորակայինների կառուցած է, իսկ պաշտոնական գիտությունը դրա դեմ նոյնպես լռում է, ապա լրիվ անհասկանալի է, թե ինչու են դեմ զուտ երկրային աստղադիտարանին:
    Իմիջիայլոց, Վարզոր ջան, դու գիտե՞ս, թե ինչու էդ խեղճ Հերունին, որի մասին ամբողջ աշխարհը երևի թե գիտի, պսևդո-գիտնական ա, իսկ սրանք ՝ իսկական են... Ուղղակի հեչ ժամանակ չկա հիմա էլ ընկնել Հերունուն ուսումնասիրել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #155
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հմի կայնեք ու դուզն ասեք, ձեզնից մեկը հայ ժողովրդի ռազմական պատմության բնագավառում էնքան արած կա՞, ինչքան ես - չկա: Հաստատ: Թե կա տենց մեկը, գտեք, բերեք աչքս մտցրեք:
    Գուրզադյան ես անում ?

    Ասեմ, որ էդ ինչ-որ անում ես պիտի առնվազն ՊՆ պատվերով խումբ աշխատեր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ ասումա՝ իմ գործը թողած ձեր գործն եմ անում, հերիք չի, մի հատ էլ հոխորտում եք, թե էս կամ էն մեկը դիպլոմ չունի - տո լավ արեք ձեր գործը, մի ծախեք գիտական կոչումները, ասպիրանտներ մի ստեղծեք, որոնք զուտ բանակից են թռնում, ու չեք ունենա էս վիճակը...
    Լիոն ջան, ինչ գիտես, թե էդ "նիկրոպոլիսի" վրով քանի նոր "պաշտպանողա" լինելու ու գիտ. կոչումներ ու աստիճաններ ստանա? Կրթությունն ու գիտությունը սարքել են պեռաշկիանոց, հետո էլ ուրիշներին դիլետանտ ու շառլատան են անվանում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (19.05.2019)

  9. #156
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, Վարզոր ջան, դու գիտե՞ս, թե ինչու էդ խեղճ Հերունին, որի մասին ամբողջ աշխարհը երևի թե գիտի, պսևդո-գիտնական ա, իսկ սրանք ՝ իսկական են...
    Ես տենց բան չգիտեմ:
    Որքանով տեղյակ եմ 1996թ.-ից ՀՀ ԳԱ ակադեմիկս էր, իսկ 1998թ.-ից IEEE անդամ: Իսկ մինչ այդ ԽՍՀՄ գիտական կառույցի կառկառուն ներկայացուցիչ` թե իր անցած ճանապարհեվ և թե ձեռքբերումներով:
    Երկուսն էլ պաշտոնական գիտության կողմից ընդունված, իսկ երկրորդը ընդհանրապես համաշխարհային արդյունաբերության կողմից ընդունված մարմին է:

    Հերունին իր գիրքը` "Հայերը և հնագույն Հայաստանը" գրել է 2000-ականների կեսերին: Էս անցած տասնամյակի ընթացքում ոմանք անդրադարձել են այդ գրքին քննադատական կողմից: Ընդ որում ոչ թե նոր ձեռք բերված փասթերի ու արդյունքների հիման վրա, այլ հենց Հերունու կողմից տրած ինֆորմացիան վերլուծելով: Ու ԻՀԿ որոշ հարցերում (ինչից որ ես հասկացել եմ) քննադատությունը տեղին է եղել: Բայց որևէ պաշտոնական աղբյուրից չեմ լսել, որ նրան պսևդոգիտնական անվանեն:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.05.2019), Գաղթական (20.05.2019)

  11. #157
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում դա այնքան էլ կապ չունի, Գաղթական ջան: Ամեն ինչ շատ ավելի ցավալի է ու անհետաքրքիր:
    Նման "դամբարաններ" կառուցողների մտքով հազարավոր տարիներ առաջ չէր կարող անցնել անգամ, որ իրենց սերունդները զարգանալու փոխարեն կհասնեն այնպիսի դեգրադացման, որ բացարձակապես կհերքեն կյանքի հոգևոր իմաստը: Բայց դե մեր պատմությունը միշտ էլ լիքն է եղել սեփական արժեքներն արմատախիլ անողներով, այդ պատճառով էլ մեր հները, իրենց կատարած գործերի հետ միասին, մեզ համար իրոք որ այլմոլորակային են դարձել:
    Քարահունջը լավ ու վերջնական ուսումնասիրված չի, Սամ ջան:

    Փիլիպոսյանն ասում ա, որ էնտեղ դամբարան ա եղել: Հետն էլ ավելացնում ա, որ տարբեր դարերից շերտեր կան տարածքում, ինչը նշանակում ա տաբեր ժամանակաշրջաններում պարբերաբար օգտագործվել ա, բայց իհարկե ոչ անընդմեջ:
    Վստահ չեմ, թե էդ Փիլիպոսյանը ստելու պատճառ ունի ու երևի իրոք ինչ-որ մի ժամանակ որպես դամբարան էլ օգտագործված լինի:

    Բայց դա դեռ չի նշանակում, որ ի սկզբանե հենց որպես դամբարան ա կառուցվել:

    ՈՒ Չուկի տեղադրած նյութում էլ ինքը խոստովանում էր, թե բավարար միջոցներ չեն հատկացվում իրենց աշխատանքի համար:

    Նշանակում է և էսօր ուղղակի հնարավորություն չկա բազմակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրությունների համար:

    Դե Հերունին էլ պատահական մարդ չէր` դոկտոր պրոֆեսոր ա եղել:
    Վերջը Հայաստանում Ռադիոֆիզիկայի ինստիտուտն էլ ա ինքը հիմնադրել ու աշխարհի մասշտաբով խոշորագույն գիտնականներից կազմված խմբերի անդամ ա եղել:

    Իրանք 8 հոգանոց խմբով պարբերաբար գնացել են Քարահունջ ու իրենց սուղ միջոցներով ուսումնասիրություններ կատարել:
    Վարկած են առաջ քաշել, որ Քարահունջը 7.5 հազար տարվա Աստղադիտարան, տաճար ու համալսարան ա եղել:
    Հնարավոր ա և ճիշտ ուղղությամբ չեն շարժվել իրենց ուսումնասիրություններում, բայց սենց օդից չեն վերցրել էլի ու կրակել:
    Լուրջ հաշվարկներ են կատարել, ինչպես նաև առաջին անգամ տարածքը չափագրել են ու քարտեզագրել:

    Հիմա հնարավոր է, որ վերջում պարզվի, թե ի սկզբանե ոչ թե աստղադիտարան կամ դամբարան այլ լրիվ ուրիշ ֆունկցիա է կատարել` ով իմանա:
    Համենայն դեպս դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք հատկացվեն` ավելի խորն ու լայնածավալ ուսումնասիրություններ կատարելու համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.05.2019)

  13. #158
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ Չուկի տեղադրած նյութում էլ ինքը խոստովանում էր, թե բավարար միջոցներ չեն հատկացվում իրենց աշխատանքի համար:
    Չնայած դրան չափազանց լուրջ աշխատանք են անում ու նվիրված են անում:

    Ու ի տարբերության Հերունու շառլատան չեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #159
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ի տարբերության Հերունու շառլատան չեն:
    Դե ես Հերունուն շառլատան չեմ համարում:
    Ինքն իրա հիմնավորումներն էր բերում, որոնք գիտականորեն ժխտող նյութի դեռ չեմ հանդիպել:

    Իհարկե ասածիցս չի էլ բխում, թե 100%-ով վստահ եմ, որ ինքը ճիշտ էր, բայց նաև դեմ չէի լինի, եթե դա էդպես լիներ ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #160
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ես Հերունուն շառլատան չեմ համարում:
    Ինքն իրա հիմնավորումներն էր բերում, որոնք գիտականորեն ժխտող նյութի դեռ չեմ հանդիպել:

    Իհարկե ասածիցս չի էլ բխում, թե 100%-ով վստահ եմ, որ ինքը ճիշտ էր, բայց նաև դեմ չէի լինի, եթե դա էդպես լիներ ))
    Ես մանրամասն կարդացել եմ Հերունու «հիմնավորումները»: Չեմ տեսել էդտեղ գիտական հիմնավորում: Չնայած սրան առանձին մասերով տարբեր մարդիկ իրա որոշ «հիմնավորումները» գիտականորեն հիմնահատակ ջախջախել են: Օրինակ Մարտիրոսյան Հրաչը ջախջախել ա անվան ստուգաբանության Հերունիական տխմարաբանությունը (կարծեմ էս թեմայում տեղադրել եմ):

    Իսկ Հերունին շառլատան ա նաև բուն իր գիտության մեջ, համենայն դեպս մասնագիտական շրջանակներում էդպիսի համոզվածություն կա: Իրա ոչ մի վայրկյան չաշխատած անտենան, իրա գիտական աշխատություններում միայն ինքն իր վրա հեղվելը հուշում են, որ հիմնավոր համոզվածություն է:

    Իսկ էն փոսը, որն իրա ապուշ հիպոթեզներով մեզ գցել ա, որ ստիպված հերքում հա հերքում են, բայց ոչ մասնագիտական շրջանակները մեկ ա տարածում են (մասնագիտական շրջանակները էդ թեզերը չեն ընդունում), հերիք ա, որ իրա անձի նկատմամբ չափազանց վատ կարծիք ունենամ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.05.2019), Ruby Rue (20.05.2019), Varzor (20.05.2019), Տրիբուն (20.05.2019)

  17. #161
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած դրան չափազանց լուրջ աշխատանք են անում ու նվիրված են անում:
    Էդ լրջության ու նվիրվածության մասով որևէ գնահատական տալ չեմ կարող: Միայն հենց իրենց խոսքերն էին, որ կասկածի տեղիք տվեցին:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ի տարբերության Հերունու շառլատան չեն:
    Չուկ ջան, ինչքանով գիտեմ, շառլատանը էդ են մարդնա, ով մարդկանց հավատը կամ վստահությունը չարաշահելով սեփական օգուտին է ձգտում (Օրինակ` խաբեբա): Ու ոոշ դեպքերում էլ դա քրեորեն պատժելի է:
    Կասես որնա եղել իր շառլատանությունը?
    Եթե ի նկատի ունես, որ փորձել է օգտագործել իր հեղնիակությունը, որ սուտը ճշտի տեղ անց կացնի, ապա տենց բան էլ չկա` Հերունու գիրքն ընդամենը գիրք է, գիտական աշխատանք չէ, որքանով տեղյակ եմ չի էլ ներկայացվել գիտական քննարկման (կարող աինքն էլ գիտեր, որ գիտական քննարկմանը չի դիմանալու):

    Եթե չենք հավատում Հերունու ասածին` լավ ենք անում, դա մեր իրավունքն է, կարող ենք հավատալ ինչի ուզում ենք, բայց առանց հիմքերի մարդուն ես շառլատան չեմ ցանկանա անվանել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #162
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքն իրա հիմնավորումներն էր բերում, որոնք գիտականորեն ժխտող նյութի դեռ չեմ հանդիպել:
    Ես հանդիպել եմ` լեզվաբանական տեսանկյունից (հեղինակը կին էր, ուղղակի անունը չեմ հիշում արդեն):
    Համ էլ Հերունու գիրքը գիտական աշխատանք չի, որ գիտականորեն էլ ժխտվեր
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #163
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ինչքանով գիտեմ, շառլատանը էդ են մարդնա, ով մարդկանց հավատը կամ վստահությունը չարաշահելով սեփական օգուտին է ձգտում (Օրինակ` խաբեբա):
    Հենց նկարագրածդ ա արել իր «փառահեղ» անտենան կառուցելուց էլ, Զորաց Քարերի թեմայով անուն հանելով էլ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.05.2019)

  21. #164
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Հերունին շառլատան ա նաև բուն իր գիտության մեջ, համենայն դեպս մասնագիտական շրջանակներում էդպիսի համոզվածություն կա: Իրա ոչ մի վայրկյան չաշխատած անտենան, իրա գիտական աշխատություններում միայն ինքն իր վրա հեղվելը հուշում են, որ հիմնավոր համոզվածություն է:
    Չուկ ջան, բա ուր էր նայում էդ ժամանակ պաշտոնական գիտությունը??? Էդ նույն ակադեմիկոսները չէին կարողանում զրկել գիտական կոչումներից? Հասկացանք ռուսաստաններում ստացած կոչումներից չեն կարող զրկել, բայց հո ՀՀ ԳԱ ակադեմիկոսից կարող էին զրկել?
    կարղ եմ ենթադրել, որ եթե չեն արել, ուրեմն իրենք էլ իրենց շահերն ենունեցել` շառլատաններ են:
    Դե հիմա կասես, թե էդ շառլատանների կողմից "կնքված" որ գիտնականին հավատանք, իսկ որին ոչ?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. #165
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հանդիպել եմ` լեզվաբանական տեսանկյունից (հեղինակը կին էր, ուղղակի անունը չեմ հիշում արդեն):
    Համ էլ Հերունու գիրքը գիտական աշխատանք չի, որ գիտականորեն էլ ժխտվեր
    Երբեմն գիտնականը ստիպված է լինում գիտականորեն անդրադառնալ ծնված անգրագետ լեգենդների՝ անգրագիտության դեմ առնելու համար:

    Սա լուրջ գիտնականի հոդված է՝ լեզվաբանության թեմայով.
    https://www.4shared.com/web/preview/pdf/qITJjkRA

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.05.2019)

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •