User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,886
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զորաց քարեր, թեմա v2.0

    Կար էսպիսի թեմա (https://www.akumb.am/showthread.php/28389): Փակվել ա, չի մաքրվել: Հիմա չեմ մաքրի: Սկսում ենք նոր էջից: Ցանկացած տեսակետ կյանքի իրավունք ունի:

    Մի ռեպորտաժ «ցնցել է համացանցը»: Ասեցի հետ չմնանք.




    Կարծես սելը տեղից շարժվում է: Դուք ի՞նչ եք մտածում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.09.2017), Moonwalker (08.09.2017), Mr. Annoying (05.09.2017), Rammstein (06.09.2017), _Հրաչ_ (05.09.2017), Աթեիստ (05.09.2017), Նաիրուհի (05.09.2017), Վիշապ (06.09.2017), Տրիբուն (05.09.2017)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,412
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ` երբ է հայտնվել առաջին տեսակետր, որ քարերի անցքերը տեղափոխման նպատակով են արվել, բայց 2004-ին կարծեմ, երբ Հերունին մեր դպրոցում հյուր էր, էդ մասին խոսք եղավ, ավելի ճիշտ` հենց նա ասաց, որ էդպես են մեկնաբանում, բայց դա անհեթեթություն է, քանի որ ինքը աստղագիտական հաշվարկներով պարզել է, որ կարծեմ 25-26.000 տարի առաջ երկնքի էդ հատվածում` հենց անցքերի ուղղությամբ, երևացել են այսինչ և այնինչ աստղերը, և այդ անցքերն արվել են դրանք դիտելու համար :Ճ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    27
    Գրառումներ
    5,679
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քարի անցքից աստղերին նայելու կայֆը մենակ ի՞մ համար ա անհասկանալի։

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարի անցքից աստղերին նայելու կայֆը մենակ ի՞մ համար ա անհասկանալի։
    Ես էլ չեմ հասկանում։ Գոնե էդ անցքի վրա խոշորացնող ապակի լիներ, ասեինք՝ հա։

  6. #5
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Պոլիս
    Տարիք
    26
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չեմ հասկանում։ Գոնե էդ անցքի վրա խոշորացնող ապակի լիներ, ասեինք՝ հա։
    Տրամաբանորեն, պիտի որ պնդեն, թե անցքի բարձրություն/դիտանկյան ազիմուտ կոմբոն պիտի որոշակի ֆիքսված ժամանակահատվածի համար ցույց տար առանձին վերցրած երկնային օբյեկտի դիրքը:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.09.2017), Mr. Annoying (06.09.2017)

  8. #6
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    306
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանորեն, պիտի որ պնդեն, թե անցքի բարձրություն/դիտանկյան ազիմուտ կոմբոն պիտի որոշակի ֆիքսված ժամանակահատվածի համար ցույց տար առանձին վերցրած երկնային օբյեկտի դիրքը:
    Ես էի ուզում սա ասել: Պնդում են, որ տարբեր չափումներ են արել էդ անկյունները հաշվելով: Իրականում հնարավոր էր իրոք, ասենք 365 օր հետո տեսնեին, որ տվյալ աստղը նույն ժամին նույն տեղում ա հայտնվել, ուրեմն երկիրը մի պտույտ արեց: Բայց դե խայտառակ անհավանական ա իրանց նշած 25,000 տարում էդ քարերի դիրքը ֆիքսված համարելու մոտավորությունը: Բացի էդ, ինչ անցքով 10 հատ քար էլ շարես իրար կողքի, ոնց էլ չլինի մի մասի անցքերը ինչ-որ աստղերի ուղղված կլինեն: Էս ոնց որ հեչ հավատալու հիմք չի:

    Մի բան էլ կար, մի տեղ հանդիպեցի, որ Յունեսկոյի կոնֆերանս ա Հայաստանում լինելու էս թեմայով՝ ինչ-որ աստղագիտական ժառանգություն, թե ինչ: Գտնեմ կդնեմ ստեղ

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա բայց դրա համար քար ծակելու իմաստը ո՞րն ա։ Կարելի ա տերևը փաթաթել ու ծակից նայել աստղերին։

  10. #8
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    306
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց դրա համար քար ծակելու իմաստը ո՞րն ա։ Կարելի ա տերևը փաթաթել ու ծակից նայել աստղերին։
    Իդեան էն ա, որ մեծ քարերը անշարժ կմնան երկար ժամանակ, չեն տեղաշարժվի դիտման կետի նկատմամբ: Ենթադրում եմ, որ հնարավոր ա նաև ինչ-որ նշումներ, բան, անել քարերի վրա:

  11. #9
    Eternal Darkness Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,723
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ` երբ է հայտնվել առաջին տեսակետր, որ քարերի անցքերը տեղափոխման նպատակով են արվել, բայց 2004-ին կարծեմ, երբ Հերունին մեր դպրոցում հյուր էր, էդ մասին խոսք եղավ, ավելի ճիշտ` հենց նա ասաց, որ էդպես են մեկնաբանում, բայց դա անհեթեթություն է, քանի որ ինքը աստղագիտական հաշվարկներով պարզել է, որ կարծեմ 25-26.000 տարի առաջ երկնքի էդ հատվածում` հենց անցքերի ուղղությամբ, երևացել են այսինչ և այնինչ աստղերը, և այդ անցքերն արվել են դրանք դիտելու համար :Ճ
    Իսկ ապացույցներ բերում է՞ր, որ քարերը չեն տեղաշարժվել էդ ընդամենը 25-26,000 տարվա ընթացքում։

  12. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,663
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, քաշելու համար քարերի վրա ծակեր անելը իմ համար նույնքան անհեթեթ բացատրություն ա, որքան աստղերին նայելու համարը։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.09.2017), Lion (06.09.2017), Աթեիստ (06.09.2017), Գաղթական (06.09.2017)

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,886
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, քաշելու համար քարերի վրա ծակեր անելը իմ համար նույնքան անհեթեթ բացատրություն ա, որքան աստղերին նայելու համարը։
    Մեր մեջ ասած իմ համար էլ ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,412
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ապացույցներ բերում է՞ր, որ քարերը չեն տեղաշարժվել էդ ընդամենը 25-26,000 տարվա ընթացքում։

    Դե ինքը ոչ մի բան էլ չէր փորձում ապացուցել, ուղղակի դպրոցականների հետ հանդիպում էր, աստղագիտությունից ու ֆիզիկայից սկսեց, հասավ պատմությանն ու հնագիտությանը։ Հավես չեմ անի էդ եքա գիրքը կարդամ, որ տեսնեմ՝ ապացուցել է, թե չէ։ ։Դ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (06.09.2017)

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,886
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էդ քարերը ոչ թե վերջին 25-26 հազար, այլ վերջին 25-26 տարվա մեջ են ահագին տեղաշարժվել: Չար լեզուներն ասում են, որ մի մասն էլ Հերունու միջնորդությամբ :ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.09.2017), Mr. Annoying (06.09.2017)

  19. #14
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,139
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ քարերի վրա ծակեր անելը քարշ տալու ու գերեզմանոց սարքելու համար լրիվ տրամաբանական ու համոզիչ է թվում, հաշվի առնելով հայերիս գերեզմանաքարասիրությունը :ճ Բա ուրիշ ի՞նչ: Ծակերից պարան գցելը ու եզներով քարշ տալը վայթե հարմար է, ենթադրելով, որ էդ ժամանակներում մարդիկ պարան են ունեցել: Ինձ թվում է տարիքն էլ բավականին ուռճացված է, քանի որ մեր չոլերում հնագիտական գտածոների առանձնապես մեծ առատություն չկա, մի քիչ դժվար ա հավատալը, որ հինգ-տաս հազար տարվա մեջ մեր ամենախոշոր ինժեներական ձեռքբերումը էդ վայրում քարերի վրա ծակեր անելն ա (քարշ տալու համար, կամ քարշ տալուց առաջ կամ հետո, կարևոր չի): Հին մարդը հազիվ թե էդ չոլերում ապրելու հետաքրքրություն ունենար, ենթադրում եմ, առաջ էդտեղ կլիման ավելի մեղմ չի եղել, սնունդն էլ ձկան, կամ կաթնասունների կամ էլ ցորեն-բրնձի տեսքով
    թափված չի եղել: Ուստի, իմ հակագիտական, տգետ ու թշվառ կարծիքով մաքսիմում մի քանի հարյուր տարվա գերեզմանոց ա :ճ Առաջարկում եմ հաշտվել այն մտքի հետ, որ մենք ասնեք ի համեմատ իտալացիների, մեր պատմամշակութային ժառանգությամբ «մի քիչ» ավելի թույլ ենք: Համ էլ բարևներ Իտալիայից :ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  20. #15
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,539
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի հեշտ ա պարանը խաչաձև, լայնությամբ ու երկարությամբ, կապելով քաշելը, քան ծայրից 10սմ տրամագծով անցք բացելը պրիմիտիվ գործիքներով, մանավանդ որ, մեծ ա հավանականությունը, որ քաշելուց անցքը կկոտրվի։

    Բայց դե աստղերին նայելն էլ ա իհարկե բացառվում, եթե անցքի խորությունը մի քանի մետր չի, որովհետև, նույն դիրքից, գլուխդ մի քիչ էս կողմ էն կողմ տանելով, փոքր անցքի միջով, ամբողջ երկինքը հնարավոր ա տեսնել։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.09.2017), Աթեիստ (06.09.2017), Տրիբուն (06.09.2017)

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •