User Tag List

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 222 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,085
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գառնու ձորի մաքրությունը, Էրեբունու միջնաբերդի ընդհանուր տեսքն ու Քարահունջի առաջին աստղադիտարան-թանգարանի հիմնումը՝ էս ամենը մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, որ մենք հետևողականորեն պիտի կառուցենք՝ պետական մակարդակով:
    Շատ ճիշտ ես նկատել, Գաղթական ջան: Բայց մի լուրջ հարց էլ կա, և թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ հարցին, դրանից էլ է կախված թե մեր ով-ինչ լինելը, և թե աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ:

    Եթե մենք որպես ճշմարտություն ընդունում ենք ինչ-որ մեկի ասածն այն մասին, որ Հայկը Թորգոմի որդին էր ու քսան հոգով Բաբելոնը թողել, եկել ազգ է սարքել, այսինքն, եթե փորձում ենք Հայկին դարձնել պատմական անձ ու տեղավորել պատմության մեջ ինչ-որ կոնկրետ տեղ, - որքան հիշում եմ, երկրորդ-երրորդ հազարամյակների կեսերին, - իհարկե, իրոք որ, էլ ի՞նչ ութ հազար տարեկան Քարահունջ կամ տասներկու-քսան հազար տարեկան Պորտասար, ու տուրիստներին էլ պատմելու առանձնապես բան չկա:
    Հասկանում եմ, առանձնապես մեծ տեղեկություններ չկան մեր պատմության ու գիտելիքների մասին: Բայց որտեղի՞ց լինի: Հիշու՞մ եք քրիստոնեությունը տարածողների գլուխգուվալն այն մասին, որ էնքան գիր ու գրականություն լցրին գետը, որ Եփրատը դուրս եկավ ափերից...

    Իսկ կարելի է նաև հակառակ կողմից նայել պատմությանը, այն միայն մեկ ազգի պատկանելիք չէ: Կարելի է նայել, թե իրականում ո՞վ էր Հայկի հակառակորդ Բելը: Բաբելոնի ամենագլխավոր ու ամենահզոր աստվածը: Այլ ոչ թե Բաբելոնի տիրակալը: Եվ ուրեմն որքանո՞վ է տրամաբանական, որ մահկանացու Հայկը հաղթեր ու սպաներ անմահ Բելին...

    Հետո:
    Բաբելոնը շումերական քաղաք էր ճի՞շտ է: Շումերական արձանագրություններում ասվում է, որ իրենց քաղաքների շինարարության համար շատ շինանյութեր նրանք նավերով բերել են Հյուսիսի Երկրից, որտեղից սկիզբ են առնում Եփրատն ու Տիգրիսը: Եվ ոչ միայն շինանյութեր: Սալիկների վրա կան գրեր՝ նամակներ, - ուղարկված հենց այդ Հյուսիսի Երկիր, որտեղ ասվում է մոտավորապես հետևյալը. ինչու՞ դուք դադարեցիք ուղարկել ձեր ուսուսցիչներին. մեր երեխաները մնացին առանց կրթության; ինչու՞ դուք դադարեցիք ուղարկել ձեր շինարարներին. մեր քաղաքները կիսաշեն են մնացել:
    Տարիներ առաջ ես ինքս եմ զրուցել մի երգիպտացի պատմաբանի հետ ու նրանից եմ իմացել առաջին անգամ, որ անիվի և ձիու պատկերները հիերոգլիֆներում նշանակում են, որ խոսքը գնում է Հայաստանի մասին, բայց որ այն ժամանակներում եգիպտացիները Հայաստանը գիտեին որպես Հյուսիսի Երկիր: Եվ որ այնքան մեծ էր նրանց կարծիքն այդ երկրի մասին, որ որոշ փարավոններ նույնիսկ կին էին վերցնում այդ երկրից:

    Շումերական սալիկների թարգմանություններն ինքներդ կարող եք գտնել ու կարդալ, հիմա դրանք լիքն են:
    Ու եթե շումերական քաղաքների շինարարության համար շումերները շինանյութ ու շինանարարներ բերում էին Հայաստանից, ուրեմն ինչպե՞ս էին նրանք այդ անում, եթե Հայկը դեռ նոր պետք է գար շումերական նորաստեղծ քաղաքից ու ապագա Հյուսիսի Երկիր ստեղծեր:

    Նոր նայեցի, թե որտեղից են գալիս էդ կարծիքները...
    Թորգոմի տղա Հայկի մասին գրել է տասնմեկերորդ դարի ինչ-որ վրացի պատմիչ, որը համարում է նաև, որ մենք դաժե հայեր էլ չենք, այլ՝ սոմխեթի, որ նշանակում է արևելյան խեթեր...

    Օք: Եկեք հարգանքի ավելի մեծ տուրք տանք էդ վրացուն ու մեզ անվանենք ոչ թե հայեր, այլ արևելյան խեթեր:
    Ավելին: Եկեք այդ սոմխեթի բառին տանք անգլերեն սկիզբ ու ռուսերեն վերջավորություն, և կստանանք այն, ինչ առավել հաճո է մեր սրտին. some хеты: Հայերեն թարգմանությամբ՝ որոշ խեթեր:

    Եկեք մեզ անվանենք կակոյ նիբուդ խեթեր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #32
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,627
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զորաց քարեր, թեմա v2.0

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք մեզ անվանենք կակոյ նիբուդ խեթեր...
    Սամ ջան, ոնց որ ամեն ինչ խառնվեց իրար գրառմանդ մեջ:

    Ենթադրում եմ, որ դրա առիթ հանդիսացավ իմ ակնարկը, թե Քարահունջի մոտ կարելի է Հայկ Նահապետի թանգարանը կառուցել՝ տուրիստների համար տեղանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

    Լավ, արի Հայկին թողնենք մի կողմ )))
    Թող Քարահունջի Աստղադիտարանի թանգարան լինի, Երևանի Պատմության թանգարանից մի երկու նմուշ բերեն, կամ էլ դրանց կրկնօրինակը հանեն, նախնադարյան համայնքի ենթադրյալ կենցաղը պատկերող արձաններ ու կացարաններ ներկայացնեն, «դամբարան»-ից գտնված կմախքներից մեկի հնէաբանական անալիզը ու համակարգչային հատուկ գրաֆիկայով վերականգնված դեմքը..
    լիքը բաներ կարելի ա հորինել ու էդ թանգարանում ներկայացնել, ինչը, ի դեպ, աշխարհում ընդունված պրակտիկա է՝ նման թանգարանների պարագայում:

    Էսպես Քարահունջի ու Հայկի ճամփեքը չեն խաչվի՝ առաջացնելով շահերի բախում

    Հայկյան օրացույցով, եթե չեմ սխալվում, 5600-ական թվականներն են հիմա:
    Իր մասին էլ գրել է մեր Խորենացին, ու ոչ ինչ-որ վրացի:
    Բելն ուզեցել է իրեն հնազանդեցնել Հայկի ժողովրդին, վերջինն էլ ընդվզել է սրա դեմ ու հաղթել բաբելոնացիներին:
    Բայց ճիշտ ես, վրացիքի լեգենդում էլ են մեր ու իրենց նախահայրերը սերում Նոյից:
    Հետն էլ՝ համաձայն իրենց, մերն իրենցինի ավագ եղբայրնա եղել:

    Ինչ էլ վերաբերումա Սոմխիթին՝ իմ իմացած տարբերակով Հայաստանի անվանումը վրացերենում առաջացելա «սամխրեթի» բառից, ինչը նշանակումա «հարավ»:
    Սրա նման էլ մենք ենք իրենց «վերևի երկիր» կոչում՝ Վիրք, ՎՐԱստան, ԻՎԵՐիա և այլն:
    նենց որ էդ հարցում նիչյա ենք
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  3. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,790
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուշ

  4. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,790
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ճիշտ ես նկատել, Գաղթական ջան: Բայց մի լուրջ հարց էլ կա, և թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ հարցին, դրանից էլ է կախված թե մեր ով-ինչ լինելը, և թե աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ:

    Եթե մենք որպես ճշմարտություն ընդունում ենք ինչ-որ մեկի ասածն այն մասին, որ Հայկը Թորգոմի որդին էր ու քսան հոգով Բաբելոնը թողել, եկել ազգ է սարքել, այսինքն, եթե փորձում ենք Հայկին դարձնել պատմական անձ ու տեղավորել պատմության մեջ ինչ-որ կոնկրետ տեղ, - որքան հիշում եմ, երկրորդ-երրորդ հազարամյակների կեսերին, - իհարկե, իրոք որ, էլ ի՞նչ ութ հազար տարեկան Քարահունջ կամ տասներկու-քսան հազար տարեկան Պորտասար, ու տուրիստներին էլ պատմելու առանձնապես բան չկա:
    Հասկանում եմ, առանձնապես մեծ տեղեկություններ չկան մեր պատմության ու գիտելիքների մասին: Բայց որտեղի՞ց լինի: Հիշու՞մ եք քրիստոնեությունը տարածողների գլուխգուվալն այն մասին, որ էնքան գիր ու գրականություն լցրին գետը, որ Եփրատը դուրս եկավ ափերից...

    Իսկ կարելի է նաև հակառակ կողմից նայել պատմությանը, այն միայն մեկ ազգի պատկանելիք չէ: Կարելի է նայել, թե իրականում ո՞վ էր Հայկի հակառակորդ Բելը: Բաբելոնի ամենագլխավոր ու ամենահզոր աստվածը: Այլ ոչ թե Բաբելոնի տիրակալը: Եվ ուրեմն որքանո՞վ է տրամաբանական, որ մահկանացու Հայկը հաղթեր ու սպաներ անմահ Բելին...

    Հետո:
    Բաբելոնը շումերական քաղաք էր ճի՞շտ է: Շումերական արձանագրություններում ասվում է, որ իրենց քաղաքների շինարարության համար շատ շինանյութեր նրանք նավերով բերել են Հյուսիսի Երկրից, որտեղից սկիզբ են առնում Եփրատն ու Տիգրիսը: Եվ ոչ միայն շինանյութեր: Սալիկների վրա կան գրեր՝ նամակներ, - ուղարկված հենց այդ Հյուսիսի Երկիր, որտեղ ասվում է մոտավորապես հետևյալը. ինչու՞ դուք դադարեցիք ուղարկել ձեր ուսուսցիչներին. մեր երեխաները մնացին առանց կրթության; ինչու՞ դուք դադարեցիք ուղարկել ձեր շինարարներին. մեր քաղաքները կիսաշեն են մնացել:
    Տարիներ առաջ ես ինքս եմ զրուցել մի երգիպտացի պատմաբանի հետ ու նրանից եմ իմացել առաջին անգամ, որ անիվի և ձիու պատկերները հիերոգլիֆներում նշանակում են, որ խոսքը գնում է Հայաստանի մասին, բայց որ այն ժամանակներում եգիպտացիները Հայաստանը գիտեին որպես Հյուսիսի Երկիր: Եվ որ այնքան մեծ էր նրանց կարծիքն այդ երկրի մասին, որ որոշ փարավոններ նույնիսկ կին էին վերցնում այդ երկրից:

    Շումերական սալիկների թարգմանություններն ինքներդ կարող եք գտնել ու կարդալ, հիմա դրանք լիքն են:
    Ու եթե շումերական քաղաքների շինարարության համար շումերները շինանյութ ու շինանարարներ բերում էին Հայաստանից, ուրեմն ինչպե՞ս էին նրանք այդ անում, եթե Հայկը դեռ նոր պետք է գար շումերական նորաստեղծ քաղաքից ու ապագա Հյուսիսի Երկիր ստեղծեր:

    Նոր նայեցի, թե որտեղից են գալիս էդ կարծիքները...
    Թորգոմի տղա Հայկի մասին գրել է տասնմեկերորդ դարի ինչ-որ վրացի պատմիչ, որը համարում է նաև, որ մենք դաժե հայեր էլ չենք, այլ՝ սոմխեթի, որ նշանակում է արևելյան խեթեր...

    Օք: Եկեք հարգանքի ավելի մեծ տուրք տանք էդ վրացուն ու մեզ անվանենք ոչ թե հայեր, այլ արևելյան խեթեր:
    Ավելին: Եկեք այդ սոմխեթի բառին տանք անգլերեն սկիզբ ու ռուսերեն վերջավորություն, և կստանանք այն, ինչ առավել հաճո է մեր սրտին. some хеты: Հայերեն թարգմանությամբ՝ որոշ խեթեր:

    Եկեք մեզ անվանենք կակոյ նիբուդ խեթեր...
    Բաբելոն պոլինեզիերեն ոնց ա ?

  5. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև օրս Հերունուց առաջ էլ արդեն քանի մասնագետ պնդել են Քարահունջի աստղադիտարան լինելու մասին: Հերունու հետ էլ, լուրջ մասնագետներ եկել ու հաստատել են այդ ամենը: Հարցն այն չի, թե որքանով են ճիշտ սրանք: Հարցն այն է, որ բոլոր այս մարդիկ ձեզ համար լուրջ չեն, իսկ էս մի համբիկն եկել, երկու ոսկոր է գտել ու բստրում է, որ դա ընդամենը գերեզման է, ու դուք անմիջապես համաձայն եք դա որպես փաստ ընդունել:
    Ուրեմն Հերունուց առաջ էդ ասել ա Պարսամյան Էլման: Ավելին, Քարահունջ անունը ինքն ա որոշել, որ պետք ա կպցնել էդ տեղանքին: Բայց հետո եկել ա Պարիս Հերունին, ու հայտարարել «Եվ ես տեղանքը կոչեցի Քարահունջ»: Սա արդեն մի հատ շատ խոսուն բան ա էն մասին, թե ինչ արժեհամակարգով ա շարժվել նույն Հերունին: Ընդամենը փառքի տանող ճամփա ա գտել:

    Էլման էլ, Հերունին էլ ֆիզիկ են, Վահրադյանները կարծեմ մաթեմատիկ:

    Իրանցից որևէ մեկի աշխատությունը չունի գիտական աշխատության նմանություն, ոնց հիմա ես ֆորումում եմ գրում, իրանք իրանց աշխատություններն են գրել:

    Իսկ այ ոլորտի մասնագետները հակառակ պնդումներն են անում, հիմա ու՞մ հավատանք: Բնականաբար մասնագետներին, այլ ոչ թե հայուգենուտառապյալներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (17.09.2017), Mr. Annoying (12.09.2017), Rammstein (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)

  7. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եթե Փիլիպոսյանն ու ուրիշ լավ մասնագետ հնագետներ խոսում են կառույցի մասին, մասնագիտորեն, ապա լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանն էլ հանգամանորեն քննել է «Քարահունջ» բառի ծագման, դրա տեղանքի հետ կապի հարցը:

    Ովքեր հարցով իսկապես հետաքրքրված ու անաչառ են, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Մարտիրոսյանի էս հոդվածը.

    http://armscoop.com/wp-content/uploa...5%BB%D5%A8.pdf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)

  9. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ի դեպ ոչ թե մենակ մի քանի ոսկոր չի գտնվել, այլ հնագիտական նշանակություն ունեցող առարկաներ են պեղվել, որոնք ցանկացած հնագետ հեշտորեն որոշում է քանի տարվա է ու դրանց վրա ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ դատողություններ անում: Այն, որ այդտեղ դամբարան է եղել, կասկած չի կարող լինել: Այսինքն եթե նույնիսկ որոշվի քննարկել աստղադիտարանի վարկածը, դա ոչ մի կերպ չի կարող հերքել որ էդտեղ մի քանի հազարամյակի պատմություն ունեցող դամբարան կա: Ուրիշ հարց, որ դամբարանի գոյությունը փաստերով հիմնավորված է, իսկ աստղադիտարանինը վարկածը, չհիմնավորված հիպոթեզ:

    Պետք է կարողանալ տարբերել փաստն ու ենթադրությունը: Ընդ որում ենթադրությունը, որը տրամաբանությանը խիստ հակառակ է, հիմնավորում բացարձակ չունի:

    Սա էլ էլի որոշ նյութ.

    «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ

    «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կազմված արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, օգոստոսին պեղումներ է իրականացվել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:

    Լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Փիլիպոսյանն ասաց, որ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական աշխատանքները սկսվել էին 2014 թվականից, 2015-16 թթ. հիմնականում կատարվել է չափագրում, տեղազննություն, իսկ այս տարի արդեն պեղումներ՝ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, ֆինանսավորմամբ:

    «Միանշանակ խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, գոյատևման ժամանակաշրջանը, մշակութային փոփոխությունները»,- նշեց հնագետը:

    Ա. Փիլիպոսյանի խոսքով, պեղումների արդյունքում բացվել է բավականին հետաքրքիր կառույց՝ արևմտյան կողմից դեպի դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհով:

    Դամբարանախուցն ունի 7 մետր երկարություն, 3 մետր լայնություն: Նա տեղեկացրեց, որ դամբարանախուցը պեղվել, մաքրվել է 2,5 մետրի չափով:

    «Հայտնաբերված նյութը թույլ է տալիս ասել, որ այստեղ գոնե 4 տարբեր շրջափուլերում թաղման արարողություններ են իրականացվել: Ամենավաղ նյութը, որն ունենք ամենաստորին հատակից, մ.թ.ա 18-17-րդ դարերով է թվագրվում, բրոնզեդարյան գունազարդ խեցեղենի բեկորներն են: Ամենայն հավանականությամբ, երբ կառուցել են դամբարանը, միջին բրոնզեդարյան դամբարանն արդեն եղել է, այն հիմնահողային է, հարթեցնելով դրա վրա կառուցել են քարաշար դամբարանախուցը, որն այսօր ունենք»,- նշեց նա:

    Թաղումները կատարվել են մ.թ.ա. 15-14-րդ դարերում, մ.թ.ա. 11-9-րդ դարերում:
    «Հետաքրքիր է, որ այս դամբարանախցում ունենք մ.թ.ա 5-4-րդ դարերի, մ.թ.ա 1-ին դարի, հավանաբար, մանկան թաղման փաստ»,- ասաց Ա. Փիլիպոսյանը:
    Նրա խոսքով, դամբարանը թալանված է, ծածկասալերից մի քանիսը կոտրված: Դամբարանից հայտնաբերվել է խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկերներ: Թեև թալանված լինելուն՝ հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ մետաղական նյութ:

    «Դամբարանում հայտնաբերվել է, իհարկե, խաթարված վիճակում, մարդկային մնացորդներ, գոնե 4 գանգի բեկորներ ունենք, որոնք հնամարդաբանները կուսումնասիրեն, կպարզվի, թե կոնկրետ ինչ սեռի, տարիքի անձանց հետ գործ ունենք»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
    Նա նշեց, որ դամբարանը, հավանաբար, 12-13-րդ դարերում՝ սելջուկների կամ մոնղոլների արշավանքների ժամանակ, օգտագործվել է որպես թաքստոցներ շրջակա բնակավայրերի բնակիչների համար:

    «Ինչն է նման ենթադրության հանգեցնում. նյութերի վերին շերտում 12-13-րդ դարերի խեցեղենի բեկորներ են հայտնաբերվել, Դվինին, Անիին բնորոշ ապակե ապարանջանների մասեր»,- նշեց հնագետը՝ ընդգծելով, որ գործ ունեն մի դամբարանի հետ, որը մ.թ.ա 18-րդ դարից մինչև մ.թ. 13-րդ դարն ընկած ժամանակաշրջանը՝ 2000 տարուց ավելի ներառող շրջան, հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում:
    Աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2017...%D6%80/1830822



    և սա.

    «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան

    ««Զորաց քարեր» հուշարձանի տարածքում գտնվող անցքավոր քարերը սկզբնապես եղել են դամբարանի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ օգտագործվել են պատը կառուցելու համար, անցքերը տեղափոխման համար են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

    Նա նշեց, որ այդ քարերը մոտ 3-4 տոննա քաշ ունեն, կարող էին քաշել եզներով. «Անցքերի ներսի մասն ողորկ էին արել, որ շարժելիս չմաշվեին, չպոկվեին պարանները»:

    Նշենք, որ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ արշավախումբն այս տարվա օգոստոսին պեղումներ է իրականացրել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:

    «Խնդիր կար հնագիտական, համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելիությունը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել, հիմնականում այն դամբարանում, որն առավել վիճահարույց է, երբեմն այն հորջորջվում է որպես աստղադիտարան»,- ասաց հնագետը:

    Նրա խոսքով, գիտնական Պարիս Հերունին աշխատանք ու մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ: Հնագետն ասաց, որ անցքավոր քարերը ձգվում են ամբողջ հուշարձանի երկայնքով՝ հարավից հյուսիս, իսկ հուշարձանի հարավային մասում դամբարանադաշտն է, հյուսիսային՝ բնակավայրը:

    «Անցքավոր քարերն առանձնացնում են բնակավայրն ու դամբարանադաշտն առավել մատչելի՝ արևելյան հատվածից, իսկ արևմյան հատվածում ձորն է»,- ասաց Ա. Փիլիպոսյանը՝ հավելելով, որ փորձել են բացել ուղղահայաց կանգնած և հարավից հյուսիս ձգվող քարերի այն հատվածը, որտեղ, կարծես թե, երևում է պատի հետքեր:

    «1,5 մետր բարձրություն և 3 մետր հաստություն ունեցող պատը, որն ավարտվում է 1,5-2 մետր բարձրությամբ հսկայական քարաբեկորով, պատնեշ է դարձել արևելյան կողմից հարձակումների համար»,- ասաց հնագետը:

    Ա. Փիլիպոսյանի խոսքով, սեղանին իրենք դնում են կոնկրետ փաստ, իսկ աստղադիտարանի ոչ խողովակն են գտել, ոչ գործիքները:

    «Այդ քարերի վրայի անցքերը փորված են երկու կողմից: Ո՞ր կողմից են նայել աստղերին. եթե մի կողմից ենք նայում, այլ համաստեղություն ենք տեսնում, եթե հակառակ կողմից՝ բոլորովին այլ համաստեղություն: Հիմա որի մասին ենք մենք խոսում»,- նշեց նա:

    Հնագետի խոսքով, Պարիս Հերունին նշում է, որ քարերը կամ աստղագիտական ուսումնասիրության գործիքները 7500 տարի առաջ են կառուցել:

    «Երեք տարվա ընթացքում ուսումնասիրել ենք 8 հեկտար տարածք: Այն ամենն, ինչ ունենք ձեռքի տակ, ամենահին իրը մ.թ.ա. 20-19-րդ դարերի խեցու բեկորներ են, շուրջ 4000 տարեկան են, եթե հաշվում ենք մեր ժամանակվանից»,- ասաց Ա. Փիլիպոսյանը:
    Աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2017...%D5%B6/1830870


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (12.09.2017)

  11. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասուլիսի ամբողջական տեսագրությունը գտա, ես էլ դեռ չեմ նայել.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)

  13. #39
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,404
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալի ու զավեշտալի է, երբ հետազոտողն իր իսկ խոստովանությամբ ընդգծում է, որ պեղումները դեռ նոր են սկսվել, դեռ ահռելի աշխատանք կա անելու, սակայն նա՝ Աշոտ Փիլիպոսյանը, նախօրոք պատրաստի եզրահանգումներ ունի դեռ լիարժեք չպեղվածի մասին: "Դամբարան է, աստղադիտարան չէ", - ասում է Փլիպոսյանը: Եվ ահա ինձ հետաքրքիր է, Աշոտ Փլիպոսյանը այդ ի՞նչ չգտավ կամ ի՞նչ պիտի գտներ, որ հաստատվեր, թե Քարահունջի ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐԸ աստղադիտարան է եղել: Գուցե Փիլիպոսյանը Մեր Թվագրությւոնից առաջ 1-ին և 2-րդ հազարամյակների տելեսկոպի մնացորդնե՞ր է փնտրել ու չի գտել: Միգուցե Փիլիպոսյանը մտածում է, որ հնագույն ժամանակներում այսօրվա նման գերեզման-դամբարաններն ու աստղադիտարանները իարից հեռո՞ւ են կառուցել: Ի վերջո ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ-ում ի՞նչ աստղագիտական իրեր պիտի գտներ Փիլիպոսյանը, որ չի գտել: Ահա սա՛ է ինձ հետաքրքիր: Պարոն Փիլիպոսյանին արդյո՞ք հայտնի է, որ դեռևս շումերական ժամանակներից կա վավերագրություն, որ մարդիկ նայել են աստղերին, արևին ու լուսնին, ըստ տեսողական պերսպեկտիվայի կազմել են երկնային լուսատուների շրջափուլերի մասին "քարտեզներ", աստղերի խմբերին անուններ են տվել՝ կերպարանավորել են: Սահմանել են գարնանային ու աշնանային գիշերահավասար, ձմեռային ու ամառային արևադարձ՝ ֆիքսելով դրանք նաև ըստ աստեղատների դիրքի, արևային և լուսնային տարվա օրերն են սահմանել և այլն, և այլն: Մայաների Չիչենիցայի կառույցը դամբարան լինելով հանդերձ, արևի ու աստղերի դիտարկման համար կառույց է եղել, և սա համաշխարհային ակադեմիական, գիտական փաստված կարծիք է: Պորտասարի 12 հազարամյա կառույցը ցուցում է կենդանակերպերի մեզ հայտնի սիմվոլները. հիմա, այն աստղերին, երկնքին նայելու, դիտարկելու, հասկանալու կառո՞ւյց է, թե՞ դամբարան է: Աշոտ Փլիպոսյանը արդյո՞ք գիտե, որ անիվաոր սայլակները գործածվել են ամենահնագույն ժամանակներից, և մեծ քարերը կարող էին տեղափոխել սայլերով կամ գերանների քարշակով, այլ ոչ թե քարի վրա ծակեր անելով ու պարան ագուցելով: Գուցե պարոն Փիլիպոսյանն իր սովետական "Ժիգուլին" պարանով է քաշում ու դրա համա՞ր է նրա պրոֆեսիոնալ ուղեղում զորաց քարերը պարանով քաշելու միտքը առկայծել: Իսկ միգուցե աթեիստ Փիլիպոսյանը մտածում է, որ հին ժամանակների մարդիկ իր նման հոմոսովետիկում են եղել ու դամբարան են կառուցել՝ միա՛յն թաղման համար, և անդրշիրիմյան աշխարհի, հոգու շարունակության մասին հավատամք չե՞ն ունեցել:

    Ըստ իս, պարզելու համար, թե մեր նախահայրերը ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ կառույցն ի՞նչ նպատակի համար են կառուցել՝ դեռ լուրջ ու հիմնավոր քննության կարիքն ունի, բայց որ Աշոտ Փիլիպոսյանը հազարավոր տարիների հնություն ունեցող ժամանակակից տելեսկոպի մնացորդներ է փնտրել Քարահունջում ու չի գտել՝ այ սա իսկապես շա՜տ-շա՜տ հետաքրքիր է:


    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, պարզելու համար, թե մեր նախահայրերը ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ կառույցն ի՞նչ նպատակի համար են կառուցել՝ դեռ լուրջ ու հիմնավոր քննության կարիքն ունի
    Բոց ա Արթուր Արմինը


    Ուրեմն ասում ա, որ լուրջ ու հիմնավոր քննության կարիք կա, բայց մտածում ա, որ իրանք առանց էդ քննության ու առանց որևէ հիմնավոր ապացույց, փաստ գտնելու կարող են պնդել, որ դա աստղադիտարան ա եղել, իսկ լուրջ հնագետը կոնկրետ պեղումներ անելուց ու կոնկրետ փաստեր գտնելուց հետո չի կարող պնդել, որ դամբարան է եղել:

    Ձյուն գա գլխներիդ, էդ ա էլի ձեր իմացած գիտությունն ու անաչառությունը:

    Կարևորը հի՛ն լինենք, առաջի՛նը լինենք, ուժե՛ղ անցյալ ունենանք:
    Կարևորը հայտարարենք, որ քանի մյուսները ծառերի վրա թռվռում էին, մենք աստղադիտարան էինք սարքում: Ջհանդամ, որ հիմա իսկի Բյուրականի աստղադիտարանը չենք կարողանում աշխատացնել: Կարևորը վե՛հ լինի: Մարդու էգոյի վրա ազդող, արժանապատվությունը արհեստական բարձրացնող հիմարություններ դուրս տալն ա:

    Ի դեպ Փիլիպոսյանը ոչ մի կերպ չի հերքում էն փաստը, որ հնում մարդիկ աստղերն ուսումնասիրել են: Բա իհարկե ուսումնասիրել են: Գիրք չունեին, հեռուստացույց չունեին, ինտերնետ չունեին, պարզ ա, որ գիշերները պիտի պառկեին, երկնքին նայեին ու օրինաչափություններ գտնեին: Դա չի նշանակում, որ ծակ քարեր տեսնելուց պետք ա ոչխարային հրճվանքով ասենք... ուուուուու, աստղադիտարաաաաան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (17.09.2017), StrangeLittleGirl (12.09.2017), Նաիրուհի (13.09.2017), Տրիբուն (12.09.2017)

  16. #41
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,404
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանատիպ հարցերում ամենավատն այն է, որ մարդիկ իրենց քաղաքական կողմնորոշման դրդմամբ որոշակի դիրքորոշում են դրսևորում: Մասնավորապես, այսպե սկոչված <հայրենասերներ>-ը ուռա ընդունում են ամեն ինչ, իսկ այսպես կոչված <ռացիոնալ-լիբերալներ>-ն էլ, բնականաբար, հակառակ դիրքորոշում ունեն: Այ հենց սա է վատը:

    Ինձ համար, առայժմ, անցքերի առկայության բացատրությունը որպես պարանների համար տեղեր, համոզիչ չի թվում - այս թեմայում ևս այդ հարցը քննարկվեց ու ակնհայտ է, որ քարը հնարավոր է լրիվ այլ ձևերով քաշել, բայց ոչ անցքեր բացել դրանց վրա, էլ չասած, որ այդ անցքերը մեծապես թուլացնում են քարի ամբողջականությունն ու ամրությունը: Ի վերջո, այն ժամանակվա գործիքներով նման անցք բացելը զուտ տեխնիկապես էլ դժվար, աշխատատար գործ էր: Ի դեպ, եգիպտական բուրգերի քարերում ոչ մի նման պարանի անցք, ինչքան գիտեմ, չի գտնվել:

    Կան հիմքեր ենթադրելու, որ Քարահունջն ամեն դեպքում աստղադիտարան է եղել - քարերի վրա առկա անցքերի որոշակի դասավորությունը որոշակի օրերի թույլ է տվել դիտարկել երկնքի որոշակի հատվածը...

    Իմ դիրքորոշումը վերջնական չեմ համարում, բայց ամեն դեպքում ես ավելի շատ հենց աստղադիտարանի օգտին եմ՝ ի վերջո բազմաթիվ են փաստերը, որ քննարկվող ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում եղել է այն աստիճանի զարգացած քաղաքակրթություն, որն ի վիճակի է եղել դիտարկել երկինքը...

    Ի դեպ, Հերունու ընդհանրացնող ուսումնասիրությունն է, հետաքրքիր է ծանոթանալ՝ ցանկացած դիրքորոշման դեպքում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.09.2017, 20:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նմանատիպ հարցերում ամենավատն այն է, որ մարդիկ իրենց քաղաքական կողմնորոշման դրդմամբ որոշակի դիրքորոշում են դրսևորում: Մասնավորապես, այսպե սկոչված <հայրենասերներ>-ը ուռա ընդունում են ամեն ինչ, իսկ այսպես կոչված <ռացիոնալ-լիբերալներ>-ն էլ, բնականաբար, հակառակ դիրքորոշում ունեն: Այ հենց սա է վատը:
    Բուլշիթ ա էս գրածդ: Նախ էդ այսպես կոչված «հայրենասեր» ձևակերպումդ ա անիմաստ: Ավելի շուտ կարելի ա ձևակերպել ասենք «ամեն ինչում մեզ ամենան տեսնողներ»: Թե չէ եթե խոսենք օրինակ ազգայնականների մասին, ապա քիչ ազգայնականներ չգիտեմ, ովքեր ռացիոնալ մտածողություն ունեն, կրթված են, գիտության հետ կապ ունեն ու հերքում են Հերունու տեսությունը: Նմանապես գիտեմ պահպանողականներ, որոնք հերքում են: Այլ հայացքներ ունեցողներ, էնպես որ հերքողներին «ռացիոնալ-լիբերալների» մեջ սահմանափակելդ ա բուլշիթ: Ի դեպ ինքս «ռացիոնալ լիբերալ» չեմ, իմ մեջ հանգիստ կարելի ա գտնել ինչպես լիբերալիզմը, էնպես էլ որոշ հարցերում ազգայնական կամ պահպանողական, այլ հայացքներ:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, առայժմ, անցքերի առկայության բացատրությունը որպես պարանների համար տեղեր, համոզիչ չի թվում - այս թեմայում ևս այդ հարցը քննարկվեց ու ակնհայտ է, որ քարը հնարավոր է լրիվ այլ ձևերով քաշել, բայց ոչ անցքեր բացել դրանց վրա, էլ չասած, որ այդ անցքերը մեծապես թուլացնում են քարի ամբողջականությունն ու ամրությունը: Ի վերջո, այն ժամանակվա գործիքներով նման անցք բացելը զուտ տեխնիկապես էլ դժվար, աշխատատար գործ էր: Ի դեպ, եգիպտական բուրգերի քարերում ոչ մի նման պարանի անցք, ինչքան գիտեմ, չի գտնվել:
    Էս թեմայում արդեն գրել եմ, որ ինձ համար էլ առանձնապես համոզիչ չի քաշելու համար տարբերակը: Բայց դա գոնե տրամաբանական ու հնարավոր է: Իսկ աստղեր նայելու համար էդ ծանր քարերի մեջ անցքեր անելը, որ հետո էլ մեջը խողովակ դնեն ու նայեն, բուլշիթ ա: Էդ խողովակի ֆիքսացիան անելու էնքան հեշտ ձևեր կան, որ եթե քո էս տրամաբանությամբ գնանք, ապա նվազագույնը ախմախ պետք ա լինեին, որ տոննայանոց քարերը դրա համար քարշ տային, հասցնեին էդտեղ, հետո էլ տանջվեին, մեջը անցք բացեին: Ի դեպ խողովակի ֆիքսացիան միայն էդ քարով ուղղակի հնարավոր չի: Սա էլ ա հերթական բուլշիթը:

    Կան հիմքեր ենթադրելու, որ Քարահունջն ամեն դեպքում աստղադիտարան է եղել - քարերի վրա առկա անցքերի որոշակի դասավորությունը որոշակի օրերի թույլ է տվել դիտարկել երկնքի որոշակի հատվածը...
    Ցանկացած ծակ թույլ ա տալիս որոշակի օրեր երկնքի որոշակի հատված դիտարկել: Էս տրամաբանությունը արդեն իսկ խոսում ա աստղագիտությունը ոտնահատակ վիրավորելու մասին: Էն համաստեղությունները, որոնք ըստ Հերունու դիտել են 7500 տարի առաջ, էդ ժամանակ բացարձակ այլ տեսք ունեին, որոնք հաշվելը Հերունու ու որևէ ուրիշ մասնագետների հնարավորություններից էսօր դուրս է: Նորմալ մասնագետ գտի, հարցրու, քեզ նույնը կասեն: Հետևաբար էդտեղից սկսած Հերունու ասածները բլեֆ են: Ոնց որ բլեֆ էր իրա ռադիոաստղադիտակը, որն էդպես էլ երբեք չաշխատեց, բայց որով լիքը փող քերեց: Հա, քանի որ ոմանք արդեն որոշել են փակագծերը բացել ու ցույց տալ, որ ինքն իրա ոլորտում էլ էր շառլատան, ես էլ որոշեցի էլ ինձ սար ու ձոր չգցել ու ինչ կա տենց ասել: Ինքը ընդամենը լավ փող կպցնող ու ոչ վատ ֆիզիկ էր, որի սաղ կյանքի գործունեությունը բլեֆ ա կարծես թե:

    Իմ դիրքորոշումը վերջնական չեմ համարում, բայց ամեն դեպքում ես ավելի շատ հենց աստղադիտարանի օգտին եմ՝ ի վերջո բազմաթիվ են փաստերը, որ քննարկվող ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում եղել է այն աստիճանի զարգացած քաղաքակրթություն, որն ի վիճակի է եղել դիտարկել երկինքը...
    Ես չէի էլ կասկածի քո դիրքորոշմանը: Ի վերջո գրքերիդ մի մասը կարդացել եմ, գրառումներիցդ շատերն եմ կարդացել, մոտեցումներիդ ծանոթ եմ:

    Ի դեպ, Հերունու ընդհանրացնող ուսումնասիրությունն է, հետաքրքիր է ծանոթանալ՝ ցանկացած դիրքորոշման դեպքում...
    Սատանեն ասում ա չալարեմ, ոչ թե էս ընդհանրացնող մասի, այլ իր ամբողջ աշխատության քննադատական նյութ սարքեմ: Ցավոք դա ամիսների աշխատանք կլինի, ու էդքան հավես չունեմ, բայց մեկ էլ տեսար էնքան էս Քարահունջի ծիկովս ինձ նեռվահան անեն հայուգենատառապյալներն, որ անեմ:

    Որովհետև համոզված եմ, որ երկրին, ազգին, պետությանը օգուտ է միայն ու միայն ճշմարտությունը, այլ ոչ թե սին հեքիաթների ժողովածուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (13.09.2017), StrangeLittleGirl (13.09.2017), Տրիբուն (13.09.2017)

  19. #43
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,790
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ դիրքորոշումը վերջնական չեմ համարում, բայց ամեն դեպքում ես ավելի շատ հենց աստղադիտարանի օգտին եմ՝ ի վերջո բազմաթիվ են փաստերը, որ քննարկվող ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում եղել է այն աստիճանի զարգացած քաղաքակրթություն, որն ի վիճակի է եղել դիտարկել երկինքը...
    Ու էտ զարգացած քաղաքակրթությունը իրա աստղագիտական դիտարկումների վերաբերյալ ոչ մի, գոնե մի տող, գրանցում չի արել, ասենք ոնց որ շումերները կամ եգիպտացիները կամ չինացիները կամ հույները։ Զարգացած քաղաքակրթությունը ժառանգերին թողել ա մենակ աստղադիտական գործիքները՝ քարերը ծակերով։ Լավ հայերեն գրանցումներ չէին անում, գոնե պոլինեզիերեն անեին։

    Լիոն, ջոգում ես, շատ հնարավոր ա, իրոք, որ աստղադիտական նպատակներով էլ օգտագործված լինի կառույցը։ Վերջին հաշվով հինավուրց ժամանակներում ասղագիտությունը շատ պրակտիկ նշանակություն ա ունեցել․ հաշվել տարվա օրերը, լուսնի ցիկլերը, հասկանալ սեզոնները, ու համապատասխանաբար իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները։ Ցանկացած նստակյաց հողագործական հասարակություն որոշակի գիտելիքներ էս ամեն ինչի մասին ունեցել ա ու բնականաբար կառույցներ էլ երևի եղած կլինեն էտ նպատակի համար։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.09.2017, 00:57:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.09.2017)

  21. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, ջոգում ես, շատ հնարավոր ա, իրոք, որ աստղադիտական նպատակներով էլ օգտագործված լինի կառույցը։ Վերջին հաշվով հինավուրց ժամանակներում ասղագիտությունը շատ պրակտիկ նշանակություն ա ունեցել․ հաշվել տարվա օրերը, լուսնի ցիկլերը, հասկանալ սեզոնները, ու համապատասխանաբար իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները։ Ցանկացած նստակյաց հողագործական հասարակություն որոշակի գիտելիքներ էս ամեն ինչի մասին ունեցել ա ու բնականաբար կառույցներ էլ երևի եղած կլինեն էտ նպատակի համար։
    Տրիբուն, գիտես որն ա ցավը: Ասենք Փիլիպոսյանի ասուլիսն եմ նայում, կողքից էն փոխտնօրենը վախեցած դիպլոմատիկա ա խաղում, թե բա լրիվ չենք ժխտում, եթե փաստ գտնենք կխոսենք:

    Աստղագիտությամբ իհարկե՛ զբաղվել են էս տարածքում: Իհարկե նայել են աստղերի շարժը, դրանցով հետևություններ արել, ուսումնասիրություններ արել և այլն: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հարությունյան Հայկն էր լավ ձևակերպում, որ էս ժամանակներում մարդկանց ընդհանուր հնարավորություններն ու միջոցները էնքան սուղ էին, որ իրանք ուղղակի պարտավոր էին շատ ավելի շատ ուշադրություն դարձնել երկնքին, քան հիմիկվա շարքային մարդը: Ճշգրիտ ձևակերպումը չեմ հիշում, բայց մոտավոր իմաստն էդ էր:

    Բայց ախր էդ վարկածը լուրջ քննարկելու համար իրական հիմքեր են պետք: Ախր չի կարելի Հերունու ու Վահրադյանների ասածը հիմք ընդունել, երբ որ տեսնում ես, թե իրանք ինչքան ոչ բարեխիղճ են մնացած բոլոր բնագավառներում: Ախր ոլորտից հասկացողները, լուրջ ֆիզիկները, իրանց հաշվարկները ու վերլուծությունները հեշտորեն ցույց են տալիս, որ մեղմ ասած թերի են, ախր հնագետները ցույց են տալիս տեղանքի գիտական մեթոդներով արած վերլուծությունները, որոնցից որևէ կերպ չի բխում աստղադիտարանը, ախր լեզվաբանները հեշտորեն ցույց են տալիս, որ իրանց լեզվական բառախաղերը ուղղակի լեզվական օրենքների խախտում են: Էսքանից հետո ո՞նց կարելի ա էս վարկածը քննարկել:

    ԱԽր որևէ հիմնավոր բան պետք ա լինի, որ սկսես քննարկել:

    Թե չէ սենց, հա
    - կարող ա աստղադիտարան ա
    - կարող ա հսկայական լարային երաժշտական գործիք կորպուսն ա
    - կարող ա արագացուցիչ ա
    - ու ի վերջո կարող ա ճնշում չափելու ապարատ ա:

    Էս գրածներիցս ոչ մեկը մյուսից առավել չի ախր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (13.09.2017), StrangeLittleGirl (13.09.2017), Տրիբուն (13.09.2017)

  23. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երիտասարդ ֆիզիկոս Վալերի Վարդանյանը մի հատ շատ արժեքավոր քոմմենթ էր գրել ֆեյսբուքում՝ էս հարցի քննարկման շրջանակներում: Էս նույնը թերևս կարելի ա ավելի մանրամասն ու հիմնավոր գրել, բայց վստահ եմ, որ ռադիոֆիզիկայից թեթև պատկերացում կազմողն (ի դեպ կրթությամբ ռադիոֆիզիկ եմ, եթե չգիտեք), գիտական մեթոդների մասին թեթև պատկերացում կազմողը միանգամից կհասկանա Վալերիի ասածների ճշմարտությունը: Չուզեցի, որ դա կորի ֆեյսբուքի միլիոնավոր քոմմենթների մեջ ու թույլտվություն խնդրեցի իր անունը նշելով այլ տեղերում ցիտել: Առաջարկում եմ կարդալ, մի փոքր պատկերացում կազմելու համար Հերունի ֆիզիկի մասին: Կարծում եմ, որ շատերը դեռ կանդրադառնան Հերունու ֆիզիկայում արածներին.

    Ոնց որ խոստացել էի՝ մոտավորապես ասեմ թե ինչ էր հայտնի մինչև Հերունու՝ ռելիկտային ճառագայթման մասին գրելն ու խոսալը, ու ինչ էր ասում ինքը։

    Ուրեմն 40֊ակններին, զուտ տեսական դատողությունների, ու նաև տիեզերքի ընդրձակման՝ Հաբլի դիտումների վրա հիմնված, առաջ քաշվեց “մեծ պայթյունի” պարադիգմը։ Դրա շրջանակներում, մասնավորապես, կանխատեսվում էր, որ ամբողջ տիեզերքը լցված ա ֆոտոններով, որոնք պիտի ունենան որոշակի ջերմաստիճանով բացարձակ սև մարմնին բնորոշ սպեկտր։ Կային նաև էդ ջերմաստիճանի տեսական կանխատեսումներ՝ մի քանի Կելվինի կարգի (օրինակ, Գամով, 50 ականներ)։ Ասածս ճառագայթման (հայերենով հիմնականում հայտնի ա որպես ռելիկտային ճառագայթում, անգլիալեզու գրականության մեջ՝ Cosmic Microwace Background) առաջացման պատճառն էն ա, որ շատ վաղ տիեզերքում ջերմաստիճանը շատ բարձր ա եղել, ու էլէմենտար մասնիկները չեն կարողացել իրար միանան, որ ատոմներ կազմեն։ Քանի որ եղել են ազատ էլկտրոններ, լույսի ֆոտոնները էդ էլեկտրոնների հետ շատ էֆֆեկտիվ “բախվել” են, ու արդյունքում ֆուտոններն էլ մնացած էլեմենտար մասնիկների հետ չեն կարողացել երկար տարածքներ անցնեն։ Հետո, տիեզերքի ընդարձակմանը զուգահեռ, էլեկտրոնները միացել են նեյտրոններին ու պրոտոններին ու ատոմներ կազմել, ինչի արդյունքում ֆոտոններն էլ էդքան էֆֆեկտիվ չեն կարողացել բախվեն էլէկտրոններին, ու կարելի ա ասել` դարձել են տիեզերքով մեկ ազատ տարածվող մասնիկներ։ Հենց էդ ազատ ֆոտոններն էլ կազմում են ռելիկտային ճառագայթումը։

    60֊ակններին տենց ճառագայթում իրոք դիտվեց՝ ժամանակների համար շատ զգայուն ռադիոդիտակով (Penzias֊ի ու Wilson֊ի կողմից)։ Կրկնում եմ, դիտվեց դեռ 60֊ականներին․ թեև իմ ծանոթ էքսպերիմենտալ/դիտողական ֆիզիկոսներից ոչ մեկից կյանքում չեմ լսել, որ Պենզիասի ու Ուիլսոնի արդյունքերը անգամ մի թեթև կասկածի տակ առնվի, բայց պետք ա հաշվի առնել, որ էդ շատ պարզունակ էքսպերիմենտ էր։

    Հետո արդեն 1989֊ին արձակեցին COBE կոչվող արբանյակ֊աստղադիտակը, որի նպատակը հենց էդ նույն ճառագայթման դիտումն էր։ COBE֊ին էնքան զգայուն էր, որ ոչ միայն հաստատեց ռելիկտային ճառագաթման գոյությունը, այլ նաև տեսավ, որ ճառագայթումը երկնքի տաբեր ուղղություններով շատ փոքր, բայց դիտվող, անհամասեռություններ ունի։

    Հետո, 2001֊ին արձակեցին WMAP կոչվող արբանյակը, որի նպատակը նույնն էր ինչ որ COBE-ինը՝ բայց շատ ավելի զգայուն էր ու նուրբ։


    Էս ամեն ինչի շուրջ աշխատում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շատ խելացի մարդիկ, բայց պարզվեց, որ բոլորն էլ սխալ էին, որովհետև 2007֊ին (այսինքն COBEի ու WMAPի սուպերճշգրիտ արդյունքներն ունենալով հանդերձ), Հերունին գրեց այ էս հադվածանման նյութը․

    http://rnas.asj-oa.am/2542/1/73.pdf

    Հիմա ի՞նչ ա գրված ըտեղ։ Գրված ա, որ Հերունին ռադիոդիտակ ա սարքել, որով փորձել ա տեսնել 2.7 Կելվին ջերմաստիճանով ռելիկտային ճառագաթյումը, բայց ոչ մի բան էլ չի տեսել։ Ավելի ճիշտ պնդում ա, որ նշածս ռադիոդիտակն ունի իրա սեփական ջերմաստիճանը, որը չափել են, ու հավասար ա եղել հենց 2.7 Կելվինի (թեև էդ թիվը, մենակ, ոչ մի բան չի նշանակում՝ առանց չափման սխալները շատ լուրջ կերպով հասկանալու)։ Սրա վրա հիմնվելով հետևություն ա արել, որ ոչ թէ իրա դիտումների կամ տելեսկոպի հետ մի բան էն չի (ի դեպ, վերջինը շատերն են պնդում իրականում), այլ վերևում նշածս բոլոր արդյունքներն են սխալ։

    Քանի որ վերևի հոդվածանման նյութը գրվել ա COBEի ու WMAPի արդյունքների հայտնվելուց հետո, ես ընդհանրապես անիմաստ գործ եմ համարում էդ մարդու պնդումներին լուրջ կերպով անդրադառնալը։ Նախ էն պատճառով, որ արդեն մի քանի շատ զգայուն էքսպերիմենտներ չափել են ռելիկտային ճառագայթումը (կրկնեմ, էնքան զգայուն, որ նույնիստ 2.7 Կելվին ջերմաստիճանի վրա պերտուրբացիաներ են տեսել)։ Բացի էդ նաև էն պատճառով, որ հոդվածում նշվածները միգուցե լուրջ ընդունվելու շանս ունենային 60-70 տարի առաջ, բայց հիմա արդեն քիչ թե շատ վստահելի էքսպերիմենտատրը էդ տերմինալոգիայով ու առանց հիմնավորումների հոդված չէր գրի։ Ամեն դեպքում, էդ հոդվածում իրա ասածների ոչ մի հիմնավորում, կամ էլ խելքը գլխին հղում չի բերում (հղում ա մենակ իրան, ինչը շատ կասկածելի ու մեծամիտ բան ա համարվում ադեկվատ գիտական շրջանակներում), ինչից ենթադրում եմ, որ թվերն անկապ, իրա գլխից ա բերում։

    Նաև պետք ա նշել, որ ռելիկտային ճառագայթման հետ հաճախությունով համըկնող շատ ուրիշ ճառագայթումներ կան մեր Գալակտիկայից, ու նաև մթնոլորտից։ Բոլոր էդ աղբյուրները շատ ուշադիր պետք ա մոդելավորել, որ հասկանալ թե ամբողջ դիտված ճառագայթման որ մասն ա ռելիկտայինը։

    Այսինքն եթե նույնիսկ ռելիկտային ճառագայթում բնության մեջ չլիներ էլ, ինքը բացի իրա տելեսկոպի սեփական ջերմաստիճանից, պիտի տեսներ նաև ասածս Գալակտիկ ու մթնոլորտային ճառագայթումները, ինչն իրա ասելով չի տեսել։

    Բետելգեյզեյի մասին չէի լսել, բայց լրիվ սպասելի յա xD Հիմնականում լսել եմ որ իրա ռադիոդիտակով ոչ մի դիտում անել առհասարակ հնարավոր չի, ու կարծեմ չեն էլ արել (բացի Հերունու հեղաշրջող բացահայտումից, իհարկե)։

    Շատ երկար ստցվեց, բայց CMB֊ի մասին չիմացողներին հետաքրքիր կլինի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (18.09.2017), StrangeLittleGirl (18.09.2017), Ռուֆուս (18.09.2017), Տրիբուն (18.09.2017)

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •