User Tag List

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 222 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

  1. #16
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի հեշտ ա պարանը խաչաձև, լայնությամբ ու երկարությամբ, կապելով քաշելը, քան ծայրից 10սմ տրամագծով անցք բացելը պրիմիտիվ գործիքներով, մանավանդ որ, մեծ ա հավանականությունը, որ քաշելուց անցքը կկոտրվի։

    Բայց դե աստղերին նայելն էլ ա իհարկե բացառվում, եթե անցքի խորությունը մի քանի մետր չի, որովհետև, նույն դիրքից, գլուխդ մի քիչ էս կողմ էն կողմ տանելով, փոքր անցքի միջով, ամբողջ երկինքը հնարավոր ա տեսնել։
    Էտ ծակերի մեջ տելեսկոպներ ա դրած եղել, հո մենակ ծակը չի։

  2. #17
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,885
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեմատիկ անեկդոտ։
    Մեկը մտնում ա դեղատուն, պահպանակ ա ուզում, հարցնում եմ ինչ չափի ա ուզում, սա էլ չի իմանում։
    Մի հատ տախտակ են տալիս, վրան տարբեր չափերի ծակեր, ասում են մտի զուգարան, տես քո չափը որն ա։ Մի քիչ հետո սա դուրս ա գալիս ու - «ժող, պահպանակ պետք չի, ես տախտակն ի՞նչ արժի»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.09.2017), Mr. Annoying (06.09.2017), Ռուֆուս (06.09.2017), Տրիբուն (06.09.2017)

  4. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեջ ասած իմ համար էլ ))
    Ասում ես, բայց էս պահն էլ կա։




  5. #19
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմատիկ անեկդոտ։
    Մեկը մտնում ա դեղատուն, պահպանակ ա ուզում, հարցնում եմ ինչ չափի ա ուզում, սա էլ չի իմանում։
    Մի հատ տախտակ են տալիս, վրան տարբեր չափերի ծակեր, ասում են մտի զուգարան, տես քո չափը որն ա։ Մի քիչ հետո սա դուրս ա գալիս ու - «ժող, պահպանակ պետք չի, ես տախտակն ի՞նչ արժի»։

    Մի հատ էլ լավ թեմատիկ անեգդոտ։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (06.09.2017)

  7. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Քարահունջ աստղադիտարանը 14 հազար տարեկան է». Վաչագան Վահրադյանը նոր բացահայտումներ է անում.Մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Քարահունջ աստղադիտարանը մոտ 14 հազար տարեկան է և ի սկզբանե աստղադիտարան է եղել. «Պարիս Հերունուց հետո ես ուսումնասիրել եմ աստղադիտարանը, և իմ ուսումնասիրության արդյունքը եղավ այն, որ քարերի դասավորվածությունը կրկնում է Կարապի համաստեղությունը, որը հնում կոչվում էր Անգղի համաստեղություն։ Դա հնարավորություն տվեց նախ պարզել Քարահունջի տարիքը, և թույլ տվեց հասկանալ Պորտասարի գաղտնիքը»։

    Նրա խոսքով՝ իր վարկածն ստացել է միջազգային ճանաչում, դրան հղումներ են կատարվել, և դա թույլ է տվել պարզել, որ Պորտասարը նույնպես աստղադիտական նշանակություն է ունեցել. «Երկու կառույցները, որոնք գտնվում են Հայկական լեռնաշխարհի հակադարձ ծայրերում, կապված են իրար, և մենք ցույց տվեցինք, որ դեռ այն ժամանակ մեկ միասնական մշակույթ է եղել Հայկական լեռնաշխարհում։ Պորտասարի հետազոտությունները ցույց տվեցին, որ կառույցի տարիքն առնվազն 18.5 հազար տարի է, իսկ Քարահունջը 14 հազար տարեկան է»։

    Մաթեմատիկոսը նշում է, որ Պարիս Հերունին ուսումնասիրել է անցքերի ուղղվածությունը, իսկ իրեն հետաքրքրել է քարերի դասավորվածությունը. «Քարերը, որոնք, թվում է, թե մշակված չեն, լավ էլ մշակված են։ Գրեթե բոլոր քարերի վրա հատուկ տեղեր կան, որպեսզի դիտողն արմունկը հենի, գլուխը ֆիքսվի, ու նայի աստղերին։ Նշանառության համակարգ է սարքված։ Այդ տեղերն այնքան են օգտագործված, որ դրանք հղկվել են»։

    Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այդ անցքերը հենց դրա համար են նախատեսված եղել, ի՞նչ կոնկրետ փաստեր կան, որ դա միանշանակ աստղադիտարան է, և վերջ, նա այսպես պատասխանեց «Կառույցի աստղագիտական նշանակության մասին վարկածն առաջինն առաջ է քաշել հնագետ Օնիկ Խնկիկյանը՝ 1980-ականների սկզբներին։ Նա ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն ստիպում դոկտորականից հանել աստղագիտական նշանակության մասին վարկածը, բայց նա չի հանել։ Երկրորդ մարդը, ով հաստատել է կառույցի աստղագիտական նշանակությունը, նշանավոր աստղագետ, ակադեմիայի անդամ Էլմա Պարսամյանն էր։ Նա էլ է ուսումնասիրել կառույցը և եկել նույն եզրակացության։ Երրորդը մարդը Պարիս Հերունին էր, որի հետ եկել են արտասահմանցի գիտնականներ, որոնք նույնպես հաստատել են այդ վարկածը։ Իմ հետազոտությունները նույնպես հաստատում են, որ դա աստղադիտարան է, որովհետև կառույցի հատակագիծը, քարերի դասավորվածությունը ցույց են տալիս Անգղի համաստեղությունը, ինչը խոսում է աստղագիտության հետ կապի մասին»։

    Հիշեցնենք, որ 2014թ. Հայաստան այցելած բրիտանացի լրագրող և գրող Գրեմ Հենքոքը, որը գրում է հին քաղաքակրթությունների և միստիկայի մասին, տասնյակից ավելի գրքերի և երկու ֆիլմի հեղինակ է, նշել էր, որ Քարահունջն աստղադիտարան է, որը տպավորել է իրեն։

    «Հայաստանն այն տեղն է, որտեղից սկիզբ են առել այդ նոր քաղաքակրթությունները: Մեր նախնիներն ուսումնասիրել և հասկացել են աստղերի իմաստը: Այս առումով` ինձ համար շատ տպավորիչ էր այցելությունը Քարահունջ, որը շատ հետաքրքիր ու շատ հին աստղադիտարան է»,- մասնավորապես ասել էր նա։

    Քարահունջի՝ աստղադիտարան լինելը, սակայն, կասկածի տակ դրեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների ՊՈԱԿ փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, ով պնդում է, թե ակադեմիկոս Պարիս Հերունու ուսումնասիրությունները որևէ գիտական հիմք չունեն: Նա նաև կտրականապես դեմ է Զորաց քարեր հնավայրը Քարահունջ կոչելուն: Ըստ նրա` Քարահունջը մոտակայքում գտնվող բնակավայր է, որը ոչ մի կապ չունի հնավայրի հետ: Համալիրը Քարահունջ են կոչում, որպեսզի նմանեցնեն հայտնի Սթոունհենջին: Աշոտ Փիլիպոսյանը պնդում է, որ Զորաց քարեր հնավայրի քարերի վրա արված անցքերը ոչ մի կապ չունեն տիեզերքի ու աստղագիտության հետ: Նա վստահ է` անցքերն արվել են ոչ թե աստղերին նայելու համար, այլ, որպեսզի կարողանան քարերը հեռու տարածքներից քարշ տալ բնակավայր։

    168.am-ը մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ պնդումները, երբ Քարահուջն ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես հնագույն աստղադիտարան, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե որն է այդ պնդումների նպատակը։

    «Նրանք ասում են, թե պարանով քարերը քաշում են, բայց ո՞վ է քարի վրա անցք բացում ու քարը քաշում։ Այնտեղ քարեր կան, որոնց վրա անցքեր չկան, բա դրանց վրա ինչո՞ւ անցք չեն բացել։ Այդ թեզը քննության չի դիմանում»։


    Վերջին խմբագրող՝ Lion: 10.09.2017, 13:33:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    «[I]Հայաստանն այն տեղն է, որտեղից սկիզբ են առել այդ նոր քաղաքակրթությունները ...
    Այ էս ամենակարևոր պահն ա։ Մնացածը կարար չասեր։

  9. #22
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,544
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տես, շումերական աղբյուրներում Արատտան և Հայկական լեռնաշխարհը, ամենատարբեր տեղերում ու կենտեքստներով, հիշատակվում են որպես սրբազան, աստվածային երկիր ու տարածք, որտեղից սկիզբ է առել հենց իրենց քաղաքակրթությունը: Ժամանակակից բոլոր հիմնական քաղաքակրթություններն իրենց արմատներով գնում են դեպի միջագետքյան քաղաքակրությություն, որի արմատը շումերական քաղաքակրությունն էր...

    Որոշակի հիմքեր կա այսպես խոսելու... փղերը վկա
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.09.2017, 14:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, շումերական աղբյուրներում Արատտան և Հայկական լեռնաշխարհը, ամենատարբեր տեղերում ու կենտեքստներով, հիշատակվում են որպես սրբազան, աստվածային երկիր ու տարածք, որտեղից սկիզբ է առել հենց իրենց քաղաքակրթությունը: Ժամանակակից բոլոր հիմնական քաղաքակրթություններն իրենց արմատներով գնում են դեպի միջագետքյան քաղաքակրությություն, որի արմատը շումերական քաղաքակրությունն էր...

    Որոշակի հիմքեր կա այսպես խոսելու... փղերը վկա
    Հարուուուուր տոկոս ...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.09.2017)

  12. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,125
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի հատ ինչ-որ ռուսի հաղորդում եմ նայում: Հաղորդման անունն էլ դրել է, մոտավորապես... "Աշխարհի սպիտակ աստվածները":
    Ու հպարտ-հպարտ պատմում է, որ հնի բոլոր մեծ պետությունները խոսել են սպիտակ աստվածների մասին: Եգիպտացիներն ասել են հյուսիսից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ ռուսական արիներին նկատի ունեին; շումերները խոսել են հյուսիսից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ ռուս արիներին նկատի ունեին...
    Ես էլ նստած մտածում եմ. հետաքրքիր է, շումերներն ու եգիպտացիները իրենց հյուսիսում գտնվող հսկայական Հայաստան երկրից բացի էլի ինչ-որ հյուսիսային երկրի մասին ինչ-որ բան գիտեի՞ն, որ նկատի ունենային "ռուս արիներին..." Պատմության մեջ որևէ մեկը ինչ-որ բան հանդիպե՞լ է այդ թեմայոով...
    Բայց ամենածիծաղելին այն էր, որ էդ ընկերը շարունակեց. չինացիները նույնպես շատ են խոսել արևմուտքից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ հյուսիսի ռուս արիներին նկատի ունեին...

    Իրոք, ծիծաղելի էր, գիտե՞ք: Բայց իմ լացն էր գալիս, որովհետև դրանից մի քանի րոպե առաջ կարդացել էի ձեր այս գրառումները...

    Ալամ աշխարհը փորձում է իր թաթը դնել ձեր ունեցածի վրա. թուրքերը, ազերները, հենա ռսները... Ամեն մեկը ջանում է իրենով անել պատմությունը...
    Եվ այսպես արդեն քանի հազար տարի...
    Հետաքրքիր է, ինչու՞:
    Մի հին ասացվածք կա, որ վատ թաքցրած իրը ինքն է հրահրում, որ իրեն գողանան, - գուցէ սա՞ է պատճառը...
    Այ, էսպես, ինչպես հիմա դուք, մեր պապերը, մեր պապուպապերն է՞լ միգուցէ ցաք ու ցրիվ են արել իրենց ունեցածը, ի՞նչ եք կարծում...

    Մինչև օրս Հերունուց առաջ էլ արդեն քանի մասնագետ պնդել են Քարահունջի աստղադիտարան լինելու մասին: Հերունու հետ էլ, լուրջ մասնագետներ եկել ու հաստատել են այդ ամենը: Հարցն այն չի, թե որքանով են ճիշտ սրանք: Հարցն այն է, որ բոլոր այս մարդիկ ձեզ համար լուրջ չեն, իսկ էս մի համբիկն եկել, երկու ոսկոր է գտել ու բստրում է, որ դա ընդամենը գերեզման է, ու դուք անմիջապես համաձայն եք դա որպես փաստ ընդունել:

    Հայկական յուրաքանչյուր եկեղեցու, յուրաքանչյուր տաճարի բակում, տո հենց ներսում, լիքը գերեզմաններ կան, դուք որ եկեղեցի եք մտնում, նրանց կողքով ու հաճախ նաև հենց վրայով եք քայլում: Եկեք սկսենք ասել, որ դրանք բոլորովին էլ տաճարներ չեն, այլ ընդամնեը գերեզմաններ են:
    Իսկ ի՞նչ եք կարծում, վեց-ութ հազար տարի առաջ, եթե դա նույնիսկ աստղադիտարան էր, այդ աստղադիտարանը չէ՞ր կարող նույնպես սրբավայր համարվել:
    Մաչու Պիկչուի պեղումների ժամանակ էլ հարյուրավոր կմախքներ են գտել, հիմա դա է՞լ գերեզման համարենք...

    Քարահունջի՝ մոտ երկու հարյուր քսան քարերից, կարծեմ ութսուն քանիսն են ընդամենը ծակերով, այսինքն մեկ երրորդն ընդամենը, ճի՞շտ է: Բա այն երկու երրորդն ինչու՞ չեն ծակել, բերելու համար, թե՞ դրանք որակապես տարբեր են ու քաշով թեթև...

    Ես ինքս էլ չեմ պնդում, որ պարտադիր է, որ դա աստղադիտարան լինի: Կգա ժամանակն ու ամեն ինչ կբացահայտվի:
    Ուղղակի տխուր է ձեր այսքան կայտառ մոտեցումը հարցին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (11.09.2017)

  14. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba ջան, էական չի թե ինչ են ասել շումերները, եգիպտացիները ու չինացիները։ Կարևոր ա, թե ինչ են ասել պոլինեզիացիները։

  15. #26
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,125
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, էական չի թե ինչ են ասել շումերները, եգիպտացիները ու չինացիները։ Կարևոր ա, թե ինչ են ասել պոլինեզիացիները։
    Հա, Տրիբուն ջան, ես ասածիցդ ավելի էական կարծիք չէի էլ սպասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Տրիբուն ջան, ես ասածիցդ ավելի էական կարծիք չէի էլ սպասում:
    Sambitbaba ջան, որ ռուսի ապուշ հաղորդում քիչ նայես, իսկ ռուսների մեջ էս ոլորտի շառլատաններ Աստված տվել չի խնայել, սենց տվայտանքների մեջ չես ընկնի։

    Մի վախտ առաջ իմ աչքով էլ մի հատ ռուսի հաղորդում ընկավ, որ եգիպտական հիերոգլիֆերի մեջ ռուսական այբուբենի տառեր էին գտել - Николай родил Рамзеса թեմաներով։ Շատ գիտական հաղորդում էր։ Շատ դուրս եկավ։ Բայց ես ել նեղվեցի փիս, քանի որ մեր ձեռքբերումները ռուսները խլում են մեազնից մեր աչքի առաջ - դե գիտես, Ռամզեսին Նարեկացին ա ծնել, Նիկոլայը չի էլի։

  17. #28
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,732
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքը մեր մեջ՝ ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել էս 2 հայկական կոմպլեքսները:
    Մեկը՝ որ աշխարհում ամեն մի հանճարեղի հիմքում պիտի հայն ու հայկականը լինի:
    ՈՒ մյուսը՝ որ ամենուր հայի հանճարի հետքեր փնտրող մարդը պիտի անպայման ցնդած լինի:

    Ես չգիտեմ, թե Քարահունջն իրականում ինչ է եղել՝ աստղադիտարան, դամբարան, սրբավայր, թե քարեդարյան օլիգարխի տոհմի զինանշան:
    Բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ այն ներկայացնենք որպես 8000 ամյա աստղադիտարան ու ամեն ամիս 2 վագոն տուրիստ բերենք դրան նայելու:
    Տո կողքն էլ Հայկ Նահապետի դամբարան-թանգարան կառուցենք ու մեջը ցուցադրենք առաջին հայ արիների տրեխներն ու աստղային ծակերը:

    Բայց չէ՝ ի՜նչ եք ասում..
    Մենք արդարության մարտիկներ ենք՝ բա աշխարհը մեր մասին ի՞նչ կմտածի..
    Հո չենք թողնի մտածեն, թե Դավիթ գող-գող եկավ գնաց..
    Ով քնած է՝ հելեք կացեք, ով արթուն է՝ ձի հեծեցեք...

    ՈՒ թքած, թե աշխարհը ընդհանրապես թքած չունի արդարության ու մասնավորապես մեր արդարության վրա..
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  18. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ, թե Քարահունջն իրականում ինչ է եղել՝ աստղադիտարան, դամբարան, սրբավայր, թե քարեդարյան օլիգարխի տոհմի զինանշան:
    Բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ այն ներկայացնենք որպես 8000 ամյա աստղադիտարան ու ամեն ամիս 2 վագոն տուրիստ բերենք դրան նայելու:
    Գաղթական ախպեր, ես էլ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում որպես աստղադիտարան ներկայացնելու ու տուրիստ բերելու մեջ։ Մեր մեջ ասած, շատ էլ հնարավոր ա, որ հենց աստղադիտական նպատակներով էլ օգտագործված լինի։ Սաղ պրոբլեմը դրանից հետո արվող եզրակացություններն են - սրբազան երկիր, արևմուտքի սպիտակ աստվածներ, պոլինեզիական այբուբեն ․․․․ էս արդեն խնդալու ա դառնում, մենք էլ խնդում ենք։

    Ու մեր մեջ ասած, Քարահունջը եթե նույնիսկ 40.000 տարվա կոսմոդրոմ էլ ներկայացնես, վագոնով տուրիստ մեկա չի գնալու ընդեղ, քանի որ տեսնելու բան առանձնապես չկա։ Ավելի լավ ա Գառնիի ձորը մաքրեք, կամ ավելի շուտ զիբիլանոց մի սարքեք, մեկ էլ Երևանի մեջտեղը Էրեբունիի տարածը մ քիչ տեսքի բերեք, որ մի երկու տուրիստի համոզեք որ երեքհազարմայա մայրաքաղաք ունեք։ Թե չէ ազգովի նայում ենք մեր հինավուրց քաղաքին դոդի գագոյի ճարտարապետական գլուխգործոցներն ենք տեսնում, քաքներս գալիս ա։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (12.09.2017), StrangeLittleGirl (11.09.2017), Աթեիստ (11.09.2017), Նաիրուհի (13.09.2017)

  20. #30
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,732
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ախպեր, ես էլ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում որպես աստղադիտարան ներկայացնելու ու տուրիստ բերելու մեջ։ Մեր մեջ ասած, շատ էլ հնարավոր ա, որ հենց աստղադիտական նպատակներով էլ օգտագործված լինի։ Սաղ պրոբլեմը դրանից հետո արվող եզրակացություններն են - սրբազան երկիր, արևմուտքի սպիտակ աստվածներ, պոլինեզիական այբուբեն ․․․․ էս արդեն խնդալու ա դառնում, մենք էլ խնդում ենք։

    Ու մեր մեջ ասած, Քարահունջը եթե նույնիսկ 40.000 տարվա կոսմոդրոմ էլ ներկայացնես, վագոնով տուրիստ մեկա չի գնալու ընդեղ, քանի որ տեսնելու բան առանձնապես չկա։ Ավելի լավ ա Գառնիի ձորը մաքրեք, կամ ավելի շուտ զիբիլանոց մի սարքեք, մեկ էլ Երևանի մեջտեղը Էրեբունիի տարածը մ քիչ տեսքի բերեք, որ մի երկու տուրիստի համոզեք որ երեքհազարմայա մայրաքաղաք ունեք։ Թե չէ ազգովի նայում ենք մեր հինավուրց քաղաքին դոդի գագոյի ճարտարապետական գլուխգործոցներն ենք տեսնում, քաքներս գալիս ա։
    Իհարկե համաձայն եմ, որ ամեն ինչի ծայրահեղացնելը, մեղմ ասած, ծիծաղելիա:
    Բայց մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ ոչ, շատերին կարող է շոյել «սպիտակ աստված» կոչվելու հեռանկարը: Հետն էլ՝ բոլոր պրետենզիաները եգիպտացիներին ու շումերներին, ախպեր, մեզ հյուսիսի սպիտակ աստված կոչելու բոլոր պատենտներն իրենց են պատկանում՝ ռուսները վկա:

    Գառնու ձորի մաքրությունը, Էրեբունու միջնաբերդի ընդհանուր տեսքն ու Քարահունջի առաջին աստղադիտարան-թանգարանի հիմնումը՝ էս ամենը մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, որ մենք հետևողականորեն պիտի կառուցենք՝ պետական մակարդակով:
    Բայց սրա համար ցանկություն ու ջանքա հարկավոր, և ոչ միայն Հայաստանում տուրիզմի զարգացման մասին դատարկ բաժակաճառեր:

    Միայն էս վերը նշված շղթան կառուցելու ու խելքը գլխին մարքեթինգով զբաղվելու դեպքումա վագոնով տուրիստ հնարավոր էստեղ ու էնտեղ տանել, ինչն էդքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի:

    Տես՝ օրինակ Վատերլոյի ճակատամարտի դաշտավայրը Բելգիայում:
    Արդեն մի քանի առիթով հյուրեր եմ տարել էնտեղ ու ամեն անգամ լիքը տուրիստ եմ տեսել:
    Բայց նայելու առանձնապես բան էլ չկա էնտեղ՝ եթե չհաշվենք Հոլանդիայի արքայազնի մահվան առիթով կանգնեցված առյուծի պատվանդանն ու տարին մեկ թե երկու անգամ կազմակերպվող իրական ճակատամարտի սիմուլյացիան:
    Բայց մարդիկ մի երկու հատ Նապոլեոնի արձան են տնկել, մի երկու հատ էլ սրճարան են բացել ու էս վայրը լայն գովազդվումա տուրիստական բուկլետներում:
    Էս էլ քեզ տուրիստի հոսքա ապահովում:
    Հիմա էլ ավելի խելացի բան են մտածել ու պանորամայի հին ու քանդվելու վրա շենքի փոխարեն նոր ու կարգին թանգարան են բացել:
    Մուտքի վճարն էլ հասանելիա միջին վիճակագրական տուրիստին:
    Արձանիկների, քարտեզների և այլն վաճառքն էլ լրացուցիչ եկամուտա ապահովում:

    Ինչի՞ ա անհնար նույն բաներից Քարահունջում կազմակերպել:
    Առաջին հերթին, որովհետև դա որպես դամբարան ներկայացնող այլ հայ մասնագետներն են դրան խանգարում ու հետո միայն պետության կողմից ոլորտին փնթի վերաբերմունքը:


    Կամ Գառնի-Գեղարդ ծեծված թեմայից զատ այլ բան ասեմ:
    Իմ լավ բարեկամներից մեկը հիմա Բրյուսելի համալսարանում աշխատումա իր թեմայի վրա՝ նվիրված Հայաստանում տուրիզմի զարգացմանը: ՈՒ, էս շրջանակներում, վերջերս հանդիպումա ունեցել Լուվընի համալսարանի ռեկտորի հետ (Բեռնարդ Քուլի)՝ ով մասնագիտությամբ հայագետա ու պրոֆեսոր:
    Վերջինս 2 հիմնական վեկտորա խորհուրդ տվել.
    ա) Հայաստանի կենտրոնական պետության 12 մայրաքաղաքները
    բ) Հայաստանը որպես օրիենտի ու օքսիդենտի հանդիպման վայր ու էդ երկու մշակույթների ու քաղաքակրթությունների խառնուրդ, որը կարելի է տեսնել միայն Հայաստանում՝ իր ճարտարապետության ու պատմության մեջ:

    Հիմա հարց.
    Բացի մեր անգործությունից ուրիշ ի՞նչնա մեզ խանգարում Քուլիի նշած վերջին երկու թեմաներն ավելի լայն արծարծել, միտքը զարգացնել ու շատ գեղեցիկ փաթեթավորումով ներկայացնել տուրիստներին:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •