Ողջույն,

կհուշի ինչ-որ մեկը, թե որտեղից կարելի է տեղեկություններ քաղել WiFi ծածկույթների մասին Երևանում, և ո՞ր ընկերությունից խորհուրդ կտաք օգտվել։

Մեկ այլ հարց ևս, ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ WiFiAm-ին միանալու համար։ Arminco-ի հաճախորդների սպասարկման կուլտուրան (համենայնդեպս հեռախոսային) մոտ է զրոյականին։

Մեկ այլ հարց նույնպես, կան տեղեկություններ համակարգի զարգացման հեռանկարների մասին, ասենք օրինակ ծածկույթներ, որոնք կընդգրկեն ասենք ամբողջական հիմնարկություններ, հետո ամբողջ Երևանը, հետո Հայաստանի հիմնական քաղաքները և այլն։ Հետաքրքրի է ուղղակի տեղեկությունները ստանալ ՏՏ բնագավառին մոտ կանգած աղբյուրներից։ Պետ Համալսարանում օրինակ դա չի անցնում խոսակցությունների աստիճանից մեկ ու կես տարուց ի վեր։

Հարգանքով՝
Մարատ