User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: «Ես գուրման չեմ»․ հարցազրույց Շինարարի հետ

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,000
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Ես գուրման չեմ»․ հարցազրույց Շինարարի հետ

    «Ես գուրման չեմ»․ հարցազրույց Շինարարի հետ



    Մաս առաջին


    Ծլնգ. Ողջույն, Շինանար, ուրախ եմ, որ համաձայնվեցիր հարցազրույցին։ Վաղուց եմ ուզում հետդ մի ընկերական տաղավարում նստած զրուցել, բայց այդպիսի հնարավորության բացակայության պարագայում, հուսամ այսպես էլ երկուսս էլ զրույցից հաճույք կստանանք։

    Շինարար. Մերսի առաջարկի համար։ Ես ժամանակին լրագրող եմ եղել, հավես բան ա, բայց հավես ա նաև հարցազրույց տալը։

    Ծլնգ. Հա, գիտեի, որ լրագրող ես եղել, ահագին ճնշման տակ է դնում, քանի որ ես ինքս լրագրող չեմ, բայց կարծում եմ այս զրույցի ձևաչափով տակից դուրս կգամ։

    Սկսենք ամենասկզբից… ասա, խնդրեմ, ո՞վ ես դու, այսինքն, ինչպե՞ս ես ինքդ քեզ տեսնում։ Մի եզր կա անգլերենում՝elevator speech։ Կարող ես, խնդրում եմ, մի քանի բառով քեզ ներկայացնել այնպես, ինչպես բարձր հարկ բարձրացող վերելակում քեզ կներկայացնեիր անծանոթին։

    Շինարար. Դե ես տենց ինչ-որ աստղ լրագրող չէի, մի ճնշվի, բայց ինձանից ահագին գոհ էի։

    Լավ հարց էր ։ԴԴ Մարդ չգիտի ինչ ասի։ Միշտ նեղվում եմ, երբ աշխատանքային ինտերվյուների ժամանակ ինձ պիտի բնութագրեմ։ Բայց միշտ սկսում եմ նրանից, որ ինձ համար շատ կարևոր ա պատասխանատվության զգացումը։ Վերելակո՞ւմ։ Երևի կասեի՝ հայ, այ եմ Տիրան ։ԴԴ Գահերի խաղը նայո՞ւմ ես։ Որ Դիներիսին երկար ներկայացնում են, հետո Ջոնի ուղեկիցը ասում ա՝ Սա Ջոն Սնոուն է։

    Դե իհարկե վերելակը կարար Հայաստանում էլ լիներ։ Էդ ժամանակ երևի՝ բարի օր ախպեր, Տիրան ախպեր, հաճելի ա ։ԴԴ

    Ծլնգ. Չէ, չեմ նայում հեռուստատեսությունից ընդհանրապես հեռու եմ։ Փաստորեն ինքդ քեզնից խոսել չես սիրում, էլ ավելի մեծացավ ճնշումը, պիտի փորձեմ քեզ խոսացնել։

    Բայց լավ, արի կոնկրետ հարցերով փորձենք։ Ի՞նչ է մասնագիտությունդ, ո՞ր տարիքում ես (կոնկրետ թիվը պարտադիր չի), լավատե՞ս ես, թե՞ ոչ, վաղվա օրվան սպասո՞ւմ ես, թե ընդհանուր մի քիչ ճնշվածություն կա։ Դե մի երկու խոսք ասա, էլի, «ինչ կա չկա» թեմայով, մինչև լուրջ հարցերին անցնենք։

    Շինարար. Հա, բարդ ա ինձ հետ ։ԴԴ բայց դու հեշտ ուղիներ չէիր փնտրում չէ՞։

    Ծլնգ. Չէ, հեշտ ուղիներով քայլող չեմ, ինչպես և դու, կարծես թե, չէ՞։

    Շինարար. Երեսունհինգ տարեկան եմ, համալսարանն ավարտել եմ արաբագետի որակավորմամբ։ Չեմ սիրում էդ տերմինը, որովհետև կոլոնիալիզմի հոտ ա գալիս։ Նախընտրում եմ ինձ համարել թատերագետ, ում ուսումնասիրության առարկան արաբալեզու թատրոնն ա։ Լավատես եմ, անուղղելի, բայց իհարկե վախեր ունեմ վաղվա օրվա հանդեպ։ Ամեն դեպքում էսօր աշխարհը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, էնքան բաց ա, որ միշտ էլ, համարյա միշտ, ելքեր հնարավոր ա գտնել, իսկ ես ինձ բավականաչափ ուժեղ մարդ եմ համարում, որ լավատես չլինեմ, թե ի վերջո ինչը ոնց կլինի ։ԴԴ էս էլ մի քիչ իմ մասին։ Ինչ կա չկայի մասով, ինձ երբ հարցնում են ինչ կա չկա, սկսում եմ թեզիս հետ կապված նոր գաղափարներիցս խոսալ՝ ժամերով, էնպես որ զգուշացիր էդ հարցից։ԴԴ

    Չէ, ես սիրում եմ հեշտ ։Դ

    Ծլնգ. Էհ, էդ մի բանով իրարից տարբերվեցինք, փաստորեն։ Հետաքրքիր էր ինքնաբնութագիրդ. սիրում եմ լավատես տրամադրվածություն, կարծում եմ դեռ կխոսենք դրանից, ինչպես նաև թեզիցդ։ Մինչ այդ էլ, ասեմ, որ նկատել եմ ակումբային գրառումներիցդ, որ, քո մի քիչ առաջ ասած, ահագին գոհ ես քեզանից։ Կարծում եմ սրանով իրար ահագին նման ենք։ Մի երկու ընդհանուր բան էլ ունենք իրար հետ։ Օրինակ ես մինչև ակումբում հայտնվելս մի երկու ուրիշ հարթակում «Շինարար» մականունն եմ օգտագործել, ոչ շատ երկարատև։ Հետաքրքիր է, դու ինչպե՞ս ես այդ մականունը ընտրել, ի՞նչ է քո համար «Շինարարը»։

    Շինարար. Մականունս շատ անկապ ստացվեց։ Մի խումբ վանաձորցի ակումբցիներով քննարկում էին, որ Դատարկությունը վերցնի էդ մականունը, թե ոնց ու ինչի, չեմ հիշում, ինքը չվերցրեց, ես հավես համարեցի ու վերցրեցի, ինքս շինարարի ընտանիքից եմ, մանկությունից բանվորություն եմ արել շինարարության մեջ, համ էլ ծիծաղելի մականուն ա։ Մինչ էդ Վանաձորցի էի, հետո նույնիսկ Տնաշեն էի ուզում սարքեմ, բայց կանոնադրությունը թույլ չի տալիս։

    Ծլնգ. Իսկ այդ մականունով որոշ ժամանակ համացանցում ապրելուց հետո, ինչպե՞ս ես քեզ զգում «Շինարարի» կերպարի մեջ։ Կարծում ես այն լա՞վ է փոխանցում այդ կերպարի հետևում կանգնած իրական անձին։

    Շինարար. Շինարարը ակումբում բնութագրում ա ինձ։ Մարդիկ էդ մականունը տեսնելով պատկերացնում են էդ մականունով օգտատիրոջ արած գրառումները։ Եթե Վանաձորցի կամ Տնաշեն էլ լինեի, նույնն էր լինելու։ Այսինքն՝ կարևոր չի, թե իրականում էդ բառը ի սկզբանե ինչ ա նշանակել, յուրաքանչյուր մականվան հետևում արդեն կանգնած ա էն ամբողջ ինֆորմացիան, որ իր հետ բերել ա ակումբ էդ մականվան տերը, ու արդյունքում էդ մականունը իմ կերպարը լիովին փոխանցում ա ոչ թե իր մեջ եղած տառերի հաջորդականության պատճառով կամ էդ բառի նախնական իմաստի պատճառով, այլ որովհետև մարդիկ արդեն պատկերացում ունեն իմ մասին։

    Ծլնգ. Իսկապես որ բարդ ես։ Լավ, էլ չպրպտեմ այդ թեմայով։ Կա ակումբում Շինարար, և դա դո՛ւ ես։

    Ընկերների թեմաներով տրամադրությունները վերջերս եռում են ակումբում։ Պատմիր, խնդրում եմ, թե ի՞նչ է ընկերը քեզ համար։ Իսկ ավելի լավ, ո՞վ է գալիս միտքդ «ընկեր» բառը լսելիս, արի պատմի մի քիչ իր մասին, ու քո՝ իրեն վերաբերմունքի մասին։

    Շինարար. Ես իրոք շատ ընկերներ ունեմ։ Չունեմ էսպես ասած ամենամոտ ընկեր, ում առանձնացնեմ, ում հանդեպ առանձնահատուկ գորավանք տածեմ, յուրաքանչյուրի հետ տարբեր կերպ ա դասավորվում մեր ընկերությունը։ Ինձ համար իրոք ընկերներ են մարդիկ ում կյանքում մեկ կամ երկու անգամ եմ տեսել, բայց օնլայնը մեզ հնարավորություն ա տալիս, երբեմն զրուցել, կիսվել, անկեղծանալ, մարդիկ նեղված են լինում, մեկ էլ քեզ գրում են, խմած են լինում, գրում են, ուրեմն ընկեր են համարում չէ՞։ Փոքր ժամանակ ընկերներ չունեի, ահագին տարօրինակ էրեխա էի, մի օր դասարանում դասարանցիներիցս մեկը մյուսին, թե՝ զարմանում եմ էս դեբիլը ոնց ա դասերը սովորում։ Ես էլ ձեն չհանեցի, այ էդ տեսակ տարօրինակ մեկն էի։ԴԴ բայց հիմա երևի տեղը հանում եմ, ես շատ հեշտ եմ շփվում, եթե դիմացինը բաց ա իմ պես, եթե չէ, կարամ նաև համբերատար լինեմ, էնպես չի, որ փակ են, ես էլ եմ փակվում, բայց երբ լինում ա, որ հասկացնում են, որ չէ, դու չես կարա լինես մեր ընկերը։ Օքեյ, ոնց արդեն շեշտեցինք, բավականին գոհ եմ ինձանից, որ նման բաներից նեղվեմ։ Իրոք չկա մեկը ում առանձնացնեմ։

    Ծլնգ. «Հասկանալի է, որ ոչինչ էլ հասկանալի չի» իսկապես բարդ մարդ ես, բայց կարծես թե մի քիչ սկսում եմ քեզ հասկանալ։ Մի քիչ թեթևացնենք զրույցը։ Արագ հարց-ու-պատասխանի անցնե՞նք մի քանի րոպեով. յոթ բառից ոչ ավել...

    Շինարար. օքեյ

    Ծլնգ. Ինչքան էլ տարօրինակ չլինի հարցը, փորձիր ամենաշատը 7 բառով պատասխանել, ոչ ավել։

    Սիրո՞ւմ ես։

    Շինարար. Բարդ ա, չեմ ուզում էդ բառը օգտագործել։

    էս իմ պատասխանն էր;ԴԴ

    Ծլնգ. Լավ, դե որ դու պարզ ուղիներ սիրող ես, ի հակառակ քեզ բարդացնենք ուղիդ

    Սիրո՞ւմ ես սիրել։

    Շինարար. Սենց ասեմ, իրականում ուզում եմ սիրել։

    Ես վստահ չեմ, որ երբևէ սիրել եմ, որ ասեմ՝ սիրում եմ, թե չէ։

    Ծլնգ. Հոյակա՜պ պատասխան էր։

    Արդա՞ր է կյանքը։

    Շինարար. Չէ

    Ծլնգ. Կոնկրետ ինչո՞վ (ամենաշատը 7 բառով)։

    Շինարար. հիվանդություններ, պատերազմներ, անհանդուրժողականություն, աղքատություն, մոլեռանդություն, ո՞րն ասեմ

    Ծլնգ. Ո՞ւմ ես զանգում, երբ վատ ես։

    Շինարար. Ոչ մեկին, խորը շնչում եմ, ես ուժեղ եմ։

    Ծլնգ. Իսկ ուրախ լուռով ո՞ւմ հետ ես առաջինը կիսվում։

    Շինարար. Ում առաջինը հանդիպեմ, բոլորի։

    Հետո նայած ով ա տեղյակ էդ թեմայից։

    Օժանդակ բայերը բա՞ռ են ։ԴԴ

    Ծլնգ. այո, բայց շատ խիստ մի նայի այդ յոթ բառին

    Հմմմ… ի՞նչ դեր ունի ընտանիքդ քո կյանքում։

    Շինարար. Իմ ամենասիրելի մարդիկ են ծնողներս ու եղբայրս, դժվար ա յոթ բառով ասել էս մասին։ Առանց իրանց ինձ չեմ պատկերացնում։

    Ծլնգ. Այդ դեպքում մի քչ տարօրինակ է, որ վատ կամ լավ լուրով կիսվելու մասին իրենց հատուկ չնշեցիր։ Ինչի՞ց է դա։ Հեռավորությունը թուլացնո՞ւմ է կապը։

    Շինարար. Չէ, ուղղակի ես շատ եմ սիրում իրանց, որ վատ լուրերով անհանգստացնեմ, իսկ լավ լուրը, երբ սկայպվում ենք ասում եմ, վատն էլ եմ ասում, բայց տենց բան չունեմ, որ միանգամից կապնվեմ ու ասեմ։

    Մի բան պատմե՞մ։

    Ծլնգ. իհարկե

    Շինարար. Իմ ընկերներից մեկի հետ մի անգամ գիշերվա հազարին փորձանքի մեջ ընկանք, անմիջապես սկսեց զանգել եղբորը, քրոջը, արթնացրեց, պատմեց, ես շշմել էի, ես տենց չեմ, էնպես չէր, որ անուղղելի վիճակ էր ու դրա կարիքը կար կամ իրանք բացի հանգստացնող խոսքերից ուրիշ բան արեցին, ես սիրում եմ ինքս լուծել իմ խնդիրները, իսկ եթե օգնության կարիք կա, դիմում եմ՝ կշռադատելուց հետո։

    Ծլնգ. Հա, կան շատ բաց մարդիկ… ահագին մտածել եմ այս թեմաներով, ու դեռ ինքս ինձ համար չեմ որոշել, թե որն է ճիշտը։ Ասենք, հայերիս մեջ ընդունված բան է, որ եթե մարդը տարեց տարիքում է մահանում, բայց առանց անկողնային հիվանդությունների հասնելու, ասում են՝ իր զավակներին ջարմա չեղավ։ Ու չգիտեմ, ո՞րն է լավը, որ մարդ այսպես միանգամից է գնում, թե որ երկարատև հիվանդություն է ապրում, հարազատներն էլ իրեն հասցնում են հրաժեշտ տալ ինչ-որ իմաստով։ Նույն ձևով, դեռ չգիտեմ, ո՞րն է լավը, անհանգստացնելը ամեն մանրուքով, թե չանհանգստացնելը։ Ու երկու դեպքում էլ կարելի է ասել որ հարազատությունը հենց դա է։ Բայց առաջին դեպքում (անհանգստացնելու) կարծես հարազատությունը ավելի հուզական մակարդակի վրա է, իսկ երկրորդ դեպքում՝ ռացիոնալ։ Ի՞նչ կասես սրա մասին, քո սերը հարազատներիդ նկատմամբ ավելի հուզական է, թե՞ ռացիոնալ։

    Շինարար. Երբեք չեմ վերլուծել։ Իրականում ես աշխարհի ամենալավ ծնողներն ունեմ ու ամենալավ եղբայրը, այսինքն եթե ուզեմ ռացիոնալ լինել, էլի պիտի սիրեմ։ Էնքան որ իմ եղբայրն ա ինձ նվիրված, ես չեմ պատկերացնում, էնքան որ իմ ծնողներն են ինձ նվիրված, ես նույնիսկ կուզեի մի քիչ ավելի քիչ լիներ։ Պատկերացրու համարյա տարիքակից երկու եղբայր, չեմ հիշում վերջին անգամ երբ ենք մենք վիճել, երևի դպրոցական տարիքում, չնայած սուտ եմ ասում, հիմա մեկ-մեկ թեթև վիճում ենք, որովհետև զանգում ա ու ասում՝ դու ասա, ինքը չի ուզում պատմի։ԴԴ չնայած իրան հարցնես ինքն էլ նույնը իմ մասին կասի։ Ծնողներս էլ հպարտանում են, որ մենք ինչ համերաշխ եղբայրներ ենք։ Մենք անհանգստացնելու կարիք չունենք, որովհետև առանց էն էլ անհանսգտանում են՝ ձայնը էն չէր, ոնց որ տխուր լինես, էս խի՞ չես սափրվել ։ԴԴ

    Ծլնգ.: Հա… դժվար ա ծնողի համար իրենից հեռու զավակ ունենալը։ Հայերս էլ դա ավելի դժվար ենք տանում, կարծում եմ։

    Շինարար. Սկայպը փրկում ա... եղբայրս էլ ա հեռու իրանցից։

    Ծլնգ. Դե միևնույն է հեռու ես, ինչքան էլ սկայպ լինի։ Գեղեցիկ ընտանիք ունես, ու ինչպես երևում է, հրաշալի հարաբերություններ։

    Լավ, մի քիչ էլ թեթևանանք ու այսօր եզրափակենք։

    Շինարար. Օքեյ

    Ծլնգ. Սիրո՞ւմ ես շոկոլադ։

    Շինարար. Հա, էստեղ շոտլանդական շոկոլադապատ վաֆլիներ են վաճառում, Գլազգոյում ա արտադրվում, կարծեմ օրը հինգ միլիոն հատ, ես իմ մեծ ներդրումն ունեմ դրանց իրացման հարցում ;ԴԴ

    Ծլնգ. Կաթնային շոկոլադ ա, թե՞ դառը

    Շինարար. Կաթնայինը ավելի լավ ա, բայց դառն էլ։

    Ծլնգ. Իսկ պանիր սիրո՞ւմ ես։

    Շինարար. Տենց հատուկ սեր չունեմ, բայց օգտագործում եմ։

    Ծլնգ. Իյա… ես էլ մյուս հարցով պիտի ճշտեի նախընտրածդ պանրի տեսակը լավ, միևնույնն է ասա, թե տենցը կա։

    Շինարար. Չկա, ուտելիքի հարցում տխուր մարդ եմ, էնքան ա մի բան լինի ուտեմ, սոված չմնամ, գուրման չեմ։

    Ծլնգ. Իզուր երկար թեմա ա։

    Ուզում եմ հետդ Լոռուց խոսել

    Շինարար. Օքեյ, խոսենք։

    Ծլնգ. Այսօրվա վերջին հարցն էլ տամ, ու մյուս անգամ հենց Լոռուց էլ կշարունակենք։

    Շինարար. Շատ լավ։

    Ծլնգ. Մի քանի բառով խնդրում եմ նկարագրիր Լոռին… քո Լոռին, ինչ է նա քեզ համար։

    Շինարար. վախենում եմ պատասխաններս շատ ձանձրալի ստացվեն, բայց առանձնահատուկ սենտիմենտալ զգացմունքներ չունեմ Լոռու հանդեպ, ինձ համար ընդամենը Հայաստանի մարզերից մեկն ա։ԴԴ Ես շատ սիրում եմ մեր տան պատուհանից տեսարանը՝ ժամը, հին գերեզմանները, Թագավորանիստը, ղռերը, միսկոմբինատի շենքը, ինձ համար Լոռին էլ ա դա, Հայաստանն էլ, Վանաձորն էլ, հայրենիքն էլ, ծննդավայրն էլ, ռոմանտիկ մարդ չեմ առանձնապես, կյանքումս միակ ռոմանտիկ զգացողությունը էդ տեսարանն ա առաջացնում։

    Ծլնգ. Լավ… մյուս անգամ ոչ-ռոմանտիկ ուղղությամբ կքննարկենք Լոռին։ Ի դեպ, ես էլ եմ Լոռեցի։

    շարունակելի...

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.08.2017), Chuk (27.08.2017), GriFFin (26.08.2017), ivy (27.08.2017), Moonwalker (26.08.2017), Mr. Annoying (28.08.2017), Peace (01.09.2017), reminilo (27.08.2017), Sambitbaba (28.08.2017), Sky (26.08.2017), Smokie (03.09.2017), StrangeLittleGirl (26.08.2017), Գաղթական (26.08.2017), Դատարկություն (31.08.2017), Հայկօ (26.08.2017), Հարդ (27.08.2017), Տրիբուն (26.08.2017)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,000
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաս երկրորդ

    Ծլնգ. Նորեն բարև, Շինարար ջան։

    Շինարար. Բարի լույս, մեզ մոտ կեսգիշերից հետո բարի առավոտ ենք ասում։

    Ծլնգ. Անցած անգամ կանգնեցինք Լոռու թեմայի վրա, որը, քեզ համար ոչ-ռոմանտիկ է, ինչպես նաև Հայաստանն ու հայրենիքը։

    Շինարար. Հա, ինչ մեղքս թաքցնեմ։

    Ծլնգ. Մինչև Լոռուն վերադառնալը, կպատմես, ի՞նչ է քեզ համար հայրենիքը, միայն բնակավա՞յր։

    Շինարար. Չէ, ինչի՞ միայն բնակավայր, նաև ծննդավայր։ Էդ էնտեղն ա, որտեղ ծնվել, մեծացել եմ, ապրել եմ ողջ կյանքս, գուցե էլի ապրեմ, իմ հարազատներն են ապրում, ընկերներս, խոսում են էն լեզվով, որով մտածում եմ, գիտեմ էդտեղի պատմությունը, մշակույթը, բարքերը, գրականությունը, ինձ մոտ ամենահեշտը ստացվում ա էդտեղի մարդկանց հետ նույն լեզվով, նույն անցյալով, գիտելիքի նույն բեռով հաղորդակցվելը։ Ինձ ամենաշատը հետաքրքրում ա աշխարհում էդտեղի մարդկանց ճակատագիրը, Ղարաբաղի հարցից կարևոր քաղաքական հարց ինձ համար աշխարհում չկա, ինչը բնական ա, որովհետև ես ավելի մոտ էդ խնդիրը գիտեմ, ես ապրել եմ էդ խնդրով, իմ ծնողներն ապրել են էդ խնդրով, ես ամենաշատը էդտեղի լեզվով ու էդտեղի մասին եմ լուրեր կարդում, շատ բաներ կարելի ա ասել հայրենիքի մասին, որոնք ավելի իրական շոշափելի են, քան զուտ վերացական հայրենիք բառը։

    Ծլնգ. Փաստորեն, հայրենիքը այն վայրն է, որտեղ եղել է ու կա հարազատություն, ու որտեղի նկատմամբ սրտացավություն ունես, այդպե՞ս է ստացվում։

    Շինարար. Իհարկե, ու դա ինչ-որ կույր վերացական հայրենասիրությամբ չի բացատրվում, այլ լիովին հասկանալի պատճառներ ունի, որոնցից մի քանիսը վերը թվարկեցի։

    Ծլնգ. Այդ դեպքում կարո՞ղ է այնպես ստացվել, որ մեկ այլ տեղ էլ դառնա քեզ համար «հայրենիք»։

    Շինարար. Դժվար, չեմ պատկերացնում։

    Ծլնգ. Լավ… նշեցիր նաև ծնվելուդ ու մեծանալուդ մասին։ Որոշ մարդիկ գտնում են, որ հայրենիքը նաև այն վայրն է, որտեղ մանկություն ես ունեցել։ Բայց սա երևիթե նշանակում է, որ այդ մանկությունդ երջանիկ է եղել։ Իսկ քո՞նը ինչպիսին էր։

    Շինարար. Չէ, դժվար մանկություն եմ ունեցել, բայց որ անկեղծ լինեմ, չեմ կարծում, որ ինչ-որ տրավմաներ են մնացել մեջս։ Երկրաշարժ, պատերազմ, սով, աղքատություն, փոքր տարիքից աշխատել, ես էլ մի քիչ ցնդած էրեխա էի, ձեռ էին առնում ինձ բակում էլ, դպրոցում էլ, նկարչականում էլ։ԴԴ հեշտ չէր, բայց լավ բաներ էլ կային, գիրք էի կարդում, որոշ բաներ էլ չեմ ասի համենայն դեպս էդ ամենը մեջս ինչ-որ ծանր հուշերի պես չի նստած, ուղղակի հիշում եմ, որ տենց ա եղել։

    Ծլնգ. Հա՜, պատմական ժամանակաշրջանում ենք ապրել։ Գիտես, կան բաներ, որոնց մասին գտնում եմ, որ պետք է խոսել կամ, ավելի շուտ, չի կարելի չխոսել։ Ու այդպիսի թեմա է ինձ համար քո տարիքի մարդու հետ Լոռուց խոսելուց երկրաշարժի թեման։ Մի տարի դեկտեմբերի 7-ը Հայաստանում դարձրին աշխատանքային օր, ես էլ ուսուցչիս ասեցի, որ չեմ գալու այդ օրը դասի, ու ահագին գլխացավանքի մեջ էի ընկել այդ կապակցությամբ։ Կպատմե՞ս քո տեսած դեկտեմբերի 7-ի մասին, կա՞ մոտդ նախաերկրաշարժային և հետերկրաշարժային ժամանակաշրջան։ Պատմիր մի քիչ, ինչպե՞ս ես երկրաշարժը ինտերնալիզացիա արել։

    Շինարար. Ինտերնալիզացիա ասելով ի՞նչ նկատի ունես։

    Ծլնգ. Դե ինչպե՞ս է դա տեղավորվում քո մեջ. քո անձնական ապրումները, դրա հետևանքնքները քո կյանքի ուղու վրա, ու նաև ինչպես ես համակերպվել վաղ տարիքումդ տեսած այդպիսի աղետի հետ։

    Շինարար. Երկրաշարժը ուղղակի հիշում եմ, չէ, սուտ եմ ասում, երբ երկրաշարժ ա լինում, լինում ա ահավոր պանիկայի մեջ եմ ընկնում, բայց բանակում օրինակ հերթապահ էի, երկրաշարժ եղավ, ինձ շատ հավասարակշիռ պահեցի, խնդալուն մենակ էն էր, որ օրակարգիս ասում էի՝ ձեզ հավասարակշիռ պահեք, չխառնվեք իրար; անկեղծ, գուցե էս բոլոր երևույթները ինձ վրա ազդել են, բայց էնպիսի հետք չեն թողել, որ վերլուծեմ, հասկանամ, թե բնավորությանս վրա ոնց են անդրադարձել, ընդհանրապես ես չեմ սիրում ինքս ինձ վերլուծել։ Ինքնագոհ մարդու ախտանիշ ա երևի ։ԴԴ

    Ծլնգ. Իսկ երբ տուն վերադառնալու ցանկություն ես ունենում, այդ տունը ո՞րն է. Հայաստա՞նը, Լոռի՞ն, Վանաձո՞րը, ձեր բնակարա՞նը։

    Շինարար. Մեր տունը։

    Ծլնգ. Վաղո՞ւց է, ինչ չես եղել։

    Շինարար. Հա, նախանցած Նոր տարուն։

    Ծլնգ. Կննկարագրե՞ս սենյակդ. նախ Վանաձորի տան սենյակդ, հետո էլ՝ այդտեղիդ։ Պետք չի ամեն մի մանրուք ընդգրկել, մի քանի բառով, շունչն եմ ուզում հասկանալ։

    Շինարար. Վանաձորում բազմահարկ շենքի ութերորդ հարկում սովորական սենյակ ա, եղբորս հետ ենք կիսել, երկու մահճակալ, զգեստապահարան ու համակարգիչ, 17-րդ դարի իտալացի նկարչի Մադոննա, որ հեղափոխության ժամանակ դուրս ա գցված եղել, ու երկար պատմություն ա, թե ոնց ա մեզ հասել. հորեղբայրս Ռուսաստանում ուսանելիս մի կնոջ տանը վարձով ա ապրում, թե տանը չէ, հարևանությամբ, ինքը նկարիչ ա, էդ կնոջ համար ջուր ա բերում մեկ-մեկ, էդ կինը սենյակը իրան ա կտակում, եթե երևակայությունս էդ պատմությունը չի խեղաթյուրում, նկարն էլ հետը, հետո հորեղբայրս ուզում ա գա Հայաստան, էդ նկարը, էլի իր արած լիքը նկարներ էլ ուղարկում ա, վերջում չի գալիս, նկարը մնում ա։ Ինձ համար էդքան սենյակը չի կարևոր, որքան տեսարանը լուսամուտից, որը վերը արդեն նկարագրեցի։ Էստեղ երեք տարբեր տուն եմ փոխել։ Առաջին երկուսը գյուղերում մեծ առանձնատներ էին, հիմա քաղաքում բնակարան ա, սովորական սնեյակ ա, մահճակալ չունեմ, մեծ մատրաս ա հատակին, հյուրասենյակն ա տան, էստեղ օրենք կա, որ եթե երկու հոգուց ավել մարդու ես տունը վարձով տալիս, հատուկ հարկ ես վճարում, դրա համար միշտ վարձում ենք երկու հոգանոց տներ, բայց կիսում երեքով; առաջին տան տեսարանը հրաշք էր՝ ծով ու շատ սիրուն ծով, երկրորդ տունն էր հրաշք, հիմա ուղղակի էժան ա։

    Ծլնգ. Իսկ պատերիդ պաստառներ չունե՞ս, սեղա՞ն, աթո՞ռ՝ սենյակումդ։

    Շինարար. Էստե՞ղ

    Ծլնգ. Հա։

    Շինարար. Ամեն ինչ էլ ունեմ, հյուրասենյակի համար նախատեսված, պաստառները անկապ միագույն բաներ են։ Եսիմինչ գույն ա, անուն չունեցող։ Մեծ փարթիներ եմ անում, տասը-քսան հոգի, մեծ սենյակ ա։

    Ծլնգ. Էդ աբոյների՞ հետ ես։

    Շինարար. Հա։

    Ծլնգ. Ես նկատի ունեի, ասենք, ռոք խմբերի պաստառներ, թատերական և այլն։

    Շինարար. Չէ, բաներ չեմ փակցնում։

    Ծլնգ. Իսկ ընդհանրապես, երաժշտասե՞ր ես։

    Շինարար. Օֆիսում գրասեղանիս վրա Մաթևոսյանն ա, Փարաջանովը, Գալյա Նովենցը, Ենգիբարովը, իսկ պատին՝ Յուսուֆ Իդրիսը ու իր պիեսներից մեկից տեսարան, երբ երկու հերոսները մեկ օղակով փորձում են ինքնասպան լինել։

    Ծլնգ. Այ, հիմա ամենը տեղը եկավ չէի պատկերացնում Շինարարին առանց պատերին փակցված պաստառների

    Շինարար. Իմ երաժշտական ճաշակը ակումբում շատ ա ծաղրվել։ԴԴ

    Ծլնգ. Էդ նշանակում էր դրանից չե՞նք խոսում, թե՞...

    Շինարար. Ես շատ եմ լսում երաժշտություն, հիմնականում անգլիալեզու, նաև մի երկու ռուսալեզու բան, մի երկու արաբական խումբ, հիմնականում փոփոտ, եթե նույնիսկ ռոք ա, ավելի փոփոտ ռոքեր։ Չէ, պատասխանում էի։ԴԴԴ

    Ծլնգ. Վերջին լսածդ ի՞նչ է։

    Շինարար. ։ԴԴ Բեր չասեմ, իրոք, սուտ չեմ ուզում խոսալ, ավելորդ քմծիծաղների հավես էլ չունեմ։

    Ծլնգ. Բարի։ Սիրո՞ւմ ես ճամփորդել։

    Շինարար. Տենց շատ չէ, եթե ինչ-որ տեղ գնալու ժամանակ ու գումար եմ ունենում, ուզում եմ Եգիպտոս գնամ, ու տենց էլ անում եմ։ ԴԴԴ

    Ծլնգ. Կոնկրետ ի՞նչն ա Եգիպտոսում գրավում։

    Շինարար. Քանի որ ուսումնասիրությանս առարկան էդ երկրի հետ ա հիմնականում կապված, մի քիչ շատ գիտեմ իրանց բարքերը, լեզուն, մարդկանց, մշակույթը, լուրերը, հոգսերը, զուտ իմն ա դառել, եգիպտացիների հետ որ քաղաքականությունից խոսում եմ, մեկ-մեկ մոռանում եմ, ասում եմ՝ մենք սենց, մենք նենց, յանի մենք եգիպտացիներս ԴԴԴ րիսերչըրի ախտանիշ ա, որից խորհուրդ ա տրվում խուսափել, բայց ինձ մոտ չի ստացվում։

    Ծլնգ. Մի դասախոս ունեի, Վենեսուելայի պատմության մասնագետ էր, մի օր, արդեն չեմ հիշում ինչ թեմայով, ասեց, որ այ որ ինչ-որ երկրի սիրահարված ես լինում, բազմամշակույթ ես դառնում։ Կարծես դու էլ ես արդեն առնվազն երկմշակույթ, հը՞։

    Շինարար. Հաստատ, մուսուլմանները փողոցում, լրիվ անծանոթ, ինձ աս-սալամու ալեյքոմ են ասում, ինձ լավ եմ զգում, ընկերներս էլ միշտ իրանց տոների առթիվ ինձ շնորհավորում են, եվրոպացիներին ասում են՝ ձեզ չենք շնորհավորում, Տիրանը ուղղակի մշակույթի մասն ա արդեն։

    Ծլնգ. Նեղանալ չլինի, բայց մի քիչ տարօրինակ ա հայից սենց բան լսելը։ Երբ հայաստանի փակ կաթսայի մեջ ես մեծանում, մահմեդականությունն էլ ա հետզետե ուղեղդ որպես թշնամու դավանանք մտնում։ Լավ ա, որ չես թողել այդպիսի ազդեցությունները խորանան։

    Շինարար. Ակումբի Մունվոլքերին հարցնես կասի՝ արևելագիտությունը մարդկանց լայնախոհ ա դարձնում, թե բաց այլ մշակույթների հանդեպ, ինչ-որ հաղորդման ժամանակ էդպիսի բան ասաց, ու ճիշտ ասաց։

    Ծլնգ. Արաբերենին հայերենի չափ դեռ չե՞ս տիրապետում։

    Շինարար. Չէ, արաբերենին ավելի վատ եմ տիրապետում քան անգլերենին ու ռուսերենին, խոսակցականի մակարդակով, բայց ավելի լավ գիտեմ քերականությունը, քան հայերենի։ Երկար չեմ ապրել արաբալեզու միջավայրում, այսինքն ապրել եմ դեռ երբ նոր-նոր էի սկսում սովորել, հիմա ա պետք։ Բայց դասավանդում եմ, նույնիսկ ըդվանսդ լեվըլ եմ դասավանդել ու տակից դուրս եկա։ Բայց սխալ էր միանգամից ըդվանսդ լեվըլ անելը, շատ ծանր տարա։

    Ծլնգ. Մարդ կա, դասավանդում ա ինչ-որ առարկա, որ ինքն էլ սովորի։ Նենց որ այդ դժվարություններն էլ օգտակար են։ Իսկ Եգիպտոսից դուրս արաբական մշակույթով նույնպես հետաքրքրվում ես, թե՞ հենց Եգիպտոսն ա ձգում։

    Շինարար. Հարցը ձգելը չի, ուղղակի տենց ա ստացվել, ես չէի սիրում իմ մասնագիտությունը մինչև սկսեցինք գրականություն անցնել, ու Յուսուֆ Իդրիսին սիրեցի, հետո քանի որ դրամատուրգիա շատ եմ սիրում, ինքն էլ պիեսներ էլ ա գրել, մասթըրսս իր ստեղծագործությամբ արեցի, հետո արդեն հետագա գիտական աշխատանքի համար հարմար էր թատրոնով զբաղվել, որովհետև որոշակի գիտելիքներ արդեն ձեռք էի բերել, իսկ Եգիպտոսի հետ ուղղակի դրա համար կապնվեցի, սիրիացի հզոր դրամատուրգ կա, արդեն մահացած՝ Վաննուսը, հետո կարողա իրանով էլ զբաղվեմ, եթե բախտս չբերի ու ակադեմիայում մնամ ։ԴԴ Ամեն բան շատ պրագմատիկ պատճառներ ունի, նենց չի, որ ինչ-որ անբացատրելի ձգողականություն ա ինձ համակել ։ԴԴ

    Ծլնգ. Դե հուսանք բախտդ կբերի, թե չէ Վաննուսին ում պիտի թողնես։ :Դ

    Շինարար. Բայց ես ասացի եթե բախտս չբերի ։ԴԴ

    Ծլնգ. հա, ես էլ բախտդ փոխեցի

    Շինարար.

    Ծլնգ. Մի խաղ խաղա՞նք՝ ասոցիացիա. մեկ բառ եմ ասում, դու էլ առանց մտածելու մեկ բառանոց ասոցիացիայով ես պատասխանում։

    Շինարար. խաղանք, օքեյ ։)

    Ծլնգ. Դե գնացինք, մտածել չկա ... մեծ

    Շինարար. գրող

    Ծլնգ. կուռ

    Շինարար. ընկերություն

    Ծլնգ. վայ

    Շինարար. ֆայ ;ԴԴ

    Ծլնգ. ։ԴԴԴ ... ղափամա

    Շինարար. փամքին

    Ծլնգ. փեշկիր

    Շինարար. օղորմածիկ մորական տատս ասեր էդ բառը ։ԴԴ

    Ծլնգ. ) էս իմ լոռեցու լակմուսի թեստն ա

    Շինարար. ։Դ

    Ծլնգ. ջուր

    Շինարար. ջիմ

    Ծլնգ. ընկեր

    Շինարար. եսի՞մ, իրոք չգիտեմ

    Ծլնգ. սադրանքի չենթարկվեցիր

    Շինարար. գիտեիր հե՞շտ ա լինելու

    Ծլնգ. չէ, գիտեի որ հեշտ չի լինելու։ Նայի, հա, մտածել չկա։ Շարունակենք. սիրում եմ…

    Շինարար. կարդալ

    Ծլնգ. արդեն

    Շինարար. ուշ ա ։ԴԴ

    Ծլնգ. էդ հաստատ… լավ, մի երեք բառ էլ ասեմ, ու դրանով այսօր ավարտենք, հը՞ն։

    Շինարար. օքեյ

    Ծլնգ. ճիչ

    Շինարար. հոգու... տենց մի թերթ կար, ոտանավոր եմ տպել էդտեղ

    Ծլնգ. :Դ գեղեցկությունը...

    Շինարար. հարաբերական ա

    Ծլնգ. առագաստ

    Շինարար. նավ

    շարունակելի...

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.08.2017), Cassiopeia (26.08.2017), GriFFin (26.08.2017), ivy (27.08.2017), Moonwalker (26.08.2017), Mr. Annoying (26.08.2017), Peace (01.09.2017), reminilo (27.08.2017), Sambitbaba (28.08.2017), Sky (26.08.2017), Smokie (03.09.2017), StrangeLittleGirl (26.08.2017), Գաղթական (26.08.2017), Հայկօ (26.08.2017), Հարդ (27.08.2017), Տրիբուն (26.08.2017)

  5. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,000
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաս երրորդ

    Ծլնգ. Բարև, Շինարար ջան… այսօր կարծես արդեն բարի լույս ասելու առիթ չունենք։ Բարի մթությո՞ւն։

    Շինարար. հա, էսօր հասցրեցինք մինչև առավոտ ։) բարև

    Ծլնգ. Վերջերս մի դիվերսիթի թեմայով ժողովի էի, ու մասնակիցներից մեկը հարց տվեց, թե ինչու այս կամ այն բանը կոչվում է «black…», ասենք արժեթղթերի շուկայի կտրուկ անկումը «Black Tuesday» և նման բաներ, ու արդյո՞ք սրանք ռասիստական չեն սևամորթների համար, ասենք խոսքի մաս դարձած «dark thoughts», «black days» ու նման… ես էլ սկսեցի մտածել, կարծես թե ռասիզմ չի ։ԴԴ բայց իսկապես, մի՞թե գիշերը այդքան վատ բան ա, որ մութ ու սև բաները ժամանակի հետ «վատ» իմաստ են ձեռք բերել։ Էս սաղ պատմեցի, որ վերջում հարցնեմ, ինչպիսի՞ն է հարաբերությունդ գիշերվա ու մթի հետ։

    Շինարար. Ես սիրում եմ գիշերը, բայց նախընտրում եմ երբ լույս ա, երբեմն քնելիս էլ եմ մոռանում լույսերը անջատել, վարագույրներն էլ չեմ փակում, նույնիսկ երբ անհրաժեշտ ա ԴԴԴ լուսավոր ու բաց եմ սիրում, չգիտեմ դրա հետ կապ ունի, թե չէ, բայց տան դուռն էլ կողպել չեմ սիրում, նույնիսկ երբ տանից բացակայում եմ, դուռը բաց եմ թողնում, բայց հարցը վախենալը չի, ուղակի ինչո՞ւ մութ լինի, եթե կարա լույս լինի, ինչո՞ւ փակ լինի, եթե կարա բաց լինի։

    Ծլնգ. Կարծես հենց այդ «ինչու»-ներդ էլ են բնութագրում վերաբերմունքդ… մարդիկ կան մութ կամ կիսախավար են սիրում, բայց դու կարծես լուսասեր ես՝ լուսաֆիլ։

    Շինարար. երևի ։)

    Ծլնգ. Քանի լուսԱֆիլիայի վրա ենք, լուսՈֆիլիան էլ շոշափենք. Պորտուգալիայում (ու Իսպանիայում) արաբական ազդեցություններով հետաքրքրվե՞լ ես հեչ։

    Շինարար. Չէ, իմ ընկերներից զբաղվում են դրանով, ես չէ, բայց ընդհանուր տեղեկացված եմ, համալսարանում էլ ենք անցել էդ մասին, բայց առանձնապես չեմ խորացել։

    Ծլնգ. Մի ծանոթ ունեի, ով Գրանադայի համալսարանում էր ուսանել, ու մի երկու բան պատմեց Գրանադայից, ես էլ ահագին խորացա՝ կարդացի-մարդացի… մեր պատմության դասերից լրիվ բացակայող թեմա էր։ Չնայած կարծես եվրոպական պատմագրության մեջ էլ ընդունված բան չի՝ մավրերը եվրոպացու տեասնկյունից թշնամիներ էին։ Ընդհանրապես, ինչպե՞ս ես վերաբերվում գիտությանը. գտնո՞ւմ ես որ այն կարող է և պետք է օգտագործվի քաղաքական արդյունքի համար, թե՞ քաղաքականության ազդեցությունը բացասական է գիտության համար։

    Շինարար. Էս շատ երկար թեմա ա, ի՞նչ ա քաղաքականությունը, ասենք ՄԻԱՎ-ի դեմ պայքարը քաղաքականություն ա, որը իհարկե դրական ա ազդում գիտության վրա, ներդրումներ, ուսումնասիրություններ, որի արդյունքում ՄԻԱՎ ունեցող մարդիկ Արևմուտքում ապրումն լիարժեք կյանքով մինչև խոր ծերություն, կամ սոցիալական ցանցերը օգտագործվում են որպես մարդկանց համախմբելու հարթակներ, որի արդյունքում հեղափոխություններ հնարավոր եղան, մի տեսակ շատ լայն թեմա ա։ Հազար կողմից կարաս նայես։

    Ծլնգ. Հա, ճիշտ ես… իմ մեղքն էր, պիտի ավելի կոնկրետացնեի։ Հարցս ավելի շուտ պատմագրության մասին էր, ասենք երբ քաղաքագետները իրենց պատմաբանի տեղ դրած «գիտություն» են բրթում առաջ, դեռ պատմաբաններին ու իրենց մեթոդներն էլ քարկոծում են։ Հայագիտության մեջ մի երկու սենց վառ իրադեպեր եղել են։ Սենց ասեմ, գիտության «քաղաքականացումը» ընդհանուր դրակա՞ն բան ես համարում, թե՞ բացասական։ Իհարկե ինչն էլ գիտությանը խթանում է լավ բան է, բայց քաղաքականացումը կարող է նաև խեղաթյուրել այդ գիտությունը փյուրիստի տեսանկյունից…

    Շինարար. Եթե խոսքը խեղաթյուրման մասին ա, իհարկե վատ բան ա, չի կարելի կեղծել։ Եթե կեղծեցիր, էլ դա գիտություն չի, կեղծ դեղերով ՄԻԱՎ-ը չես զսպի չէ՞։ Կեղծ պատմությամբ հարցեր չես լուծի։ Մանավանդ էսօր էնքան դժվար ա։

    Ծլնգ. Դեղերի կեղծումը հա, բայց ասենք կեղծ պատմագրությամբ կարող ես քաղաքական դիվիդենտներ շահել ու միգուցե նաև պատերազմներ հաղթել։

    Շինարար. Բայց ո՞նց պիտի հիմնավորես։ Բացառում եմ։ Ինչքան կեղծվելու ա, արդեն կեղծվել ա, նույնիսկ Վարդանանց պատմությունը ասենք դպրոցում անցնում ենք, դասատուները իրանք են խոստովանում, որ օդը շատ ա էդ պատմության մեջ, ինչքա՞ն ժամանակ ա անցել։ Բայց հիմա երբ ինֆորմացիան էսքան բաց ու հասանելի ա, էլի ի՞նչ կեղծես։

    Ծլնգ. Դե պատմությունը ճշգրիտ գիտություն չի, կեղծումներ միշտ էլ եղել են, ամբողջ հասանելի տեղեկությունները չօգտագործելը և այլն։ Ասենք նույն Թուրքիայի ցեղասպանության ժղտման ապարատը։ Կամ Ադրբեջանի ամեն ինչի ադրբեջանացումը։ Որոշ հայ պատմաբաններն էլ գտնում են, որ մի փոքր հային կպնող հայագետը թուրքի վարձկան ա։
    Լավ խեղաթյուրումները համարում ես համ կարճ կյանք ունեցող, համ էլ անվայել գիտությանը ու գիտնականին։ Ճի՞շտ եմ հասկանում։

    Շինարար. Ըհը ու անօգուտ, ասենք եթե գիտությունից ենք խոսում, գիտությունը ընդունում ա ցեղասպանության փաստը, որոշ պետություններ չեն ճանաչում, բայց ոչ մի խելքը գլխին բանի տեղ չի դնի Հայոց ցեղասպանությունը չի եղել թեմայով ուսումնասիրությունը

    Ծլնգ. Լավ, մի քիչ անձնականացնենք. ի՞նչ կյանքում երբեք չես անի մասնագիտական տեսանկյունից։ Ասա, խնդրում եմ, և մի լավ բան (որին, օրինակ, ձգտում ես, բայց կարծում ես, որ հասնելու հնարավորություն գրեթե չունես), և մի վատ (ի՞նչը կհամարես քեզ անվայել, օրինակ)։

    Շինարար. Ես նման հարցեր չեմ դնում իմ առաջ, ես կատարում եմ ուսումնասիրություն, փորձում եմ հասկանալ երևույթներ ու հիմնավոր կերպով բացատրել էդ երևույթները։ Մի քիչ չեմ պատկերացնում ինչ անվայել բան կարելի ա անել թատրոնի ուսումնասիրության ոլորտում։
    Իսկ ինչի եմ ձգտում, էս պահին ընդամենը ավարտել իմ աշխատանքը ու ստանալ որակավորում, չեմ կարծում, թե անհասանելի բան ա, բայց հեշտ չի, ով իմանա, եթե չստացվեց, աշխարհի վերջը չի։

    Ծլնգ. Դե օրինակ պլագիատը բոլոր ոլորտներում էլ կարող ես անել, ու շատերի համար նույնքան իրենց անվայել ա, ինչքան ասենք ֆիզիկական գողությունը։
    Հարցովս ուզում էի հասկանալ, կա մեջդ փառասիրություն, թե չէ։ Կարծես թե չկա։ Այդ դեպքում կպատմես, ի՞նչն է քեզ մոտիվացիայի ու ոգեշնչման աղբյուր ծառայում։

    Շինարար. լօլ, մեկ-մեկ միամիտ էլ ա ստացվում պլագիատ, ինչ իմանամ, մի քիչ շատ քիչ ուսումնասիրված ոլորտում եմ հիմա, որ հատուկ վախեր ունենամ, բայց հա, հատուկ չեմ դնի, ստեղից-էնտեղից արտագրեմ, մեկ-մեկ մարդ էնքան կարդում ա, խմբագրում, սաղ խառնվում ա իրար, ընկերներիցս մեկը էդպես իր ղեկավարի հոդվածը «պլագիատ» էր արել ու ուղարկել ղեկավարին, որ խմբագրի։ Ես իմ նախորդ աշխատանքներից գլուխներից մեկի վերնագիրը բառացի «թխել» եմ ինչ-որ ուրիշ աշխատանքից, բայց նոր եմ հայտնաբերել, դեռ մենակ ինքս, հիմա սաղի հետ կիսվեցի ։ԴԴ լավ ա՝ չեմ հրատարակել, ուղղակի էդ աշխատանքը իմ սեղանի գրքերից ա, էնքան եմ կարդացել, որ կոնկրետ էդ գրողին առնչվող գլուխը, ենթադրում եմ, որ ինձ թվացել ա հենց տենց էլ պետք ա վերնագրել, երևի ինձ հանճարեղ վերնագիր ա թվացել ։ԴԴԴ աշխարհի վերջը չի, հաստատ էդպես չեմ հրատարակի։
    Մոտիվացիայի մասով. մոտիվացիաս հեղինակավոր համալսարանի որակավորում ստանալն ա, որը ինձ կօգնի նորմալ աշխատանք գտնել։ Գիտության նվիրյալ չեմ։

    Ծլնգ. Միայն դա՞։

    Շինարար. Հա։

    Ծլնգ. Իսկ թատրոնի՞... նվիրյալ։

    Շինարար. Չէ, ոչ էլ թատրոնի։ Ուղղակի պատասխանատվությամբ եմ անում իմ առջև դրած խնդիրը։ Կներես, որ շատ վեհ չի հնչում։

    Ծլնգ. Այդ դեպքում հարց է առաջանում խնդրի ընդհանրապես դրվածության իմաստի։ Կասես, այդ ի՞նչ գործի ընդունվելուց պիտի օգնի որակավորումդ, որը կապված չի գիտության կամ թատրոնի հետ։ Վեհի մեջ չի հարցը, դժվար է պատկերացնել որակավորման համար գիտությամբ զբաղվող մարդու։ Տաժանագին աշխատանք է գիտությունը, առանց հատուկ մոտիվացիայի դժվար է ուղու վրա մնալը։ Ու իմա՞ստն էլ։

    Շինարար. Ինչո՞ւ գիտության հետ կապված չլինի։ Ես համաձայն չեմ։ Կարևորը պատասխանատվությամբ մոտենաս գործին, հետաքրքրությամբ անես։ Բայց դա իմ կյանքի իմաստը չի, կներես։ Ես նույն հաջողությամբ կարամ գնամ ինչ-որ միջազգային կազմակերպությունում հետո աշխատեմ։

    Ծլնգ. Դե փաստորեն կա հետաքրքրվածություն, նենց չի, որ մենակ դիպլոմն ա կարևոր։
    Այդ դեպքում պրոֆիլային կրթությունը ավելի պատշաճ չէ՞ր լինի։

    Շինարար. Չէ, հիմա համոզելո՞ւ ես, որ ինձ հետաքրքիր չի՞ ։ԴԴ եթե հարցնում ես մոտիվացիան, մոտիվացիան որակավորումն ա, այլապես ՓՀԴ չէի անի, տանը կնստեի կուսումնասիրեի, բայց դա չի նշանակում, թե ինձ հետաքրքիր չի։
    Չեմ կարծում, թե հիմա ոչ պատշաճ բանով եմ զբաղվում։ ԴԴ Մի քիչ կներես մտքիդ ընթացքը չեմ ընկալում էս պահին։ Ես էս պահին տենց մարդ չեմ ճանաչում, որ փհդ անելիս այլ մոտիվացիա ունենա, քան փհդ ունենալը։

    Ծլնգ. Հետդ կռիվ չեմ անում, ոչ էլ փորձում եմ հակառակը համոզել։ Սենց ասեմ, եթե մեկը ինձ գա ու հարցնի, թե արդյոք արժի Ph.D. անել, կասեմ՝ թե գիտությամբ այնքան ես տարված ու ունես այնքան նվիրում, որ մի քանի տարի մենակ դրանով զբաղվես, այն էլ շատը հենց ինքդ քեզ ոգեշնչելով, վերջում էլ մասնագիտական գործ գտնելու մեծ խնդիրների դեմ կանգնես, ապա արժի։ Հակառակ դեպքում, բա ափսո՞ս չեն այդ փարթամ տարիներդ։
    Ու դու էլ հասուն տարիքում ես սկսել ծրագիրդ, այնպես չի, որ չես իմացել ինչի մեջ ես մտնում։ Փորձում եմ հասկանալ, եթե խնդիրը հետագայում միջազգային կազմակերպությունում գործ գտնելն էր, արդյոք պրոֆիլային մագիստրոսական ծրագիրը ավելի նպաստավոր չէ՞ր լինի։

    Շինարար. Բա ի՞նչ անեի։ Ես չեմ կարծում, թե փհդ անողների գոնե կեսը մնում են ակադեմիայում։ Բայց ես որ մնամ էլ ակադեմիայի համար հատուկ վատ չի լինի։ ԴԴ փհդ-ով ավելի հեշտ էր սքոլարշիփ ստանալը։ Եթե տարբերակ լիներ, մասթըր կանեի։

    Ծլնգ. Չէ, չեն մնում։ Երևի մի 90% չեն մնում, բայց այդ 90%-ի երևի հալալ կեսի համար այդ Ph.D.-ի տարիները վատնված են, մեծամասամբ։

    Շինարար. Չեմ կարծում։ Ես հրաշալի ժամանակ եմ անցկացնում, շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, եթե նույնիսկ վերջում չհաջողեմ, էս տարիների համար արժեր։

    Ծլնգ. Ահագին ոգեշնչող էր պատասխանդ, լուրջ… որ Ph.D. անել ուզենամ, հումանիտար ուղղությամբ կգնամ։

    Շինարար. Նայի, եթե ես իմանայի, որ կարամ առանց Սենթ Էնդրյուսի որակավորման իմ ուզած գործը գտնել իմ ուզած միջավայրում, չէի մտնի էս գետը, իհարկե աշխատելը ավելի լավ ա, քան ուսանող լինելը ու կրթաթոշակով ապրելը։

    Ծլնգ. Հա, այդքանը հասկացել էի, բայց չէի հասկանում թե հենց էդ Ph.D. ոնց կարար օգներ, իսկ այլ ավելի հեշտ ուղիները չէին օգնի։ Ասենք, արժե՞ր արաբական թատրոնի մեջ մտնել, եթե դրանով շատ հետաքրքրված չես։ Կրթաթոշակի պատասխանդ այս հարցը լրիվ փակում ա։

    Շինարար. Բայց ո՞վ ասավ թե հետաքրքրված չեմ։ Ես նման բան չեմ ասել

    Ծլնգ. Դե ոգեշնչման ու մոտիվացիայի մեջ ոչ էլ նշեցիր հետաքրքրվածությունդ։

    Շինարար. Որովհետև դա չէր մոտիվացիան, հո չէի խաբելու, բայց եթե հետաքրրված չլինեի, կընտրեի Հրանտ Մաթևոսյան կամ Սասնա ծռեր, կամ Անդալուսիական գրականություն։ Երեկ դեռ ասում էի, որ մասնագիտությունս սիրեցի, երբ սկսեցի Իդրիսի պիեսները կարդալ։

    Ծլնգ. Լավ, դե փաստորեն հետաքրքրվածությունդ էլ ա ոգեշնչման մաս։

    Շինարար. Չէ։

    Ծլնգ. Օքեյ, չեմ ջոկում ուրեմն։

    Շինարար. Կարամ ուղղակի գնամ թատրոն նայեմ կամ պիեսներ կարդամ, բայց երբ ուսւոմնասիրություն ես անում, մոտիվացիան որակավորումն ա։

    Ծլնգ. Լավ։ Կարծես հասկացա մոտիվացիայիդ մասին պատասխանը։
    Սիրո՞ւմ ես դասավանդել։

    Շինարար. Դասավանդել շատ եմ սիրում։

    Ծլնգ. Ինչպե՞ս ես տեսնում քեզ 10 տարի անց։

    Շինարար. Չեմ մտածել էդ ուղղությամբ, մոտակա պլանս ավարտելն ա, հեռուն չեմ նայում, էրեխա ժամանակ էի շատ երազում, հիմա չեմ էլ հիշում, թե ինչ, հա, ասենք մեծ շուն ունենամ, հետս ման ածեմ, որ սաղ վախեն ինձ ձեռ առնել, հիմա հեռահար պլաններ չունեմ։

    Ծլնգ. Շունը լավ պատկեր էր, իսկ հիմա դու այնպիսին ես, արդյո՞ք, ինչպիսին քեզ տեսնում էիր 20 կամ թեկուզ 10 տարի առաջ։

    Շինարար. Չեմ հիշում ոնց էի ինձ տեսնում, բայց եթե էսպես տեսած լինեի, վատ չի ։ԴԴ չթվա ես իմ թերությունները չեմ տեսնում, բայց ինձ հենց դուր ա գալիս, որ ես ունեմ տենց թերություններ։

    շարունակելի․․․

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.08.2017), Cassiopeia (26.08.2017), GriFFin (26.08.2017), ivy (27.08.2017), Moonwalker (26.08.2017), Mr. Annoying (28.08.2017), Peace (01.09.2017), reminilo (27.08.2017), Sambitbaba (28.08.2017), Sky (26.08.2017), Smokie (03.09.2017), Գաղթական (26.08.2017), Հայկօ (26.08.2017), Հարդ (27.08.2017), Տրիբուն (26.08.2017)

  7. #4
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,000
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծլնգ. Ակումբային հարցազրույցների ժամանակ ընդունված է հարցնել, թե Ակումբը ինչ է քեզ տվել, բայց քո դեպքում, ուզում եմ հակառակ հարցը տալ. ի՞նչ է, ըստ քեզ, տվել ակումբին Շինարարը, ի՞նչ պակաս կամ ավել կլիներ ակումբից, եթե այնտեղ չլինեիր դու։

    Շինարար. Ինձ թվում ա ոչինչ էլ պակաս չէր լինի, մեզնից յուրաքանչյուրս ընդամենը մեկն ա, էդ մեկի պակասելով բան չի փոխվում էական, ես բավականին ուշ եմ միացել ակումբին ու մինչ այդ ավելի ակտիվ ու աշխույժ ակումբ ա եղել։ Իսկ ինձ տվել ա շատ բան, որակյալ ամենօրյա ժամանցի հնարավորություն, մարդիկ կան՝ հեռուստացույց են նայում, նարդի են խաղում, բլոտ և այլն, էդ ամենը լավ ա, գնալ իրիկունը խմելու կամ, սուրճի, լռվցնել մի տեղ, պարել, քեֆ, պլյուս էդ բոլորին ես ակումբի հնարավորությունն ունեմ։

    Ծլնգ. Բոլոր թվարկածներդ կարելի է վերագրել ժամանցային զբաղմունքների, Ակո՞ւմբն էլ է քեզ համար ժամանց։

    Շինարար. Իհարկե, եթե ինձ հաճելի չլիներ, չէի մտնի։


    Ծլնգ. Խորհուրդ տուր մի քանի պիես, խնդրում եմ, ցանկալի է հայերեն/ռուսերեն/անգլերեն կամ թարգմանված այդ լեզուներից մեկը։

    Շինարար. արաբակա՞ն

    Ծլնգ. արաբական էլ

    Շինարար. Արաբականից Յուսուֆ Իդրիս Ֆարֆուրները, անգլերեն կա, թարգմանությունները մեծ մասամբ էդքան լավը չեն ախր, բայց կոնկրետ Ֆարֆուրները էնպիսի պատմություն ա, որ վատ թարգմանությամբ էլ կուտվեր, իսկ սա նորմալոտ ա։ Համաշխարհայինից ի՞նչ պիտի ասեմ, որ ակումբցիների համար նորություն լինի, կարամ ասեմ էն ինչ ես եմ սիրում, Բեքքեթի Գոդոյին սպասելիսը, որը դե կլասիկա ա, Օլբիի ստեղծագործության հայերեն թարգմանությունը կարծեմ սենց էր՝ Թե ինչ էր պատահել գազանանոցում, Մաթևոսյանի Չեզոք գոտին։ Ավելի էսօրվա Զիննի Հարիս, էս տարվա Էդինբուրգի փառատոնում իրանից երկու ներկայացում կար, մեկը երեք պիես էր ներառում, պլյուս Իոնեսկոյի Ռնգեղջյուրի իր ադապտացումը։ Արաբական շատ բան կարամ ասեմ, բայց վախենում եմ անհաջող թարգմանությունները վանեն մարդկանց իրականում հետաքրքիր գործերից, բայց ասեցի արդեն Սաադալլահ Վաննուսի մասին, արժե ուշադրություն դարձնել։
    Մեկ էլ Համլետը ԴԴԴ։ Ես առաջ չէի սիրում Շեքսպիր չգիտեմ խի, ուզում էի օրիգինալ երևամ երևի։

    Ծլնգ. Ահագին ուսումնասիրության առարկա տվեցիր։ Ես ինքս պիեսներից շատ թույլ եմ, դե կլասսիկներից կարդացել եմ, իհարկե, Շեքսպիրին, Բեքեթին, Օլբիին, Չեխովին, Շոուին, բայց դրանցից զատ ահագին կաղում ա մոտս այդ ժանրը։ Կփորձեմ Իդրիսի ու Վաննուսի թարգմանություններ գտնել։
    Իսկ հիմա ո՞նց ես վերաբերվում Շեքսպիրին։

    Շինարար. Ամենակարևորները կարդացել ես։ Իբսեն, Բրեխտ էլ կարդացած կլինես։

    Ծլնգ. Իբսենից մի քիչ, Բրեխտ՝ չէ։

    Շինարար. Դե էդքանն են։ ԴԴ պլյուս Պիրանդելլո, ու կարաս թատրոնի պատմություն դասավանդես ԴԴ

    Ծլնգ. )) Լավ ասիր… բա ավելի ժամանակակից նյութեր չկա՞ն։

    Շինարար. Ավելի ժամանակակից ես ցավոք մենակ արաբալեզու եմ հասցնում կարդալ, Զիննի Հարիսին փառատոնի շնորհիվ իմացա, ժամանակ չկա այլ բան կարդալու ախր։ Վերրջերս լույս տեսավ անգլերեն Tahrir tales, շատ վատ թարգմանություններ են։
    Հարրի Փոթերի նոր պատմությունն էլ չեմ տեսել, բայց ֆանատները դժգոհում են։

    Ծլնգ. Հա, ժամանակի պահով իրավացի ես… քիչ ա էդ անտերը։ Սեմ Շեփարդից մի փոքր բան էի կարդացել տարիներ առաջ ու ահագին հավանել էի, մտածում էի դեռ իրենից ահագին կկարդամ։ Բայց նենց էլ ցայսօր չեմ վերադարձել, խեղճ մարդն էլ մեռավ։
    Չասեցիր, Շեքսպիրին հիմա ո՞նց ես վերաբերվում։

    Շինարար.

    Ծլնգ. Վերջերս Շեքսպիրին զրոյացնող մի կարծիք էր երևան եկել ակումբում, հազիվ ինձ զսպեցի, որ կռիվների մեջ չմտնեմ։ Հետաքրքիր ա թատրոնով մասնագիտորեն զբաղվող մարդու կարծիքն էլ։

    Շինարար. Առանց Շեքսպիր թատրոն ուսւոմնասիրել չի լինում, ինչ կարդում եմ, ինչ մտածում եմ, հակասող կամ հաստատող օրինակները Շեքսպիրից եմ հիշում ու ամենահաճախը Համլետից, պատահական չի չէ՞։

    Ծլնգ. Այ աբրիս սրտիցս խոսեցիր։

    Շինարար. Շեքսպիրից հետո մեկ էլ Բրեխտն ա թատրոնի պատմության վրա էդքան ազդել։ Այսինքն ժամանակ պիտի անցնի, որ տեսնենք արդյո՞ք էդքան։

    Ծլնգ. Հա, զարմացա համեմատությունիցդ։

    Շինարար. Բայց էսօր առանց Բրեխտի էլ քայլել չի լինում, թեկուզ հիմնականում կռվում ես հետը ։ԴԴ Զարմանալի չի, որովհետև Բրեխտից հետո թատրոնը այլ թատրոն ա։

    Ծլնգ. Դե ժամանակակից դրամատուրգիայից կաղում եմ, բայց խոսքիդ վստահում եմ։

    Շինարար. Եթե ինչ-որ թատերական գործիչ Բրեխտին շրջանցում ա, ուրեմն էլի Բրեխտը կա իր արած գործում՝ հենց էդ շրջանցման առումով։

    Ծլնգ. Բրեխտից բան կարդացած չկամ… աչքիս մի մեծ բացատ ունեմ

    Շինարար. Արժե կարդալ, բայց նենց չի, որ կյանքդ նոր իմաստ կստանա դրանից հետո ԴԴ

    Ծլնգ. Դե չգիտես… իմաստները տարբեր կարող են լինել, նույնիսկ եթե շրջանցելու իմաստ լինի, մեկ է իր ներդրումը կունենա։

    Շինարար. Նու չէ, շրջանցելը նկատի ունեի իր տեսությունը, ոչ թե պիեսները, իր տեսությունն ա շատ կարևոր թատրոնի համար, իսկ պիեսները շատ լավն են, ընդամենը։

    Ծլնգ. Լավ, տեսությունն էլ մի քիչ կուսումնասիրեմ… Երևանում ուսանող ժամանակներս շատ էի թատրոնով տարված։ Ամիսը մի երկու անգամ թատրոն էի գնում, լրիվ թոշակս թատրոնի վրա էի ծախսում։ Հայաստանից դուրս գալու հետ մեկտեղ կյանքիցս մի ձև վերացավ դա… ահագին ցավում եմ այդ կորստի համար։ Պիտի հետ բերեմ։

    Շինարար. Ես, ծիծաղելի չհնչի, նախընտրում եմ պիեսներ կարդալ, քան դիտել, որովհետև ինքդ կարաս լիքը բան երևակայես, վեպ չի, որ ամեն բան գրված լինի։

    Ծլնգ. Հա, կարդալն էլ կա, բայց դիտելն էլ իր տեղը ունի… ոնց որ երաժշտությունը նոտա կարդաս կամ կենդանի կատարում լսես… տարբեր բաներ են։

    Շինարար. Գիտեմ, տենց են սաղ ասում, դրա համար հազարից մեկն ա դրամատուրգիա ուսումնասիրում, պիտի հատուկ հետաքրքրված լինես։ Էս էլ հետաքրքրվածության մասով։ ԴԴ

    Ծլնգ. ) Հայ ժամանակակից դրամատուրգիա կա՞։

    Շինարար. Ոչ մեկին չեմ հավանում ԴԴ այսինքն ում որ գիտեմ։ Եթե ես բեմադրող լինեի մենակ Պարոնյան ու Օտյան կբեմադրեի, հա, մեկ էլ գուցե եթե էդպես մասշտաբային գործ ուզեի՝ Շանթ։

    Ծլնգ. Լավ, վերջին հարցն էլ տամ… ո՞նց ես։

    Շինարար. Օքեյ։ Անկեղծ պիտի՞ պատասխանեմ ։ԴԴ Խառն եմ ։ԴԴ դու ասա, դո՞ւ ոնց ես։ Հոգնեցիր հարցազրույցիս ձեռքը։

    Ծլնգ. Ես լավ եմ Չէ, հավես հարցազրույց էր։ Հա, մի քիչ ավելի մասշտաբային էր քան պատկերացնում էի, բայց ահագին լավ անցավ, լավ խոսեցինք։

    Շինարար. Օքեյ, մերսի շատ, ավել պակաս կներես։

    Ծլնգ. Քեզ շնարհակալություն, էսքան հարցիս դիմացար, հլը մի քիչ էլ կռիվ արինք։

    Շինարար. Հա ։ԴԴ

    Ծլնգ. Այսքանով հարցազրույցը համարենք ավարտված։

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.08.2017), Cassiopeia (26.08.2017), GriFFin (26.08.2017), ivy (27.08.2017), Moonwalker (26.08.2017), Mr. Annoying (28.08.2017), Sambitbaba (28.08.2017), Sky (26.08.2017), Smokie (03.09.2017), StrangeLittleGirl (26.08.2017), Գաղթական (26.08.2017), Հայկօ (26.08.2017), Հարդ (27.08.2017), Տրիբուն (26.08.2017)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դեռ առաջին մասն եմ կարդացել: Մերսի լավ հարցազրույցի համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.08.2017)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ առաջին մասն եմ կարդացել: Մերսի լավ հարցազրույցի համար
    Լավ հարցազրույց ա, ես Շինի մասին օրինակ ահագին նոր ու հետաքրքիր բան իմացա։ Բայց, մեր մեջ ասած, խիստ ջանջալացրած ա։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.08.2017), Cassiopeia (27.08.2017), Շինարար (27.08.2017)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,865
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հաճելի հարցազրույց էր:
    Երկուսիդ էլ շնորհակալություն:

    Նորից համոզվեցի, որ Շինարարը կարգին հետաքրքիր մարդա:

    Ծլնգն էլ իր բարձրության վրա էր:
    Էն ո՞վ էր ասում, թե լրագրողությունից վատա..


    Մի քանի հարց էլ իմ կողմից.

    1. Շինարար ջան, իսկ ինչո՞ւ էիր ի սկզբանե արևելագիտությունն ընտրել: Եթե ոչ արևելագիտություն, ապա ի՞նչ:

    2. Տիրան ու Տարոն - ծնողներդ համահունչության համա՞ր են էսպես ընտրել, թե՞ այլ պատճառ կար:

    3. Շինարարը հիմա ու Շինարարը՝ Հայաստանից դուրս գալու պահին (արաբական երկրներ, Շոտլանդիա) - որո՞նք են հիմնական տարբերությունները: Կարծում ես շա՞տ փոխված կլինեյիր, եթե մնայիր Հայաստանում աշխատելու՝ համալսարանից ու բանակից հետո:

    4. Եթե որոշես ամուսնանալ, քեզ համար նշանակություն կունենա՞, թե ապագա կինդ ինչ ազգային ու կրոնական պատկանելություն կունենա:

    5. ՈՒ ամենասիրածս հարցը.
    Քեզ պատկերացնո՞ւմ ես Հայաստանում մշտական բնակվելիս: Ո՞ր դեպք(եր)ում է դա հնարավոր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.09.2017), Շինարար (27.08.2017)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,713
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճելի հարցազրույց էր:
    Երկուսիդ էլ շնորհակալություն:

    Նորից համոզվեցի, որ Շինարարը կարգին հետաքրքիր մարդա:

    Ծլնգն էլ իր բարձրության վրա էր:
    Էն ո՞վ էր ասում, թե լրագրողությունից վատա..


    Մի քանի հարց էլ իմ կողմից.

    1. Շինարար ջան, իսկ ինչո՞ւ էիր ի սկզբանե արևելագիտությունն ընտրել: Եթե ոչ արևելագիտություն, ապա ի՞նչ:

    2. Տիրան ու Տարոն - ծնողներդ համահունչության համա՞ր են էսպես ընտրել, թե՞ այլ պատճառ կար:

    3. Շինարարը հիմա ու Շինարարը՝ Հայաստանից դուրս գալու պահին (արաբական երկրներ, Շոտլանդիա) - որո՞նք են հիմնական տարբերությունները: Կարծում ես շա՞տ փոխված կլինեյիր, եթե մնայիր Հայաստանում աշխատելու՝ համալսարանից ու բանակից հետո:

    4. Եթե որոշես ամուսնանալ, քեզ համար նշանակություն կունենա՞, թե ապագա կինդ ինչ ազգային ու կրոնական պատկանելություն կունենա:

    5. ՈՒ ամենասիրածս հարցը.
    Քեզ պատկերացնո՞ւմ ես Հայաստանում մշտական բնակվելիս: Ո՞ր դեպք(եր)ում է դա հնարավոր:
    էրեխեք, մերսի կարդալու և լավ խոսքերի համար: Նենց անհանգիստ էի՝ մարդիկ ոնց կարձագանքեն: Կարող ա ասեն անկապ մեկը դուրս եկավ էս ՇինարարըԴԴ Չնայած ես իմ օրագրում էնքան եմ պատմել, որ չեմ կարծում, թե ինչ-որ շատ նոր բաներ եմ ասել: Ես ճիշտն ասած Ծլնգին խնդրել էի, որ ինչ-որ կերպ նշի, որ այլ հարցեր չեն լինելու, որովհետև առաջ կարծեմ էդպես էր, որ հարցազրույցի վերջում նշվում էր, թե այլ մասնակիցները կարող են հարցեր տալ թե չէ, որովհետև մի տեսակ չեմ ուզում իմ մամուլի ասուլիսի վերածվիԴԴ առանց էն էլ ահագին երկար հարցազրույց ստացվեց: Բայց երևի Ծլնգը մոռացավ, ինչը հասկանալի ա, որովհետև էսքան երկար նյութը պետք ա խմբագրեր և այլն: Ամեն դեպքում գուցե ոչ ոք էլ հարցեր չունենար էլ, ու եթե ես եմ ասում՝ էլ հարցեր չեմ ուզում, ոնց որ մեծամիտ հնչի, մթամ մարդիկ հերթ են կանգնել, ես էլ ինձ թանկացնում եմԴԴ



    1. Ծնողներս են իմ փոխարեն ընտրել, ես էլ չեմ ըմբոստացել: Ես կենսաբանություն էի ասում, էն ժամանակ իմ ծնողներին թվում էր, որ սենց ավելի ճիշտ ա: Ժամանակը ցույց տվեց, որ ես ավելի ճիշտ էի մտածում, բայց դե ուշ աԴԴ
    2. Հա երևի: Կարծեմ պապաս Տիրիթ կամ Տրդատ էլ ա մտածել եղբորս անվան համար, բայց մամաս Տարոն ա առաջարկել, իր անունը նշե՞լ եմ ակումբում, չէի հիշում: Կարծում եմ՝ Տարոնն ավելի լավ անուն ա:
    3. Ես աշխատել եմ բանակից հետո Հայաստանում հինգ տարի, չեմ կարծում, թե փոխվել եմ իրականում: Ուղղակի ինձ համար էստեղ ու նույնիսկ Արաբական երկրներում ավելի հեշտ ա ինքնադրսևորվել: Հայաստանում ես չէի կարողանում ինչ-որ բան էր ձեռնարկել, նախաձեռնել, ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի: Ասենք՝ ես էստեղ կարողացա իմ լիդերի հատկանիշները ռեազիացնել, որ հայտնաբերել էի ժամանակին Սիրիայում լինելիսԴԴ Խնդիրը երևի իմ մեջ ա: Իրականում գուցե լավ էլ ստացվեր ասենք ինչ-որ բիզնես նախաձեռնեի կամ չգիտեմ ինչ, ու գուցե ներքին կոմպլեքսներս չէին թողնում: Իկս էնպես, չեմ կարծում, թե առանձնապես փոխվել եմ:
    4. Ազգային ու կրոնական պատկանելությունը ոչ մի կապ չունի, բայց ամեն դեպքում կնախընտրեմ, որ անկախ նրանից, թե ինչ կրոնական միջավայրից ա դուրս գալիս, կրոնի հանդեպ նույնքան անտարբեր լինի, որքան ես:
    5. Բարդ ա: Եթե ինքնաբավ ապրելու հնարավորություն ունենամ, առաջին հերթին ֆինանսապես: Ամեն դեպքում նենց ա, որ ես վստահ չեմ, որ մնալու եմ դրսում, ամեն ինչ կախված ա՝ նախ բարեհաջող ավարտելուց, հետո աշխատանք գնելուց: Ամեն դեպքում կառչած չեմ որևէ տեղից: Ինձ թվում ա՝ հետաքրքիր ա ավելի, երբ հնարավորությունների հետևից շրջում ես, նոր փորձությունների հետևից ես գնում: Ասենք՝ հնարավոր ա տասը տարի Հայաստանում լավ ու հետաքրքիր աշխատանք ունենալուց հետո ինչ-որ այլ արկածի հետևից նորից դուրս գամ: Ես ապրում եմ Հայաստանով, ոնց հարցազրույցի ժամանակ էլ ասացի,կապ չունի, թե ֆիզիկապես որտեղ եմ գտնվում: Շատերն ասում են մնանք փոխենք, բայց եթե ես Հայաստանում էլ լինեմ, իմ բնույթով ակտիվիստ չեմ: Մարդ կա նկարիչ ա, մարդ կա բիզնեսմեն ա, մարդ կա համ նկարիչ ա, համ բիզնեսմեն ա, համ ակտիվիստ ա: Չենք կարա բոլորից պահանջենք, որ պայքարեն, որքան էլ հասկանում եմ, որ ճիշտը, հա, պայքարելն ա հայրենիքը ավելի լավը դարձնելու համար: Ծնողներս ծերանում են, հայրս դեռ աշխատում ա, իրանց արժանապատիվ ծերության համար ես պատասխանատու եմ ինձ զգում:

    Հույս ունեմ, որ էլ ոչ մեկի վեջն էլ չի, որ հարցեր տաԴԴ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.08.2017, 03:31:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (28.08.2017), Sambitbaba (28.08.2017), Smokie (03.09.2017), Գաղթական (27.08.2017)

  17. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,865
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում՝ մերսի պատասխանելու համար, թեկուզև նախատեսել էիր էլ էս հարցազրույցը չերկարացնել

    Ախպորդ անվան հետ կապված էլ՝ Զաքարի թեմայում էր, որ իր զոհ Տարոնի հետ կապված գրել էիր.
    «Ախպորս անունն էլա Տարոն, իրա ցավը տանեմ»
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (27.08.2017), Շինարար (27.08.2017)

  19. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,455
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, ցավդ տանեմ, հարց չեմ տա, որ չես ուզում, համա չեմ կարա չասեմ՝ քեզ շատ եմ սիրում ու հարցազրույցիցդ հետո էլ ավելի շատ սիրեցի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.08.2017), Շինարար (29.08.2017), Տրիբուն (28.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 16.01.2014, 23:56
  3. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  4. Արձակ. My World My Space-ի, Շինարարի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.07.2010, 13:28
  5. Արձակ. Rhayader-ի, Շինարարի և Chuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.03.2010, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •