boooooooom (26.08.2017), Mr. Annoying (26.08.2017), Դեղին մուկիկ (26.08.2017)
Սեպտեմբերի մեկ, ուրբաթ
Իմ ամառային արձակուրդը
(շարադրություն)
Իմ անունը Տիգրանուհի է։ Իմ ընկերները ինձ ասում են Տիկո։ Մամաս բարկանում է։ Ասում է չթողեմ։
Իմ անունը Տիգրանուհի է եվ վերջ։ Իսկ ես սիրում եմ որ ինձ ասում են Տիկո ու թողնում եմ։
Մամային չեմ ասում որ չբարկանա։ Ես երրորդ դասարան եմ։ Հիմա չեմ հիշում դասարանս։
Մաման ասում է փոխադրվել եմ չորորդ։ Ասեց երկու ր կգրես։ Գրեցի։ Իմ ամառային արձակուրդները
անցել են շատ հետաքրքիր։ Ես հիմա հեծանիվ ունեմ։ Վարդագույն։ Գնացել եմ տատիկիս տուն։
Տատիկը ինձ պատմել է յոթ մեխերի մասին։ Մաման ասում ա մեխքերի մեխերի չէ։ Ասեց ղ ով կգրես։
Չգիտեմ վորտեղ ղ գրեմ։ Բայց ես հիշում եմ որ տատիկիս հեքիաթում մարդկանց մեխ էին տալիս։
Օրինակ մեխ են տալիս չաղ մարդկանց։ Տատիկս ասում ա որ չաղ լինել չի կարելի։ Ուտելիքը մեր
Աստվածը չի։ Ինձ ասում ա քիչ կեր։ Քիչ ուտեմ պապիկիս հետ կլինեմ դրախտում։ Իմ մոտիկ ընկերուհին
ամառը գնում է իրա գյուղ։ Մենք գյուղ չունենք։ Դրա համար ես մնացել եմ Երեվանում։ Լողացել եմ
Սևանում։ Ջուրը տաք էր ու պարզ։ Փչում էր մեղմիկ սառը քամին։ Արևը տաք էր։ Երկինքը կապույտ էր։
Մաման ասեց էլ չեմ օգնելու քեզ։ Ես արդեն մեծ եմ։ Իմ բոլոր ամառային արձակուրդները անցել են
շատ հետքրքիր։ Պապան ասեց այդ ծյոծյան չի հօգնել ձեր ամառների մասին հարցնելով։ Պապան
դասատուիս կ ով բառ ասեց։ Բայց ես այդ բառը չգրեցի։ Իմ դասատուն ամուսնացած չի։ Էրեխաներ
չունի։ Այդ բառով մենակ ամուսնացած ու էրեխաներով ծոծաներին են ասում։
Պապան ասեց մի գրի ամառս ոնց է անցել։ Ես էլ չեմ գրում։
2/2
Խնդրում եմ ներկայանալ դպրոց ծնողների հետ։
Դասղեկ՝ Չոբանյան Լ.Լ.
Vitam regit fortuna, non sapientia.
Arpine (02.12.2017), boooooooom (27.08.2017), Cassiopeia (27.08.2017), IVI Art (02.12.2017), LisBeth (27.08.2017), Mr. Annoying (27.08.2017), Progart (28.11.2017), Quyr Qery (30.11.2017), Sambitbaba (28.08.2017), Smokie (06.09.2017), Աթեիստ (27.08.2017), Արամ (26.11.2017), Գաղթական (27.08.2017), Ծլնգ (01.12.2017), Մուշու (27.08.2017), Նաիրուհի (04.09.2017), Նիկեա (17.09.2017), Վիշապ (01.12.2017), Վոլտերա (27.08.2017), Տրիբուն (27.11.2017)
-Մա, վաղը դպրոց կգա՞ս հետս։
-Հը՞։
-Դասղեկն ա կանչել, նայի տետրի մեջ ա գրել։ Երևի պատմվածքս ա հավանել։ Մա՜, բայց գրել ա ծնողների հետ։ Մա, բայց պապան
-Հերդ սատկելա, չկա։ Անունը չտաս մոտս, ս...կա
-Սումկա՞...
-Էշի թուլա...
Ու ապտակ։
-Եթե Տիգրանուհու մաթեմատիկայի գնահատականները բարձր չլինեին, ես կմտածեի, որ նրա հետ մի բան այն չէ: Բայց չորրորդ դասարանում այսպե՞ս գրել շարադրություն: Դուք, Արուսյակ ջան, թերացել եք իսկական հայ դաստիրակելու գործում: Չէ՞ որ նա հայ մայր է լինելու, կրելու է հայ զինվորին իր կրծքի տակ ու մեր...
Երկար ճառ էր կարդում դասղեկը: Ընդհանրապես, դասղեկները երևի հենց երկար ճառեր կարդալու համար են:
-Տիգրանուհի՛, ականջ մի՛ դիր:
Դուռը շխկաց Տիգրանուհու քթին։
-Ճիշտ է, Տիգրանուհին շատ սխալներ է անում, նրա ուղղագրությունը շատ է կաղում, բայց դրա համար չեմ Ձեզ կանչել: Ինձ թվում է նա հիվանդ է:
-Վի չյո:
-Այո, նա միշտ հիմնականում տղաների հետ է շփվում: Բայց դրա վրա ուշադրություն չէի դարձնում, մինչև երեկ ֆիզկուլտուրայի ուուցիչը ասաց, որ մի անգամ նրան տեսել է Աստղիկի հետ համբուրվելիս:
-Բոլորն են համբուրվում:
-Շուրթերը, երկար, թաքուն, սպորտդահլիճի և նկուղի արանքում:
-Իմ աղջի՞կը: Չի կարող պատահել:
Arpine (02.12.2017), boooooooom (26.11.2017), Cassiopeia (26.11.2017), Quyr Qery (30.11.2017), Sambitbaba (30.11.2017), Smokie (18.12.2017), Ծլնգ (01.12.2017), Նիկեա (26.11.2017), Վիշապ (01.12.2017), Տրիբուն (27.11.2017)
Տնային աշխատանք
Սեպտեմբերի 21, Հինգշաբթի
Իմ հայրենիքը
(շարադրություն)
Իմ հայրենիքը Հայստան է։ Պապան ասեց ես պետք է հպարտանամ որ հայ եմ։
Մեսրոպ Մաշտոցն էլ է հայ։ Հովանես Թումանյան էլ է հայ։ Շառ Անձնավուրն էլ է հայ։
Ես չգիտեմ ով է Շառլ Անձնավուրը։ Բայց երեվի լավ մարդ է։
Հեռուստացույցով իմ հայրենիքի նախագաին էին ցույց տալիս։
Պապան նրան գ տառով բառից ասեց։ Գ տառով բառը վատ մարդկանց են ասում։
Ես նրան հարցրեցի, կարելի է ես էլ չհըպարտանամ որ հայ եմ։
Պապան ասեց, որ նախագան հայ չի թուրք է։
Ես կարող եմ հըպարտալ։ Մաման ասեց առանց ը գրեմ։
Մենք գնացինք պառադ։ Մաման ասեց պառադ չգրեմ։
Ուրիշ բառ չասեց դրա համար գրում եմ։
Ձաձյան ինձ փուչիկ տվեց, դեղին կապուտ ու կարմիր։ Մաման ձաձյային բոմժ ասեց։
Բոմժ ասում են տուն չունեցող մարդկանց։ Իմ մեխքը եկավ ձաձյայի վրա։
Իմ հայրենիքը շատ մեծ է։ Այստեղ շատ տներ կան, շենքեր։
Պապան ասեց երկրում մարդ չի մնացել։
Ես ձաձյային ասեցի, որ ինքը կարող է այս տներից մեկում ապրի։ Որովհետև դատարկ են։
Ձյաձյան ժպտաց ու գլուխս շոյեց։
Մաման բարկացավ։ Չի կարելի անծանոթների հետ խոսել։
Տատիկը եկավ ու ես կերա պաղպաղակ։
Ես մատս տնգեցի նախագաի նկարի վրա ու ասեցի գ տառով բառը։
Մաման ձեռքիս խփեց։ Ասեց լեզուս կկտիր որ էլի ասեմ։ Չեմ ասում։
Տատիկը ասեց, որ այս գելերը ուտում են մեր միսն ու արյունը։
Մեկ էլ ասեց որ Աստղիկին էլ չպաչեմ, աստված աչքերս կհանի։
Ես աստվածին տեսած չկամ։ Բայց իրեն խնդրեցի աչքերս չհանի։
Եթե աչքերս չհանի, ես կմեծանամ ու բեթմեն կդառնամ։ Ու սաղին կփրկեմ գելերից։
Ընկեր Չոբանյան, կարելի է էլ ծնող չկանչեք։ Մաման ինձ պազորիշէ ասեց ու մի շաբաթ լացում էր սենյակում։
Պապան ասեց որ ինձ լավ չի դաստիրակում։
Պապան ինձ մի ոտքի վրա անկյուն կանգնացրեց։ Երկու ժամ կանգնեցի։ Ոտքս ցավում է։
Ես սիրում եմ իմ հայրենիքը, այստեղ կան մաման ու պապան։ Ու սևանը։ Այսքանը։
2/2
Խնդրում եմ ներկայանալ դպրոց ծնողների հետ։
Դասղեկ՝ Չոբանյան Լ.Լ.
Վերջին խմբագրող՝ LisBeth: 27.11.2017, 19:41:
SWTS
Arpine (02.12.2017), boooooooom (28.11.2017), Cassiopeia (27.11.2017), ivy (01.12.2017), Mr. Annoying (27.11.2017), Progart (28.11.2017), Quyr Qery (30.11.2017), Sambitbaba (30.11.2017), Smokie (18.12.2017), Աթեիստ (28.11.2017), Արէա (27.11.2017), Ծլնգ (01.12.2017), Մուշու (28.11.2017), Նիկեա (27.11.2017), Վիշապ (01.12.2017), Տրիբուն (27.11.2017)
Էս չե՞նք քննարկում։
Vitam regit fortuna, non sapientia.
Mr. Annoying (30.11.2017)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
boooooooom (01.12.2017), Mr. Annoying (30.11.2017), Գաղթական (30.11.2017)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ivy (30.11.2017), Mr. Annoying (30.11.2017)
boooooooom (01.12.2017), Cassiopeia (01.12.2017), Mr. Annoying (01.12.2017), Sambitbaba (01.12.2017), Վիշապ (01.12.2017)
boooooooom (01.12.2017), Cassiopeia (01.12.2017), Mr. Annoying (01.12.2017), Վիշապ (01.12.2017)
Բայց լուրջ, հավես պատմվածք ա։ Չգիտեմ էս GriFFin-ին դրած սկիզբը ինչ-որ գոյություն ունեցող գրական նոր տրենդի մեջ ա, թե իրա նախաձեռնությունն ա, բայց թույն բան ա ստացվել։ LisBeth-ն էլ շատ լավ բռնել ա էտ ստիլը։ Տպավորություն ա ստեղծվում ա, որ Անոյինգը ոնց որ դուրս ա մնացել, բայց էտ հեչ տենց չի։ Ստացվել ա նենց, ոնց որ գժանոցում լինես, ու երկու սրացումների մեջտեղը մի պահ դեղերդ ընդունես։
Arpine (02.12.2017), boooooooom (01.12.2017), LisBeth (01.12.2017), Mr. Annoying (01.12.2017), Sambitbaba (01.12.2017), Աթեիստ (01.12.2017), Նիկեա (01.12.2017), Վիշապ (01.12.2017)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ