Օք, արի իրար հետ հաշվենք։ Էստեղ գտա աշխարհի միլիոնից մեծ բնակչություն ունեցող քաղաքները։ Ցուցակում հարյուրից ավելի քաղաք կա։ Դժվար էս բոլոր քաղաքներում լիքը բան կատարվի։ Մյուս կողմից էլ լիքը միլիոնից փոքր իվենթաշատ քաղաքներ կան (Կոպենհագեն, Ամստերդամ, Լայպցիգ և այլն): Լավ, արի վերցնենք հիսուն ամենաիվենթաշատ քաղաքները: Էդ բոլոր քաղաքներում պիտի ունենաս մեկական ֆրիլանսեր, որոնցից ամեն մեկը շաբաթական մինիմում չորս ժամ գործ կունենա։ Իրականում ավելի մեծ քաղաքներում ավելի շատ գործ կլինի, բայց արի որոշենք, որ միջինում չորս ժամ։ Կոպիտ հաշվարկով դա անում ա ամիսը 12 ժամ։ Ասենք, իրանք աշխատում են միջինը ժամը 50 դոլար վճարով (որոշ երկրներում փորձառու մասնագետի ժամավճարն իրականում մինչև 120-150 դոլարի ա հասնում): Սա քեզ արեց մի ֆրիլանսերին ամեն ամիս 600 դոլար։ Հիսուն քաղաքում ամեն ամիս կծախսես 30 000, իսկ ամեն տարի՝ 360 000 դոլար։ Գրողը տանի, արի ժամավճարը կիսենք, սարքենք 25 դոլար՝ ընդունելով, որ ամեն քաղաքում ուսանողի ես նստացնելու։ Սա անում ա 180 000 դոլար, ու սա հեչ փոքր թիվ չի։ Ո՞նց ես ներդրողին համոզելու, որ էսքանը ներդնի, եթե ափի լոկալ հաջողությունը դեռ ապացուցված չի։
Էջանիշներ