User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Citynabz - կարծիքներ ու քննադատություններ

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բյուր, օրինակ հենց դրանից ա սկսում։ Սկզբում տուրիստները, հետո լոկալ իվենթ կազմակերպողները կտենան, օ, հլը նայի ինչքան տուրիստ ա էդ ափը օգտագարծում, կսկսեն իրենց իվենթները էդ ափով անել․․․։

    Նայի, որևէ բիզնես սկսելուց (կապ չունի՝ IT ոլորտ ա, խաղալիքներ են, հագուստ ա, թե սրճարան) շատ կարևոր ա սահմանելը, թե ով ա քո սպառողը։ Կոնկրետ էս ափի դեպքում չեմ տեսնում. ափն անգլերեն ա ու գործում ա աշխարհի ցանկացած ծայրում։ Բոլորին թիրախավորել նշանակում ա ոչ ոքի չթիրախավորել, ու արդյունքում բավական ընտիր գաղափարներ ձախողվում են։ Ինչ խոսք, ընթացքում կարելի ա թիրախներն ընդլայնել, բայց սկզբում կարևոր ա որոշել, թե ով ա սպառողը, ինչքան որոշակիորեն սահմանված խումբ լինի, էնքան լավ։ Բայց տվյալ դեպքում դուրս ա գալիս, որ թե՛ տուրիստներն են, թե՛ տեղացիները, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ։ Ամբողջ աշխարհի բնակչությունը դառնում ա պոտենցիալ սպառող։ Նայի, եթե օրինակ սկզբում կոնկրետ սահմանվի, որ էս ու էս կարգի տուրիստների համար ա (որտև տուրիստները շատ տարբեր են լինում), կոնկրետ էդ խմբում հաջողությունից հետո կարելի ա ընդլայնել թիրախային խմբերը։ Հիմա օգտագործողիս կարծիքով ճիշտ կլինի Երևանի բնակիչներին ու Երևան այցելող տուրիստներին թիրախավորել, որովհետև տվյալ դեպքում շուկայում իրոք բաց կա, ու ահագին հեշտ էդ բացը լցվելու ա։

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի հատ էլ հետգրություն։ Լոկալ իվենթների մասնակիցների շատ փոքր տոկոս են կազմում տուրիստները (համենայնդեպս, Կոպենհագենում), հետևաբար կազմակերպիչները դժվար հետաքրքրվեն տուրիստներին գրավելով (խոսքն, իհարկե, էն իվենթների մասին չի, որոնց թիրախը հենց տուրիստներն են՝ pub crawl, city walk tour, տո եսինչ գիտեմ ինչ)։

  3. #33
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որևէ տեղ նշե՞լ եմ, որ որպես էքսպերտ եմ արտահայտվում։ Ես որպես պոտենցիալ սպառող կարծիքս եմ արտահայտում ու բացատրում, թե ինչու ափը կոնկրետ էս վիճակով ինձ չի բավարարում ու տեսնում պոտենցիալ բացեր, թե ոնց ինձ չի բավարարի։ Կարծեմ էս թեման էքսպերտների համար չի նախատեսված, այլ ընդհանուր ով ուզի, կարա կարծիք ասի։ Դու ասում ես՝ թույն ֆունկցիա ունի, որ ուրիշ ափեր չունեն։ Ու՞ր ա էդ թույն ֆունկցիան, ցույց տուր ինձ։ Կամ ասա, թե ի՞նչ թույն ֆունկցիա կարա լինի, որ մյուս ափերը չունեն։
    Բյուր, ես որտե՞ղ եմ ասել, թույն ֆունկցիա ունի։ Ես ասել եմ, կարող ա ունի, ու դու դրա մասին չգիտես։

    Թույն ֆունկցիաի օրինակ, էն իվենթները, որտեղ ֆոտոներ են անում ու էդ ֆոտոներից ինչ որ մեկում դու կաս, ավտոմատ քեզ ուղարկի։ Ո՞նց ա։ Ժամանակին մենք էլ էինք նման բան մտածել, կոնկրետ էդ նկարների պահով, բայց ծուլությունը ու քիչ նպատակասլացությունը չթողեց առաջ գնանք։ Հա ու նաև քո նման մտածելը, որվհետև ֆեյբսուքը նման բան արեց, մենք էլ մտածեցինք, որ ֆեյսբուքի հետ չենք կարա մրցակցենք չարեցինք։ Հետո ուրիշ դիվելոփերներ ֆեյսբուքից լավը արեցին։ (https://www.youtube.com/watch?v=wJ7rIyPGzx4)

    Դու որպես սպառող կարող ես կարծիք արտահայտել, որ դուրդ չի գալիս, չես օգտագործի, բայց եթե դու ասում ես, որ ինքը միջազգային չի աշխատի, դրա համար ես իրավունք ունեմ, քեզնից օբյեկտիվ պատճառներ պահանջեմ, թե չէ էլ քննարկման իմաստը ո՞րն ա։ Ու նաև կարծում եմ, իրավունք ունեմ փորձել պարզաբանել, թե քո բերած օբյեկտիվ պատճառները ինչու օբյեկտիվ չեն։

    Ներդրող գտնելու համար դու պիտի կարանաս ներդրողին համոզել, որ էս ափն ինչ-որ բանով տարբերվում ա մնացած իվենթների ափերից։ Առայժմ ես դա չեմ տեսնում։ Ի դեպ, 10 000-ը ամեն խոշոր քաղաքում մի ֆրիլանսեր ունենալու համար բավական փոքր գումար ա։
    Դու ներդրող չես։ Բյուր թող ամեն խոշոր քաղաքում չլինի, թող լինի խոշոր քաղաքների կեսում։ Դա բան չի փոխում։ Փաստը էն ա, որ ըտեղ էդքան մեծ ռեսուրենսրի մասին չի խոսքը։ Թող 10 չլինի, 50-60 լինի, էդ բան չի փոխում։

    Ես որպես հասարակ օգտագործող եմ հարցնում, թե ինչով ա տարբերվում մնացած ափերից, ոչ թե որպես մասնագետ։ Եթե ուզենամ ափն օգտագործեմ, ինձ չեն հետաքրքրելու մասնագիտական պարամետրերը, այլ թե որպես օգտագործող ես ինչ եմ ստանալու։ Էն ա, էս որ էդքան Տելեգրամից խոսում եք, ես քաշել եմ ու չեմ հասկանում, թե ինչու պիտի օգտագործեմ։
    Տես, դու Տելեգռամի համար էլ կասեիր, էսի միջազգային աշխատող չի, ու կսխալվեիր։ Հարցը հենց էդ ա։

    Եթե հետաքրքիր ա, թեմայից դուրս մի տեղ, Telegram-ի "քուլ" դառնալը կփորձեմ բացատրել։

    Արամ ջան, կարա՞ս մի տեղ ցույց տաս, որ ասել եմ ափը գավնո ա։ Կամ կարա՞ս մի տեղ ցույց տաս, որ գրել եմ՝ հաջողության չի հասնի։ Իմ ասածն ընդամենը էն ա, որ Երևանի վրա կենտրոնանալու դեպքում հաջողության հավանականությունը շատ ավելի մեծ ա, որովհետև հենց սկզբից տարածվելով միջազգայնորեն՝ լիքը լոկալ ափերի հետ պիտի մրցի, որոնց հետ մրցակցությանը չի դիմանա։
    Իսկ մասնագիտական գնահատական ես չեմ կարող տալ։ Ես տեսնում եմ, որ Կոպենհագենի համար ավելի հարմար ափեր կան, քան էս մեկը, էլ չեմ օգտագործում։ Ուզում եմ հասկանալ՝ սա ինչո՞վ ա տարբերվում մնացած լոկալ ափերից, ի՞նչ թույն ֆունկցիա ունի, որ պիտի լոկալ լեզվով ու ընդգրկուն իվենթներով ափը թողնեմ, սա օգտագործեմ, որ անգլերեն ա ու ավելի քիչ իվենթներ ա ցույց տալիս, մինչդեռ կոնկրետ Երևանի համար հիանալի բան ա, որտև Երևանի համար գոնե սենց ափ չգիտեմ, բացի նրանցից, որոնք չորով ֆեյսբուքի ինֆորմացիան հավաքում, լցնում են ափի մեջ։
    Մեջբերում եմ՝
    Բացատրեմ, թե ինչու միջազգայինն աշխատող չի:
    Ինչ խոսք, ամբիցիոզ միտք ա, բայց մրցակցությանը չի դիմանա:
    Իհարկե դու չես ասել որ գավնո ա, եթե տենց բան ասեիր, ես քննարկման մեջ չէի էլ մտնի։ Բայց ասել ես՝ պնդել ես, որ միջազգայինում չի աշխատի ու մրցակցությանը չի դիմանա, հիմք ընդունելով 15 րոպե ուսումնասիրությունը, ու էն, որ ըստ քո կարծիքի էդ ափից ավելի լավը կա քո քաղաքում։ Ես էլ ասում եմ, օրինակներ եմ բերում, որ դրանք օբյեկտիվ պատճառներ չեն պնդելու, որ միջազգայինում չի աշխատի, էսքան բան։

  4. #34
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, որևէ բիզնես սկսելուց (կապ չունի՝ IT ոլորտ ա, խաղալիքներ են, հագուստ ա, թե սրճարան) շատ կարևոր ա սահմանելը, թե ով ա քո սպառողը։ Կոնկրետ էս ափի դեպքում չեմ տեսնում. ափն անգլերեն ա ու գործում ա աշխարհի ցանկացած ծայրում։ Բոլորին թիրախավորել նշանակում ա ոչ ոքի չթիրախավորել, ու արդյունքում բավական ընտիր գաղափարներ ձախողվում են։ Ինչ խոսք, ընթացքում կարելի ա թիրախներն ընդլայնել, բայց սկզբում կարևոր ա որոշել, թե ով ա սպառողը, ինչքան որոշակիորեն սահմանված խումբ լինի, էնքան լավ։ Բայց տվյալ դեպքում դուրս ա գալիս, որ թե՛ տուրիստներն են, թե՛ տեղացիները, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ։ Ամբողջ աշխարհի բնակչությունը դառնում ա պոտենցիալ սպառող։ Նայի, եթե օրինակ սկզբում կոնկրետ սահմանվի, որ էս ու էս կարգի տուրիստների համար ա (որտև տուրիստները շատ տարբեր են լինում), կոնկրետ էդ խմբում հաջողությունից հետո կարելի ա ընդլայնել թիրախային խմբերը։ Հիմա օգտագործողիս կարծիքով ճիշտ կլինի Երևանի բնակիչներին ու Երևան այցելող տուրիստներին թիրախավորել, որովհետև տվյալ դեպքում շուկայում իրոք բաց կա, ու ահագին հեշտ էդ բացը լցվելու ա։
    Բյուր ճիշտ ես։ Բայց էս մարդիկ ափփ-ը սարքել էն, տրամադրելուվ ֆունկցիոնալ, որը կարող է ամբողջ աշխարհում գործի, բայց հիմա իրանք թիրախավորում են Երևանը։ Թիրախավորում են՝ ստեղ գովազդելով, ստեղի իվենթները քցելով, լավ կանեն նաև հայերեն թարգմանելով։ Այսինքն եթե ափ-ը հենց հիմա ֆունկցիոնալ հնարավորություն ունի ամբողջ աշխարհում գործելու, էդ դեռ չի նշանակում, որ իրանք ամբողջ աշխարհն էլ թիրախավորել են։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.08.2017, 13:39:

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես որտե՞ղ եմ ասել, թույն ֆունկցիա ունի։ Ես ասել եմ, կարող ա ունի, ու դու դրա մասին չգիտես։

    Թույն ֆունկցիաի օրինակ, էն իվենթները, որտեղ ֆոտոներ են անում ու էդ ֆոտոներից ինչ որ մեկում դու կաս, ավտոմատ քեզ ուղարկի։ Ո՞նց ա։ Ժամանակին մենք էլ էինք նման բան մտածել, կոնկրետ էդ նկարների պահով, բայց ծուլությունը ու քիչ նպատակասլացությունը չթողեց առաջ գնանք։ Հա ու նաև քո նման մտածելը, որվհետև ֆեյբսուքը նման բան արեց, մենք էլ մտածեցինք, որ ֆեյսբուքի հետ չենք կարա մրցակցենք չարեցինք։ Հետո ուրիշ դիվելոփերներ ֆեյսբուքից լավը արեցին։ (https://www.youtube.com/watch?v=wJ7rIyPGzx4)
    Ֆեյսբուքը տենց ֆունկցիա չունի Իհարկե թույն միտք ա, բայց կոնկրետ էս ափը, ոնց հասկանում եմ, առյաժմ նման ֆունկցիա չունի։

    Դու որպես սպառող կարող ես կարծիք արտահայտել, որ դուրդ չի գալիս, չես օգտագործի, բայց եթե դու ասում ես, որ ինքը միջազգային չի աշխատի, դրա համար ես իրավունք ունեմ, քեզնից օբյեկտիվ պատճառներ պահանջեմ, թե չէ էլ քննարկման իմաստը ո՞րն ա։ Ու նաև կարծում եմ, իրավունք ունեմ փորձել պարզաբանել, թե քո բերած օբյեկտիվ պատճառները ինչու օբյեկտիվ չեն։
    Ես որպես սպառող ասել եմ, թե ինչու նույն ափը Կոպենհագենում չեմ օգտագործի, բայց Երևանում կօգտագործեմ ու մի շարք փաստարկներ բերել, թե ինչու էս վիճակում միջազգային շուկա գրավելու վրա կենտրոնանալ չարժե։

    Դու ներդրող չես։ Բյուր թող ամեն խոշոր քաղաքում չլինի, թող լինի խոշոր քաղաքների կեսում։ Դա բան չի փոխում։ Փաստը էն ա, որ ըտեղ էդքան մեծ ռեսուրենսրի մասին չի խոսքը։ Թող 10 չլինի, 50-60 լինի, էդ բան չի փոխում։
    Եթե խոշոր քաղաքների կեսն ա, դա արդեն չեղավ ամբողջ աշխարհ։ Ո՞նց ա որոշվելու որ կեսը։ Ու հետո, լոկալ կազմակերպությունների մեջ էղող ու անընդհատ թարմացնող ֆրիլանսերն էժան բան չի։ Էդ 50 - 60 000 դոլարներն ամեն ամիս են պետք, ու դա էլ եթե 10-20 քաղաք ծածկի, էլի լավ ա։ Դե հիմա հաշվի, թե տարվա կտրվածքով ինչքան ա գալու։

    Տես, դու Տելեգռամի համար էլ կասեիր, էսի միջազգային աշխատող չի, ու կսխալվեիր։ Հարցը հենց էդ ա։

    Եթե հետաքրքիր ա, թեմայից դուրս մի տեղ, Telegram-ի "քուլ" դառնալը կփորձեմ բացատրել։
    Բացատրի, ինձ ահագին հետաքրքիր ա։ Հիմա փաստն էն ա, որ իմ կոնտակտներից ընդամենը երեքը տելեգրամ ունի, որոնցից մեկը Ներսեսն ա։ Այսինքն, ինձ հետ նույն քաղաքում ապրողներից ընդամենը երկուսն են։ Փորձեցի ակումբցիների գտնել, ոչ մի կերպ չստացվեց (դե ոչ մեկի հեռախոսի համարը չունեմ)։


    Իհարկե դու չես ասել որ գավնո ա, եթե տենց բան ասեիր, ես քննարկման մեջ չէի էլ մտնի։ Բայց ասել ես՝ պնդել ես, որ միջազգայինում չի աշխատի ու մրցակցությանը չի դիմանա, հիմք ընդունելով 15 րոպե ուսումնասիրությունը, ու էն, որ ըստ քո կարծիքի էդ ափից ավելի լավը կա քո քաղաքում։ Ես էլ ասում եմ, օրինակներ եմ բերում, որ դրանք օբյեկտիվ պատճառներ չեն պնդելու, որ միջազգայինում չի աշխատի, էսքան բան։
    Դու լավ չես հասկացել ասածս ես ամբիցիոզ բառը դրական իմաստով եմ օգտագործել, որովհետև էդ բառն իրականում դրական իմաստ ունի։ Ես էլ բացատրում եմ, թե ինչու միջազգային շուկայում չի դիմանա։ Դու կոնկրետ էս ափի մասին չես ասել, թե կոնկրետ ինչ ունի, որը կնպաստի, որ դիմանա։ Կոնկրետ էս տեսքով, իմ կարծիքով, մեծ քաղաքների լոկալ ափերից լավը չի։

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ճիշտ ես։ Բայց էս մարդիկ ափփ-ը սարքել էն, տրամադրելուվ ֆունկցիոնալ, որը կարող է ամբողջ աշխարհում գործի, բայց հիմա իրանք թիրախավորում են Երևանը։ Թիրախավորում են՝ ստեղ գովազդելով, ստեղի իվենթները քցելով, լավ կանեն նաև հայերեն թարգմանելով։ Այսինքն եթե ափ-ը հենց հիմա ֆունկցիոնալ հնարավորություն ունի ամբողջ աշխարհում գործելու, էդ դեռ չի նշանակում, որ իրանք ամբողջ աշխարհն էլ թիրախավորել են։
    Հա, էդ ուրիշ հարց։ Իմ տպավորությամբ՝ ամբողջ աշխարհի համար էր։

  7. #37
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքը տենց ֆունկցիա չունի Իհարկե թույն միտք ա, բայց կոնկրետ էս ափը, ոնց հասկանում եմ, առյաժմ նման ֆունկցիա չունի։
    Հա Բյուր հորինում եմ http://momentsapp.com/

    Իդեպ, ծրագրի հեղինակներ նման ֆունկիցա ունե՞ք թե չէ Եթե չէ, էն սկզբի գրառման մեջ, որ գրել էի "քուլ" ֆունկցիաներ, սենց բաների մասին եմ, որ ռեվալուցիոն են ու մաքսիմալ ձգող ու օգտակար։

    Ես որպես սպառող ասել եմ, թե ինչու նույն ափը Կոպենհագենում չեմ օգտագործի, բայց Երևանում կօգտագործեմ ու մի շարք փաստարկներ բերել, թե ինչու էս վիճակում միջազգային շուկա գրավելու վրա կենտրոնանալ չարժե։

    Եթե խոշոր քաղաքների կեսն ա, դա արդեն չեղավ ամբողջ աշխարհ։ Ո՞նց ա որոշվելու որ կեսը։ Ու հետո, լոկալ կազմակերպությունների մեջ էղող ու անընդհատ թարմացնող ֆրիլանսերն էժան բան չի։ Էդ 50 - 60 000 դոլարներն ամեն ամիս են պետք, ու դա էլ եթե 10-20 քաղաք ծածկի, էլի լավ ա։ Դե հիմա հաշվի, թե տարվա կտրվածքով ինչքան ա գալու։
    Բյուր, դու սկսել ես խառը հաշվարկնել անել, ինձ էլ ուզում ես հետդ քաշես, ես էլ սկսեմ ինչ որ սխալ բաներ հաշվել, բայց իմաստը կայանում ա նրանում, որ էդ ռեսուրսները շատ մեծ չեն ու կան։ Էդ ինքնաթիռ արտադրելու ռեսուրսներ չի, որ ասես չկա, ստից ռեկլամ-ֆրիլանսի պարզ բաներ ա։ Մի փորձի ինձ համոզել, որ էդ եսիմինչ ռեսուրս ա ու չկա։ Երբ ինձ պետք էր, ես հեշտ հնարավորություն ճարել էի նման ռեսուրսի համար, ճիշտ ա հետո չեմ օգտագործել, բայց փաստը էն ա, որ գտնելը դժվար չի։

    Բացատրի, ինձ ահագին հետաքրքիր ա։ Հիմա փաստն էն ա, որ իմ կոնտակտներից ընդամենը երեքը տելեգրամ ունի, որոնցից մեկը Ներսեսն ա։ Այսինքն, ինձ հետ նույն քաղաքում ապրողներից ընդամենը երկուսն են։ Փորձեցի ակումբցիների գտնել, ոչ մի կերպ չստացվեց (դե ոչ մեկի հեռախոսի համարը չունեմ)։
    Օք, իրիկուն կգրեմ։

  8. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, դու սկսել ես խառը հաշվարկնել անել, ինձ էլ ուզում ես հետդ քաշես, ես էլ սկսեմ ինչ որ սխալ բաներ հաշվել, բայց իմաստը կայանում ա նրանում, որ էդ ռեսուրսները շատ մեծ չեն ու կան։ Էդ ինքնաթիռ արտադրելու ռեսուրսներ չի, որ ասես չկա, ստից ռեկլամ-ֆրիլանսի պարզ բաներ ա։ Մի փորձի ինձ համոզել, որ էդ եսիմինչ ռեսուրս ա ու չկա։ Երբ ինձ պետք էր, ես հեշտ հնարավորություն ճարել էի նման ռեսուրսի համար, ճիշտ ա հետո չեմ օգտագործել, բայց փաստը էն ա, որ գտնելը դժվար չի։
    Օք, արի իրար հետ հաշվենք։ Էստեղ գտա աշխարհի միլիոնից մեծ բնակչություն ունեցող քաղաքները։ Ցուցակում հարյուրից ավելի քաղաք կա։ Դժվար էս բոլոր քաղաքներում լիքը բան կատարվի։ Մյուս կողմից էլ լիքը միլիոնից փոքր իվենթաշատ քաղաքներ կան (Կոպենհագեն, Ամստերդամ, Լայպցիգ և այլն): Լավ, արի վերցնենք հիսուն ամենաիվենթաշատ քաղաքները: Էդ բոլոր քաղաքներում պիտի ունենաս մեկական ֆրիլանսեր, որոնցից ամեն մեկը շաբաթական մինիմում չորս ժամ գործ կունենա։ Իրականում ավելի մեծ քաղաքներում ավելի շատ գործ կլինի, բայց արի որոշենք, որ միջինում չորս ժամ։ Կոպիտ հաշվարկով դա անում ա ամիսը 12 ժամ։ Ասենք, իրանք աշխատում են միջինը ժամը 50 դոլար վճարով (որոշ երկրներում փորձառու մասնագետի ժամավճարն իրականում մինչև 120-150 դոլարի ա հասնում): Սա քեզ արեց մի ֆրիլանսերին ամեն ամիս 600 դոլար։ Հիսուն քաղաքում ամեն ամիս կծախսես 30 000, իսկ ամեն տարի՝ 360 000 դոլար։ Գրողը տանի, արի ժամավճարը կիսենք, սարքենք 25 դոլար՝ ընդունելով, որ ամեն քաղաքում ուսանողի ես նստացնելու։ Սա անում ա 180 000 դոլար, ու սա հեչ փոքր թիվ չի։ Ո՞նց ես ներդրողին համոզելու, որ էսքանը ներդնի, եթե ափի լոկալ հաջողությունը դեռ ապացուցված չի։

  9. #39
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օք, արի իրար հետ հաշվենք։ Էստեղ գտա աշխարհի միլիոնից մեծ բնակչություն ունեցող քաղաքները։ Ցուցակում հարյուրից ավելի քաղաք կա։ Դժվար էս բոլոր քաղաքներում լիքը բան կատարվի։ Մյուս կողմից էլ լիքը միլիոնից փոքր իվենթաշատ քաղաքներ կան (Կոպենհագեն, Ամստերդամ, Լայպցիգ և այլն): Լավ, արի վերցնենք հիսուն ամենաիվենթաշատ քաղաքները: Էդ բոլոր քաղաքներում պիտի ունենաս մեկական ֆրիլանսեր, որոնցից ամեն մեկը շաբաթական մինիմում չորս ժամ գործ կունենա։ Իրականում ավելի մեծ քաղաքներում ավելի շատ գործ կլինի, բայց արի որոշենք, որ միջինում չորս ժամ։ Կոպիտ հաշվարկով դա անում ա ամիսը 12 ժամ։ Ասենք, իրանք աշխատում են միջինը ժամը 50 դոլար վճարով (որոշ երկրներում փորձառու մասնագետի ժամավճարն իրականում մինչև 120-150 դոլարի ա հասնում): Սա քեզ արեց մի ֆրիլանսերին ամեն ամիս 600 դոլար։ Հիսուն քաղաքում ամեն ամիս կծախսես 30 000, իսկ ամեն տարի՝ 360 000 դոլար։ Գրողը տանի, արի ժամավճարը կիսենք, սարքենք 25 դոլար՝ ընդունելով, որ ամեն քաղաքում ուսանողի ես նստացնելու։ Սա անում ա 180 000 դոլար, ու սա հեչ փոքր թիվ չի։ Ո՞նց ես ներդրողին համոզելու, որ էսքանը ներդնի, եթե ափի լոկալ հաջողությունը դեռ ապացուցված չի։
    Եթե իմ բերած օրինակի վրա որոշել ես հաշվարկ անես, բարի եղիր գրածս ամբողջությամբ օգտագործես։ Եթե ֆրիլանսերները վերցրել ես, բա խի չես հաշվել, որ էդ տարեկան չի պետք այլ գրել էի որ 1-2 ամիս ա պետք, ինչի արդյունքում իմ ասած թիվն ա կանգնում։

    Sent from my Nexus 5X using Tapatalk

  10. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ բերած օրինակի վրա որոշել ես հաշվարկ անես, բարի եղիր գրածս ամբողջությամբ օգտագործես։ Եթե ֆրիլանսերները վերցրել ես, բա խի չես հաշվել, որ էդ տարեկան չի պետք այլ գրել էի որ 1-2 ամիս ա պետք, ինչի արդյունքում իմ ասած թիվն ա կանգնում։

    Sent from my Nexus 5X using Tapatalk
    Ներող, չէի նկատել։ Բայց 1-2 ամսով էլ հարց չես լուծի, որովհետև իվենթ կազմակերպողների հետ անընդհատ պետք ա կապի մեջ լինել։

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Կարծիքներ Երևանյան թանգարանների մասին
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.11.2015, 22:54
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 02.12.2012, 01:14
  5. Գրառումներ: 305
    Վերջինը: 01.09.2011, 20:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •