StrangeLittleGirl-ի խոսքերից
Նայի, որևէ բիզնես սկսելուց (կապ չունի՝ IT ոլորտ ա, խաղալիքներ են, հագուստ ա, թե սրճարան) շատ կարևոր ա սահմանելը, թե ով ա քո սպառողը։ Կոնկրետ էս ափի դեպքում չեմ տեսնում. ափն անգլերեն ա ու գործում ա աշխարհի ցանկացած ծայրում։ Բոլորին թիրախավորել նշանակում ա ոչ ոքի չթիրախավորել, ու արդյունքում բավական ընտիր գաղափարներ ձախողվում են։ Ինչ խոսք, ընթացքում կարելի ա թիրախներն ընդլայնել, բայց սկզբում կարևոր ա որոշել, թե ով ա սպառողը, ինչքան որոշակիորեն սահմանված խումբ լինի, էնքան լավ։ Բայց տվյալ դեպքում դուրս ա գալիս, որ թե՛ տուրիստներն են, թե՛ տեղացիները, ընդ որում՝ ամբողջ աշխարհով մեկ։ Ամբողջ աշխարհի բնակչությունը դառնում ա պոտենցիալ սպառող։ Նայի, եթե օրինակ սկզբում կոնկրետ սահմանվի, որ էս ու էս կարգի տուրիստների համար ա (որտև տուրիստները շատ տարբեր են լինում), կոնկրետ էդ խմբում հաջողությունից հետո կարելի ա ընդլայնել թիրախային խմբերը։ Հիմա օգտագործողիս կարծիքով ճիշտ կլինի Երևանի բնակիչներին ու Երևան այցելող տուրիստներին թիրախավորել, որովհետև տվյալ դեպքում շուկայում իրոք բաց կա, ու ահագին հեշտ էդ բացը լցվելու ա։
Էջանիշներ