User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Nude: Երգեր անմեղության ու փորձի

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Nude: Երգեր անմեղության ու փորձի

    Nude
    Երգեր անմեղության ու փորձի

    Նրանց համար, ովքեր արդեն գնացել են
    ու նրանց, որ դեռ կգնան

    ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
    2015, ամառ

    Կյանքը բաժանված չի ժանրերի: Այն սարսափազդու, ռոմանտիկ, ողբերգական, կոմիկական, գիտաֆանտաստիկ կովբոյական դետեկտիվ վեպ է... մեջը՝ մի քիչ պոռնոգրաֆիա, եթե ձեր բախտը բերի:
    Ալան Մուր


    Առջևս բլուրների սև ուրվագծեր էին, ոտքերիս տակ՝ հող, քարեր ու անձրևից թրջված խոտը: Տեղ-տեղ ցեխաջրի փոսեր էին գոյացել, որոնք պետք էր շրջանցել:

    Չգիտեմ, թե որ պահից գիտակցությունս սկսեց խաղալ հետս: Մինչև բլուրների առաջին շարքն անցնելը արևը դեռ լուսավորում էր, ու ես տեսնում էի Սևանի կապարագույն, անհարթ մակերևույթը, լսում էի լճի ձայները: Բայց հետո կարծես լռության պատ կանգներ իմ ու լճի արանքում, ու արևը միանգամից անհետացավ:

    Ձեռքի լուսարձակի լույսի տակ ես նորից Թագավորանիստում էի:

    Սարերում խավարը լրիվ ուրիշ բնույթի է՝ ավելի թանձր ու շոշափելի: Օդը խոնավ էր ու ծանր:

    Իրար շարունակող կլոր բլուրներ: Առանց ծառերի, բայց տեղ-տեղ գրեթե մարդաբոյ խոտով ծածկված: Նույն կավահողը, արահետը:

    Եթե ամեն մեկն իր անհատական դժոխքն ունի, իմը Թագավորանիստի լանջին է, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը: Իսկ երբ հասնում ենք, պատմությունը կրկնում է ինքն իրեն:

    Ես նստած եմ համակարգչի առաջ ու փորձում եմ ինձ ստիպել չմտածել վերջին օրերի դեպքերի մասին: Հեռախոսային հաղորդագրություն եմ ստանում: Կարդում եմ այն ու սկսում խեղդվել: Շունչս պահած դուրս եմ գալիս տնից, հասնում Վարդանի մոտ:

    Տեղի ունեցածի սարսափն իմ շուրջն է, հրում է առաջ, ականջներիցս ու աչքերիցս լցվում ներս, ջնջում շրջակա աշխարհի ընկալումը: Միակ բանը որ լսում եմ, հաղորդագրության տեքստն է, շնչառությունս ու սրտիս խփելը:

    Վարդանը բացում է դուռը: Պանիկայի նոպան վերջապես հաղթում է ինձ, ծնկներս ծալվում են ու ես ընկնում եմ գետնին:

    Ժամանակը ծալվում է ինքն իր վրա, ու ես նորից Թագավորանիստում եմ, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը:

    Սիզիփոսի նման: Պարզապես քարի փոխարեն Մանեն է: Ու միանգամից պարզ է, թե ինչու է այդքան կարևոր քեզ բարձրացնել այնտեղ ու վերևից նայել, թե ինչպես է վերջանում աշխարհը, ինչպես Էլիոտի մոտ՝ ոչ թե պայթյունով, այլ հեկեկոցով:

    Ժամանակը նորից ծալվում է ինքն իր վրա՝ օրիգամիի նման:

    Այդ օրը ես գրեթե մահացա Սևանի մոտի սարերում, ու գրեթե պատճառ դարձա, որ ուրիշն էլ մահանա ինձ հետ՝ մեկն, ով Մանեին երբեք չի ճանաչել, ում համար Մանեն երբեք ոչինչ չի նշանակել:
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.08.2017, 13:39:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elea (26.08.2017), GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017), LisBeth (25.08.2017), Moonwalker (24.08.2017), Աթեիստ (23.08.2017), Արէա (24.08.2017)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    1986, աշուն

    Ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը:
    Գիշերվա ժամը երեքի կողմերն էր: Ես չէի շնչում՝ թոքերումս հեղուկ էր կուտակվել, բայց բժիշկները կարողացան ինձ վերակենդանացնել:
    Չնայած այդ ամենին, ասում են, որ ես այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ դեպքում իրենք սպիտակեցին, հետո աստիճանաբար դարձան բաց դարչնագույն:
    Երեխաների տակը գցելու կոմունիստական «պլյոնկաներ» կան՝ նարնջագույն, անջրաթափանց. դրա փոքրիկ կտորներ էին մառլյայով կապում ամեն երեխայի ձեռքից, որի վրա նշված էր մայրը, ծնվելու ժամն ու, եթե չեմ սխալվում, արյան խումբը:
    Կյանքիս առաջին տարին անցել է Պոդմոսկովյեի Զելենոգրադ քաղաքում: Ես այն գրեթե չեմ հիշում
    Կալմարների սպիտակ, կիսաթափանցիկ շերտեր, որոնք սեղանի վրա կտրտում էր մայրս: Զբոսայգի: Փչովի Չիպոլինո, որը ոչ մի կերպ չէի կարողանում կրծել, մինչև չպարզեցի, որ եզրերի կարերն ավելի հեշտ են բռնվում ատամներով:

    1987-1991, ինչ-որ ժամանակ

    «Առաջին սիրո երգը» ֆիլմը հավանաբար այնքան լավը չէ, որքան ես եմ այն հիշում: Բայց իր մեջ մի բան կար, որ առաջին անգամ էի նկատում. ֆիլմի հերոսները սխալական, հավատալի էին:

    Առանձնապես մոտս տպավորվել էր, երբ ֆիլմի աղջիկը տղային լացելով ասում էր. «Տակա՛նք»:

    Մանկությանս առաջին գիրքը հենց հիմա ձեռքիս է. Ֆելիքս Գրիգորևիչ Լև, «Ինչից է ամեն ինչը», գիտա-գեղարվեստական պատմվածքներ դպրոցական կրտսեր տարիքի համար: «Արևիկ» հրատարակչություն, 1988:

    Եթե հանդիպեք այս գիրքը, բացեք ու թերթեք նկարները. պատկերացրեք, թե ինչ գանձ էր դա երեխայի համար:

    Գիրքը պատմում էր Ուատտի շոգեմեքենայի մասին, թե ինչն է ավելի ամուր՝ կա՞վը, թե՞ ապակին, ատոմի ու շղթայական ռեակցիայի մասին:

    Ինձ պատմել են, որ որոշ ծնողներ ստիպում են իրենց երեխաներին գիրք կարդալ: Իմ ծնողները փորձում էին ինձ ստիպել, որ չկարդամ: «Աչքերը կփչացնի», ասում էին:
    Արդյունքում ես կարդում էի՝ անկողնու տակ թաքնված:

    Մենք ապրում էինք Երևանի միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի հանրակացարանում:

    Հանրակացարանային շրջանն, ընդհանուր առմամբ, հետաքրքիր էր: Երբ շրջապատումդ երեխաներ են, նրանց ինժեներ կամ գիտաշխատող ծնողներն ու լիքը գրքեր, դժվար է դրանից չտպավորվելը:

    Չորս տարեկանում ես արդեն կարդում ու գրում էի հայերեն ու ռուսերեն: Ինքս պատկերացում չունեմ՝ ինչպես ռուսերենը, բայց հայերենը սովորել էի սփյուռքահայերի համար նախատեսված այբբենարանով:

    - Պապ, էս ի՞նչ տառ ա:

    - Չեմ ասի:

    - Իսկ ես մտածում եմ, որ Ճ ա:

    - Ինչի՞:

    - Որովհետև ճանճի ա նման:

    Տանը փայտե մեծ արկղ կար, որի մեջ ամանեղենն էին պահում: Ես միշտ երազում էի, որ այն նվիրեն ինձ, ու ես նրանից տնակ սարքեմ: Իսկ մինչ այդ իմ տնակներն իրար վրա դրված երկու աթոռ էին՝ մեկը սովորական, գետնին, մյուսը՝ թարս, որ փակի առաջինի դիմացը:

    Հիշում եմ, թե ինչպես ինձ խաղալիք ատրճանակ նվիրեցին: Չեմ հիշում՝ ով էր նվիրողը, բայց ասաց՝ վերցրու, որ լավ տղա մեծանաս, թուրքերին սպանես:
    Հեշտ ոգևորվող երեխա էի: Միտքը, որ ես ատրճանակով ինչ-որ մեկին պիտի սպանեմ, ինձ դուր եկավ:

    Ատրճանակը պլասմասայե ձողեր էր կրակում, որոնց ծայրերին ռեզինե «կպչուկ» էր: Երբ կրակում էիր հարթ մակերևույթի վրա, ձողը կպնում ու մնում էր: Երեկոյան ես հանեցի «կպչուկն» ու նստեցի խոհանոցի անկյունում, սկսեցի սպասել: Մտավ մեզ հետ ապրող ընտանիքի աղջիկը: Իմ տարիքի էր: Նշան բռնեցի աչքին ու կրակեցի:
    Բարեբախտաբար, խոհանոցը երկար էր, ատրճանակը՝ խաղալիք: Ձողը կպավ նրա ձեռքին, սկսեց լացել, հավաքվեցին բոլորը: Աղջկա մայրն ասաց մորս. «Քո տղան մարդասպան է դառնալու»:

    Ես չէի հասկանում, թե ինչն եմ սխալ արել:

    Փոքր մորաքույս մեզ մոտ էր գալիս քննություններին նախապատրաստվելու: Հորս հետ միասին սխեմաներ էին գծում, մեջը՝ տարբեր դետալներ: «Հոսանքի աղբյուր», «կոնդենսատոր», «դիմադրություն», «լարման աղբյուր»: Ես գիտեի, թե ինչ են կոնդենսատորն ու դիմադրությունը, բայց հոսանքի ու լարման աղբյուրները շարժեցին հետաքրքրությունս:

    Գնացի պատշգամբ, տետրի թուղթ վերցրեցի, ու վրան մանրամասն արտանկարեցի տեսածս սխեմաներից մեկը: Որ մեջն անպայման հոսանքի աղբյուր լինի: Ու տարա հորս մոտ.

    - Պապ, վերցրու:

    - Գնա, պարապում ենք:

    - Չէ, վերցրու:

    Երբ ես համառորեն խցկվեցի իրենց արանքն ու սխեման հպարտ դրեցի իրենց բոլոր լեկցիաների ու գծագրերի վրա, հայրս ինձ ապտակեց: Առաջին անգամը չէր: Ու առաջին անգամը չէր, որ դա ինձ անարդար էր թվացել: Առանձնապես լավ եմ հիշում, երբ մի անգամ, տոնածառի խաղալիքը ջարդելու համար, ծեծեց ու անկյուն կանգնեցրեց:

    Ես, «Առաջին սիրո երգի» ազդեցության տակ, իմ անկյունից ասացի նրան.

    - Տականք:

    Ժամանակը ցույց տվեց, որ ես չեմ կարողանում ներել վիրավորանքները:

    1988, դեկտեմբեր

    1988, դեկտեմբեր

    Չեմ հիշում, ձյուն արդեն եկել էր, թե չէ: Բայց այդ օրը դրսում հաստատ ձյուն չկար:

    Չէ, ամեն ինչ ավելի շուտ էր սկսել: Հանրակացարանի տեղն էլ եմ հիշում. Հալաբյանից Հանրապետական Հիվանդանոցի կողքով թեքվում ես աջ, ուղիղ իջնում: Դեռ T-աձև հատում չհասած՝ փոքր բանջարեղենային շուկա էր ու կողքը՝ կրպակ, որի վրա ժամանակին գրված էր եղել «Շուկա», բայց ու-ի մասնիկը պոկվել էր ու մնացել էր «Շոկա»-ն: Եթե այդտեղից թեքվեք աջ ու շարունակեք բարձրանալ վերև, կհասնեք մեր հանրակացարանը: Էլի չորրորդ հարկում էինք ապրում՝ Ինչպես Կապանում, ինչպես հիմա:

    Հիմա, երբ պատմում եմ, այդ ամենն այնքան կենդանի է կանգնում աչքերիս առաջ: Տալոնով ուտելիքը, հացի հերթերը: Ինչպես մի անգամ հանրախանությում մայրս ինձ մի րոպեով թողեց տեղում: Հետո ես հանկարծ տեսա նրա խալաթի նման խալաթով մի կնոջ (չնայած մայրս խալաթով խանութ, բնականաբար, չէր գնա), քայլեցի հետևից, մտածելով, որ նա է: Ու կորեցի: Հիշում եմ՝ լաց էի լինում, մի աղջիկ մոտեցավ, որը փորձեց օգնել ինձ: Տարա-հասցրեցի հանրակացարան, հետո փորձեցինք վերադառնալ ու ճանապարհին մայրիկին հանդիպեցինք:

    Մի օր «Շոկայի» մոտից նայեցի վերև, դեպի շենքերը: Երկինքը շենքերի ետևում սև գծերով էր ծածկված. չգիտեմ, թվացել է, թե ոչ, բայց այդ տարիքում շատ բաներ, որ պատկերացնում ես, իրական իրական են թվում: Դա ինձ չանհանգստացրեց. ասես «Ժիգուլու» ետևի պատուհանից նայեիր:

    Երկու օրից երկրաշարժ տեղի ունեցավ: Ոչ, հաստատ ձյուն չկար: Ամպամած, մռայլ եղանակ էր, բավականին ցուրտ: Քույրս նոր էր ծնվել: Ես խաղում էի մանկասենյակում. սնամեջ խորանարդիկներ էին: Կարմիր, կանաչ, սև, նարնջագույն: Անկյուններն առավել բարակ էին, կիսաթափանցիկ. նույնիսկ կարողացել էի կրծել մի քանիսը:

    Ինչ-որ տհաճ ձայն լսեց. ես այն կյանքում երեք անգամ եմ լսել: Ատամների կրճտոց, եթե հիմա մտածեմ, բայց այն ժամանակ ես չգիտեի, թե ինչպես է հնչում ատամների կրճտոցը:

    Տարօրինակ բան է երկրաշարժի ձայնը. երբեք չես կարող ասել, թե որտեղից է գալիս: Պատերից, գետնից, առաստաղից: Մայրիկը գրկեց բարուրած քրոջս, ինձ ու աստիճաններով վազեց ներքև: Ու կանգնեց... շենքի մուտքի հովարի տակ: Հնարավոր ամենավտանգավոր տեղը:

    Ես նրան չեմ մեղադրում. նման պահերին, երբ դու կին ես, երկու երեխաներիդ հետ մենակ ես տանը, իրավունք ունես վախենալ: Իսկ վախեցած մարդիկ ցանկանում են իրենց վերևում տանիք զգալ: Դա ես կհասկանամ այս դեպքերից չորս տարի անց:

    Ես հաճախ եմ բողոքել իմ ճակատագրից, բայց հիմա ներողություն եմ խնդրում: Մահն ինչ-որ նրբանկատ, կարեկից ներողամտությամբ է ինձ վերաբերվել:
    Էլ ցնցումներ չեմ հիշում:

    Մենք Երևանում էինք: Երկրաշարժը հարվածեց Սպիտակին, Գյումրուն, Ստեփանավանին, Հայաստանի գրեթե ամբողջ հյուսիսին: Ես մինչև հիմա սարսափով եմ մտածում այն մասին, թե ինչ են ստիպված եղել տանել այդ քաղաքների բնակիչները:

    Հայրս գնաց Գյումրի՝ որպես փրկարար: Հետո նա գրեթե երբեք չէր խոսում դրա մասին, բայց մի անգամ պատմեց: Մանկապարտեզի շենքի մասին: Գործարանի դիրեկտորի մասին, որը փորձել էր սեյֆի փողերը հանել: Դիակն ընկած էր փողերի կույտի մեջ, գրպանները հապշտապ թղթադրամներ խցկած: Ու թե ինչպես, Երևան վերադառնալիս, տուն մտնելուց առաջ նստեց մայթին ու լաց եղավ:

    Ընդամենը երկու տարի հետո այդ թղթադրամներով կարելի էր, լավագույն դեպքում, վառարան վառել:

    1994, գարուն

    «Ուշադրություն: Օդային տագնապ է: Առանց խուճապի անցեք ապաստարանները: Պահպանեք հանգստություն»:

    Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «ապաստարան», ապա կարող եմ վստահորեն պատասխանել. չգիտեմ: Բայց կարող եմ պատմել, թե որտեղ էինք թաքնվում, երբ հնչում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շչակն ու ռադիոն արտասանում էր «Ուշադրություն: Օդային տագնապ է» բառերը:
    Պատերազմի առաջին ընկալումն ինձ մոտ եղավ 89-91 թվերին, երբ գյուղում էինք: Մարդիկ խոսում էին, որ պատերազմ է, շուրջս անընդհատ Կալաշնիկովի ավտոմատներով մարդիկ էին:

    Տատս հավով սուպ էր պատրաստել, հավի մեջ դեռ լրիվ չձևավորված ձու էր:

    Հիմա աչքերս փակում եմ ու հեշտությամբ հիշում այդ ամենը: Գյուղում երկու տուն ունենք. «հին տունը»՝ անասելի հնության, ու «նոր տունն»՝ արդեն խորհրդային շրջանում պապիս կառուցած: Նոր տունն ավերվեց հրթիռի հարվածից, իսկ երբ հին տանն արկ կպավ, միայն մի քար ընկավ: Արկը պայթուցիկ չէր, հասարակ հակակարկտային էր: Մեջը յոդային միացություն էր:

    Հարևանը պատմում էր, թե ինչպես են մոտ վազել, քարի շուրջը թափված դեղինը տեսնելով, մտածելով, որ «քարը վըր ա ընկալ, Պուղուց ցեղի ոսկիները թափալ ըն»: Հետաքրքրասեր կին. համտեսեց փոշին, թունավորվեց: Մի կերպ փրկեցին:

    Հավով սուպը, արծաթե բաժակակալներով բաժակները, այդ ամենը շատ լավ եմ հիշում: Մթնեց: Մեծերն անընդհատ պատերազմից էին խոսում: Հեռվում ինչ-որ որոտներ էին, բայց այնքան աղոտ, որ լսելու համար պետք էր լարվել:

    Ու մեկ էլ հանկարծ երկնքում ինչ-որ կանաչ կետեր աղեղ գծեցին: Նշանային փամփուշտներ են, բացատրեցին ինձ: Ռուս զինվորներն են կրակում:
    Պատերազմը հեռու ու անիրական էր: Բայց, չնայած դրան, ներսումդ ինչ-որ բանի փշրվելու զգացողություն է լինում: Նույնիսկ այդ ժամանակ ես գիտեի, որ իմ իմացած աշխարհն այլևս նույնը չի լինի:

    Գիտե՞ք` ինչ է հուսահատությունը. երբ ցորենի ու ալյուրի բեռի մեջ Երևանից Կապան զենք ես տանում, ու խորհրդային զորքերի ուղեկալը կանգնեցնում է մեքենան: Տղադ դեռ երկու տարեկան է, աղջիկդ նոր է ծնվել: Կինդ: Ռուս երիտասարդ զինվորը ձեռքը մտցնում է ալյուրի մեջ ու գունատվում: Նայում է աչքերիդ մեջ: Գիտի, որ չեն պատրաստվում կրակել: Անիմաստ է:

    «Чисто!», գոռում է ռուսը սպային, հետո արդեն վարորդին՝ «проезжайте»:

    Իսկ ի՞նչ կարող եմ ասել ապաստարանների մասին: Ես ինքս ամբողջ կյանքումս երկու տագնապ եմ հիշում. մեկն իսկական, տանը, մյուսն՝ ուսումնական, դպրոցում: Բայց շչակի ձայնը, բլուրների վրայից հնչող ոռնոցն անհնարին է մոռանալ:

    «Ապաստարանն» իրականում շենքի առաջին հարկում աղբատարի ու հիմնապատի արանքի նեղ խորշն էր, որտեղ խցկում էին երեխաներին: Մեծերը կանգնում էին միջանցքում: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկին ուղարկում էին ստուգելու՝ տագնապն ավարտվել է, թե ոչ: Ստուգողը մտնում էր բնակարան ու լսում թե ինչ է ասում ռադիոն. եթե դեռ ժամացույցի չարագույժ չխկչխկոց էր, ուրեմն տագնապը դեռ չէր ավարտվել:

    «Ապաստարան-խորշն» ամենակեղտոտ տեղն էր, որ կարելի էր պատկերացնել. պլոկված ներկի տակից խորդուբորդ դուրս էր տվել գաջը, աղբատարն էլ իր հոտն էր տարածել: Գետնին կոնֆետների ու էլ չգիտեմ ինչի տոպրակներ: Փոշի, խավար, անտանելի հոտ, մոտ երեսուն սանտիմետր լայնքով խորշ, մի խումբ այդ խորշը խցկված երեխաներ: Բայց նույնիսկ դա ավելի լավ էր, քան դատարկված բնակարանների ռադիոներից հնչող ժամացույցի չխկչխկոցը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elea (26.08.2017), GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017), LisBeth (25.08.2017), Moonwalker (24.08.2017), Աթեիստ (23.08.2017), Բարեկամ (24.08.2017), Ուլուանա (26.08.2017)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼԻԼԻԹ
    1994, աշուն

    Լիլիթը շատ գեղեցիկ էր, ու բոլորը դա գիտեին: Լիլիթը շիկահեր էր, ու ես այդ գույնի մազեր երբեք չէի տեսել: Լիլիթն ակնոցներ էր հագնում, ամենալավ խաղալիքներն ուներ ու ամենախելացին էր իր դասարանում:

    Լիլիթը հորաքրոջս հարևանի՝ բժիշկ Գագիկի աղջիկն էր:

    Լիլիթն ինձ սովորեցրեց սիրել, հայհոյանքներ ու մոնոպոլիա խաղալ: Փոքր գանձեր չեն երկրորդ դասարանցու համար, ինչպես Բարբի ծամոնի տպերի ալբոմն ու «Ներկիր ինքդ» գրքերը:

    Բայց մեր ամենասիրած խաղը Մոնոպոլիան էր՝ մեծ դաշտով ու երեք օղակներով (ազնիվ, կրիմինալ, էլիտար):

    Ես շատ կեղտոտ էի խաղում. բանկից փողեր էի գողանում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը երբեք չավարտվի: Ու, դրա հետևանքով, մենք կես տարին մի անվերջ խաղ էինք խաղում:

    - Արի քեզ համար բախտ բացեմ,- ասում է Լիլիթը:

    Լիլիթը թղթի վրա գրում է ԶԱՔՍ (sic) ու ՍԱՀՆԱԿ բառերը, աղջիկների անուններ է հարցնում ինձանից: Հետո ամեն մեկի հետ կապված ինչ-որ հաշվարկ է անում: Ես ամեն անգամ ցուցակի մեջ իր անունն էլ եմ նշում:

    - Սյուզիից դու զզվելու ես... Գոհարիկի հետ դու ամուսնանալու ես... Ժենյային դու ...ելու ես... Աննային դու սիրելու ես,- հաշվում էր Լիլիթը:

    Լիլիթի անունն ամեն ցանկի մեջ տալն ինչ-որ մանկական ֆլիրտ էր: Ու ամեն գուշակություն ասում էր՝ ձեզ ոչինչ չի սպասում, ոչ ընկերություն, ոչ սեր, ոչ էլ սեքս:

    Կես տարի անց Լիլիթն ինձ ասաց, որ իրենք ընտանիքով տեղափոխվում են Երևան:

    -Նորք պանսիոնատի մոտ,- ասաց նա:

    Ես Լիլիթին խոստացա, որ ինչ էլ լինի՝ կգտնեմ իրեն: Ու մտքումս ինքս ինձ խոստացա իրեն միշտ սիրել:

    Այն ժամանակ իմ բառերն ինձ մեծ, տիեզերական երդումներ էին թվում, ոչ թե երկու փոքր երեխաների փոքրիկ խոստումներ: Երբ սերը մինչ այդ միայն գրքերում ես տեսել, ուզում ես, որ քո սերն էլ կրկնի գրքերում եղածը, լինի մեծ, հաղթանակող, երջանիկ:

    Եթե ես Ուոլտեր Սքոթի «Քվենտին Դորվարդի» փոխարեն Չարլզ Դիքենսի «Մեծ Սպասումները» կարդացած լինեի, շատ ավելի խելացի մարդ կլինեի, ու պատրաստված կլինեի նրան, ինչ գալու է հետո:

    Բայց եկեք իննը տարեկան ինձ դեռ թույլ տանք հավատալ:

    Հետո

    Կես տարուց ես էլ տեղափոխվեցի Երևան:

    Դպրոցս փոխեցի: Փորձեցի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ Լիլիթի մասին, իրենք սկսում էին կատակներ անել այդ մասին՝ երևի չհասկանալով, թե իրենց կատակներն ինչքան ստորացուցիչ են: Ու ես իրենցից էլ ոչ մի բան չհարցրեցի, ու հասկացա, որ իմ անձնական կյանքն իմ ընտանիքի համար չպիտի գոյություն ունենա:

    Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո ես թողեցի փորձերը: Ընկերներս և ուսուցիչները նկատում էին իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց չէին կարողանում բացատրել: Ինձ պետք չէր, որ իրենք ինձ հասկանան:

    Ի վերջո, ինձ մինչ այդ էլ միայն Լիլիթն էր ինչ-որ չափով հասկացել, համենայն դեպս՝ ես այդպես էի կարծում:

    Մի անգամ երազումս տեսա, որ մեր բակում լիքը մարդիկ են՝ փախստականներ, ու Լիլիթն իրենց մեջ է: Ու իր մոտ ինչ-որ հիվանդություն է, որից ինքը հետո վերածվում է կարմիր թափանցիկ հեղուկի, որը ես սրվակի մեջ եմ պահում ու ամբողջ երազի ընթացքում փորձում բուժում գտնել: Չեմ գտնում:

    Գիշերազգեստը տպավորվել էր իրական դեպքից: Մի անգամ Լիլիթն ինձ կանչել էր իրենց տուն, ես գնացել էի, դուռը բացել: Դռան կողքն ինքն էր՝ սպիտակ, բաց գույնի ծաղիկներով գիշերազգեստով, ձեռքին՝ որսորդական հրացան, որով նշան էր բռնել իմ ուղղությամբ:

    Փոքր ժամանակ ես խիստ զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, ցածր հասակը, գրքերի մեջ խրված լինելն ինձ համար խնդիրներ էին ստեղծում բակում (ու, ինչքան էլ դա տարօրինակ չլիներ, ոչ դպրոցում): Սիրային ոլորտում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում: Ու դա շատ ստորացուցիչ էր:

    2002 թվի օգոստոսին ընդհանուր ծանոթներից մեկը հեռախոսով խոսելիս ասաց.

    - Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում:

    2002, օգոստոս

    - Իսկապե՞ս,- հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Սիրտս ուժեղ էր խփում:

    - Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ:

    Մտքովս լիքը բաներ անցան: Որ նա էլ է այս ամբողջ ընթացքում ինձ փնտրել: Որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Երևի այդպես էլ պատկերացրեցի:

    Գրեցի Լիլիթին, վերցրեցի իր հեռախոսի համարը, խոսեցինք մի քիչ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է՝ օգոստոսի 13-ին:

    Դժվար էր պատկերացնել, որ մարդ ցանկանա իր ծննդյան օրը դիսկոյում նշել (դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի):

    Հանդիպեցինք «Star Time»-ի մոտ: Ճանաչեց: Լիլիթը շատ էր փոխվել, բայց ես էլ կամ նկատեցի, կամ հորինեցի ծանոթ գծեր, որոնցով կարող էի իրեն ճանաչել:

    Բայց բոլոր մտքերիս հետևում օձի նման սողաց ու նստեց գիտակցությունը, որ ես Լիլիթի դեմքն այլևս չեմ հիշում:

    - Բայանդու՞ր:

    - Լիլիթ:

    Տեղս չէի գտնում:

    Լիլիթն էլի գեղեցիկ էր, բայց էլ իմ Լիլիթը չէր:

    Երբեք չեմ սիրել պարել: Այդ օրն էլ բացառություն չէր: Բայց պետք էր ասել այն ամենն, ինչ կիսատ էր մնացել: Փարթիի մեջտեղում, երբ դուրս եկանք պատշգամբ, ես հնարավորություն ունեցա դա անել:

    - Գիտե՞ս, ես քեզ սիրում էի:

    - Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր:

    Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ գրած լինեի:

    - Ի՞նչ նամակ:

    - Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց:

    - Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ էն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր,- հարցրեցի ես:

    - Ինչքան հիշում եմ՝ չէ: Համ էլ՝ կջղայնանայի,- պատասխանեց Լիլիթը:

    - Իսկ եթե սիրեիր, ի՞նչ կասեիր:

    - Հաստատ կմերժեի: Ես էդ ժամանակ էդ ձևի էի:

    Ամեն ինչ ասես երազի մեջ կատարվեր: Հիշում եմ՝ սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Բայց ես այն մինչև վերջ կերա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elea (26.08.2017), GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017), LisBeth (25.08.2017), Moonwalker (23.08.2017), Աթեիստ (23.08.2017), Ուլուանա (26.08.2017)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԴՊՐՈՑ
    1993, սեպտեմբեր

    Ես դպրոցի հետ կապված նոստալգիկ զգացողություններ չունեմ: Բացասական զգացողություններ էլ չունեմ: Ընդհանուր առմամբ, դպրոցը մեծ մասամբ մահացած ժամանակ էր:

    Ես երեք դպրոցում եմ սովորել: Առաջինը Մաշտոցի շրջանի համար 22 դպրոցն էր:

    Լավ հիշում եմ, թե ինչպես առաջին դասարան գնացի: Ուսմասվարը սպիտակ մազերով կիրթ կին էր, ով ինձ դուր եկավ: Ես սպասում էի, որ նա իմ ուսուցչուհին կլինի, բայց ուսմասվարը ներողություն խնդրեց ու ավելացրեց, որ ինքը բարձր դասարաններին է դասավանդում:

    Դասղեկս՝ տիկին Տիգրանուհի Չթչյանն, ինձ դուր չեկավ միանգամից:

    Հիմա, երբ հետ եմ նայում, իմ ու տիկին Չթչյանի հարաբերությունները շատ խորդուբորդ էին: Ես միաժամանակ թե՛ իր սիրելի աշակերտն էի, թե՛ այն աշակերտը, որին նա այդպես էլ չճանաչեց:

    Առաջին հանդիպման ժամանակ ես սկեցի լաց լինել ու գոռալ, որ չեմ ուզում նրա աշակերտը լինել, ու որ նա պառավ է: Կարծում եմ՝ դա վիրավորական էր իր համար, բայց մյուս կողմից՝ փորձված մանկավարժի համար դժվար թե նորություն լիներ:

    Չթչյանը չէր հասկանում իմ կարիքները: Կարող էր մի նախադասություն թելադրություն տալ ու մի բաց թողած տառի համար ինձ երեք նշանակել չմտածելով, որ ինձ տանը դրա համար կծեծեն: Երբ ես առաջին դասարանի ձմռան դասերից մեկի ժամանակ ցանկանում էի զուգարան գնալ ու ձեռք էի բարձրացրել, նա ուշադրություն չդարձրեց: Ես փորձեցի թույլատվություն հարցնել, նա պահանջեց, որ լռեմ ու չխանգարեմ դասը:

    Արդյունքում ես միզեցի տակս ու ստիպված էի դասարանի հետևի սենյակում փոխել շորերս: Դա ստորացուցիչ էր:

    Դպրոցում շատ բաներ էին ստորացուցիչ: Շատ նման ստորացումներից ինձ հաջողվեց խուսափել տարբեր պատճառներով. ես լավ ընտանիքից էի ու ոջիլների ստուգումների ժամանակ խայտառակ չէի լինում: Պատվաստումների մեծ մասն ինձ հակացուցված էր: Եվ այլն:

    Մի փոքր մանրամասն պատվաստումների մասին: Իրենք իրականացվում էին հենց դասարանում՝ բոլորի առաջ: Ոչ միջնապատ էր դրվում, ոչ էլ այլ տեսադաշտը փակող բան: Նախքան հերթական աշակերտին սրսկելը, բուժքույրը պահանջում էր, որ մնացած երեխաները շրջվեն:

    Ես դպրոց էի եկել կարողանալով կարդալ ու գրել երկու լեզվով, բայց ստիպված էի մնացածի հետ միասին այբուբեն սովորել:

    Առաջին լուրջ կոնֆլիկտն եղավ ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ, որի ազգանունը մոռացել եմ: Երիտասարդ էր, խնամված ու անփորձ:

    Մի անգամ, երբ տնային աշխատանքը դասագրքի նկարներից մեկի պարունակությունը պատմելն էր: Դասը մայրիկիս հետ էինք սովորել, ու նկարի վրա մի երեխա գետնից դարչնագույն շրջանակներ էր հավաքում: Ընկույզներ, ենթադրեցինք ես ու մայրս:

    Ուսուցչուհին կանչեց ինձ դասը պատասխանելու:

    -... собирает орехи.

    - Садись, два,- ասաց ուսուցչուհին, կարմիր գրիչով երկուս նշանակեց բլոկնոտիս մեջ ու տակն ավելացրեց՝ «не учил уроки»:

    Դա իմ առաջին երկուսն էր, բայց ստացած ամենակարևոր դասերից մեկը, որը փոխեց իմ մոտեցումը դպրոցի նկատմամբ:

    Երկուսն ինձ համար աշխարհի վերջն էր՝ ես հպարտանում էի դպրոցում միայն 5 ու 5+ ստանալով:

    - Вы дура,- ասացի ես:

    Ուսուցչուհին ինձ անկյուն կանգնեցրեց ու ծնող կանչեց: Մայրս պաշտպանեց ինձ, բայց երկուսը մնաց:

    Այդ ուսուցչուհուն ես այլևս երբեք չբարևեցի, ոչ դասարանում, ոչ դրսում: Իր առարկայից անընդհատ անթերի 5-եր էի ստանում, բայց ինձ հետ հաշտվելու իր բոլոր փորձերը հանդիպում էին անանցանելի սառնության:

    Փոխարենը ես սովորեցի, որ ուսուցիչներին մանիպուլյացիա անելը շատ կարևոր է լավ սովորելու համար: Շարադրություններում ուսուցիչները չեն ակնկալում հետաքրքիր պատմություն, բայց գովում են ճոռոմ, «գեղեցիկ» բառերը: Եթե մի ուսուցչուհի քեզ չի սիրում, ուսմասվարի հետ լավ հարաբերություններ ունենալն օգնում է իր վրա ճնշում գործադրել: Իսկ ի՞նչ է պետք ուսմասվարի հետ լավ հարաբերություններ ունենալու համար՝ ընդամենը խելացի ու մռութ երեխա խաղալ իր մոտ:

    Մայրական բնազդը կանի մնացածը:

    Տիկին Չթչյանին ես հարգում էի, ինչպես նաև ձեռագործի ուսուցչուհուն: Մնացածին գրեթե չեմ էլ հիշում:

    Երկրորդ երկուսը ես ստացա երրորդ դասարանում: Դասը մոտենում էր ավարտին, ու մենք չէինք հասցնում ավարտել թելադրությունը: Չթչյանը թելադրության մնացած մասը գրեց գրատախտակին ու թողեց, որ արտագրենք: Եթե մինչ այդ ես կարողանում էի թաքցնել, որ գրատախտակը չեմ տեսնում, այս դեպքն ինձ փաստի առաջ կանգնեցրեց:

    Բայց ես նախընտրեցի կուլ տալ երկուսը, քան խոստովանել, որ վատ եմ տեսնում. Տանն ինձ կարգելեին կարդալ ու մուլտֆիլմեր նայել, իսկ կարդալն ու մուլտֆիլմերն ինձ համար ամեն ինչ էին:

    Կյանքիս այս շրջանը բարդ էր, բայց հետաքրքիր: Մենք արդեն մեր սեփական բնակարանն ունեինք, որտեղ տեղափոխվել էին Կապանի մեր ազգականներից շատերը՝ քաղաքը ռմբակոծվում էր:

    Մեր բակի Մանվելը մեծահասակ տղա էր, ով ինձ իր հեծանիվի հետևին նստեցրած քշում էր բակով: Հիշում եմ, ինչպես մահացավ մենինգիտից: Ես պատուհանից նայում էի, թե ինչպես իր դագաղը տարան ու պտտեցին դպրոցի շուրջը՝ նախքան գերեզմանոց տանելը:

    Երկրորդ «պադյեզդում» երկու տատիկ էին ապրում, ում հետ ես ընկերացել էի: Ուտելիքը քիչ էր, ու մայրս իմ միջոցով իրենց հաճախ սնունդ էր ուղարկում: Կենսախինդ, բարի պառավներ էին ու սիրում էին ինձ: Հիշում եմ, ինչպես երկուսն էլ մահացան: Մեկը՝ քաղցկեղից, իսկ մյուսի մահվան պատճառը չեմ հիշում:

    1995, գարուն

    Կապանի Մաքսիմ Գորկու անվան համար 1 դպրոց տեղափոխվելը հնարավորություն տվեց զրոյից սկսել ամեն ինչ: Նոր դասղեկս՝ տիկին Ալեքսանյանը, տիկին Չթչյանի պես վառ կերպար չէր, բայց փոխարենն ավելի թեթև ձեռքով էր ղեկավարում դասարանն ու ավելի բարեկամական, ոչ ֆորմալ վերաբերմունք ուներ երեխաների նկատմամբ:

    Եթե Երևանում ես բակում բոլոր խաղերի հեղինակն էի ու կազմակերպիչը, Սուրբ Գևորգի ասպետների օրդենի սենեշալն, իսկ դպրոցում՝ ընդամենը գերազանցիկ իր համար ձանձրալի միջավայրում, Կապանում ամեն ինչ հակառակն էր:

    Երևանում ես չէի կարողանում ընկերանալ համադասարանցիներիս հետ, մեր միջև պատ էր: Կապանի մեր բակում ես նորեկ էի, «ապերո», քանի որ բարբառով չէի խոսում: Երևանում ֆուտբոլը սպորտային բնույթ ուներ, բոլորը փորձում էին իրար գերազանցել գեղեցիկ խաղով ու հնարքներով: Այստեղ դրա փոխարեն գնդակով այնքան էին «բզում» հակառակորդի գլխին, մինչև խաղից դուրս գա: Բակի երեխաները մողեսներ էին բռնում ու տանջամահ անում: Ես գողանում էի իրենց բռնած մողեսներն ու բաց թողնում, ու ինձ դրա համար ծեծում էին:

    Բայց դպրոցում ես հեղինակություն ունեի՝ ինձ կանչում էին բարձր դասարանցիների համար իրենց աշխարհագրության դաս պատմելու, դասարանի մեծ մասն ինձանից էր արտագրում ստուգողականները, ես շարադրություններ էի գրում հարևանների ավելի բարձր դասարանի երեխաների համար, ու ես դպրոցում իսկական ընկերներ ունեի, որոնցից ամենամոտը Լիլիթն էր:

    Կապանում սովորելը, չնայած օդային տագնապներին, փողոցներում թափված ռումբերի բեկորներին ու փամփուշտներին, ռմբակոծություններից պատերի վրա մնացած հետքերին, ես ավելի հաճույքով եմ հիշում, քան Երևանը:

    Մի տարուց մենք վերադարձանք Երևան: Չթչյանն ուրախ էր ինձ նորից տեսնել: Ես իրեն՝ նույնպես, բայց որոշակի պատ կար իմ ու հին դպրոցիս միջև:
    Չորրորդ դասարանի սեպտեմբերի 1-ն իմ վերջին օրն էր 22 դպրոցում: Նոր դասղեկս ծանոթությունը սկսեց սպառնալիքներով՝ մի ապակի ջարդելու դեպքում դպրոցին երկուսն եք վերադարձնելու, և այլն: Ես ու հայրս նայեցինք իրար ու լուռ համաձայնության եկանք, որ դպրոցը փոխելու ժամանակն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elea (26.08.2017), GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017), LisBeth (27.08.2017), Moonwalker (24.08.2017), Progart (23.08.2017), Աթեիստ (23.08.2017)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ կարծիք գրել կարելի՞ է, թե՞ ուրիշ տեղ/ժամանակ են քննարկում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (24.08.2017)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի է ես էլ ընթացքում մնացած գլուխները կդնեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (24.08.2017), Հայկօ (24.08.2017)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կա մի բան, որ ինձ պահում է կարդալու ինչ-որ մի ստեղծագործություն, ապա դա անկեղծության բացակայությունն է կամ պակասը։ Իսկ կարդալու բան ինձ պատահում է քիչ։ Որևէ այլ բան պիտի ստիպեմ ինձ, համոզեմ քարշ տալով կարդալու՝ անհույս փնտրելով անկեղծության գոնե մի շող։

    Վերը գրածներում կարծես խնամքով ընտրված էին այնպիսի փաստեր, որոնք հավակնում են անկեղծության, թեև ահագին զտվածություն կար, սեփական լույսի տակ ներկայացնել՝ օբյեկտիվության տեղ չթողնելով։ Կսպասեմ հաջորդներին, հետաքրքիր է՝ ուր կտանեն։

    Հ․Գ․ Իմ կարծիքով, "Երգեր անմեղության ու մեղքի" ավելի ճիշտ կհնչեր՝ անկախ, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.08.2017, 15:37:

  14. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․ Իմ կարծիքով, "Երգեր անմեղության ու մեղքի" ավելի ճիշտ կհնչեր՝ անկախ, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել։
    Երևի հղում ա Ուիլիամ Բլեյքին:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.08.2017), Moonwalker (24.08.2017), Rhayader (24.08.2017)

  16. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի հղում ա Ուիլիամ Բլեյքին:
    Ահամ + «Երգեր անմեղության ու մեղքի», sounds pretty lame
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (24.08.2017)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդալով գալիս եմ. շատ լավ դրվագներ կան, որ զգում ես` իսկապես ապրված են ու հիշողության մեջ դաջված։
    Մեծ հաճույքով եմ կարդում։
    Ու շատ սիրում եմ հենց էն Բային, որն երևում է էս ամենի մեջ։ Երանի միշտ էսպիսին լինեիր, Բայ։

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.08.2017), Moonwalker (24.08.2017), Rhayader (24.08.2017), Sambitbaba (29.08.2017), Աթեիստ (24.08.2017), Հայկօ (24.08.2017)

  20. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ մասը` դպրոցական հիշողություններով, շատ լավն էր. սպասում եմ շարունակությանը։

    Սա դեռ խմբագրելու ես, չէ՞. մի քիչ վրիպակներ ու սխալներ կան։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.08.2017)

  22. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ մասը` դպրոցական հիշողություններով, շատ լավն էր. սպասում եմ շարունակությանը։

    Սա դեռ խմբագրելու ես, չէ՞. մի քիչ վրիպակներ ու սխալներ կան։
    Սա շատ վաղ տարբերակ է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահամ + «Երգեր անմեղության ու մեղքի», sounds pretty lame

    Sounds timelessly right to me. Ըստ իս, փորձինն է կաղում, հատկապես հայերեն հնչողությամբ, ու եթե հղում է, ավելի ճգրիտը «փորձառությանն» է։ Ու չգիտեմ ինչու է պետք բառացի հղումը, երբ անմեղությանն ու մեղքինը հնչեղ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, համ էլ առանց բառացի կրկնողության է ուղղում դեպի Բլեյքը, որին նկատի ես ուզեցել ունենալ։ Իմ կարծիքով։
    Հաճախ լուծումը հենց պարզագույնն է։

  24. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալով գալիս եմ. շատ լավ դրվագներ կան, որ զգում ես` իսկապես ապրված են ու հիշողության մեջ դաջված։
    Մեծ հաճույքով եմ կարդում։
    Ու շատ սիրում եմ հենց էն Բային, որն երևում է էս ամենի մեջ։ Երանի միշտ էսպիսին լինեիր, Բայ։
    Դեռ չեմ կարդացել, բայց հասկանում եմ՝ ինչ ես ասում:
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017)

  26. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sounds timelessly right to me. Ըստ իս, փորձինն է կաղում, հատկապես հայերեն հնչողությամբ, ու եթե հղում է, ավելի ճգրիտը «փորձառությանն» է։ Ու չգիտեմ ինչու է պետք բառացի հղումը, երբ անմեղությանն ու մեղքինը հնչեղ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, համ էլ առանց բառացի կրկնողության է ուղղում դեպի Բլեյքը, որին նկատի ես ուզեցել ունենալ։ Իմ կարծիքով։
    Հաճախ լուծումը հենց պարզագույնն է։
    Բացատրեմ, թե ինչու է պետք որովհետև հենց այդ գործին էի ուզում հղվել ու ուզում էի, որ ընթերցողը դրա հետ զուգահեռներ տանի:

    Մյուս կողմից, «Երգեր անմեղության ու մեղքի»-ն սարսափելի տափակ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, ու անմեղությունն այստեղ օգտագործված իմաստով մեղքի հետ ոչ մի կապ չունի, ու մեղքն իմ գրածի հետ կապ չունի, ու ես ընդհանրապես մեղքի գաղափարը չեմ ընկալում:

    Որ Ստեյնբեկը մեր ֆորումցի լիներ, երևի իրեն էլ խորհուրդ տրվեր «Of Mice and Men»-ը վերնագրել «Of Mice and Not Mice»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարդում ենք Փամուկ․ "Անմեղության Թանգարան"
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 30.07.2015, 16:25
  2. Նույնանուն երգեր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 30.03.2014, 03:44
  3. Իսպաներեն երգեր
    Հեղինակ՝ sharick, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.06.2010, 12:45
  4. Մանկական երգեր :)
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 24.12.2009, 12:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •