Կարելի էես էլ ընթացքում մնացած գլուխները կդնեմ:
Կարելի էես էլ ընթացքում մնացած գլուխները կդնեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե կա մի բան, որ ինձ պահում է կարդալու ինչ-որ մի ստեղծագործություն, ապա դա անկեղծության բացակայությունն է կամ պակասը։ Իսկ կարդալու բան ինձ պատահում է քիչ։ Որևէ այլ բան պիտի ստիպեմ ինձ, համոզեմ քարշ տալով կարդալու՝ անհույս փնտրելով անկեղծության գոնե մի շող։
Վերը գրածներում կարծես խնամքով ընտրված էին այնպիսի փաստեր, որոնք հավակնում են անկեղծության, թեև ահագին զտվածություն կար, սեփական լույսի տակ ներկայացնել՝ օբյեկտիվության տեղ չթողնելով։ Կսպասեմ հաջորդներին, հետաքրքիր է՝ ուր կտանեն։
Հ․Գ․ Իմ կարծիքով, "Երգեր անմեղության ու մեղքի" ավելի ճիշտ կհնչեր՝ անկախ, թե հեղինակն ինչ է նկատի ունեցել։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.08.2017, 15:37:
Alphaone (24.08.2017), Moonwalker (24.08.2017), Rhayader (24.08.2017)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
LisBeth (24.08.2017)
Կարդալով գալիս եմ. շատ լավ դրվագներ կան, որ զգում ես` իսկապես ապրված են ու հիշողության մեջ դաջված։
Մեծ հաճույքով եմ կարդում։
Ու շատ սիրում եմ հենց էն Բային, որն երևում է էս ամենի մեջ։ Երանի միշտ էսպիսին լինեիր, Բայ։
GriFFin (24.08.2017), Moonwalker (24.08.2017), Rhayader (24.08.2017), Sambitbaba (29.08.2017), Աթեիստ (24.08.2017), Հայկօ (24.08.2017)
Երրորդ մասը` դպրոցական հիշողություններով, շատ լավն էր. սպասում եմ շարունակությանը։
Սա դեռ խմբագրելու ես, չէ՞. մի քիչ վրիպակներ ու սխալներ կան։
Alphaone (24.08.2017)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sounds timelessly right to me. Ըստ իս, փորձինն է կաղում, հատկապես հայերեն հնչողությամբ, ու եթե հղում է, ավելի ճգրիտը «փորձառությանն» է։ Ու չգիտեմ ինչու է պետք բառացի հղումը, երբ անմեղությանն ու մեղքինը հնչեղ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, համ էլ առանց բառացի կրկնողության է ուղղում դեպի Բլեյքը, որին նկատի ես ուզեցել ունենալ։ Իմ կարծիքով։
Հաճախ լուծումը հենց պարզագույնն է։
Բացատրեմ, թե ինչու է պետքորովհետև հենց այդ գործին էի ուզում հղվել ու ուզում էի, որ ընթերցողը դրա հետ զուգահեռներ տանի:
Մյուս կողմից, «Երգեր անմեղության ու մեղքի»-ն սարսափելի տափակ բառախաղ է՝ նույն արմատի հակադարձությամբ, ու անմեղությունն այստեղ օգտագործված իմաստով մեղքի հետ ոչ մի կապ չունի, ու մեղքն իմ գրածի հետ կապ չունի, ու ես ընդհանրապես մեղքի գաղափարը չեմ ընկալում:
Որ Ստեյնբեկը մեր ֆորումցի լիներ, երևի իրեն էլ խորհուրդ տրվեր «Of Mice and Men»-ը վերնագրել «Of Mice and Not Mice»![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դե տես, ինքդ քեզ հակասում ես․ եթե մեղքի գաղափարը չես ընկալում, ուրեմն անմեղության գաղափարն էլ մեջտեղից դուրս պիտի գա։
Մեկնաբանությունս, թե ինձ ավելի դուր է գալիս "Երգեր անմեղության և մեղքի", ոչ թե հենց հակադարձության առումով է, որն էդ տեսակետից տափակ ես տեսնում, այլ հակառակը՝ մեկը մյուսի շարունակության՝ ժամանակային առումով։ Ու էդ առումով ինձ հետաքրքիր ու ճիշտ թվաց՝ "ինքնակենսագրականի" փոխարեն։ Այլ կերպ ասած՝ մարդու կյանքի ճանապարհն է, կամ պարզապես կյանքը՝ ժամանակային հատվածի բաժանումով․ մանկություն և հետո։ Համենայնդեպս, էդպես եմ ընկալում ստեղծագործությունդ, որտեղ, ինչպես նշել էի վարկանիշումս, գրականություն եմ տեսնում։
Ես խորհուրդ չեմ տվել, ի դեպ։ Անհեթեթություն է հեղինակին խորհուրդ տալը՝ անկախ գլուխգործոց է գրել, թե անորակություն։ Ես ընդամենը քննարկման նյութ եմ որպես դիտարկել՝ առանց որևէ հավակնության, թե փոխես։ Ուղղակի գրեցի էն, ինչ զգացի կամ կարծում եմ, ինչի համար էլ և էստեղ դրվում են ստեղծագործությունները ու ակնկալում կարծիք։
Իսկ համեմատությունը Մկների և մարդկանց մասին-ը վերնագրելու Մկների և ոչ մկների մասին, իմ մեկնաբանության հետ կապ չուներ․ եթե էդպես ես տեսել, ուրեմն տեսակետս ճիշտ տեղ չի հասել։
Մի բան էլ․ Անմեղության և փորձի - էլի հակադարձում է, պարզապես մեղքը շրջանցվում է՝ համարելով այն փորձառություն կամ գուցե՝ փորձություն, որն արդեն ավելի մոտիկ է կանգնում մեղքին։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.08.2017, 13:58:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ