User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Հիասթափություններ հարաբերություններում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիասթափություններ հարաբերություններում

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թեմա լիներ՝ «Հիասթափություններ հարաբերություններում», տեսնեինք՝ ով ինչից է սովորաբար հիասթափվում (ընկերական ու սիրային հարաբերություններում): Հետաքրքիր կլիներ իմանալ:
    Նոր թեմա բացելու հավես էդքան էլ չունեմ... Բայց որ լիներ, ուշադիր կկարդայի:
    Ըհը, թեման բացեցի։ Դե արտահայտվեք, թե սովորաբար ինչից եք հիասթափվում ընկերական ու սիրային հարաբերություններում։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), GriFFin (22.08.2017), ivy (22.08.2017), Mr. Annoying (22.08.2017), reminilo (22.08.2017), մարդագայլուկ (22.08.2017), Նաիրուհի (23.08.2017), Շինարար (22.08.2017)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն փոցխի վրա անընդհատ կանգնելուց: Սովորաբար ինքս ինձանից եմ հիասթափվում, ոչ թե դիմացինից:

    Հարաբերությունները ավելի հազվադեպ են հիասթափությամբ ավարտվում ինձ մոտ, քան կկարծեք: Ավելի հաճախ՝ the thrill is gone վիճակն է լինում:

    Բայց հիասթափություններ լինում են: Երբ դիմացինն անողնաշար էր ու սեփական կամք չունի: Երբ դիմացինը քեզ չի հարգում: Երբ վեճ+հաջորդող բուռն սեքսով հաշտվելը վերածվում է վեճ+իրարից նամռոտած նստել ու իրար չնայել վիճակի: Երբ դիմացինն ադեկվատությունը կորցնում է:

    Հիասթափություններն ավելի հաճախ լինում են բաժանվելուց հետո: Երբ էլ իրար կողք չեք, իրար հետ ժամանակ չեք անց կացնում, էդ մարդու փոխվելն ավելի ցավալի ես ընկալում, արարքների մոտիվացիաներն ավելի վատ ես սկսում հասկանալ, ավելի քիչ ես իրեն վստահում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), boooooooom (22.08.2017), Վոլտերա (22.08.2017)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ էլ որ մարդկանցից հիասթափվել եմ, խնդիրն իմ մեջ է եղել: Կամ դադարել եմ մարդուն հորինել, կամ մեծացել եմ, սկսել եմ ավելի լավ ճանաչել մարդկանց, իրենց մոտիվացիներն ու ինքնաարդարացումները կամ ուղղակի դադարել եմ մարդու ամեն քայի համար էնպիսի արդարացում փնտրել/հորինել, որ կարողանամ ներել:
    Էս սկզբունքով վերջին տարում երկու մոտ ընկերոջ հետ մեկընդմիշտ շփումը դադարեցրել եմ, բայց անգամ իմ կյանքից վերջնականապես ջնջած մարդկանց համար անհանգստանում եմ, ուզում եմ իրենց կյանքում ամեն ինչ լավ լինի, պատահաբար իրենց հաջողությունների մասին լսելիս ուրախանում եմ:
    Երևի էս նշանակում ա, որ ես հիասթափվել չգիտեմ, ուղղակի մեկուսանում եմ, որ ինձ պաշտպանեմ ու վերջ:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 22.08.2017, 14:47:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2017), Rhayader (22.08.2017)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրի Բյուրը. դե որ բացեց, ես էլ գրեմ

    Ընկերական հարաբերություններն ինձ մոտ սովորաբար ավարտվում են ոչ թե հիասթափությունների պատճառով, այլ որովհետև ժամանակի հետ փոխվում ենք ու իրար համար անհետաքրքիր դառնում: Էդ անհետաքրքիր դառնալը հիասթափություն չէի անվանի: Իսկ հենց կոնկրետ մեծ հիասթափություններ, որոնք կարող են վերջ դնել ընկերությանը, ոնց որ թե չեմ ունեցել: Ընդհանրապես, հիասթափությունն ինձ համար շատ լուրջ բառ է, ու պիտի լիքը ծանրակշիռ պատճառներ լինեն, որ էդ բառն օգտագործեմ. ամենօրյա կենցաղային վիճակ չի, որ մեկ լինի, մեկ անցնի:

    Սիրային հարաբերություններում, ի տարբերություն ընկերականի, հիասթափություններ ունենում եմ: Ինձ համար զուգընկերոջ հետ հարաբերությունների մեջ գլխավոր են հարգանքը, վստահությունը, հոգատարությունը, անտարբերության իսպառ բացակայությունը (միմյանց հանդեպ միշտ ուշադիր լինելը), խորը ու բազմաշերտ հաղորդակցումը: Եթե էս կատեգորիաներում գոնե մի տեղ մի բան էն չի ու ոչինչ չի արվում վիճակը շտկելու համար, ապա սա հիասթափությունների պատճառ է դառնում: Էդ դեպքերում սովորաբար սկսում եմ հեռանալ, հոգեպես կտրվել տվյալ մարդուց: Չարության կամ վիրավորվածության զգացում սովորաբար չի առաջանում, ուղղակի ինչ-որ պահի դադարում եմ ինձ տվյալ մարդու հետ «հարաբերությունների մեջ» զգալ: Ի դեպ նման հարաբերությունները կարող են հետագայում վերածվել զուտ ընկերականի, որտեղ էդքան «խիստ» չեմ: Ու քանի որ չարություն չեմ պահում նախկին հարաբերություններից, հանգիստ կարող եմ տվյալ մարդու հետ ընկերություն անել: Օրինակ՝ նախկին ամուսինս հենց էս կատեգորիայի դեպք է:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), boooooooom (22.08.2017), enna (22.08.2017), StrangeLittleGirl (22.08.2017), Գաղթական (22.08.2017), Հայկօ (22.08.2017), մարդագայլուկ (22.08.2017), Նաիրուհի (23.08.2017), Վոլտերա (22.08.2017), Տրիբուն (22.08.2017)

  9. #5
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար էլ է հիասթափությունը շատ ուժեղ բառ։ Ճիշտ է հաճախ չափից դուրս քննադատաբար եմ մոտենում մարդկանց, բայց տարօրինակորեն շատ քիչ բաներից կարող եմ հիասթափվել։ Իսկ հիասթափության դեպքում հարաբերություններն ուղղակի ավարտվում են։

    Սիրային հարաբերությունները ինձ համար շատ հետաքրքիր, դինամիկ ու բազմակողմանի երևույթներ են, որոնք շատերի համար ժամանակի ընթացքում կանխատեսելի ու ձանձրալի են դառնում, իսկ ինձ համար ընդհակառակը՝ գնալով ավելի ու ավելի են հետաքրքրանում, որովհետև մարդուն ինչքան խորն եմ ճանաչում ու ինչքան կապը մեր միջև ամրանում է, էդքան ավելի է աճում իմ մոտիվացիան տվյալ մարդու հետ լիքը նոր բաներ փորձելու ու լիքը նոր բաներ սովորելու։ Գուցե դրանից է, որ հարաբերություններում գրեթե հիասթափություններ չեմ ունենում։ Իհարկե, երբեմն կարող եմ որոշ բաներից շատ ուժեղ նեղվել, հաճախ շատ երկար ժամանակ ծանր տանել, բայց դրանք էլ հիասթափություն չեմ համարում, այլ ավելի շուտ իրար հետ նոր բաներ սովորելու հնարավորություն։

    Ընկերական հարաբերություններին մի փոքր մակերեսայնորեն եմ վերաբերվում։ Մի քանի հոգի հազիվ լինեն, ում մոտ եմ համարում կամ ում հետ կարող եմ կիսվել ու մի տեսակ չեմ պատկերացնում, թե էդ ինչ պիտի լինի որ էդ մարդկանցից հիասթափվեմ։ Ինչքան մտածեցի, ընկերական, ու ընդանհրապես բոլոր տեսակի հարաբերություններում ամենահիասթափեցնող բանը ինձ համար երևի թե անազնվությունն է։

    Տարօրինակորեն ավելի շատ մանր-մունր հիասթափություններ ունենում եմ գրեթե անծանոթ մարդկանց հետ կապված։ Հատկապես վիրտուալ աշխարհում ու մասնավորապես սոցիալական ցանցերում, ուր մարդիկ հանդես են գալիս էս կամ էն կերպարով։ Շատ հաճախ է լինում, երբ որևէ վիրտուալ կերպարի հանդեպ շատ ուժեղ սիմպատիա ունենամ, բայց իրականում հանդիպելով անմիջապես ներքուստ հիասթափություն զգամ՝ որովհետև դիմացդ կանգնած մարդը կարծես թե ընդանհրապես որևէ կապ չունի իր վիրտուալ կերպարի հետ։ Իսկ ես սովորաբար ֆիզիկական շփումը նախընտրում եմ վիրտուալից։
    “My God - it's full of stars!”

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (22.08.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ թեման բացել եմ, ես էլ արտահայտվեմ
    Մտածեցի-մտածեցի, կյանքումս մեծ հիասթափության մենակ մի դեպք հիշեցի։ Իմ մտերիմ ընկերուհիներից էր։ Ուղղակի կամաց-կամաց հայտնաբերեցի, որ ինքն ամեն ինչ իրա մասին կեղծում ա՝ իրա սիրած գրքերը, սիրած երաժշտությունը, քաղաքական հայացքները և այլն։ Ընդ որում, վերջինիս դեպքում էն աստիճանի, որ նույնիսկ հասնում ա արժեհամակարգին, ու մեր շփումը լրիվ անհնար դարձնում։ Ու հիմա որ մտածում եմ, երևի միակ բանը, որը կարա ինձ ստիպի, որ մարդուց հիասթափվեմ, հայտնաբերելն ա, որ ինքն իրականում էն չի, ինչ ներկայացնում ա։ Սովորաբար կեղծիքը շատ ավելի վաղ ա նկատելի դառնում, հետևաբար հիասթափության ռիսկ չի լինում։ Կամ էլ ես եմ մտածել, տենց բաները լավ եմ նկատում, եսի՞մ։

    Ընդհանրապես, ընկերների հետ շփումս դադարում ա հանգամանքներից ելնելով։ Ասենք, ուսանողական ընկերներիցս շատերի հետ էլ չեմ շփվում, որովհետև չկա դաս, չկա մեզ միացնող հանգամանք, չկա շփում։ Կամ ասենք ընկերներ կան, որոնք անհետանում են, երբ ընտանիք-երեխա ա առաջ գալիս։

    Ինչ վերաբերում ա սիրային հարաբերություններին, ապա չի կարա էնպիսի բան լինի, որ հիասթափեցնի։ Եթե մեկի հետ որոշում եմ լուրջ հարաբերության մեջ մտնել, ապա բավական լավ ծանրութեթև արած եմ լինում տվյալ անձին ու ռիսկերը գնահատած։ Անգամ չստացված հարաբերությունների դեպքում չստացվելը ոչ թե հիասթափությունն էր, այլ զանազան այլ գործոններ։ Իսկ ընդհանրապես, էն մարդիկ, որոնց մի ժամանակ սիրահարված եմ էղել ու որոնք ինձ սիրահարված են էղել, շատ եմ ուզում, որ մնան իմ կյանքում։ Իրանք սովորաբար ամենալավ ընկերներն են դառնում։ Ցավոք, միշտ չի ստացվում, որովհետև դիմացինն ինձնից հիասթափված ա լինում ինչ-ինչ պատճառներով կամ իր համար ծանր ա լինում շփումը շարունակելը, բայց ես ամեն գնով փորձում եմ էդ մարդկանց իմ կյանքում պահել, որովհետև իրանք ամենալավն են։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), CactuSoul (23.08.2017), enna (22.08.2017), laro (24.08.2017), մարդագայլուկ (22.08.2017)

  13. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիասթավում եմ մարդկանցից, <ընկերնեից>, երբ իրանց վիրտուալ սուրբ կերպարը իրական կյանքում ավելի վատն ա քան Լֆիկը կամ Սերժը

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակորեն ավելի շատ մանր-մունր հիասթափություններ ունենում եմ գրեթե անծանոթ մարդկանց հետ կապված։ Հատկապես վիրտուալ աշխարհում ու մասնավորապես սոցիալական ցանցերում, ուր մարդիկ հանդես են գալիս էս կամ էն կերպարով։ Շատ հաճախ է լինում, երբ որևէ վիրտուալ կերպարի հանդեպ շատ ուժեղ սիմպատիա ունենամ, բայց իրականում հանդիպելով անմիջապես ներքուստ հիասթափություն զգամ՝ որովհետև դիմացդ կանգնած մարդը կարծես թե ընդանհրապես որևէ կապ չունի իր վիրտուալ կերպարի հետ։ Իսկ ես սովորաբար ֆիզիկական շփումը նախընտրում եմ վիրտուալից։
    Էս պահը հետաքրքիր էր։ Ես սովորաբար հակառակ զգացողությունն եմ ունենում. երբ ինձ ռեալում ծանոթ մարդը ֆեյսբուքում հետս ընկերանում ա, ու տեսնում եմ՝ ինչեր ա պոստում։ Չեմ կարա ասեմ, թե հիասթափվում եմ, բայց որ մարդուն հաճախ մի էնպիսի կողմից եմ տեսնում, որ ռեալ շփման ժամանակ չէի տեսել, էդ հաստատ։ Ու մեկ-մեկ մտածում եմ՝ երանի՜ ֆեյսբուքում չընկերանայի հետը։

  15. #9
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահը հետաքրքիր էր։ Ես սովորաբար հակառակ զգացողությունն եմ ունենում. երբ ինձ ռեալում ծանոթ մարդը ֆեյսբուքում հետս ընկերանում ա, ու տեսնում եմ՝ ինչեր ա պոստում։ Չեմ կարա ասեմ, թե հիասթափվում եմ, բայց որ մարդուն հաճախ մի էնպիսի կողմից եմ տեսնում, որ ռեալ շփման ժամանակ չէի տեսել, էդ հաստատ։ Ու մեկ-մեկ մտածում եմ՝ երանի՜ ֆեյսբուքում չընկերանայի հետը։
    Վայ, հակառակի մասին չէի մտածել։ Նոր մտածեցի, ու հասկացա, որ դա իրոք ավելի հիասթափեցնող կարա լինի։ Ու նույնիսկ մի քանի դեպք էլ հիշեցի։
    “My God - it's full of stars!”

  16. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ էս հիասթափությունը ընկերության մեջ լինի թե հարաբերության պայմանավորված ա նրանով թե ինչ ակնկալիքներ ունենք տվյալ հարաբերությունից: Ընկերության մեջ ավելի հեշտ ա, ակնկալիքներ չես ունենում, ուղղակի շփվում ես, եթե ինչ-որ վատ բան ես նկատում, դադարում ես շփվել, համենայն դեպս հիասթափվելու առիթ չկա, որովհետև ակնկալիք չունեիր: Զուգընկերային հարաբերության մեջ տարբեր ա, որովհետև զուգընկերությունից մի քիչ ավելի շատ բան ես սպասում, բայց էլի կարելի ա ասել, թե եթե քո պատկերացրած ձևով չի ամեն բան դասավորվում, ակրելի ա դադարեցնել ու առաջ անցնլ, բայց եթե զգացմունք ա մեջտեղը խառնված, արդեն տենց հեշտ չի, բանականությունդ մի բան ա ասում, ենթագիտակցությունդ բայց միշտ ավելի ուժեղ ա, սկսում ես քեզ համոզել, որ ժամանկի հետ ամեն բան կգա նրան, ոնց փուզւոմ ես և այլն:

    Ամեն դեպքում ես իմ կյանքւոմ չեմ հիշում տենց դեպք, որ ինչ-որ մեկից էնպես հիասթափվեմ, որ մնա հիշողությանս մեջ:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.08.2017), CactuSoul (23.08.2017), ivy (23.08.2017), Peace (25.08.2017), Տրիբուն (22.08.2017)

  18. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակառակը, Շին, էդ զուգընկերային հարաբերություններում մտածում ես՝ լավ, գլուխը քարը, ծիծիկները դեռ տեղում են ընկերության դեպքում հաճախ մարդ նույնիսկ էդ արդարացումը չի ունենում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիասթափության մասին: Լամպ վառվեց՝ անկախ ամեն ինչից մենք հարաբերություններից, մարդկանցից ակնկալիքներ ենք ունենում, հիասթափվում ենք, երբ մեր ակնկալիքները չեն իրականում: Օտար, անծանոթ մարդկանցից, թերևս, չենք հիասթափվում: Ստացվում ա, որ ուղղակի պետք ա ակնկալիքների ցուցակ գրել՝
    1. ակնակալում եմ ընկերության մեջ լինի, թե հարաբերություններում ինձնից չպահանջեն ավելին, քան ես պատրաստ եմ տալ
    2. որ մարդու ասածն ու արածն իրար չհակասեն
    3. երբ նվիրվում եմ, մարդու համար լիքը բան եմ անում, մարդ դա չընդունի որպես բնական օրինաչափություն, իմ սրբազան պարտականություն, որ ես անկախ իր վերաբերմունքից պարտավոր եմ անել:
    էլի կետեր կլինեն, հիմա չեմ հիշում... բայց երբ էս ակնկալիքները չեն արդարանում, ես աստիճանաբար մարդուց հեռանում եմ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (24.08.2017)

  21. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էնքան եմ մեծացել, որ արդեն միայն ինձնից եմ հիասթափվում ժամանակին սխալ որոշումներ կայացրած լինելու, երբեմն էլ` ներկայում սխալներն ուղղելու համարձակություն չունենալու համար:

    Եքա էշ եմ: Թե չէ սաղ օրը «ինձ խաբեցին, շահագործեցին, իմ դյուրահավատությունից օգտվեցին, իմ բարությունը/նվիրվածությունը չարաշահեցին » ասելով ման գալը շատ եմ արել, արդեն չի դզում: Եթե մեկն ինձ հիասթափեցրել է, ուրեմն ես եմ մեղավոր, որ էդ մարդուց ավելին եմ ակնկալել, քան նա կարող է լինել/անել:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.08.2017), Progart (25.08.2017), Նիհիլիստ (18.11.2017), Ուլուանա (27.08.2017)

  23. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանցից սովորաբար չեմ հիասթափվում։ Ընդհանրապես որ փորձում եմ հիշել, ամբողջ կյանքումս միայն երեք դեպք եմ մտաբերում հիասթափության, վերջինը՝ մոտ տասը տարի առաջ։ Եթե մեկի հետ շատ մտերիմ հարաբերության մեջ եմ, հետևաբար ինձ համար դրական, թանկ, կարևոր մարդ ա, իսկ նման դեպքերում սովորաբար հասցրած եմ լինում մարդուն էնքան լավ ուսումնասիրել, որ անակնկալներ չեն լինում, իսկ մանր–մունր բաներից երբեք չեմ հիասթափվում։ Չգիտեմ ինչ աստիճանի լուրջ, ծայրահեղ վատ բան պիտի մարդ անի կամ իր մասին բացահայտեմ, որ հիասթափվեմ, իսկ տենց սովորաբար չի լինում։ Մարդու մեջ ինձ համար էն ամենակարևոր հատկանիշները, որոնցով պայմանավորված ա ընդհանուր վերաբերմունքս, որպես կանոն, վաղ շրջանում արդեն բացահայտում, ճանաչում եմ, իսկ մնացածը չեն կարող ընդհանուր վերաբերմունքիս փոփոխության ու առավել ևս հիասթափության պատճառ դառնալ։ Օրինակ, ինձ համար ամենակարևոր հատկանիշներից են ազնվությունը, բարությունը, պատասխանատվությունը և այլն, իսկ սրանք էն հատկանիշներն են, որ կարճ ժամանակում կարելի ա բացահայտել՝ մարդն ունի, թե չէ։ Բայց, օրինակ, մի հատկանիշ կա, որ սովորաբար հեշտությամբ ու կարճ ժամանակում չի բացահայտվում, ու եթե էդ հատկանիշն ինձ համար կարևոր մարդու մեջ բացահայտեցի, մի բան հաստատ լրջորեն կոտրվում ա մեջս էդ մարդու նկատմամբ, թեև մեծ մասամբ էլի հիասթափության կարող ա չհասնել։ Դա անկայունությունն ա, չափից դուրս փոփոխականությունը, երբ զգում ես, որ մարդու վրա չես կարող հույս դնել, որ ամեն պահի կարող ա էդ մարդու տրամադրվածությունը, մտածելակերպը, վերաբերմունքը փոխվի, այլ կերպ ասած՝ գնալովի–գալովի ա։

    Մի հանգամանք էլ կա, որ նպաստում է չհիասթափվելուս. ես ընդհանուր առմամբ հակված եմ ինձ համար դրական մարդկանց թերացումների համար արդարացումներ գտնելու, աչք չեմ փակում, անպայման ֆիքսում եմ մեջս ցանկացած բացթողում, բայց իմ մեջ փորձում եմ ինչ–որ բացատրություններ գտնել, թե ինչու տվյալ մարդը տվյալ իրավիճակում իրեն էս կամ էն կերպ պահեց, ու մարդը պիտի տևական ժամանակ նույն սխալներն անի, որպեսզի ինձ թույլ տամ դա վերագրել նրա բնույթին, ոչ թե հանգամանքներին։

    Որ ուզում եմ տարբերություն գտնել անձնական/սիրային ու զուտ ընկերական հարաբերություններում հիասթափության պատճառների միջև, ճիշտն ասած, չեմ գտնում նման տարբերություն։ Գուցե ուղղակի անձնականի առումով փորձս շատ մեծ չի, դրանից ա, չգիտեմ, բայց ինձ թվում ա՝ էն, ինչ գործում ա ընկերականի դեպքում, ինձ մոտ գործում ա նաև անձնական/սիրային հարաբերություններում, ինչ–որ էական տարբերություն չի գալիս մտքիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.08.2017), StrangeLittleGirl (27.08.2017), մարդագայլուկ (27.08.2017), Նաիրուհի (28.08.2017), Շինարար (27.08.2017)

  25. #15
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկանցից սովորաբար չեմ հիասթափվում։ Ընդհանրապես որ փորձում եմ հիշել, ամբողջ կյանքումս միայն երեք դեպք եմ մտաբերում հիասթափության, վերջինը՝ մոտ տասը տարի առաջ։ Եթե մեկի հետ շատ մտերիմ հարաբերության մեջ եմ, հետևաբար ինձ համար դրական, թանկ, կարևոր մարդ ա, իսկ նման դեպքերում սովորաբար հասցրած եմ լինում մարդուն էնքան լավ ուսումնասիրել, որ անակնկալներ չեն լինում, իսկ մանր–մունր բաներից երբեք չեմ հիասթափվում։ Չգիտեմ ինչ աստիճանի լուրջ, ծայրահեղ վատ բան պիտի մարդ անի կամ իր մասին բացահայտեմ, որ հիասթափվեմ, իսկ տենց սովորաբար չի լինում։ Մարդու մեջ ինձ համար էն ամենակարևոր հատկանիշները, որոնցով պայմանավորված ա ընդհանուր վերաբերմունքս, որպես կանոն, վաղ շրջանում արդեն բացահայտում, ճանաչում եմ, իսկ մնացածը չեն կարող ընդհանուր վերաբերմունքիս փոփոխության ու առավել ևս հիասթափության պատճառ դառնալ։ Օրինակ, ինձ համար ամենակարևոր հատկանիշներից են ազնվությունը, բարությունը, պատասխանատվությունը և այլն, իսկ սրանք էն հատկանիշներն են, որ կարճ ժամանակում կարելի ա բացահայտել՝ մարդն ունի, թե չէ։ Բայց, օրինակ, մի հատկանիշ կա, որ սովորաբար հեշտությամբ ու կարճ ժամանակում չի բացահայտվում, ու եթե էդ հատկանիշն ինձ համար կարևոր մարդու մեջ բացահայտեցի, մի բան հաստատ լրջորեն կոտրվում ա մեջս էդ մարդու նկատմամբ, թեև մեծ մասամբ էլի հիասթափության կարող ա չհասնել։ Դա անկայունությունն ա, չափից դուրս փոփոխականությունը, երբ զգում ես, որ մարդու վրա չես կարող հույս դնել, որ ամեն պահի կարող ա էդ մարդու տրամադրվածությունը, մտածելակերպը, վերաբերմունքը փոխվի, այլ կերպ ասած՝ գնալովի–գալովի ա։

    Մի հանգամանք էլ կա, որ նպաստում է չհիասթափվելուս. ես ընդհանուր առմամբ հակված եմ ինձ համար դրական մարդկանց թերացումների համար արդարացումներ գտնելու, աչք չեմ փակում, անպայման ֆիքսում եմ մեջս ցանկացած բացթողում, բայց իմ մեջ փորձում եմ ինչ–որ բացատրություններ գտնել, թե ինչու տվյալ մարդը տվյալ իրավիճակում իրեն էս կամ էն կերպ պահեց, ու մարդը պիտի տևական ժամանակ նույն սխալներն անի, որպեսզի ինձ թույլ տամ դա վերագրել նրա բնույթին, ոչ թե հանգամանքներին։

    Որ ուզում եմ տարբերություն գտնել անձնական/սիրային ու զուտ ընկերական հարաբերություններում հիասթափության պատճառների միջև, ճիշտն ասած, չեմ գտնում նման տարբերություն։ Գուցե ուղղակի անձնականի առումով փորձս շատ մեծ չի, դրանից ա, չգիտեմ, բայց ինձ թվում ա՝ էն, ինչ գործում ա ընկերականի դեպքում, ինձ մոտ գործում ա նաև անձնական/սիրային հարաբերություններում, ինչ–որ էական տարբերություն չի գալիս մտքիս։
    Առաջին մասով Անուկն ինձնից կհիասթափվի վերջերս եմ քիչ թե շատ կայուն դարձել, ահավոր հեղհեղուկ, ոչ ադեկվատ կերպար եմ, թարսի պես ինչքան մարդ հարազատ է, էնքան ավելի հեղհեղուկ ու ոչ ադեկվատ եմ իր հետ ((
    Երկրորդ մասով Անուկը ոնց որ իմ սեփական ընկալումներն ու մտքերը գրեր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հին հարաբերություններում ծագող խնդիրներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.11.2023, 13:59
  2. Պարտավորություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.08.2015, 03:08
  3. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  4. Կարծրատիպերը սիրային հարաբերություններում
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.05.2009, 17:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •