Նույն փոցխի վրա անընդհատ կանգնելուց: Սովորաբար ինքս ինձանից եմ հիասթափվում, ոչ թե դիմացինից:
Հարաբերությունները ավելի հազվադեպ են հիասթափությամբ ավարտվում ինձ մոտ, քան կկարծեք: Ավելի հաճախ՝ the thrill is gone վիճակն է լինում:
Բայց հիասթափություններ լինում են: Երբ դիմացինն անողնաշար էր ու սեփական կամք չունի: Երբ դիմացինը քեզ չի հարգում: Երբ վեճ+հաջորդող բուռն սեքսով հաշտվելը վերածվում է վեճ+իրարից նամռոտած նստել ու իրար չնայել վիճակի: Երբ դիմացինն ադեկվատությունը կորցնում է:
Հիասթափություններն ավելի հաճախ լինում են բաժանվելուց հետո: Երբ էլ իրար կողք չեք, իրար հետ ժամանակ չեք անց կացնում, էդ մարդու փոխվելն ավելի ցավալի ես ընկալում, արարքների մոտիվացիաներն ավելի վատ ես սկսում հասկանալ, ավելի քիչ ես իրեն վստահում:
Էջանիշներ