Եթե դասական, թե աբեղյանական թեման քննարկում ենք, էս մեկն էլ քննարկենք: Ինչու՞ չվերադառնանք գրաբարի: Շատ սիրուն, տրամաբանական հայերեն է: Հետո ինչ, որ գրեթե ոչ մեկն ակադեմիկ շրջաններից դուրս իրեն չի տիրապետում: Նույնիկս Պարօյր Հայրիկէանքը: Առավել ևս պետք չի մոռանալ իրեն:
Ու մեկ էլ, արդյո՞ք մեր ազգային ինքնությունը չի տուժել փափուկ ու կոշտ լ հնչյունների կորստից (որի պատճառով այժմ չենք կարող բացատրել, թե ինչպես է հունարեն Κύριλλος-ը հայերեն տառադարձվում Կյուրեղ):
Էլ չասեմ՝ նորխուռիական սեպագրերին վերադառնալու՞ն ինչպես եք վերաբերվում: Միանգամից կույրերի իրավունքներն էլ կպաշտպանվեն, պատմական անարդարությունն էլ կհարթվի:
Էջանիշներ