Արշակ-ի խոսքերից
Նախ սկսենք նրանից, որ «բարոյականություն» բառը էս կոնտեքստում լայն իմաստով ա պետք հասկանալ, ոչ թե որպես սեքսի նորմեր։
Իդեալական դեպքում ֆորմալ օրենքը հիմնվում ա տվյալ հասարակության բարոյական/էթիկական նորմերի վրա ու արտահայտում ա էդ նորմերը։
Բայց իհարկե աշխարհը իդեալական չի ու նման իդեալական համապատասխանացում հնարավոր չի առաջին հերթին էն պատճառով, որ մարդիկ կարող են տարբեր բարոյական նորմեր ունենալ։ Էն ինչ մեկի համար ճիշտ ա, լավ ա, արդար ա, մի ուրիշի համար կարող ա անարդար ու սխալ լինի։
Բա էդ դեպքում ի՞նչ անել։
Ոչ իդեալական աշխարհում ոչ իդեալական լուծումներ են տրվում։ Այն է՝ փորձում են օրենքը համապատասխանացնել գոնե հասարակության ճնշող մեծամասնության բարոյական նորմերին։ ՈՒ որպեսզի փոքրամասնությանը շատ չճնշեն, սահմանափակող օրենքներ սահմանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ խուսափելով վիճելի բարոյական նորմեր պարտադրելուց։
Օրինակ, մարդ սպանելը սովորաբար հասարակության ճնշող մեծամասնության կողմից քըխ ա համարվում, էդ պատճառով էլ օրենքով արգելվում ա գրեթե բոլոր հասարակություններում։ Բայց հայրենիքի պաշտպանության համար մարդ սպանելը օկ ա մարդկանց մեծ մասի կարծիքով, դրա համար էլ էդ դեպքում օրենքով չի արգելվում։
Մի ուրիշ օրինակ․ ամուսնությունից առաջ սեքս անել չանելու բարոյականության շուրջ հասարակության կոնսենսուս չկա շատ երկրներում, հետն էլ էդպիսի օրենք ընդունելը խիստ անհրաժեշտություն չի, քանի որ մարդկանց կամքի ազատության իրավունքը չոտնահարելը ավելի կարևոր բարոյական նորմ ա, որի հետ արտաամուսնական սեքսի վրով սահմանափակող օրենքը հակասության մեջ կլիներ։ Էդ պատճառով էլ էս թեմայով սահմանափակող օրենքներ գրեթե չկան պետությունների մեծ մասում։
Եվ այլն։
Մի խոսքով, ամեն հասարակություն փորձում ա օրենքներ ընդունել՝ հիմնվելով առաջին հերթին էդ հասարակության հիմնարար բարոյական նորմերի վրա։
ՈՒ անիմաստ կլիներ օրենք ընդունել, որը հակասում ա տվյալ հասարակության ընկալած բարոյական նորմերին։ Էդ դեպքում ժողովրդական լեզվով ասում են «անարդար օրենք»։
Արդյունքում մահմեդական ու քրիստոնեական մեծամասնություն ունեցող երկրների օրենքները իրարից նենց ոչինչ տարբերվում են, որովհետև մահմեդական ու քրիստոնեական հասարակությունների բարոյական նորմերը իրարից հաճախ տարբեր են։։
Էջանիշներ