Էս մենակ մի ու շատ փոքր կողմն ա գործազրկության նպաստի:
1) Գործազրկության նպաստ ստանում են մենակ գործազրկության կարգավիճակ ունեցողները։ Իսկ էտ կարգավորվում ա օրենքով։ Ամեն երկրում մի նրբություն կարա լինի, բայց սկզբունքը նույնն ա - մարդը պիտի լիքնի աշխատանքային տարիքի, գրանացված լինի զբաղվածության կենտրոնում ու ակտիվ աշխատանք փնտրի։ Էս վերջին պահը շատ կարևոր ա - այսինքն ամեն լոդր չի կարա գործազրկության նպաստի հավակնի: Օրինակ լիքը եվրոպական եկրներում գործազուրկի կարգավիճակ ունեցողի համար հասարակական տրանսպորտը ձրի ա, քանի որ եթե ինքը ակտիվ աշխատանք ա փնտրում, ու դրա համար օրական հինգ անագամ ստեղ ընդեղ վերաորակավորման, թրեյնինգի կամ ինտերվյուի ա գնում, դու չես կարա իրանից էտքան տրանսպորտի փող գանձես, երբ ինքը տվյալ պահին աշխատանք չունի։
2) Ոնց որ բոլոր սոցիալական նպաստների դեպքում կա հասարակական կոնսենսուսի խնդիր - հասարակությունը, հատկապես ճգնաժամերի ժամանակ, չի ուզում տեսնի փողոցներում սոված ծարավ անգործ թափառող մարդկանց: Սիրուն չի, Տարոն ջան![]()
3) Ոնց որ ցանկացած ծախս, կա այլընտրանքային արժեքի խնդիրը - եթե դու չես ուզում փող ծախսես գործազրկության նպաստի վրա, պիտի պատրաստ լինես փող ծախսել ավելի մեծ չափերի կրիմինալի դեմ առնելու վրա։ Ընտրության հարց ա, բայց ավելի լավ ա մարդիկ կուշտ տունը նստեն, քան սոված գողություն անեն։
4) Կա տնտեսական խթանի խնդիրը, ու գործազրկության նպաստը աշխատում ա որպես ավտոմատ ստաբիլիզատոր - ճգնաժամերի ժամանակ փողը քչանում ա, սպառումը պակասում ա, որը ավելի ա խորացնում ճգնաժամը։ Ճգնաժամի արդյունքում մեծանում ա գործազուրկների թիվը, հետևապես մեծանում ա գործազրկության նպաստների համար տրվող գումարների չափը։ Էտ գումարները ուղղակիորեն հետ գնում են տնտեսություն սպառման տեսքով ու խթանում են տնտեսության զարգացումը։
Վերջում, որոշակիորն գործազրկության նպաստը կարա լոդրություն էլ խթանի, բայց до поры до времени: Նախ, նպաստի էս ձևը որպես կանոն ռեգրեսիվ ա լինում, այսինքն առաջին վեց ամիսը կարող ա մի գումար կազմի (որպես կանոն վերջին աշխատավարձի ինչ-որ տոկոս) հետո մանրից նվազում ա։ Էտ հենց նրա համար ա, որ չլոդռանաս ու սկսես ավելի արագ նոր աշխատանք փնտրել հինը կորցնելու դեպքում։ Հարյուր տոկոսով արդյունավետ գործող մեխանիզմ չկա, բայց հավատա լինքը երկրներում, էտ թվում համոզված եմ Ավստրալիայում, լավ էլ աշխատում ա։ Հա, կարող ա էն վերջին ստադիայի լոդրին ինչ էլ անես չաշխատի։ Բայց մի քանի լոդրի պատճառով էքա սիստեմը կասկածի տակ դնել չի կարելի։
Կարճ ասած, ստեղ ամեն ինչ կա, բացի բարոյականությունից։ Կարող ա էս վերջին դեպքում դու բարոյաանության նոտաներ նկատես, բայց ես հո գիտեմ քչից շատից քո հայացքների մասին քո լիքը այլ գրառումներիցդու ծայրահեղ լիբերալ հայացքներ ունես, երբ գործը հասնում ա աշխատանքին, աղքատությանը, նպաստներին, և այլն։
Էջանիշներ