Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Բարոյականությունը տեղ ունի՞ օրենքում:
Իհարկե:
Հասարակական կարգը խախտելու արգելքները օրինակ հիմնականում հենց բարոյական նորմերից ելնելով են ձևավորվել:
Բայց սա չի նանակում, թե ամեն ինչ ինչ բարոյական է (առավել ևս, որ, ինչպես նշվեց, սա սուբյեկտիվ պատկերացում է), պիտի կարգավորվի օրենքով:


Կարո՞ղ է օրենքով արգելված լինել մի պահվածք, որի անմիջական հետևանքով ֆիզիկական վնաս չի հասցվում այլ մարդկանց և/կամ նրանց ունեցվացքին:
Ոչ միշտ:
Անգամ անմիջական վնաս հասցնելու բոլոր դեպքերն է անհնար օրենքով կարգավորել:
Ասենք՝ Գագոն Արամից պարտքով գումար է վերցրել, բայց մուրհակ չկա՝ բանավոր համաձայնության են եկել:
Հիմա Գագոն գումարը վերադարձնելը հա ձգձգումա, բայց չի էլ ասում չեմ տա:
Այսպիսով Արամի ունեցվածքին անմիջական վնասա հասցվում, բայց ո՞նց սա կարգավորես օրենքսգրքով:


Օրինակ, բավական ծայրահեղ դեպք. հասարակական վայրում տկլոր նստել, ուռել և բարձրաձայն հայհոյել:
Մերկություն.
Նուդիստների համար շատ երկրներում հատուկ լողափեր ու հասարակական սաունաներ են հատկացված:
Համարվում է, որ դա էլ նրանց ազատության իրավունքն է:
Ինչքան էլ որ ոմանց կարծիքով դա անբարոյականություն է:
Բայց էքսհիբիցիոնիստը, օրինակ, ի ցույց է դնում իր բարեմասնությունները առանց հաշվի առնելու, թե ով է ցանկանում դա տեսնել: Սրանով էլ նա չցանկացողների իրավունքն է ոտնահարում և ըստ այդմ արգելված է:


Թմրանյութ.
Թմրանյութ օգտագործած մարդն իրենից պոտենցյալ վտանգ է ներկայացնում, բացի սա էլ՝ վնասակար է առողջությանը: Դրա համար էլ շատ երկրներում արգելված է:
Բայց ոչ բոլորն են սա անբարոյականություն համարում: Օրինակ նույն Հայաստանում երևի ամեն երկրորդ տղամարդը կյանքում գոնե մեկ անգամ փորձած կա:
Իսկ Հոլանդիայում էլ ազատ կարող ես ուռել փողոցում, բայց լավ ուռած ժամանակ օրինակ մեքենա վարել չի կարելի (քիչ դոզան՝ ինչպես թմրանյութի, այնպես էլ՝ ալկոհոլի, թույլատրելի է):
Որոշ երկրներ էլ կան, որտեղ հենց ոստիկաններն էլ հնարավոր է աշխատանքի ժամին soft drugs օգտագործեն:


Հայհոյել բարձրաձայն.
Իհարկե սա հասարակական կարգի խախտում է ու բարոյական նորմից դուրս, բայց էլի նույն Հայաստանում ասենք շատերը սովորություն ունեն երեխաներին հայհոյանքներ սովորացնել ու սրան-նրան հայհոյել տալով ընդհանուր հրճվել: Բայց հազիվ թե ոստիկանը գա նրանց դրա համար տուգանի:


Եթե տեղ ունի, ապա ով ու ինչ սկզբունքներից ելնելով է իրավասու որոշել. ինչն է կարելի, ինչը՝ ոչ:
Օրենսդիր մարմինն ո՞վա ))


Իսկ գուցե գրված օրենքներն ընդհանրապես հնացող ինստիտուտ է, ու տեղը կարելի է ավելի լավ բա՞ն հորինել:
Օրինա՞կ..