Օրենքները չես կարող բարոյականության վրա հիմնել որովհետև բարոյականությանը շատ հաճախ հիմնվում ա կրոնական, անձնական կամ փիլիսոփայական հիմքերի վրա, իսկ դրանք մի հասարակության մեջ կարան շատ տարբեր լինեն... նույն հասարակության մեջ էնքան տարբեր բարոյական կոդոքսներ կարան գոյություն ունենան որ հնարավոր չի բոլորին բավարարել... ու մեղմ ասած "անբարոյականություն" կլինի որոշ խմբի բարոյական կոդեքսներին օրենքի ուժ տալը...

օրինակ հղիության կանխարգելիչների տրամադրումը կաանանց... կաթոլիկ կամ ուրիշ կրոնական համայնքների համար դա անբարոյականություն ա, բայց առողջապահական տեսանկյունից անհրաժեշտություն ա. նույնը աբորտը ...

օրենսդիրները, իմ կարծիքով, շարժվում են ոչ թե բարոյական կոդոքսներով, այլ հասարակությունը կուռ, համահունչ պահելու նկատառումներով, որտեղ անհատի ազատությունն ու իրավունքները պահպանված են...