Վիշապ-ի խոսքերից
Օրինակիդ մեջ արդեն պատասխանը (խուլիգանություն) կարծես թե կար: Օրինակ էս վերջերս էլ չես հիշու՞մ, էն որ ամերիկացի ուսուցչուհուն 15 տարեկան աշակերտների հետ սեքսի համար 23 տարի էին տվել, մենք էլ ազգովի մանթո էինք :Ճ
Բարոյականությունը մարդուս դիտավորությունների, որոշումների ու գործողությունների ճշտի ու սխալի բաժանումն է, հետևաբար պիտի որ կապ ունենա մարդուս իրավունքների ու ազատությունների, ու հետևաբար օրենքի ու կարգի հետ, բայց կարող է և չունենա, ասենք սկզբունքորեն հնարավոր են անբարոյական օրենքներ կամ կարգ: Կարող է ասենք տեսականորեն մի երկրում օրենք լինել, որ տարվա մեջ մի օր թագավորին թույլատրվում է դոմփել իրեն դուր եկած կնոջը (ու եթե սաղ դրանից կայֆ են ստանում, փաստորեն դառնում ա բարոյական ու արդար :Ճ):
Անմիջական կամ ուղղակի վնաս չտալու առումով կարելի է թվել ասենք պոռնկությունը, կեղծարարությունը, կաշառք տալ-վեցնելը (որոնք ասենք կատարվում են բոլոր կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ասենք մենք ազգովի ընտրություններ ենք կեղծում :Ճ), գողությունը (ասենք մեկից մի բան թռցնելը, որը այդ մեկին պետք չի, բայց խնդրելու դեպքում չէր տա), և այլն: Օրինակ մենք ազգովի լևի հոսանքի «գործ» էինք վախտին անում, օրենքով թույլատրված չէր, տուժող կողմը անհասկանալի է, թե ով էր, կամ ինչ էր, բացարձակ առումով երևույթը անբարոյականություն կարելի է համարել (էլեկտրաէնեգրայի գողություն), բայց էդ ժամանակներում դրա անունը գոյապայքար էր, ինչը կարող է բարոյական է հնչում (կարող ա լավ օրինակ չէր, ուրիշ բան չհասցրի մտածել),
հետևաբար բարոյականությունն ու սկբունքները (իբր «սկզբունքներն» ինչի՞ խառնեցի :Ճ) իմ կարծիքով հնարավոր է, որ ավելի բարձր արժեք են, քան թե օրենքները:
Լավ է, եթե օրենքները հիմնված են բարոյականության վրա, իսկ այդ «բարոյականությունը» ընդհանուրի կողմից ընտրված է բարի կամքով և ողջամտությամբ, ի ձգտումն առ մարդկային համընդհանուր բարձր արժեքներ, ազատություն, ազնվություն, բարեկեցություն, հարմարավետություն, ֆլան ֆստան...
Օրինակ էս Ամերիկայում հաճախ որոշ իրավական (երաշխավորագիր, և այլն) ուժ ներկայացնող փաստաթղերում հաճախ նշվում է, որ փաստաթուղթը ստորագրողը դա անոում է «Good faith»-ով, այսինքն ազնիվ դիտավորություններով, բարոյական ելևէջներ կան այսինքն:
Երբեմն էլ թյուրիմացությունը սղցվում ա բարոյականության տեղ, բայց տենց էլ տեղ չի գտնում օրենքում, օրինակ ասենք կուսաթաղանթի պահպանությունը...
Էջանիշներ