Հարցազրույց կամ մի փոքրիկ վիրտուալ հանդիպում Գրիֆինի հետ
ivy - Էլիզ:
GriFFin - Ջան:
ivy - Տեղո՞ւմ ես
GriFFin - Այո:
ivy - Հիմա կոմպս միացնեմ:
GriFFin - Հա, ես էլ ^^
ivy - Միացա՞ր:
GriFFin - Այո ^^
ivy - էս ի՞նչ նշան ես դնում:
GriFFin - Shift + 6
^_____^
Ճապոնական սմայլիկներից ա:
ivy - Սկսե՞նք:
GriFFin - Դա ^^ Ես շատ ոգևորված եմ:
ivy - Մենակ էդ ճապոնական սմայլիկներդ սովորականով որ փոխանակես, ռեակցիաներդ ավելի լավ կհասկանամ
GriFFin - Լավ
ivy - Ինչո՞ւ էիր ուզում, որ քեզնից հարցազրույց վերցնեն:
(էս արդեն սկսել ենք)
GriFFin - Իրականում սպոնտան ցանկություն էր։ Վերջին իրադարձությունների հետ կապված մտքերով էի ընկած։ Մի տեսակ վերածնվել եմ ու ուզում էի բոլորին պատմել դրա մասին, ուզում էի, որ բոլորը ինձ ավելի խորը իմանան։ Պատմելու բան շատ ունեմ (ինչպես բոլորը), բայց չգիտեի ոնց սկսել։ Որոշեցի օրագրերիս ու հարցազրույցի միջոցով։
ivy - Ի՞նչ նկատի ունես՝ «վերածնվել» ասելով, մի քիչ կմանրամասնե՞ս:
GriFFin - Օգոստոսի հինգի առավոտ արթնացա ու զգացի, որ առաջին անգամ ա, որ էս վերջին վեց տարվա մեջ «ուրիշ ձև» եմ արթնացել։ Առաջինը էն էր, որ ուրախ էի, որ աչքերս բացել եմ։ Հետո էն, որ ուզեցա տեղերիցս վեր կենալ։ Ինքնակամ։ Ուրախ էի, որ արևոտ օր ա, իսկ ես արևը տանել չէի կարում։ Մամայիս պաչեցի, էս էլ ա հազվադեպ բան։ Ոնց որ ինչ-որ բան կոտրվել ա մեջս։ Ինքնավստահ արթնացա, հասկանում ե՞ս։ Հայելու մեջ ինձ նայեցի ու այլ կերպ ընկալեցի (իմ անկողնու դիմացը հայելի ա, առաջինը ես ինքս ինձ եմ տեսնում աչքերս բացելուց հետո)։ Ես վերադարձել եմ իմ էն վիճակին, որում ամենաշատն եմ ինքս ինձ սիրում։ Կարոտել էի։
ivy - «Երեսուն փաստ մեր մասին» թեմայում գրել էիր, որ ատում ես քո արտացոլանքը հայելում, ի՞նչ փոխվեց օգոստոսի սկզբին ու ինչու:
GriFFin - Ես փոխեցի վերաբերմունքս ինքս իմ նկատմամբ։ Երևի օրգանիզմս հոգնել էր հիշողությունների ու անցյալի դեմ պայքարելուց ու որոշեց իրավիճակը շտկել։ Էլ հուշերը ու ձայները չեն կառավարում ինձ։ Անգամ քայլվածքս ա փոխվել, էլի մեջքս ուղիղ եմ պահում։ Այ ինչու՝ չգիտեմ։ Կարող ա պոտենցիալ ինքնաոչնչացման վտանգի զգացողությունից ակտիվացան իմ բազիսային պաշտպանական մեխանիզմները։
Այվի, հենց հոգնես ինձանից՝ ասա։
ivy - Նորից վերադառնալով 30 փաստ թեմային. գրել էիր, որ քո երջանկությունը Հայաստանից դուրս ես տեսնում, էդ զգացողությունը դեռ կա՞, թե էս հարցում էլ են ինչ-որ բաներ փոխվել:
Հա, կասեմ, բայց դեռ շուտ ա
GriFFin- Հետաքրքիր ա, բայց էս հարցն էլ ա տարիներով ձգվում։ Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանը իմը չի։ Տարբեր գրքեր եմ կարդացել՝ թե գեղարվեստական, թե հոգեբանական, որ հասկանամ՝ ի՞նչ ա կատարվում հետս։ Ո՞նց ա կարելի էն երկիրը, որում դու ծնվել ես, չսիրել։ Էն երկիրը, որտեղ քո նախնիները, թողելով ամեն ինչ, վերադարձել են, որտև մտածել են, որ քո համար էդ ա ճիշտը, լավը, իսկ դու չես սիրում։ Տանել չէի կարողանում։ Ինձ խայտառակ հայրենասեր են դաստիարակել, մինչև էն տարիքը, երբ ես սկել եմ հասկանալ, թե փողը ինչ արժեք ունի։ Այսինքն սկսել եմ մեծական թեմաներից գլուխ հանել։ Խորհրդային տարիներին Ռուսաստանում գործարանի տնօրեն ա եղել պապիկս ու շատ լավ ա եղել ամեն ինչ, մինչև էն պահը, երբ ինքը որոշել ա էլի ամբողջ ընտանիքով հետ գալ ստեղ։ 1997թ.-ին եկանք Հայաստան։ Պապաս հնարավորություն ա ունեցել գնալ ԱՄՆ՝ սովորելու, հետո աշխատելու ու չի գնացել։ Պապիկս Հունաստանի քաղաքացիությունից ա հրաժարվել։ Ու երբ վիճակը լիքը անարդար բաների պատճառով վատացել էր, հա կրկնում էին՝ եթե գնայինք, սենց չէր լինի, եթե չհրաժարվեինք, սենց չէր լինի։ Ու իմ մեջ նստել էր էդ միտքը, որ եթե գնայինք, լավ կլիներ։ Ու ես փոքր տարիքից որոշել էի, որ կգնամ ու մերոնց կտանեմ հետս։ Ես անգամ մայրենի լեզուս չեմ սիրել։ Ես նյութապաշտ չեմ, նենց չի, որ մենակ փողն էր հարցը։ Լիքը ուրիշ բաներ կային։ Օրինակ՝ արտաքինս։ Ինձ թվում էր, որ դրսում կձուլվեմ մարդկանց հետ։
Բայց հիմա փոխվել ա։ Հիմա ուզում եմ անել էն, ինչ պապիկս էր ուզում։
Ես քեզ հարցեր տալ չեմ կարա, չէ՞:
ivy - Չէ
Նույնիսկ Աֆրիկայում աշխատելու ցանկությունն արդեն չկա՞, թե էդ մի իղձը դեռ ամուր տանում ես հետդ՝ մանկությունից սկսած:
GriFFin - Չէ, դա կա։ Դա երազանք ա, որը նպատակ ա դառնալու։ Ժամանակ ա պետք։
ivy - Ո՞նց ես պատկերացնում էդ աշխատանքը, ի՞նչ բնագավառում, քո մասնագիտակա՞ն:
GriFFin- Աֆրիկայինը՞:
ivy - Հա:
GriFFin - Հա, ինքը իմ մասնագիտականն ա լինելու։ Հենց որպես մանկաբույժ եմ լինելու։ Էդ էն քիչ դեպքերից ա, երբ ես մարդկանց իսկապես կօգնեմ։
ivy - էս պահին ի՞նչ հարաբերությունների մեջ ես մասնագիտությանդ հետ, գո՞հ ես ընտրածդ ճանապարհից ու աշխատանքից:
GriFFin - Խայտառակ ձևով սիրում եմ։ Ես ընտրելուց առաջ պատկերացում ունեի, թե ինչ ա մանկաբուժությունը, ու հիմա քանի գնում, ավելի եմ սիրում։ Եթե էդ սերը չլիներ, ոլորտս փոխած կլինեի։
Իմ մասնագիտությունը ինձ շատ իրավիճակներից ա փրկել։
ivy - Օրինակ ի՞նչ իրավիճակներից:
GriFFin Անձնային խնդիրներից, տան պրոբլեմներից, անպատասխան սիրուց Հիվանդանոցը ուրիշ աշխարհ ա։ Էնտեղ ես հստակ գիտեմ՝ ես ով եմ, ինչ եմ անում ու ինչի համար։ Թերությունների դեպ պայքարում եմ, բայց մեկ ա շատ եմ սիրում։
Չնայած ասեմ, որ լիքը խնդիրներ շատ մարդիկ հիշացնում են, բայց ես ձևը գտել եմ «սուրճի շուրջ» թեմաներից թռնելու։
ivy - Իսկ եթե հնարավորություն լիներ մի լրիվ նոր ոլորտում մասնագիտանալու, ո՞րը կընտրեիր:
GriFFin - Հայաստանու՞մ։
ivy - Հայաստանում կամ ուրիշ մի տեղ:
GriFFin - Չինաստանում՝ պանդաների խնամող։ Հատուկ դայակներ կան պանդաների համար
Ու կուզենայի Stand up comedian լինել։ Սիրում եմ, երբ բան եմ պատմում ու մարդիկ ծիծաղում են։
ivy - Պանդաներից պոկվելով ու վերադառնալով իրականություն: Կարո՞ղ ես պատկերացնել քեզ մի քսան տարի հետո՝ ուր ես, ինչ ես, ոնց ես, ում հետ ես:
GriFFin - Ձմեռ ա։ Կանադայում եմ՝ Տորոնտո քաղաքում։ Ամուսնուս հետ ձնագնդի եմ խաղում, որտև ինքը գիտի, որ էդ իմ ամենասիրած բաներից ա։ Ուրախ ու երջանիկ եմ, ոնց հիմա, էս պահին։ Իմ ամենա ամենա ամենա ամեայի հետ եմ։
Ինձ թվում ա, հարցին սխալ պատասխանեցի
ivy - Չէ, ինչի
GriFFin - Չնայած՝ սխալ ու ճիշտ չկա նման դեպքերում։
ivy - Իսկ ինչո՞ւ Կանադայում, ասում էիր՝ գնալ արդեն չես ուզում, թե՞ ուղղակի ճամփորդում եք:
GriFFin - Պարզապես։ Մտքովս անցավ, որ ես կոնֆերանսի եմ հրավիրված։ Կանադայում շատ ա լինում իմ ուզած նեղ մասնագիտությամբ կոնֆերանսներ։ Ամուսինս էլ որոշել ա, որ հետս կգա։ Առանց իրա ձնագնդի խաղալ չէի կարա։
ivy - Ամուսին թեմայով: Փնտրո՞ւմ ես քո միսթեր Դարսիին, թե սպասում ես, որ ինքը քեզ գտնի:
GriFFin - Մեր մեջ ասած՝ մեկը կա։ Բայց ինքը շատ նախապաշարմունքներ ունի, իսկ ես չափից դուրս հպարտ եմ, որ իրա համար պայքարեմ։
ivy - Այսինքն հարաբերություններում ինքդ նախաձեռնություն ցուցաբերել չես սիրո՞ւմ, թե էստեղ լուրջ պայքարի մասին էր խոսքը:
GriFFin - Չէ, ընդհակառակը։ Հիմնականում ես եմ նախաձեռնություններ անում, բայց զգում եմ, որ ըստ իրա ես իրան արժանի չեմ։ Դրա համար էլ բան չեմ անում, թողնում եմ, որ տիեզերքը վերջապես իրա գործը անի: Ես տղամարդկանց հետ շփվել չեմ կարում Ոչ ես եմ իրանց հասկանում, ոչ իրանք ինձ։
ivy - Տղամարդկանց հետ ընկերական շփումն էլ չի ստացվո՞ւմ:
GriFFin - Առաջ շատ լավ էր ստացվում, ավելի հեշտ քան կանանց։ Բայց հիմա՝ չէ։
ivy - Հնարավոր պատճառների մասին կարծիք ունե՞ս:
GriFFin - Ենթադրություններ ունեմ, մտածել եմ շատ։ Ամեն ինչ դեպի սեքս են տանում։ Մատերիս վրա կարող եմ հաշվել տղա ընկերներիս, ովքեր ինձ չեն առաջարկել սեքսով զբաղվել, կամ իրանց սիրուհին դառնալ։ Որոշները կատակով, որոշները ալկոհոլի ազդեցության տակ, որոշները պահի տակ։ Ես էլ միշտ անկապ բաներ եմ սկում մտածել, օրինակ՝ իմ արտաքինը շատ վատն ա, ի՞նչ են գտնում իմ մեջ։ Ըստ իս, իմ մեղավորությունն էլ կա։ Երևի իմ պահվածքի մեջ մի բան էն չի։ Իրանք էդ ասելուց հետո իմ հետ նենց են, ոնց նախքան էդ արտահայտությունը բաց թողնելը, բայց ես չեմ կարողանում։ Ինչ-որ ամոթի զգացողություն եմ ունենում իրանց հետ խոսալուց, սկսում եմ խուսափել իրանցից։ Ինչ-որ ժամանակ անց անցնում ա, բայց ընկերություն չկա էլ։ Ու էս ոչ մի աղջկա հետ չեմ խոսացել։ Չգիտեմ ուրիշների մոտ ո՞նց ա։
Հա, ու երբ մերժում եմ, խիստ զարմանում են։ Որոշները անգամ պատճառն են մերժելու հարցնում։
ivy - Եթե ոչ ոքի հետ էդ թեմայով չես խոսել, թող էս հարցազրույցն էլ առիթ լինի, որ ուրիշ աղջիկներն էլ տղաների հետ ընկերության իրենց փորձից պատմեն, դեմ չես լինի, չէ՞:
GriFFin - Չէ, ես էլ կիմանամ:
Էջանիշներ