User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Հարցազրույց GriFFin-ի հետ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց GriFFin-ի հետ

    Հարցազրույց կամ մի փոքրիկ վիրտուալ հանդիպում Գրիֆինի հետ


    ivy - Էլիզ:

    GriFFin - Ջան:

    ivy - Տեղո՞ւմ ես

    GriFFin - Այո:

    ivy - Հիմա կոմպս միացնեմ:

    GriFFin - Հա, ես էլ ^^

    ivy - Միացա՞ր:

    GriFFin - Այո ^^

    ivy - էս ի՞նչ նշան ես դնում:

    GriFFin - Shift + 6
    ^_____^
    Ճապոնական սմայլիկներից ա:

    ivy - Սկսե՞նք:

    GriFFin - Դա ^^ Ես շատ ոգևորված եմ:

    ivy - Մենակ էդ ճապոնական սմայլիկներդ սովորականով որ փոխանակես, ռեակցիաներդ ավելի լավ կհասկանամ

    GriFFin - Լավ

    ivy - Ինչո՞ւ էիր ուզում, որ քեզնից հարցազրույց վերցնեն:
    (էս արդեն սկսել ենք)

    GriFFin - Իրականում սպոնտան ցանկություն էր։ Վերջին իրադարձությունների հետ կապված մտքերով էի ընկած։ Մի տեսակ վերածնվել եմ ու ուզում էի բոլորին պատմել դրա մասին, ուզում էի, որ բոլորը ինձ ավելի խորը իմանան։ Պատմելու բան շատ ունեմ (ինչպես բոլորը), բայց չգիտեի ոնց սկսել։ Որոշեցի օրագրերիս ու հարցազրույցի միջոցով։

    ivy - Ի՞նչ նկատի ունես՝ «վերածնվել» ասելով, մի քիչ կմանրամասնե՞ս:

    GriFFin - Օգոստոսի հինգի առավոտ արթնացա ու զգացի, որ առաջին անգամ ա, որ էս վերջին վեց տարվա մեջ «ուրիշ ձև» եմ արթնացել։ Առաջինը էն էր, որ ուրախ էի, որ աչքերս բացել եմ։ Հետո էն, որ ուզեցա տեղերիցս վեր կենալ։ Ինքնակամ։ Ուրախ էի, որ արևոտ օր ա, իսկ ես արևը տանել չէի կարում։ Մամայիս պաչեցի, էս էլ ա հազվադեպ բան։ Ոնց որ ինչ-որ բան կոտրվել ա մեջս։ Ինքնավստահ արթնացա, հասկանում ե՞ս։ Հայելու մեջ ինձ նայեցի ու այլ կերպ ընկալեցի (իմ անկողնու դիմացը հայելի ա, առաջինը ես ինքս ինձ եմ տեսնում աչքերս բացելուց հետո)։ Ես վերադարձել եմ իմ էն վիճակին, որում ամենաշատն եմ ինքս ինձ սիրում։ Կարոտել էի։

    ivy - «Երեսուն փաստ մեր մասին» թեմայում գրել էիր, որ ատում ես քո արտացոլանքը հայելում, ի՞նչ փոխվեց օգոստոսի սկզբին ու ինչու:

    GriFFin - Ես փոխեցի վերաբերմունքս ինքս իմ նկատմամբ։ Երևի օրգանիզմս հոգնել էր հիշողությունների ու անցյալի դեմ պայքարելուց ու որոշեց իրավիճակը շտկել։ Էլ հուշերը ու ձայները չեն կառավարում ինձ։ Անգամ քայլվածքս ա փոխվել, էլի մեջքս ուղիղ եմ պահում։ Այ ինչու՝ չգիտեմ։ Կարող ա պոտենցիալ ինքնաոչնչացման վտանգի զգացողությունից ակտիվացան իմ բազիսային պաշտպանական մեխանիզմները։
    Այվի, հենց հոգնես ինձանից՝ ասա։

    ivy - Նորից վերադառնալով 30 փաստ թեմային. գրել էիր, որ քո երջանկությունը Հայաստանից դուրս ես տեսնում, էդ զգացողությունը դեռ կա՞, թե էս հարցում էլ են ինչ-որ բաներ փոխվել:
    Հա, կասեմ, բայց դեռ շուտ ա

    GriFFin- Հետաքրքիր ա, բայց էս հարցն էլ ա տարիներով ձգվում։ Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանը իմը չի։ Տարբեր գրքեր եմ կարդացել՝ թե գեղարվեստական, թե հոգեբանական, որ հասկանամ՝ ի՞նչ ա կատարվում հետս։ Ո՞նց ա կարելի էն երկիրը, որում դու ծնվել ես, չսիրել։ Էն երկիրը, որտեղ քո նախնիները, թողելով ամեն ինչ, վերադարձել են, որտև մտածել են, որ քո համար էդ ա ճիշտը, լավը, իսկ դու չես սիրում։ Տանել չէի կարողանում։ Ինձ խայտառակ հայրենասեր են դաստիարակել, մինչև էն տարիքը, երբ ես սկել եմ հասկանալ, թե փողը ինչ արժեք ունի։ Այսինքն սկսել եմ մեծական թեմաներից գլուխ հանել։ Խորհրդային տարիներին Ռուսաստանում գործարանի տնօրեն ա եղել պապիկս ու շատ լավ ա եղել ամեն ինչ, մինչև էն պահը, երբ ինքը որոշել ա էլի ամբողջ ընտանիքով հետ գալ ստեղ։ 1997թ.-ին եկանք Հայաստան։ Պապաս հնարավորություն ա ունեցել գնալ ԱՄՆ՝ սովորելու, հետո աշխատելու ու չի գնացել։ Պապիկս Հունաստանի քաղաքացիությունից ա հրաժարվել։ Ու երբ վիճակը լիքը անարդար բաների պատճառով վատացել էր, հա կրկնում էին՝ եթե գնայինք, սենց չէր լինի, եթե չհրաժարվեինք, սենց չէր լինի։ Ու իմ մեջ նստել էր էդ միտքը, որ եթե գնայինք, լավ կլիներ։ Ու ես փոքր տարիքից որոշել էի, որ կգնամ ու մերոնց կտանեմ հետս։ Ես անգամ մայրենի լեզուս չեմ սիրել։ Ես նյութապաշտ չեմ, նենց չի, որ մենակ փողն էր հարցը։ Լիքը ուրիշ բաներ կային։ Օրինակ՝ արտաքինս։ Ինձ թվում էր, որ դրսում կձուլվեմ մարդկանց հետ։
    Բայց հիմա փոխվել ա։ Հիմա ուզում եմ անել էն, ինչ պապիկս էր ուզում։
    Ես քեզ հարցեր տալ չեմ կարա, չէ՞:

    ivy - Չէ
    Նույնիսկ Աֆրիկայում աշխատելու ցանկությունն արդեն չկա՞, թե էդ մի իղձը դեռ ամուր տանում ես հետդ՝ մանկությունից սկսած:

    GriFFin - Չէ, դա կա։ Դա երազանք ա, որը նպատակ ա դառնալու։ Ժամանակ ա պետք։

    ivy - Ո՞նց ես պատկերացնում էդ աշխատանքը, ի՞նչ բնագավառում, քո մասնագիտակա՞ն:

    GriFFin- Աֆրիկայինը՞:

    ivy - Հա:

    GriFFin - Հա, ինքը իմ մասնագիտականն ա լինելու։ Հենց որպես մանկաբույժ եմ լինելու։ Էդ էն քիչ դեպքերից ա, երբ ես մարդկանց իսկապես կօգնեմ։

    ivy - էս պահին ի՞նչ հարաբերությունների մեջ ես մասնագիտությանդ հետ, գո՞հ ես ընտրածդ ճանապարհից ու աշխատանքից:

    GriFFin - Խայտառակ ձևով սիրում եմ։ Ես ընտրելուց առաջ պատկերացում ունեի, թե ինչ ա մանկաբուժությունը, ու հիմա քանի գնում, ավելի եմ սիրում։ Եթե էդ սերը չլիներ, ոլորտս փոխած կլինեի։
    Իմ մասնագիտությունը ինձ շատ իրավիճակներից ա փրկել։

    ivy - Օրինակ ի՞նչ իրավիճակներից:

    GriFFin Անձնային խնդիրներից, տան պրոբլեմներից, անպատասխան սիրուց Հիվանդանոցը ուրիշ աշխարհ ա։ Էնտեղ ես հստակ գիտեմ՝ ես ով եմ, ինչ եմ անում ու ինչի համար։ Թերությունների դեպ պայքարում եմ, բայց մեկ ա շատ եմ սիրում։
    Չնայած ասեմ, որ լիքը խնդիրներ շատ մարդիկ հիշացնում են, բայց ես ձևը գտել եմ «սուրճի շուրջ» թեմաներից թռնելու։

    ivy - Իսկ եթե հնարավորություն լիներ մի լրիվ նոր ոլորտում մասնագիտանալու, ո՞րը կընտրեիր:

    GriFFin - Հայաստանու՞մ։

    ivy - Հայաստանում կամ ուրիշ մի տեղ:

    GriFFin - Չինաստանում՝ պանդաների խնամող։ Հատուկ դայակներ կան պանդաների համար
    Ու կուզենայի Stand up comedian լինել։ Սիրում եմ, երբ բան եմ պատմում ու մարդիկ ծիծաղում են։

    ivy - Պանդաներից պոկվելով ու վերադառնալով իրականություն: Կարո՞ղ ես պատկերացնել քեզ մի քսան տարի հետո՝ ուր ես, ինչ ես, ոնց ես, ում հետ ես:

    GriFFin - Ձմեռ ա։ Կանադայում եմ՝ Տորոնտո քաղաքում։ Ամուսնուս հետ ձնագնդի եմ խաղում, որտև ինքը գիտի, որ էդ իմ ամենասիրած բաներից ա։ Ուրախ ու երջանիկ եմ, ոնց հիմա, էս պահին։ Իմ ամենա ամենա ամենա ամեայի հետ եմ։
    Ինձ թվում ա, հարցին սխալ պատասխանեցի

    ivy - Չէ, ինչի

    GriFFin - Չնայած՝ սխալ ու ճիշտ չկա նման դեպքերում։

    ivy - Իսկ ինչո՞ւ Կանադայում, ասում էիր՝ գնալ արդեն չես ուզում, թե՞ ուղղակի ճամփորդում եք:

    GriFFin - Պարզապես։ Մտքովս անցավ, որ ես կոնֆերանսի եմ հրավիրված։ Կանադայում շատ ա լինում իմ ուզած նեղ մասնագիտությամբ կոնֆերանսներ։ Ամուսինս էլ որոշել ա, որ հետս կգա։ Առանց իրա ձնագնդի խաղալ չէի կարա։

    ivy - Ամուսին թեմայով: Փնտրո՞ւմ ես քո միսթեր Դարսիին, թե սպասում ես, որ ինքը քեզ գտնի:

    GriFFin - Մեր մեջ ասած՝ մեկը կա։ Բայց ինքը շատ նախապաշարմունքներ ունի, իսկ ես չափից դուրս հպարտ եմ, որ իրա համար պայքարեմ։

    ivy - Այսինքն հարաբերություններում ինքդ նախաձեռնություն ցուցաբերել չես սիրո՞ւմ, թե էստեղ լուրջ պայքարի մասին էր խոսքը:

    GriFFin - Չէ, ընդհակառակը։ Հիմնականում ես եմ նախաձեռնություններ անում, բայց զգում եմ, որ ըստ իրա ես իրան արժանի չեմ։ Դրա համար էլ բան չեմ անում, թողնում եմ, որ տիեզերքը վերջապես իրա գործը անի: Ես տղամարդկանց հետ շփվել չեմ կարում Ոչ ես եմ իրանց հասկանում, ոչ իրանք ինձ։

    ivy - Տղամարդկանց հետ ընկերական շփումն էլ չի ստացվո՞ւմ:

    GriFFin - Առաջ շատ լավ էր ստացվում, ավելի հեշտ քան կանանց։ Բայց հիմա՝ չէ։

    ivy - Հնարավոր պատճառների մասին կարծիք ունե՞ս:

    GriFFin - Ենթադրություններ ունեմ, մտածել եմ շատ։ Ամեն ինչ դեպի սեքս են տանում։ Մատերիս վրա կարող եմ հաշվել տղա ընկերներիս, ովքեր ինձ չեն առաջարկել սեքսով զբաղվել, կամ իրանց սիրուհին դառնալ։ Որոշները կատակով, որոշները ալկոհոլի ազդեցության տակ, որոշները պահի տակ։ Ես էլ միշտ անկապ բաներ եմ սկում մտածել, օրինակ՝ իմ արտաքինը շատ վատն ա, ի՞նչ են գտնում իմ մեջ։ Ըստ իս, իմ մեղավորությունն էլ կա։ Երևի իմ պահվածքի մեջ մի բան էն չի։ Իրանք էդ ասելուց հետո իմ հետ նենց են, ոնց նախքան էդ արտահայտությունը բաց թողնելը, բայց ես չեմ կարողանում։ Ինչ-որ ամոթի զգացողություն եմ ունենում իրանց հետ խոսալուց, սկսում եմ խուսափել իրանցից։ Ինչ-որ ժամանակ անց անցնում ա, բայց ընկերություն չկա էլ։ Ու էս ոչ մի աղջկա հետ չեմ խոսացել։ Չգիտեմ ուրիշների մոտ ո՞նց ա։
    Հա, ու երբ մերժում եմ, խիստ զարմանում են։ Որոշները անգամ պատճառն են մերժելու հարցնում։

    ivy - Եթե ոչ ոքի հետ էդ թեմայով չես խոսել, թող էս հարցազրույցն էլ առիթ լինի, որ ուրիշ աղջիկներն էլ տղաների հետ ընկերության իրենց փորձից պատմեն, դեմ չես լինի, չէ՞:

    GriFFin - Չէ, ես էլ կիմանամ:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2017), boooooooom (18.08.2017), Cassiopeia (18.08.2017), Chuk (19.08.2017), LisBeth (19.08.2017), Moonwalker (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Peace (19.08.2017), Progart (19.08.2017), reminilo (18.08.2017), Sambitbaba (19.08.2017), Smokie (02.09.2017), Աթեիստ (18.08.2017), Գաղթական (19.08.2017), Դեղին մուկիկ (20.08.2017), Հարդ (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Նիկեա (18.08.2017), Տրիբուն (18.08.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy - Դեռ ուժ ունե՞ս:

    GriFFin - Հա, լիքը

    ivy - Oքեյ, դե անցնենք առաջ, սպասի տեսնեմ՝ ուր էինք հասել, հա, տղամարդկանց:
    Իսկ կանանց հետ ընկերություն անո՞ւմ ես, ընկերուհիներ ունե՞ս:

    GriFFin - Ահա, ամենամոտ ընկերներս իգական սեռի են։ Ամեն մեկը մոտ տասը տարվա ընկերուհիներս են։ Իրանցից մտերիմ չունեմ։ Հա, ես բոլորի հետ փորձում եմ։ Ահավոր ընկերասեր եմ, բայց ըստ իս լավ ընկեր չեմ։

    ivy - Ինչո՞ւ ես կարծում, թե լավ ընկեր չես:

    GriFFin - Ընկերները ժամանակի գողեր են։ Շատ ա լինում, որ ժամանակ չեմ գտնում ընկերներիս տեսնելու կամ խոսելու համար։ Բայց ավելի շատ ա լինում, երբ չեմ ուզեցել։ Հաճախ նախընտրում եմ տուն գալ՝ պառկել ու քնել, քան ընկերներիս հանդիպել։ Ու մի հատ վատ սովորություն ունեմ, էդ իմ մտերիմները գիտեն։ Եթե կարևոր չի, ինձ չեն զանգում։ Ինձ մենակ գրել եմ «թողնում», որ երբ հարմար լինի կարդամ։ Ու շատ ա լինում, որ կարդում ու մոռանում եմ պատասխանել։ Զանգելուց էլ, եթե պատասխանում եմ, ուրեմն հարմար ա: Ռուբենը ամեն զանգելուց ասում ա՝ հարմա՞ր ա խոսալը։ Ասում եմ՝ եթե պատասխանել եմ, ուրեմն՝ հա։

    ivy - Էդ ի՞նչ Ռուբեն էր:
    Ֆրիմե՞նը:

    GriFFin - Հա ^^

    ivy - Դե որ Ռուբենին Ֆրիմեն անվանեցի, մի հատ էլ առիթից օգտվեմ ու հարցնեմ, թե դու ինչի ես մականունդ Գրիֆին դրել:

    GriFFin - Պապիկս՝ պապայիս պապան, դիցաբանության՝ հատկապես հունական, շատ մեծ սիրահար էր։ Մի հատ գիրք ունենք, էդ առնում էր ու սկսում էր ինձ բացատրել թե ով-ով ա։ Ու ես շատ շուտ սիրահարվեցի Գրիֆինին։ Ես համարում եմ, որ ես իրա նման եմ թե արտաքնապես, թե փիլիսոփայորեն։

    ivy - Ի դեպ Ակումբում ո՞նց հայտնվեցիր, մի թեթև ասել ես, բայց դե մի հատ էստեղ հիմնավոր ճշտենք էդ հարցը:

    GriFFin - Բյուրը ու Ռուբենը «ստիպեցին»։ Մի օր, երբ Ռուբենի հետ խոսում էի ու արդեն գիտեր, որ Ակումբից չեմ, ասեց՝ մի հատ լավ տեղ կա, գրանցվի ու էս սաղ, ինչ ինձ ես պատմում ու բացատրում, էնտեղ գրի ու քննարկի
    Ակումբը իմ երկրորդ հայալեզու ֆորումն ա։

    ivy - Առաջինը ո՞րն էր:

    GriFFin - Անունը չեմ հիշում, մենակ էջի երանգը՝ ինչ-որ նարնջագույն ու շականակագույն էջ էր։
    Բայց ավելի մանրամասն չեմ կարում հիշել։ Ու ըստ իս Բյուրը կար էդ ֆորումում։ Մի անգամ հարցրեցի՝ հիշում ա, թե՞ չէ նման բան։ Ասեց, որ չէ։
    Հիշում եմ, որ ինչ-որ պահից սկսած սկսեցին չթողել, որ լատինատառ գնան քննարկումները։

    ivy - Դու էլ թողեցիր ու հեռացա՞ր:

    GriFFin - Չէ, ես հայերեն ու ռուսերեն էի գրում։ Մի օր ինչ-որ բան էի ուզում գտնել, բայց տեսա, որ չկա էլ։

    ivy - Փաստորեն գոյություն չունի՞ էդ ֆորումն արդեն:

    GriFFin - Վստահ չեմ։ Ես դեռ դպրոցում էի սովորում, երբ կար։ Պարզապես լիքը բան էդ շրջանից չեմ հիշում։

    ivy - Ակումբում առաջին գրառումդ հիշո՞ւմ ես, ո՞ր թեմայում էր ու ինչի մասին էր:

    GriFFin - Ամենա-ամենա առաջին անգամ գրանցվածս չեմ հիշում։ Եթե իմ տիպիկ՝ GriFFin_E-ն չլիներ, կմտածեի, որ ես չեմ։ Որ գրանցվել էի, բան չէի հասկանում։ Ինձ թվում էր ՖԲ-ի նման ա։ Հիշում եմ, որ Վահե-91-ը վրես «մուննաթ» եկավ, բայց էդ առաջին անգամը չէր։
    Իմ կարծիքով Doctor House սերիալի մասին էր։ Հիշում եմ, որ կարծիքս գրեցի, ու ինչ-որ մեկը իմ ասածին հակառակը գրեց։ Ես էլ նեղվել էի Հետո Չուկը իմ գրածին պատասխանեց։ Կարծեմ համաձայն էր հետս։ Ես էլ իրան «Դուք»-ով դիմեցի։ Ու ինքը ինձ վարկանիշ տվեց ու գրեց՝ ակումբում դուք-ով չենք դիմում։
    Նենց մեծ ջերմություն զգացի։ Պակասը ունեի էդ մտքի։
    Ու ասեմ, ամեն անգամ, երբ նեղվում եմ ակումբային ինչ-որ իրավիճակից, Չուկի գրածն եմ կարդում։

    ivy - Ե՞րբ սկսեցիր քեզ «ակումբցի» զգալ, հենց սկզբի՞ց:

    GriFFin - Մի թեմա կար։ Արատով երեխաների մասին էր։
    Էդ թեմայում գրածից հետո լիքը վարկանիշ ստացա։ Զգացի, որ պետք չի վախենալ միտքս գրելուց ու կարևոր չի, թե ով համաձայն կլինի, ով չէ։ Երևի էդ պահից

    ivy - Ո՞նց ես վերաբերվում ակումբային հանդիպումներին, ո՞նց ես քեզ զգում էդ հանդիպումների ժամանակ:

    GriFFin - Ճիշտն ասած, երբ նոր էի գրանցվել, չէի ուզում, որ ինձ ճանաչեին։ Դրա համար չէի ուզում գնալ հանդիպումներին։ Հետո տեսա, որ Մուշուն մեկը մյուսից լավ մարդկանց հետ ա ծանոթանում ու որոշեցի մասնակցել հանդիպումներին։ Նոր ընկերներ ձեռք բերել։ Հիմա շատ լավ։ Դրական եմ լիցքավորվում ամեն անգամ։

    ivy - Երեք բառով կբունաթագրե՞ս Ակումբը:

    GriFFin - պոլիմորֆ, պոլիքրոմ, ամորֆ

    ivy - Եթե կարոողանայիր մի բան փոխել Ակումբում, ի՞նչը կլիներ:

    GriFFin - Հմ, երևի ոչ մի բան։

    ivy - Իսկ եթե կարողանայիր մի բան փոխել աշխարհում, ի՞նչը կփոխեիր:

    GriFFin - Կրթական համակարգը, առաջինը էս անցավ մտքովս:

    ivy - Կա՞ մի հարց, որին կուզեիր պատասխանել, բայց չհնչեց: Եթե հա, ո՞րն էր, ու ի՞նչ կպատասխանեիր:

    GriFFin - Իմ մտքերը շատ խառն են։ Պարզապես ես քննարկում եմ էն հարցերը, որոնք ինձ տալիս են։ Ինքս չեմ սկսում։
    Քեզ էլ շատ եմ սիրում, ինձ երեք ժամ ա դիմացար։

    ivy - Դե պաչիկ քեզ ու բարի գիշեր: Հավես էր:

    GriFFin
    Մերսի շատ
    Բարի գիշեր։
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.08.2017, 14:52:

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2017), boooooooom (18.08.2017), Cassiopeia (18.08.2017), Chuk (19.08.2017), Moonwalker (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), reminilo (18.08.2017), Sambitbaba (19.08.2017), Smokie (02.09.2017), StrangeLittleGirl (18.08.2017), Աթեիստ (18.08.2017), Դեղին մուկիկ (20.08.2017), Հարդ (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Տրիբուն (18.08.2017)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մարդիկ կան, ովքեր կուզենան կոնկրետ պատասխանի մեջ խորանալ՝ նոր հարցեր տալով Գրիֆինին, կարծում եմ, ինքը հաճույքով կպատասխանի:

    Մեկ էլ հետաքրքիր կլիներ էս թեմայի շուրջ կարծիքներ լսել.

    ivy - Տղամարդկանց հետ ընկերական շփումն էլ չի ստացվո՞ւմ:

    GriFFin - Առաջ շատ լավ էր ստացվում, ավելի հեշտ քան կանանց։ Բայց հիմա՝ չէ։

    ivy - Հնարավոր պատճառների մասին կարծիք ունե՞ս:

    GriFFin - Ենթադրություններ ունեմ, մտածել եմ շատ։ Ամեն ինչ դեպի սեքս են տանում։ Մատերիս վրա կարող եմ հաշվել տղա ընկերներիս, ովքեր ինձ չեն առաջարկել սեքսով զբաղվել, կամ իրանց սիրուհին դառնալ։ Որոշները կատակով, որոշները ալկոհոլի ազդեցության տակ, որոշները պահի տակ։ Ես էլ միշտ անկապ բաներ եմ սկում մտածել, օրինակ՝ իմ արտաքինը շատ վատն ա, ի՞նչ են գտնում իմ մեջ։ Ըստ իս, իմ մեղավորությունն էլ կա։ Երևի իմ պահվածքի մեջ մի բան էն չի։ Իրանք էդ ասելուց հետո իմ հետ նենց են, ոնց նախքան էդ արտահայտությունը բաց թողնելը, բայց ես չեմ կարողանում։ Ինչ-որ ամոթի զգացողություն եմ ունենում իրանց հետ խոսալուց, սկսում եմ խուսափել իրանցից։ Ինչ-որ ժամանակ անց անցնում ա, բայց ընկերություն չկա էլ։ Ու էս ոչ մի աղջկա հետ չեմ խոսացել։ Չգիտեմ ուրիշների մոտ ո՞նց ա։
    Հա, ու երբ մերժում եմ, խիստ զարմանում են։ Որոշները անգամ պատճառն են մերժելու հարցնում։

    ivy - Եթե ոչ ոքի հետ էդ թեմայով չես խոսել, թող էս հարցազրույցն էլ առիթ լինի, որ ուրիշ աղջիկներն էլ տղաների հետ ընկերության իրենց փորձից պատմեն, դեմ չես լինի, չէ՞:

    GriFFin
    - Չէ, ես էլ կիմանամ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (20.08.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդիկ կան, ովքեր կուզենան կոնկրետ պատասխանի մեջ խորանալ՝ նոր հարցեր տալով Գրիֆինին, կարծում եմ, ինքը հաճույքով կպատասխանի:

    Մեկ էլ հետաքրքիր կլիներ էս թեմայի շուրջ կարծիքներ լսել.
    Հետաքրքիր ա։ Էդ հատվածը ես էլ էի ուզում մեջբերել ու մեկնաբանել։ Ուզում եմ ասել՝ Հայաստանում հիմնականում ես էլ եմ էդպիսի փորձ ունեցել։ Չեմ կարա ասեմ, որ բացառապես բոլոր տղա ընկերներս էին էդպիսին, բայց վստահ կարող եմ ասել, որ մեծ մասը։ Բայց Հայաստանից գնալուց հետո ընդհանրապես էդ խնդրին չեմ բախվել։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2017), ivy (18.08.2017)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, բայց եթե տղամարդը ուզում ա "ձեր" հետ սեքս անի, դա հո վիրավորանք չի? Ընդհակառակը կինը պիտի Իրեն լավ զգա, որ ինքը էդքան լավն ա, ցանկալի ա։ Ու ընդամենը, եթե չեք ուզում, ապա պիտի նենց մերժեք, որ դիմացինը չմտածի, որ "ուզում եք, բայց սպասում եք, որ լավ համոզի": Որովհետև լինում են դեպքեր, որ "ճիշտ" չեն մերժում ու դա հակառակ էֆեկտն ա տալիս։
    Ուրիշ հարց ա, որ կլինեն տղերք, որ էդ ամենը կանեն չոբանավարի, առանց դիմացինին հարգելու։
    Դուք տարբերություն դնում ե՞ք նորմալ "սեքս ուզող" տղամարդու ու չոբանի մեջ։ Ինձ թվում ա, նորմալ տղամարդ ընկերոջը կարելի ա նորմալ մերժել ու շարունակել հետը ընկերություն անել։
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (19.08.2017), CactuSoul (18.08.2017), Cassiopeia (18.08.2017), ivy (18.08.2017), Աթեիստ (18.08.2017), Շինարար (18.08.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա։ Էդ հատվածը ես էլ էի ուզում մեջբերել ու մեկնաբանել։ Ուզում եմ ասել՝ Հայաստանում հիմնականում ես էլ եմ էդպիսի փորձ ունեցել։ Չեմ կարա ասեմ, որ բացառապես բոլոր տղա ընկերներս էին էդպիսին, բայց վստահ կարող եմ ասել, որ մեծ մասը։ Բայց Հայաստանից գնալուց հետո ընդհանրապես էդ խնդրին չեմ բախվել։
    Ինձ թվում ա՝ մտերմության աստիճանից ա ա կախված: Ես էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում, Բումի պես, եթե մտերիմ մարդուն տեղյակ պահես, որ ինքը սեքսոալ առումով ցանկալի ա, լինի աղջիկը տղային, թե տղան աղջկան, դա ընդ որում կարա սեռական ակտի առաջարկ չլինի, զուտ անկեղծ կարծիք: Ես անում և, ինչ մեղքս թաքցնեմ, նաև ստանում եմ նման հաճոյախոսություններ ու շատ նորմալ եմ վերաբեվում դրան

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2017), ivy (18.08.2017), Աթեիստ (18.08.2017)

  13. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց եթե տղամարդը ուզում ա "ձեր" հետ սեքս անի, դա հո վիրավորանք չի? Ընդհակառակը կինը պիտի Իրեն լավ զգա, որ ինքը էդքան լավն ա, ցանկալի ա։ Ու ընդամենը, եթե չեք ուզում, ապա պիտի նենց մերժեք, որ դիմացինը չմտածի, որ "ուզում եք, բայց սպասում եք, որ լավ համոզի": Որովհետև լինում են դեպքեր, որ "ճիշտ" չեն մերժում ու դա հակառակ էֆեկտն ա տալիս։
    Ժամանակին ես էլ էի վատ զգում տղամարդու մոտ նման ցանկություն առաջացնելուց։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուղղակի էնքան լավն եմ, որ ցանկություն եմ առաջացնում, ոչ թե ինձ որպես թեթևաբարո են ընդունում։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2017), CactuSoul (18.08.2017), ivy (18.08.2017), Աթեիստ (18.08.2017)

  15. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց եթե տղամարդը ուզում ա "ձեր" հետ սեքս անի, դա հո վիրավորանք չի? Ընդհակառակը կինը պիտի Իրեն լավ զգա, որ ինքը էդքան լավն ա, ցանկալի ա։ Ու ընդամենը, եթե չեք ուզում, ապա պիտի նենց մերժեք, որ դիմացինը չմտածի, որ "ուզում եք, բայց սպասում եք, որ լավ համոզի": Որովհետև լինում են դեպքեր, որ "ճիշտ" չեն մերժում ու դա հակառակ էֆեկտն ա տալիս։
    Ուրիշ հարց ա, որ կլինեն տղերք, որ էդ ամենը կանեն չոբանավարի, առանց դիմացինին հարգելու։
    Դուք տարբերություն դնում ե՞ք նորմալ "սեքս ուզող" տղամարդու ու չոբանի մեջ։ Ինձ թվում ա, նորմալ տղամարդ ընկերոջը կարելի ա նորմալ մերժել ու շարունակել հետը ընկերություն անել։
    Սեքսի մեջ մշակութային տարրի գործոնը շատ մեծ է: Շատ մշակույթներում ընդունված է, որ սեքս ստանալու համար տղան պիտի որոշակի ռեսուրսներ ծախսի (կոմպլիմենտներ, ծաղիկներ, և այլն): Ու ըստ այդմ ստացվում է, որ աղջկան հենց այնպես սեքսի առաջարկ անելը իրոք վիրավորանք է:
    Ես ինքս միշտ փոքր ֆլիրտից եմ սկսում: Եթե աղջիկը իրոք ուզում է զուտ ընկերներ մնալ, դեռ այդ էտապում կկանխի հետագա զարգացումը, ու անհարմար իրավիճակի գործը չի հասնի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2017), ivy (18.08.2017), Աթեիստ (18.08.2017), Դեղին մուկիկ (20.08.2017)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր հարցազրույցի մասին էլ կարող եք գրել, ինչպես նաև ուրիշ հարցերի անդրադառնալ ։)

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.08.2017)

  19. #10
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեքսի մեջ մշակութային տարրի գործոնը շատ մեծ է: Շատ մշակույթներում ընդունված է, որ սեքս ստանալու համար տղան պիտի որոշակի ռեսուրսներ ծախսի (կոմպլիմենտներ, ծաղիկներ, և այլն): Ու ըստ այդմ ստացվում է, որ աղջկան հենց այնպես սեքսի առաջարկ անելը իրոք վիրավորանք է:
    Ես ինքս միշտ փոքր ֆլիրտից եմ սկսում: Եթե աղջիկը իրոք ուզում է զուտ ընկերներ մնալ, դեռ այդ էտապում կկանխի հետագա զարգացումը, ու անհարմար իրավիճակի գործը չի հասնի:
    Կոմպլեկտներ, ծաղիկներ ու սեքս... հմ։ Էդ էր պակասում, նոր հասկացա։
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոմպլեկտներ, ծաղիկներ ու սեքս... հմ։ Էդ էր պակասում, նոր հասկացա։
    Չգիտեմ, սա սարկազմ էր թե չէ, բայց ամեն դեպքում պարզաբանեմ, որ ոչ մի դեպքում նկատի չունեի, թե այդ ծաղիկ-կոմպլիմենտներից հետո աղջիկը պարտավոր է համաձայնվել սեքսի: Ես ընդամենը բումի գրածին եմ արձագանքել, նշելով թե որ դեպքում և ինչու սեքսի առաջարկը կարող է որպես վիրավորանք դիտվել:

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց եթե տղամարդը ուզում ա "ձեր" հետ սեքս անի, դա հո վիրավորանք չի? Ընդհակառակը կինը պիտի Իրեն լավ զգա, որ ինքը էդքան լավն ա, ցանկալի ա։ Ու ընդամենը, եթե չեք ուզում, ապա պիտի նենց մերժեք, որ դիմացինը չմտածի, որ "ուզում եք, բայց սպասում եք, որ լավ համոզի": Որովհետև լինում են դեպքեր, որ "ճիշտ" չեն մերժում ու դա հակառակ էֆեկտն ա տալիս։
    Ուրիշ հարց ա, որ կլինեն տղերք, որ էդ ամենը կանեն չոբանավարի, առանց դիմացինին հարգելու։
    Դուք տարբերություն դնում ե՞ք նորմալ "սեքս ուզող" տղամարդու ու չոբանի մեջ։ Ինձ թվում ա, նորմալ տղամարդ ընկերոջը կարելի ա նորմալ մերժել ու շարունակել հետը ընկերություն անել։
    Չէ, էստեղ ցանկալի լինելու կոմպոնենտը չի։ Եթե դրան նայենք, ապա Դանիայում մի քանի անգալ ավելի «ցանկալի» էի, քան Հայաստանում, ինչից, ինչ խոսք, ինքնասիրությունս շոյվում էր։ Էստեղ ուրիշ հարց կա։ Էն, որ դիմացինը քեզ նայում ա զուտ որպես մարմնի, ու մնացած տեսակի կարիքներդ հաշվի չի առնում։ Այսինքն, կոպիտ ասած, քեզ տեսնում են որպես ազատամիտ մեկի, ում համար խնդիր չի առանց լուրջ պարտավորությունների սեքս անելը, փորձում քեզ վրա իրենց կարիքները բավարարել, իսկ լուրջ հարաբերությունների համար ուրիշի մոտ գնալ։ Այ դա ահավոր վիրավորական ա, երբ դու դիտարկվում ես մենակ որպես մարմին։

    Մինչև Հայաստանից գնալս անկեղծորեն հավատացած էի, որ տղամարդիկ սեքսից բացի ուրիշ ոչ մի բան չեն ուզում կանանցից, որ անգամ երկարատև հարաբերության մեջ մտնում են զուտ մշտական սեքսի համար։ Դանիա գալուց հետո նոր հասկացա, որ ահավոր սխալվում էի, որ տղամարդիկ էլ ունեն էմոցիոնալ ու ինտելեկտուալ կարիքներ, որ ուզում են ուղղակի մեկին մշտապես կողքներին ունենալ։ Թե ինչու էր Հայաստանում ուրիշ կերպ, մի քանի պատասխան ունեմ, որոնց մեկ այլ առիթով կանդրադառնամ։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017)

  23. #13
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy, կրկին շնորհակալ եմ։ Իմ համար շատ հաճելի էր։ Ափսոս, որ ես հարցեր չէի կարող տալ ։
    Ես զգում էի, որ էդ հատվածից հետո էլ ոչ մեկ հարց չի տա ։)
    Հերթով անրադառնամ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա։ Էդ հատվածը ես էլ էի ուզում մեջբերել ու մեկնաբանել։ Ուզում եմ ասել՝ Հայաստանում հիմնականում ես էլ եմ էդպիսի փորձ ունեցել։ Չեմ կարա ասեմ, որ բացառապես բոլոր տղա ընկերներս էին էդպիսին, բայց վստահ կարող եմ ասել, որ մեծ մասը։ Բայց Հայաստանից գնալուց հետո ընդհանրապես էդ խնդրին չեմ բախվել։
    Միանշանակ բոլորը չեն։ Իմ մոտ սկսեց ընկերոջիցս բաժանվելուց հետո։ Բնական ա, որ ամեն դեպքը նույնը չի, բայց մեծ մասը համարում էր, որ եթե երեք տարի բոյֆրենդ ես ունեցել՝ ուրեմն բաժանվելուց հետո էլ խնդիր չկա։ Ու էս մտքին լիքը պլյուսեր՝ պահվածսք, սեքսի նկատմամբ ազատ հայացքներս, տարիքս, բժիշկ լինելս (այո-այո ), հումորներս։ Էդ ամենը մարդկանց իրավունք ա տալիս անելու լիքը ենթադրություններ, որոնք իրականության հետ կապ չունեն։

    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց եթե տղամարդը ուզում ա "ձեր" հետ սեքս անի, դա հո վիրավորանք չի? Ընդհակառակը կինը պիտի Իրեն լավ զգա, որ ինքը էդքան լավն ա, ցանկալի ա։ Ու ընդամենը, եթե չեք ուզում, ապա պիտի նենց մերժեք, որ դիմացինը չմտածի, որ "ուզում եք, բայց սպասում եք, որ լավ համոզի": Որովհետև լինում են դեպքեր, որ "ճիշտ" չեն մերժում ու դա հակառակ էֆեկտն ա տալիս։
    Ուրիշ հարց ա, որ կլինեն տղերք, որ էդ ամենը կանեն չոբանավարի, առանց դիմացինին հարգելու։
    Դուք տարբերություն դնում ե՞ք նորմալ "սեքս ուզող" տղամարդու ու չոբանի մեջ։ Ինձ թվում ա, նորմալ տղամարդ ընկերոջը կարելի ա նորմալ մերժել ու շարունակել հետը ընկերություն անել։
    Հա, ես դնում եմ։ Էսքան ժամանակ ա չի եղել, որ չմերժեմ, բայց համաձայն եմ, որ ասելու ձև կա։
    Էն երկու մտքերդ՝ լավ էլի, Բում։ Ասենք, չէ-ն չէ ա, պետք ա համակերպվեք էդ մտքի հետ։
    {Մեջբերում}
    -Լիզ, արի սեքս անենք։
    -Չէ։
    -Դե լավ, ի՞նչ կլինի։ Մարդ չի իմանա։
    -Չէ։
    -Չես ուզու՞մ։
    -Չէ։
    -Հաստա՞տ։
    -Հա, հաստատ։
    -Դե լավ, դու գիտես։ Համոզված չես ասում։
    {Մեջբերման ավարտ}

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ մտերմության աստիճանից ա ա կախված: Ես էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում, Բումի պես, եթե մտերիմ մարդուն տեղյակ պահես, որ ինքը սեքսոալ առումով ցանկալի ա, լինի աղջիկը տղային, թե տղան աղջկան, դա ընդ որում կարա սեռական ակտի առաջարկ չլինի, զուտ անկեղծ կարծիք: Ես անում և, ինչ մեղքս թաքցնեմ, նաև ստանում եմ նման հաճոյախոսություններ ու շատ նորմալ եմ վերաբեվում դրան
    Ես էսքան ժամանակ ա դա որպես «հաճոյախոսություններ» չեմ ընկալել։ Համոզված եմ, որ դրանք շատ հեռու էին կոմպլիմետ լինելուց։

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ես էլ էի վատ զգում տղամարդու մոտ նման ցանկություն առաջացնելուց։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուղղակի էնքան լավն եմ, որ ցանկություն եմ առաջացնում, ոչ թե ինձ որպես թեթևաբարո են ընդունում։
    Չէ, ես էդպես չեմ համարում։ Չգիտեմ կգա պահ, որ կհամարեմ։ Չեմ ասում, որ վիրավորվում ու ապտակում եմ, բայց թեթև չեմ վերաբերվում։

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեքսի մեջ մշակութային տարրի գործոնը շատ մեծ է: Շատ մշակույթներում ընդունված է, որ սեքս ստանալու համար տղան պիտի որոշակի ռեսուրսներ ծախսի (կոմպլիմենտներ, ծաղիկներ, և այլն): Ու ըստ այդմ ստացվում է, որ աղջկան հենց այնպես սեքսի առաջարկ անելը իրոք վիրավորանք է:
    Ես ինքս միշտ փոքր ֆլիրտից եմ սկսում: Եթե աղջիկը իրոք ուզում է զուտ ընկերներ մնալ, դեռ այդ էտապում կկանխի հետագա զարգացումը, ու անհարմար իրավիճակի գործը չի հասնի:
    Ուզում ես ասել, որ լավ չեմ համոզե՞լ, որ ընկերներ ենք։ Իսկ էդ ո՞նց են անում։

    Ինձ միշտ ասում են, որ ես կարծրատիպային կարծիք եմ ստեղծել հայաստանյան սեքսի ու հայ աղջիկների մասին։ Իրականում էդ գալիս ա իմ դաստիարակությունից ու անհաջող first relationship-ից։ Չէ, խոսը նրա մասին չի, որ «մինչև ամուսնանալը չի կարելի»։ Բնավ։ Բայց մեր հասարակությունում էս հարցը շատ սուր ա դրած։ Արտասահման՝ չգիտեմ, չեմ ապրել։
    Մարդիկ կան համարում են, որ երբ ես էդ կերպարին չեմ համապատասխանում՝ ամաչում եմ, իսկ դրա տեղը պիտի կյանք անեմ։ Իսկ ես չեմ ընկալում, կյանք անելը ո՞րն ա։
    Մի անգամ ասեցին, որ մենակ ես եմ էս տարիքում սենց անհետաքրքիր մնացել։ Հետաքրքիրները սեռական կյանքով ապրողներն են էլի։ Ինչ որ պսևդո ամերիկյան վիճակ ա։ Ու քանի գնում ավելի ա ազատ դառնում էս ամեն ինչը ու ես չգիտեմ դրան լավ վերաբերվել թե՞ վատ։
    Ինչ էլ ուզում ա լինի՝ Երևանը մի բուռ տեղ ա։ Ստեղ մարդիկ անձնական տարածք չունեն։ Նենց են քննարկում ուրիշների անձնական կյանքը, որ էլ ասելու չի։ Քրքրում են աղջիկներին, չեղածին ինչ ասես չեն ավելացնում։ Չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Ես չեմ ընկալում սեքսի շուրջ բարձրացվող ֆուռոռը։ Կույս ա՝ անհետաքրքի ա, կույս չի՝ անբարո ա։ Էն միջին վիճակը՝ ամեն մեկս մեր տեղում մնանք ու ուրիշների կյանքը չքննարկենք՝ չկա։ Ինչքան մեր աղջիկներն են մանկամիտ, դրա եռապատիկն էլ տղաներն են մանկամիտ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2017), CactuSoul (18.08.2017), ivy (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Sambitbaba (19.08.2017), Smokie (02.09.2017), StrangeLittleGirl (18.08.2017), Դեղին մուկիկ (20.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Մուշու (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ուլուանա (26.08.2017)

  25. #14
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    GriFFin
    Հիշում եմ, որ Վահե-91-ը վրես «մուննաթ» եկավ, բայց էդ առաջին անգամը չէր։
    Ես էդ թեմայում գրառում չեմ արել

  26. #15
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էդ թեմայում գրառում չեմ արել
    Չէ, էդ թեմայում չէ։ Էն մասում, որտեղ դու ու Աթեիստն եք մոդերատոր։ 3 թեմաներում նույն հարցը գրեցի ։Դ դու էլ, չոր ու ցամաք ( ինչպես միշտ) ասեցիր` հարցդ մի տեղ գրի, տեսնում ենք։ Ինչ որ սենց բան)
    Vitam regit fortuna, non sapientia.

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. GriFFin-ի, Mr. Annoying-ի և LisBeth-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.02.2018, 09:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •