Ես հարց ունեմ. կոֆեկենտրո՞ն: Չէ, լուրջ:
Ես հարց ունեմ. կոֆեկենտրո՞ն: Չէ, լուրջ:
DIXIcarpe noctem
Cassiopeia (21.08.2017), Մուշու (21.08.2017)
Հայկօ (21.08.2017)
Լիզ,այ Լիզ։Խի՞ ինձ չես սիրում ։ճ
հարցս լուրջ ա,զգացել եմ ու մի քանի վերսիա եմ մտածել,իսկ հիմա կուզեի լսեի իրական պատճառը,քանի որ էս վերջերս ինձ չսիրողները շատացել են,իսկ էդ ինձ հաճելի չի ։ճ
Էս ինչե՞ր են կատարվել տելեգրամում։
Cassiopeia (22.08.2017), Freeman (22.08.2017), Աթեիստ (22.08.2017), Մուշու (22.08.2017)
Յոհաննես, ես քեզ ոչ սիրում եմ, ոչ էլ չեմ սիրում։ Նորմալ եմ վերաբերվում։ Իմ լեքսիկոնով՝ «չեմ վերաբերվում», պարզապես էս կոպիտ ա հնչում, դրա համար ասում եմ՝ նորմալ եմ վերաբերվում։ Դու իմ կյանքին էդքան չես մասնակցում, որ ես քեզ սիրեմ կամ չսիրեմ։ Առաջ, հանդիպումների ժամանակ ու հատկապես՝ ակումբում, նենց բաներ էիր ասում/գրում, որ ես չէի հասկանում։ Ինչ որ բառերի կույտ էր, որը եթե անգամ իմաստ արտահատում էր՝ նյարդայնացնում էր։ Քանի գնաց՝ պարզապես սովորեցի։ Ու ըստ իս, սիրել-չսիրելը շատ հեռու ապագայում են, որտև ես քեզ/քո ասածները ոչ մի կերպ չեմ հասկանում, էն որ ՖԻԶԻԿԱՊԵՍ չեմ հասկանում։ Իսկ դու ի՞նչ վարկածներ ունես։
Վերջին խմբագրող՝ GriFFin: 22.08.2017, 11:59:
Vitam regit fortuna, non sapientia.
Cassiopeia (22.08.2017), Աթեիստ (22.08.2017), Նաիրուհի (24.08.2017)
Լիզ, դու վերջերս էն մարդկանցից ես դարձել, որոնց հետ չեմ ուզում մտերմանալ, ուզում եմ սենց հեռվից սիրել, հիանալ, բան... Ու ուրախանալ փոխադարձ լավ (հուսամ) վերաբերմունքով:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (24.08.2017), GriFFin (25.08.2017)
Ի՞նչ կփոխեիր մարդկանց մեջ: Չէ տենց չէ, ըստ քեզ մարդկանց մեջ որ գիծն ա, որ չլինելու դեպքում աշխարհը ավելի դրական կդառնար:
Լիզ, ի՜նչ լավ ա, որ ճանաչում եմ քեզ![]()
GriFFin (03.09.2017)
Լիզ, ո՞րն ա քո ամենասիրելի ու նախընտրելի երաժշտական ոճը:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
GriFFin (03.09.2017)
Vitam regit fortuna, non sapientia.
Էս պահին ցավոք ամենասիրածս ոճը "ռադիոն" ա, որտև ժամանակ չեմ ունենում դնեմ նորմալ փլեյլիստ սարքեմ ու իմ ուզած երգերը լսեմ։ Ես ինչ ինքս ինձ հիշում եմ, տենց օր չի եղել, որ առանց երաժշտության եմ օրս անցկացրել։
Ամենավաղ ոճը էդ ծնողներիս կասետներն էին։ Պապաս լսում էր` ДДТ, Машина Времени, Beatles, Enigma ( էս երևի ավելի ուշ, որտև դիսկով էր), Արամ Ասատրյան ու էլ կասետ չեմ հիշում։ Մամայինս` Ալլա Պուգաչովա, ռուսական ռոք ու դասական երաժշտություն, նենց մեծ հավաքածու ուներ, որ էլ դու սուս։ Հետո, երևի 4-5րդ դասարանում սկսեցի ռեպ լսել, որտև մեծ ախպերս էր լսում։ Ամբողջ օրը տանը Էմինեմ, Դոկտոր Դռե, 2Pac ու և այլն էր։ Մոտ 5-6րդ դասարանում հեռուստացույցով, երբ 1 հատիկ երաժշտական ալիք կար, չեմ հիշում նախքան "Դար21" դառնալը ոնց էր կոչվում, այ դրանով առաջին անգամ լսեցի մէ հրաշք խումբ, որի անունն էր SOAD, իսկ երգը Aerials-ն էր։ Ու էստեղից սկսեց իմ երաժշտական ճաշակի ձևավորումը։ Սկսել եմ Punk, Alternative ռոքից ու մինչև 20-21 տարեկան բոլոր ոճերով էվոլուցիա եմ ապրել մինչև Metal, Trash, Hard, Heavy, իսկ կուլմինացիան իմ ռոք երաժշտության journey-ի Gothic ոճն էր։ Ու էդ տարիքում(12-21), իմ երաժշտական ճաշակի համար ինձ շատ են փորձել վիրավորել, նեղացնել։ Չնայած մենակ էդ չէր` հագ ու կապս, պահվածքս, որտև շատ էի աչք ծակում։ Հիմա ես ավելի "նորմալ" եմ, բայց էն վախտ ավելի երջանիկ էի, որտև ինքս ինձ շատ էի սիրում ու կյանքում չէի թողնում, որ ինձ նեղացնեն։ Ինձանից բոլորը վախենում էին։ Ի դեպ, որ հիմա նայում եմ ու համեմատում` հիմիկվա երեխեքի հետ համեմատած ես շատ համեստ էի, մենակ չերիպներով բանդանաս էր չերեսչուռ։ Սրան զուգահեռ դասական էի լսում։ Միշտ երազել եմ ինչ որ երաժշտական գործիքի տիրապետել։ Ի դեպ, եթե ես ամեն մարդու` "օհ, դու ռոք ու դասական ես լսում, ինչ հետաքրքիր համադրություն ա"-ի դիմաց 1000 դրամ ստանայի, բժշկականիս վարձը կհանեի։ Ինչ էի ասում?
Հետո, սկսեցի ջազ ու բլյուզ լսել։ Բայց էս կարճ տևեց։ Էս ամեն ինչին զուգահեռ պոպ միշտ լսել եմ, որտև ես պարի եմ գնացել ու անգամ, եթե չեմ հավանել ստիպված լսել եմ։ Հիմա ստիպված չեմ լսում, որտև պարելու ու մարզվելու համար իմ կարծիքով պոպն ա ամենահարմարը։
Էսքանից հետո, իմ համար ամենասիրելի ոճը ռոքն ա, որտև ամենալավ շրջանը, ընկերները ու հիշողությունները էդ երաժշտության պատճառով են ձևավորվել։ ^^
Մերսի շատ հարցի համար։
Vitam regit fortuna, non sapientia.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ