User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: Հարցազրույց GriFFin-ի հետ

  1. #61
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ Խաչիկը ( իմ 3 տարեկան պլիմյաշը) կանչեց խաղալու։ Կներես Ակումբ, ես քեզ շատ եմ սիրում, բայց Խաչիկին կյանքում չեմ մերժի։ Խաղամ վերջացնեմ ու կգրեմ, լավ? ^^

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.08.2017), Cassiopeia (19.08.2017), Mr. Annoying (19.08.2017), Sambitbaba (19.08.2017), Աթեիստ (19.08.2017)

  3. #62
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրիֆֆին ջան, ստացվո՞ւմ ա անձնականը լրիվ անջատել գործից, կամ գործը անձնականից:

  4. #63
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանիսն էլ ինձնից:
    Մինչև երրորդ կուրս որոշե՞լ էիր մասնագիտությունդ, թե ցիկլայինների ժամանակ ես կողմնորոշվել որն է հոգեհարազատ:
    Քննությունների թեսթային համակարգին հարմարարվե՞լ էիր, չէիր բողոքու՞մ
    Ընդհանրապես ընկճախտների դեմ ո՞նց ես պայքարում:

  5. #64
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    {Մեջբերում}
    -Լիզ, արի սեքս անենք։
    -Չէ։
    -Դե լավ, ի՞նչ կլինի։ Մարդ չի իմանա։
    -Չէ։
    -Չես ուզու՞մ։
    -Չէ։
    -Հաստա՞տ։
    -Հա, հաստատ։
    -Դե լավ, դու գիտես։ Համոզված չես ասում։
    {Մեջբերման ավարտ}
    Լիզ, մեր անձնական նամակները խի՞ ես շեյռում :/
    The cake is a lie.

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (21.08.2017), Moonwalker (19.08.2017), Աթեիստ (20.08.2017), Արամ (21.08.2017), Գաղթական (19.08.2017), Հայկօ (20.08.2017)

  7. #65
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրավորականը սեքս առաջարկելը չի, սեքս առաջարկելը շատ նորմալ բան ա։ Վիրավորական ա, երբ մերժում ստանալուց հետո շարունակում են համոզել ու տարբեր ձևերով կպրշկվել, յանի դու կյանքից բան չես հասկանում ու չգիտես սեքսը ինչ լավ բան ա, ինչ ա թե իրանց ուզածներին հասնեն։
    Մի քիչ բզբզամ էս թեման, տղամարդու տեսանկյունից:

    Նստած ես քեզ համար, ոչ մեկին չես կպնում, ու մեկ էլ Ֆեյսիդ չատը բացվում է՝ բա թե Gegham Mrutik-ն ա գրել քեզ: Ֆրենդ չեք, բան չեք: Ինչ արած, տեսնենք ինչ է գրում:

    - Նենց քո էն բանը էն բանից (սեռական ակտի վուլգար նկարագրություն պարունակող առաջարկ):

    Կամ կարող է քաղաքավարի առաջարկ էլ լինել, չեմ բացառում:

    Բացատրում ես՝ հարգելիս, չէ էլի, ես հետերո եմ, ինձ դա չի հետաքրքրում: Փորձում է համոզել, թե դու պարզապես չես փորձել, չգիտես, կյանքից բան չես հասկանում ու նման բաներ:

    Էլի մերժումներ, ու, կախված զրույցի ընթացքից, կամ ես եմ իրեն բլոկում, կամ ինքն ինձ:

    Բայց, գրողը տանի, հաստատ հետո չեմ սկսի ինքս ինձ սղոցել, թե գեյ մարդիկ հետերոների նկատմամբ հարգանք չունեն, էլի: Խնդիրն ինքնավստահությունն է: Ինձ արդարացում պետք չի, թե ինչու ես չեմ քնում Gegham Mrutik-ի կամ Lilitik Pisikik-ի հետ:

    Boom-ի պատմածն էլ տղամարդու անինքնավստահության դեպքն է: Ինչու՞ պիտի տղամարդու ինքնագնահատականը կախված լինի նրանից, իրեն мудак կհամարի աղջիկը, թե չէ: Ինչու՞ պիտի տղամարդն անընդհատ ստիպված լինի ապացուցել իր մաչոյությունը:

    Բայց, արդարության խաթր ընդունեմ, որ Boom-ի գրածը անկեղծ էր ու հուզիչ, հենց նման բաներն են, որ պակասում են մեր ստեղծագործողներից շատերի մոտ՝ իսկական մարդու իսկական ապրումները: Ոչ մեկը պարտավոր չի կատարյալ լինել, ու էդ անկատարությունների նկարագրություններն անձամբ ինձ հուզում են ու օգնում գրածն ավելի լավ զգալ: Էնպես որ, Boom, եթե ուզես ձեռքդ փորձել գրելու մեջ, կարծում եմ, չես հիասթափեցնի:

    Կարճ ասած, եթե աղջիկը գիտի, որ ինքը մի բան չի ուզում, համոզողն ընդամենը չամուռ գյադա է: Եթե չգիտի, թե ինքն ինչ է ուզում, դա արդեն իր խնդիրն է, թող ինքը կողմնորոշվի:

    Էդ ներսում ինքդ քեզ սղոցելն ընդամենը անինքնավստահության հետևանք է: Արդյո՞ք մարդ իրավունք ունի անինքնավստահ լինել: Իհարկե: Բայց իրերն անվանենք իրենց անուններով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.08.2017), keyboard (21.08.2017), Աթեիստ (20.08.2017)

  9. #66
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ, տեսա քննարկումն ինչի շուրջ ա ծավալվել, էլ չկարդացի, բայց մի հատված ուզում եմ շեշտել՝ էն զանգելու/գրելու կամ լավ/վատ ընկեր լինելու մասին: Էն ընկերներին տրամադրած ժամանակի ֆոնին տեսնում եմ, թե ինձ ինչքան ժամանակ ես տրամադրել, մի տեսակ քիթս ցցում եմ: Մերսի, որ կաս ու էդպիսին ես, բայց ես էլի հարց ունեմ՝
    Հիմա, երբ արթնացել ես վերափոխված, քեզ մենա՞կ զգում ես: Մի ժամանակ, կարող ա սխալ եմ հիշում, տպավորվել էր, որ ասում էիր՝ քեզ մենակ ես զգում: Բայց եթե անգամ սխալ էր տպավորվել՝ առաջ էդպե՞ս էր ու հիմա դեռ էդպե՞ս ա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.08.2017), Աթեիստ (20.08.2017)

  11. #67
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրիֆֆին ջան, իսկ երբևէ եղե՞լ է, որ ուզենաս փոխարինել պրակտիկ բժշկությամբ զբաղվելը ակադեմիականով:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.08.2017), reminilo (20.08.2017)

  13. #68
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրիֆֆին ջան, ի՞նչ գինի ես սիրում...

    հ.գ. ժող, ուրիշ բան չհասկանաք...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.08.2017)

  15. #69
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին ջան, ի՞նչ գինի ես սիրում...

    հ.գ. ժող, ուրիշ բան չհասկանաք...
    Համով գինի :դ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (21.08.2017)

  17. #70
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ քո ամուսինը, կինը, բոյֆրենդը, sex partner-ը քեզ ֆիզիկապես ցանկանում են՝ դրանում անսովոր բան չկա, էդ բնական երևույթ ա։ Էդ փոխհամաձայնեցված երևույթ ա։ Բայց երբ մարդ, ով ընդհանրապես չի ասոցացվում սեռական կապի հետ, քո ընկերներից ա՝ նայում ա քեզ ու ասում՝ «վատիկը չես, ուզում եմ քեզ», էդ վիրավորական ա իմ համար։ Ու եթե մարդիկ կան, ում համար վիրավորական չի՝ էդ իրանց որոշումն ա։ Ես էդ բնավորությունը չունեմ։
    Քանի որ դու երևի չես հասկացել ես ինչ հարց եմ քեզ տալիս, ավելի մանրամասն ներկայացնեմ հարցս։ Ոչ շատ վաղ անցյալում մենք ես դու ու էլի լիքը էստեղ եղող մարդիկ քննարկում էինք ընկերություն և սեքս երևույթները։ Ես ու Հովսեփը տեսակետ հայտնեցինք, որ աղջիկ ընկեր չունենք, քանի որ աղջիկը պոտենցիալ ցանկալի օբյեկտ ա ու մենք չենք քողարկում մեր ցանկությունները ընկերության տակ։ Ու դու Լիզ ջան, հենց էդ ժամանակ ասել ես, որ քո համար օքեյ ա, երբ քո ընկերը, ոչ բոյֆրենդը, ոչ ամուսինը, ոչ սեքս փարթերը, ոչ մի ուրիշ կատեգորիա, որի հետ կարելիա սեքս անել, այլ հենց քո ընկերը քեզ ուզի ֆիզիկապես ու դրա մեջ մտնում ա նաև «վատիկը չես, ուզում եմ քեզ» ասվածը։
    Հիմա ուզում եմ հասկանամ 2 ամսում ա մոտդ փոխվե՞լ, որ էլ դրան նորմալ չես նայում, թե ուղղակի էն ժամանակ խմած ես եղել, չես հիշում ինչ ես ասել։
    Շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ keyboard: 21.08.2017, 12:09:

  18. #71
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    GriFFin-ը վերջին ժամանակներում ինձ հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից ա։ Հիվանդանոցի վերաբերյալ ամեն գրառումից հետո երազում եմ, որ Հայաստանում գոնե ամեն երրորդ բժիշկը Գրիֆֆինի նման վերաբերվի իր մասնագիտությանը, բայց միաժամանակ տեսնելով, թե ոնց ա քամվում ամեն հերթապահությունից, ամեն ծանր դեպքից հետո, հասկանում եմ, որ շատ քչերն են պատրաստ դիմակայելու դրան։
    Շնորհակալություն, որ ինձ հետաքրքիր ես համարում, որպես մարդ-մասնագետ։ Հիմա էդ հազվադեպ երևույթ ա, նու, կոնկրետ իմ համար։
    Ես ահավոր ձևով վախենում եմ, որ ես կլինեմ էն մարդկանցից, ովքեր մի օր կոտրվում են։ Իսկ կոտրվելը էնքան հեշտ ա՝ կենցաղային լիքը հարցեր՝ փողի լուրջ պակասը, իմ դեպքում՝ չստացված անձնական կյանքը, գիտելիքները լրացնելու անկարողությունը, էդ ամբողջ մասնագիտական բացասական էներգիան ինչ որ լավ բանի փոխակերպելու անհնարինությունը։ Իրականում շատերն են սկսում իմ նման՝ սիրելով ու ոգևորված, պարզապես քչերն են, որ մինչև վերջ գնում են։ Բժշկությունը ռոմանտիկա չէ (c): Էս ինձ տարիքով բժիշկ էր ասել(երբ ես դեռ չէի ընդունվել), ով առաջին մահ տեսնելուց հետո որոշել էր, որ էլ չի ուզում աշխատի։ Ինքը անեստեզիոլոգ էր, այսինքն լետալ ավարտների հետ բավականին շատ էր առնչվելու, բայց համարեց, որ ավելի լավ ա երեխա ունենա ու իրանց խնամի։ Շատ հաճախ ես էլ եմ ուզում ամեն ինչ թողնել, որտև անկեղծ ասած ֆիդբեքը ինձ չի բավարարում։ Ուզում եմ՝ ամուսնանալ, երեխա ունենալ ու մի քանի ժամ աշխատել՝ տեղամասային մանկաբույժի պես։ Բայց մյուս կողմից՝ չեմ կարողանում էս ամեն ինչը թողնել, որտև շատ եմ պայքարել լավը լինելու համար, իսկ իմ ուզած ալտերնատիվ աշխարհի տարբերակը մասնագիտական լճացման սկիզբն ա լինելու։ Շարունակում եմ պայքարել։ Քամվում եմ, որտև ես ու էլի իմ նման լիքը բժիշկներ ունենք լավ բժիշկի երեք հատկանիշ(իմ կարծիքով լավ բժիշկի)՝ սեփական գիտելիքների չափը գնահատելու ընդունակություն, էմպաթիա, պրոֆեսոնալիզմ։ Առաջինի շնորհիվ, ես երբեք չեմ ամաչում ինձանից ավելի խելացիին դիմել։ Էս հպարտության հարց չի, էս մարդու կյանքի հետ խաղալու հարց ա։ Ու հետո, եթե ես կասկածում եմ իմ իմացածի վրա, ուրեմն լավ չգիտեմ՝ բացում եմ, չեմ ալարում ու մի հատ էլ եմ կարդում։ Այ քամվելուս հիմնական պատճառը էմպաթիաս ա, որը մինչև օրդինատուրաս սենց արտահատված չէր։ Կար, բայց սենց չէր։ Ուժեղանալու բացատրությունն էլ ըստ իս ունեմ։
    Ինձ մի անգամ, մեր բուժքույրերից մեկը ասեց, որ ես միակն եմ բաժնում, ով լացող մամային ստիպում ա, որ նստի (որ չթուլանա) ու անձեռնոցիկ ա տալիս(Մեր մոտ կարգը նենց ա, որ ծնողը դռան մյուս կողմում ա մնում, երբ երեխուց արյուն են վերցնում)։ Իմ համար էդ նորմալ ու ոչ արտասովոր քայլեր էին, մինչև չշեշտեցին՝ ես չէի զգացել, որ կան մարդիկ ում համար իմ արարքը յուրահատուկ ա։ Ու էլի սենց բաներ՝ գիշերը 1:30 ու առավոտ 6:30 եկած զանգերին պատասխանում եմ, կյանքում ծնողին չեմ մեղադրում, չեմ ցածրացնում, ընտանեկան խնդիրները լսում եմ ու սենց բաներ։ Ու ես սկսել եմ էս ամենը նկատել, երբ զուգահեռ սկսել եմ ուսումնասիրել ուրիշների գործելաձևը։ Մի պահ մտածում էի, որ իրանք են ճիշտ անում՝ պետք չի աշխատանին իմ պես վերաբերվել, բայց հիմա համարում եմ, որ ավելի լավ ա իմ նման։ Շատ փոքրիկ, մանր-մունր հերոսություններ եմ անում ^^ : Եվ դրան զուգահեռ ու էս ամեն ինչից ինձ փրկողը՝ պրոֆեսոինալիզմն ա, որը ես սովորել եմ իմ հիվանդանոցի բժիշկներից։ Առաջինը էն,որ ծնողին մաքսիմալ հասանելի ու հարգալից լեզվով բացատրում ես ի՞նչ ա եղել, ի՞նչ ես անում, ի՞նչ կլինի և այլն։ Ու անկեղծ ասած ես ինքս ինձ ավելի լավ եմ զգում նման դեպքերում, որտև ծնողը սկսում ա «իմ հետ» աշխատել, իսկ մանկաբուժության մեջ էդ շատ կարևոր ա։ Ոչ մեկ ծնողից լավ իրա երեխուն չգիտի։
    Հերթապահությունը էս ամեն ինչի հարյուրապատիկն ա։ Ու ահավոր հոգնեցնող ա թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ֆիզիկապես հոգնում են բոլորը, բայց հոգեպեսը՝ հարց ա։ Հլը որ մեկ-երկու հերթապահույթուն ա եղել, որ ես չեմ լացել աշխատանքային օրվա վերջում ։ Պատճառ իրականում չունեմ, բայց չեմ կարողանում՝ ինքնաբերաբար ա լինում։ Լացելուց հետո ահագին լավ եմ ինձ զգում։ Ավելի լավ ա լացեմ քան խմեմ :

    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մեկ էլ էս Լիզը շատ լավն ա ու էս հարցազրույցից հետո հասկացա, որ լիքը հարցերում իրան նենց լավ եմ հասկանում
    Ես դեռ հույս ունեմ, որ քո շնորհիվ գերմաներեն կիմանամ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  19. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.08.2017), boooooooom (21.08.2017), Cassiopeia (21.08.2017), Mr. Annoying (21.08.2017), Smokie (03.09.2017), StrangeLittleGirl (21.08.2017), Աթեիստ (21.08.2017), Արէա (21.08.2017), Գաղթական (21.08.2017), Դեղին մուկիկ (21.08.2017), Նաիրուհի (24.08.2017)

  20. #72
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ եթե կարողանայիր վերապրել կյանքում եղած իրադարձություններից մեկը, ո՞րը կլիներ դա և ինչո՞ւ:
    Սկզբում ուզում էի ասել՝ ընտանիքով առաջին անգամ Տաթև գնալը։ Էդ ժամանակ ես շատ փոքր էի ու ոչ մի հոգս, խնդիր, գաղափարներ չունի։ Շրջապատված էի ինձ սիրող մարդկանցող ու կյանքս էի վայելում։ Բայց էդ ժամանակ իմ շատ սիրելի Մկրտիչը ու Խաչիկը չկային։ Մի տեսակ կյանքս լիարժեք չէր, իսկ ես դա չէի հասկանում։ Հետո ուզում էի ասել՝ ընտանիքով առաջին անգամ Վրաստան գնալը, բայց կրկին իմ համար կարևոր մարդիկ չկային։ Փոքր ախպորս ծնվելը։ Իմ 16 ամյակը, բայց ընտանիքիս հետ չէի, ճամբար էի։ Խաչիկի ծնվելը՞։ Էդ ժամանակ արդեն ուրիշ Խաչիկի պակասն էի զգում։ Ստացվում ա, որ էս պահին, իմ կյանքում տեղի ունեցած ոչ մի բան չէի ուզենա վերապրել, որտև դրանք երբեք նույնը չեն լինի, միշտ ինչ որ մեկի պակասը կզգամ։ Ու մինչև կյանքիս վերջ էլ տենց կլինի։ Բայց չեմ ուզում, որ էս տխուր երանգ ստանա, էն ինչ ես գրել եմ էդ իմ իրականությունն ա։ Փորձում եմ հնից շատ չկախվել ու էսօրվանը ինչքան կարող եմ վայելել։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա՝ Հայաստանում դու երբևէ բախվե՞լ ես ազգային խտրականության դրսևորումներին, կամ բարեկամ հարազատներիդ հետ շա՞տ են պատահել նման դեպքեր:
    Ես չեմ բախվել, որտև ես հայ եմ՝ ծնողներս ծնվել ու մեծացել են Երևանում։ Շատը-շատը փոքր տարիքում թաղի պառավների կողմից։ Ասում էին, որ ես շատ սփրտնած եմ, շատ բոյով եմ ու ծուռ ոտքերով։ Էն, որ ուզում ես ասել՝ էդ սաղ հայի գեներն են, հանգստացեք։ Չգիտեմ դրանով խի՞ էին ուզում վիրավորել։
    Մի անգամ էլ պապիկս դպրոց ա գնացել, որտև ես մէ հադմ լակոտի ասել եմ «շափշալ, գյաբռլամիշ կլինես»։ Քանի որ էդ երեխու ծնողները ու դասղեկս չգիտեին էդ բառերի իմաստները, մտածել են, որ քֆուր եմ տվել՝ ծնող էին կանչել։ Իմ պապիկն էլ խոսքի տակ մնացողը չէր։ Իրա գնալուց հետո դասղեկս ինձ շատ լավ էր սկսել վերաբերվել։ Ու էս շատ-շատ տարօրինակ միջադեպ ա եղել, մերոնք շատ էին զարմացել։ Այ մեծ տարիքում, շատ էին կպնում, որ Երևանից եմ։ Մեր խմբում Երևանցի լինելը՝ վիրավորական էր։ Իմ Արեշցի լինելուս էլ են կպել։ Կպնողներից մեկն էլ Հոկտեբերյանցի էր, որ հիմա ապրում ա Քանաքեռում։ Առաջ շատ ծանր էի տանում, էն որ ամբողջ հոգով ու սրտով ուզում էի համոզել, որ էդ ստերիոտիպային կարծիքները սխալ են, որ եթե ես չունեմ իրանց նկատմամբ, խի՞ պիտի իրանք ունենան իմ նկատմամբ և այլն։ Իսկ հիմա նենց անտարբեր եմ։
    Հ.Գ. Մենք կուրսում երեխեք ունեինք, ում դիմում էին ըստ բնակավայրի՝ Ղարաբաղցի Նարեն։ Ու ասենք խմբեցիներս ասում էին՝ Լիզ, գիտես ու՞մ տեղն ես ստել։ Ղարաբաղցի Նարեի։ Ես էլ չէի հասկանում ի՞նչ ա կատարվում։
    Իմ պապայի պապան՝ Հունաստանի ախպար ա, մաման՝ Բուլղարիայի։ Ախպար=ախպեր, մարդ ով եկել ա Հայաստան Այ իրանց շատ են Հայաստանում «նեղել», որտև եկողների մասին չգիտես ինչի շատ վատ կարծիք են ունեցել։ Իբր, իրանց հարուստ կյանքը թողել են ու եկել ստեղ՝ հիմարություն։ Կամ, որ բոլոր ախպարները առևտրական ու սուտասան են։ Ասենք, շատ էր լինում, որ շուկայում գինը ինչ որ մթերքի ավելի թանկ էին ասում, բայց էդ նենց ստից բաներ էին, որ...։ Իսկ հիմա մի տեսակ «այլազգի» լինելը լավ բան ա։ Էն որ բոյով ես, կապույտ աչքերով, բաց մազերով՝ ուրեմն լավ արյուն ունես (էս իմ մասին չի, փոքր ախպորս մասին ա )։ Ու բոլորը մտածում են, որ ինքը խառնուրդ ա՝ հույնի, բուլղարացու ու հայի։ Այն ինչ՝ ոչ։ Ես մոռացա հարցը ի՞նչ էր, ծավալվեցի։

    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    GriFFin, դու շատ լաւն ես
    Ձգտում եմ։

    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին ջան, ստացվո՞ւմ ա անձնականը լրիվ անջատել գործից, կամ գործը անձնականից:
    Մաքսիմալ կերպով առանձնացնում եմ։ Շատ դժվար ա, երբ ինչ որ իրավիճակ ա ստեղծվում, երբ էդ երկուսը խառնվում են։ Օրինակ՝ երբ բարեկամ-ծանոթ մարդ ա մեր մոտ գալիս։ Ու էլի ինչ որ իրավիճակներ։
    Ինչքան մեկը մյուսից հեռու էդքան լավ։ Ես տանը աշխատում եմ հիվանդանոցում եղածը չպատմել, որտև մեկը մամաս շատ ա անհանգստանում իմ համար։ Իսկ աշխատանքի տեղ՝ կյանքում չեմ բերում անձնականը։ Ու ինձ թվում ա, որ բոլոր ոլորտների համար էս տարբերակը ճիշտ ա։

    Մեջբերում reminilo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանիսն էլ ինձնից:
    Մինչև երրորդ կուրս որոշե՞լ էիր մասնագիտությունդ, թե ցիկլայինների ժամանակ ես կողմնորոշվել որն է հոգեհարազատ:
    Քննությունների թեսթային համակարգին հարմարարվե՞լ էիր, չէիր բողոքու՞մ
    Ընդհանրապես ընկճախտների դեմ ո՞նց ես պայքարում:
    Մինչև երկրորդ կուրս, ես ուզեցել եմ՝ վիրաբույժ, դատական բժիշկ, մանկաբույժ, ակնաբույժ, հոգեբույժ, մաշկաբան, պաթոլոգանատմ ու էլի լիքը բան դառնամ։ Բայց ավելի շատ մինչև երրորդ կուրս մտածել եմ, որ չեմ ուզում շարունակել, չեմ ուզեցել բժիշկ լինել։ Մտածել եմ, որ շատ սխալ ուղի եմ ընտրել։ Բայց հնարավորություն ու խիզախություն չեմ ունեցել, որ ընտանիքիս էսքանը ասեմ։ Ու տենց ինքնահոսի էի տվել, մինչև հասկանայի թե՞ ի՞նչ ա լինելու։ Հետո չորրորդ կուրսում հոյակապ երեխեքի հետ սկսեցի սովորել, շատ-շատ լավ բժիշկներ ու մարդկանց հետ ծանոթացա ու սկսեցի սիրել կլինիկան, բժշկույթունը։ Հասկացա, որ պետք ա ավելի համարձակ լինել ու ինքնավստահ։ Իմ կողքին հիմա մարդիկ կան, որ անգամ օրդինատուրայի ժամանակ ունեն էս նույն մտքերը։ Էս միաժամանակ շատ լուրջ ու անլուրջ հարց ա։ Պետք ա լավ մտածես թե իսկապես ի՞նչ ես ուզում։ Որտև հետո դժվար ա, երբ չես սիրում գործդ։ Ժամանակի ընթացքում լիքը բան մաղվում ու անցնում ա։ Ես կարամ կոնկրետ ասեմ թե ինչի՞ եմ մանկաբույժ այլ ոչ թե X:
    Թեստային համակարգին նորմալ եմ վերաբերվում։ Ես համարում եմ, որ ամենալավ տարբերակը բժիշկների համար, եթե նայենք գնահատական տալու տեսանկյունից էդ՝ թեստային համակարգի՝ որը գնահատում ա քո տվյալ տարվա, տվյալ պահին, տվյալ հեղինակի կողմից անցած գիրքը ինչքանով ես սովորել, բանավորի՝ որը գնահատում ա քո ընդհանուր տեղեկությունները տվյալ հարցի մասին և պրակտիկ գիտելիքները՝ որը բժկության ոչ պակաս, բայց մեր համալսարանի կողմից ջիգյարով անտեսված մասն ա։ Չնայած, հավատացնում եմ քեզ ամեն ինչ նենց հարաբերական ա։ Կարմիր դիպլոմը հաճախ գույն ա, ամենախելացի դասախոսը՝ սահմանափակ հարցերի շուրջ գիտելիքներ ունի, իսկ հիվանդը՝ մաթեմաթիկական խնդիր կամ փազլ չի, գլխավոր մասնագետի շողքի ու արարքների տակ լիքը լավ բժիշկներ են կանգնած։
    Դու արա քո մաքսիմալը, ձգտի լինել ավելին քան դու կաս, լիքը-լիքը կարդա, հերթապահի, տես-զգա-շոշափի հիվանդին։ Կարող ա բժշկությունը քնոնն ա, բայց հիվանդ բուժելը՝ չէ։ Կարող ա դու ավելի լավ գիտնական կլինես, կամ ավելի լավ ա գործիքային հետազոտությամբ զբաղվես քան մարդ շոշափես։ Ժամանակին ինձ էս սաղ ասել են ու ես ճիշտ ուղու վրա եմ, նույնը քեզ եմ ցանկանում քանի որ արդեն ընկել ես բժշկական համալսարան կոչվող ճահճի մեջ։

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ, մեր անձնական նամակները խի՞ ես շեյռում :/
    Ուշադրությանդ պակասը ունեի։

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ, մի հատված ուզում եմ շեշտել՝ էն զանգելու/գրելու կամ լավ/վատ ընկեր լինելու մասին: Էն ընկերներին տրամադրած ժամանակի ֆոնին տեսնում եմ, թե ինձ ինչքան ժամանակ ես տրամադրել, մի տեսակ քիթս ցցում եմ: Մերսի, որ կաս ու էդպիսին ես, բայց ես էլի հարց ունեմ՝
    Հիմա, երբ արթնացել ես վերափոխված, քեզ մենա՞կ զգում ես: Մի ժամանակ, կարող ա սխալ եմ հիշում, տպավորվել էր, որ ասում էիր՝ քեզ մենակ ես զգում: Բայց եթե անգամ սխալ էր տպավորվել՝ առաջ էդպե՞ս էր ու հիմա դեռ էդպե՞ս ա:
    Դե քո դեպքը շատ լուրջ էր, կյանքում չեմ մոռանա։
    Ճիշտ ես, ահավոր ձևով ինձ մենակ էի զգում։ Ես երկար մեկան մնալ, միայնության մեջ լինել չեմ սիրում։ Հիմա էդպես չի։ Սովորել եմ ինքս իմ ընկերակցությունը գնահատել, ինքս իմ անձը սիրել։ Ու ավելի համարձակ եմ, եթե ուզում եմ մենակ չլինել՝ ինձ շրջապատում եմ լավ մարդկանցով՝ ում հարմար ա, ով ուզի և այլն։ Իսկ առաջ տենց չէր։ Առաջ չէի ուզում ոչ մեկին խանգարել կամ երբ ինչ որ մեկին հարմար չէր լինում իմ հետ լինելը՝ շատ էի նեղվում մտածում էի, որ մի բան էն չի իմ հետ։ Մութ-մութ ու վատ մտքեր։ Իսկ հիմա լավ եմ, լավ տեղում եմ։


    Մեջբերում Դեղին մուկիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին ջան, իսկ երբևէ եղե՞լ է, որ ուզենաս փոխարինել պրակտիկ բժշկությամբ զբաղվելը ակադեմիականով:
    Եղած կլինի, բայց նենց մեծ ցանկություն չի եղել, որի շուրջ մտածեմ։ Ավելի շատ, էս պահին ուզում եմ զուգահեռ անեմ։ Պարզապես, զարմանալիորեն դեռ կան բաներ, որոնց համար դեռ երիտասարդ եմ։
    Ու երևի էս պահով արդեն նադայել եմ արել, բայց լիքը բաներ կապված են լիքը փողերի հետ։ Դրա համար դեռ խելոք սպասում եմ։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին ջան, ի՞նչ գինի ես սիրում...
    Կիսաչոր-կարմիր եմ սիրում։ Երևի ամեն տեսակ։

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ դու երևի չես հասկացել ես ինչ հարց եմ քեզ տալիս, ավելի մանրամասն ներկայացնեմ հարցս։ Ոչ շատ վաղ անցյալում մենք ես դու ու էլի լիքը էստեղ եղող մարդիկ քննարկում էինք ընկերություն և սեքս երևույթները։ Ես ու Հովսեփը տեսակետ հայտնեցինք, որ աղջիկ ընկեր չունենք, քանի որ աղջիկը պոտենցիալ ցանկալի օբյեկտ ա ու մենք չենք քողարկում մեր ցանկությունները ընկերության տակ։ Ու դու Լիզ ջան, հենց էդ ժամանակ ասել ես, որ քո համար օքեյ ա, երբ քո ընկերը, ոչ բոյֆրենդը, ոչ ամուսինը, ոչ սեքս փարթերը, ոչ մի ուրիշ կատեգորիա, որի հետ կարելիա սեքս անել, այլ հենց քո ընկերը քեզ ուզի ֆիզիկապես ու դրա մեջ մտնում ա նաև «վատիկը չես, ուզում եմ քեզ» ասվածը։
    Հիմա ուզում եմ հասկանամ 2 ամսում ա մոտդ փոխվե՞լ, որ էլ դրան նորմալ չես նայում, թե ուղղակի էն ժամանակ խմած ես եղել, չես հիշում ինչ ես ասել։
    Շնորհակալություն։
    Էս ժամկետների համար՝ Հով ջան, իմ հիշելով ես քո ու Հովսեփի հետ ինքնակամ շփումս դադարեցրել եմ կես տարի առաջ՝+/- մի ամիս։

    Էս Հովսեփին ու քեզ՝ Հոսին շատ եմ սիրել։ Իրա նման մարդ ես չէի հանդիպել՝ ազնիվ, խելացի, էն որ լիքը դրական ու յուրահատուկ գծերով։ Բայց ինքը սկսեց կամաց-կամաց փոխվել(ոնց, խի, ինչի՝ չգիտեմ։ Կարելի ա իրանից էլ հարցազրույց վերցնել) ու էդ ամեն ինչի կուլմինացիան էն էր, որ ինքը ասեց՝ էս խմբում (տես ստորև նշված տելեգրամի չատում, որից ամեալավը էդ ա տպավորվել) ինձ ընկեր աղջիկ չկա։ Եթե չեմ սխալվում դրանից միայն ես, Վեռան ու Անին նեղվեցինք, բայց իրանց էս անիմաստ բանի մեջ չեմ ուզում ներքաշել։ Ամեն մեկս մեր կյանքով ու շատ լավ շարունակում ենք ապրել։ Հովսեփին էլի շատ լավ եմ վերաբերվում, որտև ինքը իրա մեջ էնքան լավ գծեր ունի, որ դեռ վերջնական իմ համար չի կորել։ Համ էլ զգում եմ, որ ինքը հիմա իրան ավելի լավ ա զգում, քան առաջ։ Իսկ էդ լավ բան ա ու հաստատ ես չեմ էն մարդը, ով իրան համոզելու ա առաջվա պես դառնա։
    Հոս, նրանում, որ ես ու դու ընկերներ չենք՝ ոչ մի վատ բան չկա ըստ իս։ Եթե իրար հետ շփումը տհաճ էր, իմաստ կա՞ր շարունակելու։ Ըստ իս՝ չէ, ու ես չշարունակեցի։ Նվիրածդ բաժակն էլ իմ հիվանդանոցային բաժակն ա։ Ամեն անգամ հարցնում են իրա նշանակությունը ու ես սիրով երկար-բարակ պատմում եմ, էնքան, որ հարց տվողը փոշմանի ^^:

    Էս քո համար՝ Էդքան երկար ձեր հետ չշփվելու պատճառը հենց էն էր, որ ձեզ ինձ ընկեր/հարազատ մարդ էլ չէի համարում։ Չուզեցա ձեր պատճառով ամեն անգամ տրամադրության անկումներ ունենալ։ Քեզ փորձեցի ընկեր համարել, որտև իմ համար շատ կարևոր մարդիկ քեզ սիրում/գնահատում/գովում էին/են, բայց շատ կարճատև շփումից հասկացա, որ «իմ ընկերների ընկերը իմ ընկերն ա» տարբերակը շատ հեռու ա իրականույթունից։ Ու վստահ եմ, որ իմ ասածը հիմա դու սխալ ես ներկայացնում։ Էդ էն տելեգրամի չատն էր, որում՝ այո լիքը ակումբցի կար ու իրա բուն իմաստը կատակներ անելն էր, որտև իբր ընկերներով էինք, բայց փորձը ցույց տվեց, որ՝ չէ։ Կարող ա ինչ որ նմանատիպ բան եմ ասել, որը դու հիմա համառորեն պնդում ես կոնտեքստից հանելով։ Երևի ինչ որ բան ես ուզում ապացուցել։ Նպատակ ես դրել ինքնահաստատվե՞լ իմ հաշվին, նեղացնել-կծել բլա բլա։ Է, ի՞նչ ասեմ։ Չգիտեմ։

    Ինձ միշտ կարող ես երեխեքիդ հետ կապված հարցերով դիմես, սիրով կպատասխանեմ, դրանից ավել քեզ իսկապես բան չունեմ ասելու։

    Անգամ չգիտեմ անտեսեմ գրածներդ թե՞ պատասխանեմ։ Եթե իմաստուն մարդ կա էս գրածս կարդացող՝ խորհուրդ տվեք էլի, իմաստ կա՞ գրելու։ Անտեսելը ճի՞շտ ա։
    Vitam regit fortuna, non sapientia.

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.08.2017), Cassiopeia (21.08.2017), Mr. Annoying (21.08.2017), reminilo (21.08.2017), Smokie (03.09.2017), StrangeLittleGirl (21.08.2017), Արէա (21.08.2017), Գաղթական (21.08.2017), Դեղին մուկիկ (24.08.2017), Մուշու (21.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Վոլտերա (21.08.2017)

  22. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտեսելը ճի՞շտ ա։
    Հա

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (21.08.2017), reminilo (21.08.2017)

  24. #74
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա
    Ես էլ եմ էդպես կարծում, թե չէ հիմա սիրուն հարցազրույցս նպատակասլաց կհարամվի ու փոխադարձ վիրավորանքների դաշտ կդառնա։ Իսկ ես չեմ սիրում, որ թեմաներում առողջ քննարկել չի լինում։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.08.2017), StrangeLittleGirl (21.08.2017)

  26. #75
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս քո համար՝ Էդքան երկար ձեր հետ չշփվելու պատճառը հենց էն էր, որ ձեզ ինձ ընկեր/հարազատ մարդ էլ չէի համարում։ Չուզեցա ձեր պատճառով ամեն անգամ տրամադրության անկումներ ունենալ։ Քեզ փորձեցի ընկեր համարել, որտև իմ համար շատ կարևոր մարդիկ քեզ սիրում/գնահատում/գովում էին/են, բայց շատ կարճատև շփումից հասկացա, որ «իմ ընկերների ընկերը իմ ընկերն ա» տարբերակը շատ հեռու ա իրականույթունից։ Ու վստահ եմ, որ իմ ասածը հիմա դու սխալ ես ներկայացնում։ Էդ էն տելեգրամի չատն էր, որում՝ այո լիքը ակումբցի կար ու իրա բուն իմաստը կատակներ անելն էր, որտև իբր ընկերներով էինք, բայց փորձը ցույց տվեց, որ՝ չէ։ Կարող ա ինչ որ նմանատիպ բան եմ ասել, որը դու հիմա համառորեն պնդում ես կոնտեքստից հանելով։ Երևի ինչ որ բան ես ուզում ապացուցել։ Նպատակ ես դրել ինքնահաստատվե՞լ իմ հաշվին, նեղացնել-կծել բլա բլա։ Է, ի՞նչ ասեմ։ Չգիտեմ։

    Ինձ միշտ կարող ես երեխեքիդ հետ կապված հարցերով դիմես, սիրով կպատասխանեմ, դրանից ավել քեզ իսկապես բան չունեմ ասելու։

    Անգամ չգիտեմ անտեսեմ գրածներդ թե՞ պատասխանեմ։ Եթե իմաստուն մարդ կա էս գրածս կարդացող՝ խորհուրդ տվեք էլի, իմաստ կա՞ գրելու։ Անտեսելը ճի՞շտ ա։
    Լիզ ջան, կներես, որ ժակետները սխալ եմ հիշում, մեծ մարդ եմ կարամ խառնեմ։
    Ընկերության մասին, ես քեզ ասել եմ, որ քեզ շատ հարգում, սիրում եմ, հիմա էլ եմ ասում որ ասել եմ, բայց արի ու տես, որ ոչ մի կերպ չընկալեցի քո վերաբերմունքը, բայց էլի չեմ դադարել հարգել ու սիրել։ Հենց դրա համար էլ էսքան ծավալվել եմ, որ հասկանամ, իմ որ ասածն էր տենց բեկումնալից։
    Ինչ վերաբերվում ա իմ համառորեն պնդելուն, չեմ պնդում, ուզում էի հասկանամ, քանի որ թեմայի քննարկման հատվածներից մեկ էլ դա էր, ուզում էի հասկանամ, ինչ որ բան փոխվել ա թե չէ։
    Ինչ վերաբերվում ա ինքնահաստատվելուն Լիզ ջան, չէ, ինքնահաստատվել պրծել եմ, վաղուց, քո հետ կապված նման խնդիր չեմ դրել իմ առաջ, չգիտեմ ինչն ա քեզ ստիպել տենց մտածել, ամեն դեպքում քո կարծիքն ա, քոնը լինի։
    Նեղացնել, կծել բլա բլա էլ չգիտեմ ինչ նկատի ունես, ես ինչ որ ասել եմ, հետո ինձ ասում են, ես դրանից չեմ նեղանում, քո մոտ չգիտեմ ինչի ա տենց։
    Երեխեքի հետ կապված շնորհակալ եմ Լիզ ջան, թող Բարձրյալի կամոք իրանք քո պրոֆիլի հետ կապված խնդիրներ չունենան, բայց էլի շնորհակալ եմ հոգատարությանդ համար։
    Կարաս անտեսես, քո իրավունքն ա, ես չեմ նեղանում, տենց էլ ա լինում, շատերն են ինձ անտեսում, որտև ես ասում եմ էն ինչ կա, իսկ մարդկանց դա դուր չի գալիս ցավոք։
    Հա ինչ էի ասում, սրտիդ մոտիկ մի ընդունի, ասել քեզ կատակում ենք։ Սաղ էլ մերոնք են։

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. GriFFin-ի, Mr. Annoying-ի և LisBeth-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.02.2018, 09:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •