keyboard (21.08.2017)
Աղջկան առարկայի պես վերաբերվող տղեքը, որպես կանոն ավելի պահանջված են Հայաստանում։ Էդ իմ անձնական հետազոտություններն են ցույց տալիս։ Ու բնական ա, որ շատ կլինեն, եթե պահանջված են։ Ստեղ զարմանալին ինձ համար էն ա, որ տենց տղեքի հետ շփման (ընդհուպ մինչև սեքսի առաջարկի ստավում, մերժում, աշխարհի ամենավատ բառեր) փորձ ունեն նենց աղջիկներ, որ իմ պատկերացմամբ ավելի խելացի, հասկացող, ոնց ասեմ, մարդկային տղեքի հետ պետք ա որ շփվեին))
keyboard (21.08.2017)
Չմոռանալով, թե ինչի համար ենք հավաքվել՝ Գրիֆֆին ջան, ինձ էսպիսի մի հարցա հետաքրքրում.
Ակումբում արդեն մի երկու տեղ հանդիպել եմ, որ նշես ազգային պատկանելությունդ:
Ենթադրում եմ, որ ռեալում քեզ շրջապատող մարդիկ էլ կիմանան դրա մասին:
Հետաքրքիրա՝ Հայաստանում դու երբևէ բախվե՞լ ես ազգային խտրականության դրսևորումներին, կամ բարեկամ հարազատներիդ հետ շա՞տ են պատահել նման դեպքեր:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Sambitbaba (19.08.2017)
Հոս, որովհետև էդ տղերքի մեջ կան խելացի ու պրոգրեսիվ համարվող լիքը տղերք։ Քո պատկերացմամբ երևի մենակ քյառթու տղերքն են էդպիսին, բայց իրականում քյառթուներով չի սահմանափակվում։ Նույնիսկ ամենաառաջադեմ համարվող տղաների մեջ ահավոր շատ են կնոջը որպես սեքսի առարկայի նայողները։ Համենայնդեպս, խելացի ու առաջադեմ կնոջը։
Ու անկեղծ, տհաճ ա, որ հիմա էլ մեզ ես մեղադրում նման մարդկանց հետ շփվելու համար։
GriFFin (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017)
Ինձ թվում ա, էս սեքսի խնդիրը բնականաբար նույն ֆեմինիզմի թեմայից ա: քանի որ ավանդապաշտ հասարակություններում, ինչպիսին եղել ա ողջ աշխարհը, սեքսը ըստ էության տղամարդկանց պրիվիլեգիան ա եղել, նույնիսկ շատ առաջադեմ կանանց դժվար ա ընկալել, որ եթե դու սեքսի առաջարկ ես ստանում, դա չի նշանակում, որ քեզ ուզում են օգտագործել իրենց հաճույքի համար, դու համատեղ հաճույք ստանալու առաջարկ ա, ավելին՝ դու ինքդ էլ կարաս առաջարկես քո հավանած տղային սեքսով զբաղվել: Ու նաև եթե դու չես ուզում էդ տղայի հետ սեքսով զբաղվել, ով քեզ առաջարկել ա, կարող ես մերժել և շատ լավ ընկերներ մնալ: Ապագան էսպիսին ա լինելու, բայց իհարևկե մենք դեռ ինքներս, էդ թվում ես, դե ճանապարհ ունենք անցնելու՝ հասնելու էդ գիտակցությանը: Էն օրը Անժելա Սարգսյանի թեման էի նայում, ակումբի ամենալայնախոհ մասնակիցներից մեկը ասում ա՝ էդ նկարները էս թեմայում մի դրեք, լիքը հարազատ աղջիկներ են մտնում էս թեման )))
boooooooom (19.08.2017), Աթեիստ (19.08.2017)
Հովսեփ ջան, կներես բայց քո ասածը մի փոքր վիրավորական ա։ Եթե մարդը սկզբից շատ նորմալ, կիրթ ու ադեկվատ տպավորություն ա թողնում, ոչ մեկիս գլխում հատուկ ազդանշանային համակարգ չկա, որ նախապես ծլնգա ու զգուշացնի, որ էդ տպավորությունը խիստ խաբուսիկ ա ու մի երկու օրից ինքը կարա իրան իսկական եզի պես պահի։ Բնականաբար ոչ մեկս էլ չէինք շփվի մարդկանց հետ, ովքեր մեզ որպես առարկա են նայում։ Ուղղակի ձեր գրածներից դուրս ա գալիս, որ աղջիկներն են մեղավոր, որ ամեն ինչ տհաճ ավարտ ա ունենում։ Հո հատուկ ինդիկատորներով ման չենք գալիս սաղ օրը։ Նույնիսկ գինիների բոլոր տեսակները միմյանցից տարբերելը ու արվեստի բոլոր ճյուղերին ծանոթ լինելը մարդուն չի փրկում անասուն լինելուց ու դա ոչ միշտ ա տենց ակնհայտ։
“My God - it's full of stars!”
GriFFin (19.08.2017), StrangeLittleGirl (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017)
keyboard (21.08.2017)
էլ մեղադրել, էլ վիրավորել։ ժողովուրդ քննարկում ա, կարծիքս եմ արտահայտում, երբեմն՝ զարմանքս։ Ի՞նչ մի չէղած բաներ եք մոգոնում։ Վը։
keyboard (21.08.2017)
Ի՞նչ ա նշանակում սեքսի առարկա։ Էն որ հոգուն ու նմանատպ սիրուն ֆլան ֆստանի մեջ չեն խորանո՞ւմ։ Բայց եթե մինչև էդ սեքս առաջարկելու պահը իրանք ընկերներ են եղել, ուրեմն էդ արվեստը քննարկելու պահերը արդեն ոնց որ անցած պետք ա լինեն կամ դեռ առջևում են։ Ինչի՞ ա տենց սարսափելի էլի, եթե սեքս են ուզում մարդու հետ, հայտնեն նրան էդ մասին։ Ուրիշ հարց ա, եթե հայտնողը էնքան դռ գլուխ ա որ չէ բառը չի հասկանում։
Եթե կինը մեկի հետ սեքս ուզենում ա, անում ա, անկախ նրանից թե ինչ կա մեջտեղը։ Էս դեպքում արդեն ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում։ Սաղ օքեյ ա, ու ինքը առարկա կամ մարմին չի։ Բայց եթե չի ուզում, ապա խիստ վիրավորական ա նրան սեքս առաջարկելը։ Մի քիչ տարօրինակ ա սա։
SWTS
boooooooom (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), Շինարար (19.08.2017)
“My God - it's full of stars!”
GriFFin (19.08.2017), StrangeLittleGirl (19.08.2017), Աթեիստ (19.08.2017)
մարդագայլուկ (19.08.2017)
Թեման շատ եք շեղել։ Կարող եք գնա՞լ ու էստեղ շարունակել: Ես էլ ինձ վերաբերվող հարցերին կպատասխանեմ։
Vitam regit fortuna, non sapientia.
Cassiopeia (19.08.2017), LisBeth (19.08.2017), Sambitbaba (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), Արէա (19.08.2017), Գաղթական (19.08.2017), Մուշու (19.08.2017), Ներսես_AM (19.08.2017)
GriFFin, դու շատ լաւն ես
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
GriFFin (19.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ