Էս սեքսի պահերով Լիզի ու Բյուրի հետ լրիվ համաձայն եմ։ Նենց չի էլի, որ աղջիկները սեքս չեն ուզում անել, էն էլ ոնց են ուզում։ Ու պարտադիր չի, որ իրանց ծաղիկներ կամ եսիմինչ զիբիլներ տան, որ համաձայնեն սեքս անել։ Մեկը ես կվիրավորվեի, որ ինձ սկզբից ինչ-որ զիրթուզիբիլ տային, որ հետո սեքսի առաջարկ անեին։ Ուղղակի Հայաստանում տղաների մոտ սեքսի առաջարկ անելը նենց անդուր ա ստացվում, որ լրիվ turn off ա։ Էն որ ասում ես «չէ», իրանք սկսում են փիլիսոփայել, որ դու չգիտես, թե ինչ ես ուզում (ըհը, իրանք գիտեն) ու նենց խղճուկ տրյուկներով են փորձում համոզել, ոնց որ լրիվ անուղեղ հավ լինես՝ սեփական կարիքներդ ու ցանկություններդ չգիտակցող։ Ու սենց իմաստուն դեմքերով բացատրում են սեքսի կարևորությունը մարդու կյանքում, յանի դու էդքանը չգիտես էլի, իրանք են քո աչքերը բացելու։ Որ «հա» էլ ես ասում, նենց չտեսավարի են իրանց պահում (խոսքի նույն պահին ղզղնած թևիցդ քաշելով փորձել քարշ տալ մոտակա կինոնբար), ուզում ես էդ մարդուց կիլոմետրերով հեռու փախնել, ուր մնաց հետը սեքս անել։ Ու քեզ լրիվ վեշ ես զգում, ինչի վրա պիտի ինչ-որ մեկի կարիքները բավարարվեն։
Չգիտեմ, բայց ես էլ երկար ժամանակ մտածում էի, որ տղաները անէմոցիա, անզգացմունք արարածներ են, ում ուշքն ու միտքը մենակ սեքսն ա։
Հա, մեկ էլ էս Լիզը շատ լավն ա ու էս հարցազրույցից հետո հասկացա, որ լիքը հարցերում իրան նենց լավ եմ հասկանում
Էջանիշներ