Աթեիստ (18.08.2017)
Էլի կախվեցիք սեքսից, այ սեքսիտներ
Իսկ ինձ հետաքրքրում ա, թե ինչ ա ուզում Աֆրիկայում աշխատի Գրիֆը, ու ինչի պանդաներին նյանյայություն անի Չինաստանում: Ասենք լավ մանկաբույժների կարիք կա նաև հարավային Ասիայում, Ինդոնեզիայում, Պապուա Նոր Գվինեայում, ու լիքը ուրիշ տեղերում, բայց ինքը ուզում ա հենց Աֆրիկա, ու որտե՞ղ կոնկրետ Աֆրիկայում։ Էտ անտերը շատ մեծ աշխարհամաս ա։
Ես շատ չեմ շփվել ու չեմ ուզում քչով կարծիք կազմեմ մեծ մասի մասին, բայց մի բան նկատել եմ՝ իրանք ապրելու սխեմա չունեն։ Մենք ու էլի շատ հետ խորհրդային ազգեր ապրելու սխեմա ունենք ու ով էդ սխեմային չի ենթարկվում՝ դեֆեկտավոր ա։ Ինչքան էլ ասում են, որ աղջիկների նկատմամբ ավելի խիստ ա, ես էդպես չեմ համարում։ Երկուսի առջև նույն բանն ա դրված՝ ծնվել, 1 տարեկանում՝ խոսել, քայլել, պամպերս չհագնել, ծափիկ անել, ծիտիկ-ծիտիկ արտասնաել, գնալ դպրոց, ընդունվել համալսարան, ամուսնանալ-աշխատանք գտնել (էս զուգահեռ պրոցես ա), երեխաներ ունենալ, ապրել երեխաների համար ու մեռնել։ Եթե դու որևէ փուլ խախտում ես, կամ հետ ես մնում, առաջ ընկում՝ վերջ։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր պայքարում են ու անում են ինչ ուզում են ու իրանց լավ են զգում, բայց իրանք շատ քիչ են։ Ով էս մտքի հետ համաձայն չի, ուրեմն շատ ա հեռվացել հայկական իրականությունից։
Ես շատ կուզենայի, որ մի օր մենք էլ հասնեինք էն կուլտուրային, երբ սովորենք ապրել ինքներս մեր համար։ Երիտասարդները ավելի ինքնուրույն լինելու հնարավորություն ունենային։ Մեր կյանքը նենց հագեցնեինք, որ ուրիշների կյանքի մասին անգամ կարծիք կազմելու ժամանակ չունենայինք։ Էն որ չեխ ծանոթս ասում էր, որ հենց 17 ամյակին ծնողները ասեցին, որ իրա համար համար բնակարան են վարձել՝ գնա ապրի, սովորի, հենց աշխատես, եթե ուզենաս կփոխհատուցես, չէ-չէ, Ց։ Իրան ավելի քիչ են սիրում, որտև էլ չեն ուզում հետը ապրել՝ չէ։ Ամերիկացի ծանոթս ասում էր՝ որ մյուս տարի կլինի 45 ու երեխա չի ուզում ունենալ, որտև էդքան փող ու հավես չունի։ Բա ծնողները չեն անհանգստանում՝ դե հա, բայց հո իրա կյանքն ա։ Իտալացի ծանոթս ասում ա, որ մի օր ինքը իրերը հավաքեց ու գնաց տնից։ Տնեցիքի հետ վա՞տ են հարաբերությունները՝ չէ։
Իսկ մե՞նք։
Հ.Գ. Բան հիշեցի։ Էս քեզ կարծեմ պատմել եմ։ Ստավրոպոլում պրակտիկայի էի։ Բուժքույրերը հերթով հարցնում էին ո՞վ որտեղի՞ց ա, ի՞նչ արժի տոմսը մեր երկիր գալու, պայմաններ, հանգստանալ և այլն։ Ուրեմն իրանք ինձ նենց բան ասեցին, որը ինձ ստիպեց լիքը հարցերի այլ կերպ նայել։ Ես, ռուսաստանի ու ռուս կանանց մասին լրիվ ուրիշ կարծիք ունեի։ Առաջին անգամ էր, երբ հասուն տարիքում էի գնացել ու լիքը հարցերին այլ կերպ սկսեցի նայել։ Չմանրանամ թե մեր մի բուռ ազգը ինչ ստերիոտիպային կարծիքներ ունի անծայրածիր Ռուսաստանի ու ռուս ազգի մասին՝ բոլորս էլ գիտենք։ Ասեցին՝ որ շատ կուզենային գալ, որտև ամենաէժանը Հայաստանն ա, բայց մեր տղամարդիկ շատ են կպնում, «չէ» բառը չեն հասկանում։ Ես էլ, Բումի պես, մտածեցի, որ իրանք լավ չեն ասում։ Բայց հիմա իրանց ասածը շատ լավ եմ հասկանում։ Շատ սև ու սպիտակ էի նայում։ Մեր տղամարդիկ, զուտ նրա պատճառով, որ կինը ազգուցյամբ ռուս ա, արդեն իսկ նենց են տրամադրվում, որ ինքը իրանց հետ սեռական կապի մեջ կմտնի։ Մնացած ոչ մի բան կապ չունի։
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (18.08.2017), Cassiopeia (18.08.2017)
Էն ծրագրերը, որոնց մասին, որ ես տեղյակ եմ տանում են Աֆրիկա ու Աֆղանստան։ Մի քանի այլ երկրներ կան, բայց դրանք լավ չեմ հիշում։ Կոնկրետ չեմ կարող ասել որտղ, որտև էդ պահին նայում են որտեղ ավելի շատ պահանջ կա։
Պանդաները իմ ամենասիրած կենդանիներից են։ Գիգանտ պանդաները ժամանակին, եթե չեմ սխալվում նաև հիմա ոչնչացման եզրին են, ցավոք։ Իրանց խնամելը մեծ պատիվ կլինի։
Վերջին խմբագրող՝ GriFFin: 18.08.2017, 21:28:
Vitam regit fortuna, non sapientia.
Լիզ, մի բան ասեմ։ Էս սխեմաները, այսինքն՝ հասարակության սպասելիքները, թե դու երբ ինչով ես զբաղվելու, բոլոր հասարակություններում էլ կա, նույնիսկ ամենաառաջադեմներում։ Ճիշտ ա՝ հայ հասարակության պես քիթները չեն խոթում ու սկսում խորհուրդներ տալ, բայց կա լուռ համաձայնություն, թե ինչը երբ պիտի լինի, ու երբ չի լինում, կարող ա թարս նայեն։ Ասենք, քսան տարեկան ես ու ծնողներիդ հետ ես ապրում, միանգամից թե՝ ո՞նց, ինչի՞ համար։ Քսան տարեկանից մեծ ես ու բոյֆրենդ չունես, սկսում են բոյֆրենդ ման գալ քո համար։ Բոյֆրենդ ճարում ես, հարցնում են, թե երբ եք միասին ապրելու։ Միասին ապրելուց հետո էլ մաքսիմում յոթ տարի հետո պիտի ամուսնանաս։ Եվ այլն, և այլն։ Այ սենց սպասելիքներ կան։ Կարծում եմ՝ դա կապ չունի հայ տղամարդկանց՝ կանանց նկատմամբ վերաբերմունքի հետ։
Իսկ ընդհանրապես էդ չէ-ն չհասկանալն ու տենց ուղիղ առաջարկելը պայմանավորված ա ընդհանուր առմամբ Հայաստանում կանանց նկատմամբ վերաբերմունքով։ Էլի գալիս ու հասնում ենք էն ծեծված ֆեմինիզմի թեմային, բայց դե փաստը մնում ա փաստ, որ տղամարդկանց մեծ մասը Հայաստանում կնոջը չեն տեսնում որպես հավասարի։ Ինքը կամ մարմին ա, որի միջոցով իրանց մարմնական պահանջները բավարարում են, կամ էլ դայակ, հավաքարար ու խոհարար։ Ընդ որում, էսպես ա նաև շատ առաջադեմ տղամարդկանց շրջանում։
GriFFin (19.08.2017)
Ապրեք հաճելի կարդացվող հարցազրույցի համար ։Ճ
Հիմա մի հնարավոր հարբերակ էլ ավելացավ, թե ինչո՞ւ Լիզան օրերից մի օր որոշեց թարսվել հետս ։Դ մինչև էդ օք էր վռոձե սաղ։ Ամիսներ անց դիստանցիայով-բարիդրացիական հարաբերություններ հաստատվեցին, բայց «էն հինը» չի
Վերջին խմբագրող՝ John: 19.08.2017, 00:42:
Cassiopeia (19.08.2017), GriFFin (19.08.2017), ivy (19.08.2017)
Հավես տրամադրություն հաղորդեցիք ))
Հիմա սաղ տղերքը երազելու են ոչ թե Ջեքի Չան դառնան, այլ Պանդա, որ Լիզան իրանց խնամի
Իսկ էնպես, շատ հավես ա իմանալը, որ դու հիմա քեզ շատ ավելի լավ ես զգում, քան առաջ: Ով, ով, բայց դու քեզ լավ զգալու իրավունք ունես ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (20.08.2017), boooooooom (19.08.2017), Cassiopeia (19.08.2017), GriFFin (19.08.2017), ivy (19.08.2017), Mr. Annoying (19.08.2017), Sambitbaba (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Տրիբուն (19.08.2017)
սեքսի առաջարկի պահով էլ՝ իմ համեստ կարծիքով առաջարկը վիրավորական կլինի, եթե զգաս, որ մարդը ոչ թե հենց քեզ ա ուզում, այլ տուպը սեքս ա ուզում, «դու էլ նենց վռոձե վատիկը չես», կամ տարածքում ավելի հարմար մարդ չկա ում կարելի ա առաջարկել։
բանը, քանի որ ալարում եմ երկար գրածները կարդամ, կարճ գրածներից հասկացա, որ հարց ունեմ տալու:
Լիզ ջան, ոչ շատ վաղ անցյալում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դու գրեցիր, որ վատ չես զգում էն հանգամանքից, որ քեզ ուզում են, սեքսի առումով, ուզում եմ միմանալ, էդ ժամանակից հետո ա մոտդ փոխվել ու սկսել ես ուրիշ կերպ նայել, թե մարդկանց դասակարգումներ կան, որ որոշների ուզելը նորմալ ա, իսկ մյուսներինը՛ ոչ:
Մեկ էլ էն ում ուզելը որ նորմալ ա, իրանց հետ շփումից չես խուսափում:
Շնորհակալություն:
Պարտադիր չէ: Ինչքան մարդ, էնքան մոտեցում սեքսին: Որոշ մարդիկ համարում են դա հաց ուտելու նման մի բան: Պատկերացրու, լանչի ժամ է, մեկը քեզ ասի "գնանք հաց ուտելու", չորով ասես "չէ": Բնական է՝ կզարմանա, գուցե նաև պատճառը կհարցնի:
Եվս մեկ հնարավոր դեպք. տղան սեքս շատ է ուզում, իսկ քո հետ ընկերական հարաբերությունները իր համար մեծ արժեք չունեն: Մտածում է, որ կորցնելու շատ բան չունի:
Իմ դեպքում, ես սկսում եմ տետ-ա-տետ հանդիպումների հրավիրելուց, ֆիզիկական կոնտակտից: Եթե աղջկա հետ այլ ընդհանուր ծանոթներ ունեմ (ինչն այդպես է դեպքերի մեծամասնությունում), ու միայն կոնկրետ իրեն, առանց անհրաժեշտության, կանչում եմ հանդիպելու, ուրեմն պարզապես ընկերություն չեմ ուզում, ու դա պիտի որ ակնհայտ լինի: Եթե չես ուզում, կարող ես ասել, որ զբաղված ես ու ալտերնատիվ օր չառաջարկել: Կամ ասել, որ այդ օրը արդեն պլաններ ունես ընկերներիդ հետ ու առաջարկես նրան միանալ ձեզ: Նույնը ֆիզիկական կոնտակտի ժամանակ, եթե տղան քեզ հպվում է, կողքի քաշվել: Եթե բութ չէ, կհասկանա: Իսկ բութ մարդու հետ ընկերությունը քեզ ի՞նչ պետք է:
Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ աղջիկը տղային չի ուզում, բայց նրա ուշադրությունը կորցնել էլ չի ուզում (aka friend zone):
Արի սեքսը "մի կողմ թողնենք" ու անցնենք ավելի վեհ բաների։ Ընկերություն։
Ու սրա վերաբերյալ մի քանի հարց։
Ո՞նց ես մադկանց հետ ընկերանում, տնտղում ես մարդուն, ուսումնասիրում երկար ժամանակ նոր համարում ընկե՞ր, թե իմ նման՝ վստահելով ինտուիցիայիդ ու առաջին տպավորությանը, անգամ մեկ օրվա ծանոթիդ կարող ես ընկեր համարել ու "ուսումնասիրել" հետագա ընկերության ընթացքում։
Ի՞նչ որակներ կան մարդկանց մեջ, որ անհնարին կդարձնեն ընկերությունը իրենց հետ։
Ու վերջապես, ո՞ր հատկանիշդ ես համարում ամենա լավը ընկերության համար, այլ խոսքերով ի՞նչը քո մեջ պիտի որ ամենաշատը հավանած լինեն ընկերներդ։
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (19.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ