Codenames-ը մեր "Այլ կերպ"-ը չի՞:![]()
Codenames-ը մեր "Այլ կերպ"-ը չի՞:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով

Smokie (17.08.2017)
"Այլ կերպը" երևի alias-ն է: Մոռացա ցուցակիս մեջ նշել, դա էլ ենք հաճույքով խաղում: Երբ պիտի բառերը արագ բացատրես թիմակիցներիդ առանց օգտագործելու նույնարմատ բառեր:
Մաֆիայի արևմտյան տարբերակը խաղացե՞լ եք, կոչվում է „Werewolf“, քարտերով են խաղում, ու մեջը բացի գլխավոր երկու խմբից՝ որսորդներ ու գայլահրեշներ (նոր բառ հորինեցի), նաև խաղը հետաքրքրացնող ուրիշ պերսոնաժներ կան՝ վհուկ, նետահարող Էրոս, ծիկրակող (անքուն) աղջնակ, սիրահար զույգ՝ Էրոսի կողմից որոշված, գյուղացիներ և այլն:
Էսօր եմ առաջին անգամ խաղացել. մոտ 20 հոգանոց խմբով էինք, շատ հավես էր:
Smokie (06.07.2019)

ivy (27.06.2019)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
StrangeLittleGirl (01.07.2019)
ivy (27.06.2019), StrangeLittleGirl (28.06.2019)
Եսիմ, ինձ էս նոր պերսոնաժներով կրեատիվ լուծումները շատ դուր եկան, հետն էլ բոլոր կանոններին հետևող մոդերատոր կար, ու մեծ աղմուկ-աղաղակով չէր ուղեկցվում խաղը, ոնց որ սովորաբար լինում է մաֆիայի ժամանակ․ մեր «դասականը» սենց հավեսով չէի խաղում, ոնց որ սա խաղացի։

ԱՄՆ-ում մի երկու անգամ առիթ ա եղել մի խաղ խաղալու` Taboo, «Այլ կերպի» ավելի բարդ տարբերակն ա ու ահագին հետաքրքիր ա: Էլի թիմերով են խաղում. քարտի վրա բառ ա գրված, որը պիտի սահմանափակ ժամանակում բացատրես թիմակցիդ, որ կռահի, բայց ի տարբերություն «Այլ կերպի», էստեղ նաև տակը մի քանի (կարծեմ 4) բառ ա գրված, որոնք սովորաբար առաջինն են մտքիդ գալիս վերևում գրված բառը բացատրելու համար, բայց բացատրելիս հենց էդ բառերն օգտագործելու իրավունք չունես:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դասական տարբերակում 10 հոգի են, բայց պերսոնաժների առատությունն ապահովում է խաղացողների ավելի մեծ քանակ։ Օրինակ․ դասական կերպարներին (սևեր, կարմիրներ, շերիֆ, դոն) ավելանում են քիլերը և բժիշկը։ Ընդամենը երկու կերպարի ավելացումը ահագին փոխում էր քաղի ընթացն ու հնարավորություն տալիս խաղալ 12 հոգով։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ivy (28.06.2019)

Դե էդ նոր պերսոնաժներով շունը տիրոջը չի ճանաչումՄի տասնհինգ տարի առաջ տենց մի երեսուն հոգով խաղում էինք։ Էլ դոնի տղա, էլ բժիշկ, էլ քիլլեր, էլ մարմնավաճառ, էլ դոնի տղու ընկերուհի։ Խաղի վերջում արդեն մոռանում էինք ով֊ով ա։ Մի անգամ էլ տենց մի երեսուն հոգով վրացիների ու ադրբեջանցիների հետ էինք խաղում։ Ոնց էր ստացվել, հինգ սև կար, հինգն էլ հայ ու ուրիշ հայ չկար խաղի մեջ։ Ցերեկները հայերեն պայմանավորվելով ջարդելով կրեցինք
Բայց էդ վրացիք ու ադրբեջանցիք հեչ խաղալ չգիտեին։ Իսկ ընդհանրապես, մաֆիան էն խաղերից ա, որ ինչ շրջապատում էլ խաղացել եմ բազմազան դրսևորումները, բավական պարզ ու միամիտ տակտիկայով են խաղում մարդիկ։ Էն հայկական յոթ տականոց ստրատեգիաները ոչ մի տեղ չեմ տեսել։ Չգիտեմ՝ էդ հայկական շուստրիությունի՞ց ա, թե՞ որ մենք մանկուց խաղում ենք, դրանից ա։ Բայց ամեն դեպքում, հայկական միջավայրում ամենակայֆն ա մաֆիան, եթե իհարկե լավ վարող, կանոններն էլ նախապես կոնկրետացրած են
![]()
Յոհաննես (28.06.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ