Նրանցից, ինչ ես եմ վերջին ժամանակներում խաղացել: Ստորև տալիս եմ խաղերի շատ համառոտ նկարագրություն, ում հետաքրքիր է, կարող է գուգլելով ավելի մանրամասն ծանոթանալ:
- Catan Բավական հայտնի խաղ է resource management ոճով, պարզ կանոններով ու դրա հետ մեկտեղ բավական հարուստ ստրատեգիաների պաշարով:
- Munchkin Ինձ առանձնապես դուր չի գալիս, բայց ընկերներս սիրում են: Լիքը քարտեր տարբեր ֆունկցիաներով, որտեղ Բ քարտը չեղարկում է Ա քարտի զորությունը, Գ-ն չեղարկում է Բ-ի չեղարկելը, և այլն:
- Codenames Այս մեկը շատ լավն է: Տրված են բառեր, որոնցից մի մասը քո թիմինն է, ու թիմի անդամը, ով գիտի այդ ենթաբազմությունը, պիտի փորձի հուշում տալ այնպես, որ թիմակիցները գուշակեն հնարավորինս շատ բառեր ենթաբազմությունից՝ առանց կպնելու մնացած բառերին:
- Dixit Փորձիր տրված նկարին այնպիսի ասոցիացիա հորինել, որը լինի բավական ակնհայտ, որ մեծամասնությունը գուշակի, բայց ոչ չափազանց ակնհայտ, որ գուշակեն բոլորը:
- Lifeboat Դերերով խաղ է, որոշ չափով նման է մաֆիային: Պիտի կարողանաս ճարտար խոսքով մարդկանց քո կողմը գրավել՝ միաժամանակ սեփական շահերը հետապնդելով: Ընկերներսի առանձնապես դուր չեկավ (բայց իրենք մաֆիան էլ չեն սիրում):
- Cards against humanity - ընտիր խաղ, որտեղ տրվում է նախադասություն բացթողումով, որը պիտի լրացնես ձեռքիդ ունեցած պատասխաններից մեկով այնպես, որ նախադասությունը հնարավորինս զվարճալի ստացվի: Լեքսիկոնը լիքն է ժարգոնային ու բավական լպիրշ արտահայտություններով, այդ պատճառով լեզվին պետք է հոյակապ տիրապետել: Մեզ մոտ համապատասխանաբար անգլերեն տարբերակը նույն հաջողությունը չունեցավ, ինչ ռուսերենը:
- Pandemic - ի տարբերություն սեղանային խաղերի մեծամասնությանը՝ մասնակիցները խաղում են որպես մի թիմ, համակարգի դիմաց: Ինձ այնքան էլ դուր չեկավ, ես ինդիվիդուալ որոշումներով խաղեր եմ սիրում:
- Ticket to ride - քարտեզի վրա տրված են քաղաքներ, և մասնակիցները ունեն մարշրուտներ, ըստ որոնց պիտի երկաթուղի կառուցեն, ու բնականաբար կոնֆլիկտներ են առաջանում, երբ նույն հատվածը միաժամանակ մի քանի հոգու է պետք: Վատ խաղ չէ, բայց ի տարբերություն կատանի, բացակայում է փոխադարձ առք ու վաճառքը, ու դա մի տեսակ ձանձրալի է:




Մեջբերել

Նկարներով վերսիան էլ կա, բայց բառերովն ավելի լավն ա։ Ուղղակի խնդիրն էն ա, որ պիտի մի վեց հոգի լինես, որ կայֆ լինի։

Էջանիշներ