ԱՄՆ-ում մի երկու անգամ առիթ ա եղել մի խաղ խաղալու` Taboo, «Այլ կերպի» ավելի բարդ տարբերակն ա ու ահագին հետաքրքիր ա: Էլի թիմերով են խաղում. քարտի վրա բառ ա գրված, որը պիտի սահմանափակ ժամանակում բացատրես թիմակցիդ, որ կռահի, բայց ի տարբերություն «Այլ կերպի», էստեղ նաև տակը մի քանի (կարծեմ 4) բառ ա գրված, որոնք սովորաբար առաջինն են մտքիդ գալիս վերևում գրված բառը բացատրելու համար, բայց բացատրելիս հենց էդ բառերն օգտագործելու իրավունք չունես :
Էջանիշներ