User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ինստիտուցիոն պարազիտիզմ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինստիտուցիոն պարազիտիզմ

    Երբ «ֆեմինիզմի սահմանները» թեմայում բողոքը խտրականության դեմ դարձավ բողոք իրականության դեմ, դա ինձ Դուգլաս Ադամսի «Գալակտիկայի ավտոստոպով ճանապարհորդողի ուղեցույցը» գրքի հատված հիշեցրեց.

    «Գալակտիկայի ավտոստոպով ճանապարհորդողի ուղեցույցը» անբաժան ուղեկից է բոլոր նրանց համար, ովքեր նպատակ են կյանքից գլուխ հանել անորոշ բարդության ու շփոթեցնող Տիեզերքում, քանի որ չնայած այն չի կարող հուսալ օգտակար ու ինֆորմատիվ լինել բոլոր հարցերում, փոխարենը գոնե հուսադրող պնդում է անում, որ եթե այն ճշգրիտ չի ինչ-որ հարցում, ապա գոնե որոշակիորեն ճշգրիտ չի: Մեծ անհամապատասխանությունների դեպքում միշտ իրականությունն է, որ սխալ է:

    Հենց դա էր նշման էությունը: Այնտեղ գրված էր՝ «Ուղեցույցը որոշակի է: Իրականությունը հաճախ անճշտություններ է պարունակում»:

    Սա բերել է որոշ հետաքրքիր հետևանքների: Օրինակ, երբ Ուղեցույցի Խմբագիրների դեմ դատական գործ էին հարուցել նրանց ընտանիքներն, ովքեր մահացել էին Տրաալ մոլորակի մասին գրությունը բառացի հասկանալու հետևանքով (գրված էր՝ «Գիշատիչ բզեզաչանչախ գազանները հաճախ շատ լավ ճաշում են այցելող տուրիստների հետ»՝ «Գիշատիչ բզեզաչանչախ գազանները հաճախ շատ լավ ճաշում են այցելող տուրիստներով»-ի փոխարեն), Խմբագիրները պնդեցին, որ նախադասության առաջին տարբերակն էսթետիկորեն ավելի հաճելի էր, կանչեցին որակավորված բանաստեղծ, ով երդում տալուց հետո վկայեց, որ գեղեցկությունը ճշմարիտ է, իսկ ճշմարտությունը՝ գեղեցի, ու հույս ունեին այս կերպ ապացուցել, որ հենց Կյանքն է մեղավորը, որ ոչ գեղեցիկ է, ոչ էլ ճշմարիտ: Դատավորները համաձայնեցին ու իրենց հուզիչ ճառով հաստատեցին, որ Կյանքն ինքը արհամարհալից է վերաբերվել դատարանին, ու արժանի կերպով առգրավեցին այն բոլոր ներկաներից՝ նախքան ուլտրագոլֆի հաճելի երեկո վայելելու հեռանալը:
    Մի պարզ օրինաչափություն եմ նկատել՝ երբ կրոնը կամ գաղափարախոսությունը վերածվում է վճարովի աշխատանքի, այն վերածվում է պարազիտիզմի (2012 թվին նույնիսկ լեկցիա եմ կարդացել էնդեմիկ ու պարազիտիկ կրոնական ուղղությունների մասին, մասնակիցները կհիշեն): Կարճ ասած, կրոնական կամ գաղափարական շարժումները սկսում են հետևել, որ եղած խնդիրների որոշ մասը լուծվի, ինչով շարժումը կարդարացնի իր գոյությունը, բայց միշտ առաջ բերվեն ուրիշ, ավելի շատ խնդիրներ, որպեսզի շարժման անհրաժեշտությունը ոչ թե նվազի, այլ աճի:

    Նույն ֆեմինիզմի կոնտեքստում ես բերեցի Անիտա Սարկիսյանի օրինակը. նախ նա սկսեց ելույթներ ունենալ համակարգչային խաղերում կանանց ստերեոտիպային ներկայացման ու դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Այս ելույթներում նա անթաքույց հակակրանք էր արտահայտում համակարգչային խաղերի նկատմամբ ու նշում էր, որ ինքը գեյմեր չի, քանի որ համակարգչային խաղերն, իրենց բռնությամբ, առավել նախատեսված են արական սեռի հետաքրքրությունները բավարարելու համար:

    Անիտան արեց մի քայլ, որը հատուկ է ֆեմինիզմին ընդհանրապես, նույն Gender Pay Gap-ի հարցում նույնպես. կատարելով պսևդոտրամաբանական եզրահանգում, ներկայացրեց դա որպես փաստ: Եզրահանգումը հետևյալն էր. կանանց ներկայացումը համակարգչային խաղերում նպաստում է սեռական խտրականության տարածմանն աշխարհում: Սրանից երևի պետք է հետևեր նաև, որ բռնությունը համակարգչային խաղերում նպաստում է բռնության տարածմանն աշխարհում, որ սպանությունները համակարգչային խաղերում պիտի նպաստեն սպանությունների քանակի աճին համակարգչային խաղեր խաղացողների դեմոգրաֆիայում: Բայց, ի տարբերություն սեռական խտրականության նման դժվար սահմանվող ու չափվող երևույթի (հաճախ՝ հենց ժամանակակից ֆեմինիզմի մեղքով, որ լղոզել է խտրականության սահմանները), այս երևույթների համար կա բավականին ճշգրիտ վիճակագրություն, որը ցույց չի տալիս ոչ մի կապ բռնության, սպանությունների ու համակարգչային խաղերի պարունակության միջև: Ընդ որում, այս վերջին թեման արդեն բավականաչափ քննարկվել է Ջեկ Թոմպսոնի «շնորհիվ», ով մեղադրում էր համակարգչային խաղերը բռնության քարոզի մեջ ու, լինելով փաստաբան, դրա հաշվին ստացավ գումար, հայտնիություն և այլն: Մինչև չպարզվեց, որ իր ներկայացրած տվյալներից շատերը կեղծված կամ մանիպուլացված են, իր ներկայացրած դատական գործերը՝ թեթևամիտ լիտիգացիաներ: Արդյունքում Թոմպսոնը զրկվեց իրավաբանական պրակտիկայով զբաղվելու իրավունքից, բայց շարունակեց գոյատևել ու ֆինանսավորվել որպես ակտիվիստ՝ վերածվելով լիարժեք պարազիտի: Նույնն, ինչ հակավակցինացիոն շարժման հայր Էնդրյու Ուեյքֆիլդն, ով, բժշկական ամսագրում վակցինացիան աուտիզմի հետ կապելով, հույս ուներ հարստանալ դրան հաջորդած հակավակցինացիոն հիստերիայի հաշվին, ինչն իրեն իրականում հաջողվեց, չնայած բժշկական պրակտիկայով զբաղվելու իրավունքը կորցնելուն: Այժմ նա նույնպես իր ապրուստը վաստակում է հակավակցինացիոն ակտիվիզմի շնորհիվ ու, ըստ իս, հանդիսանում է սոցիալական պարազիտ:

    Բայց Թոմպսոնի և Ուեյքֆիլդի պարազիտիզմն առանձին դեպքեր են, իսկ Անիտայինը՝ ինստիտուցիոն, քանի որ նա գործում էր ինստիտուցիոն շարժման շրջանակներում ու ինստիտուցիոն աջակցություն ուներ՝ ՄԱԿ-ի մակարդակով:

    Անիտան հաջորդ քայլով սկսեց crowdfund (անհատ աջակիցների միջոցով ֆինանսավորման մոդել) անել տեսանյութերի շարք՝ նվիրված համակարգչային խաղերում կանանց ստերեոտիպային ներկայացմանը: Այդ նպատակով հավաքվեց գրեթե 160 հազար ԱՄՆ դոլար գումար: Պատկերացրեք, թե ինչ մակարդակի ակադեմիկ հետազոտություն կարելի է ֆինանսավորել 160 հազար ԱՄՆ դոլարով:

    Հիմա հիշեցնեմ, որ մինչև crowdfunding-ը Անիտան պնդում էր, որ ինքը գեյմեր չի ու հակակրանք է զգում համակարգչային խաղերի նկատմամբ: Այժմ անհրաժեշտ էր ֆիքսել, որ Անիտան կոմպետենտ է համակարգչային խաղեր խաղալ ու դատել դրանց մասին: Ու նա սկսեց ներկայանալ որպես մանկուց ակտիվ գեյմեր՝ վկայակոչելով իր մանկական նկարը, որի վրա ինքը Nintendo Entertainment System-ով Super Mario Brothers է խաղում (ոչ մեկին չի՞ հիշեցնում, օրինակ՝ Հիլլարի Կլինտոնին, ով սկզբում խոսում էր ավանդական ընտանեկան արժեքները պաշտպանելուց, հետո հայտարարում, որ միշտ աջակցել է նույնասեռականների ամուսնանալու իրավունքներին ):

    Անիտան արդյունքում նկարահանեց 14 հատ 15 րոպեանոց տեսահոլովակ, որտեղ նա համակարգչային խաղեր է խաղում (հաճախ արհեստական մանիպուլացնելով խաղը՝ սեքսիստական իրավիճակներ ստեղծելու համար): 14 հատ 15 րոպեանոց տեսահոլովակ: Ամեն տեսահոլովակի հասնում է մոտ 11 հազար ԱՄՆ դոլար: Մեկ համակարգչային խաղն արժի առավելագույն դեպքում 60 ԱՄՆ դոլար: Գեյմերական բարձր դասի միկրոֆոնը՝ 100 ԱՄՆ դոլար: Գեյմերական բարձր դասի համակարգիչը՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար: Մեկ տեսահոլովակի մոնտաժը, հաշվի առնելով տեսահոլովակների պրոդուկցիոն արժեքը՝ մինչև 200 ԱՄՆ դոլար: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Անիտան ստիպված է եղել գնել 100 խաղ իր ուսումնասիրության համար (ԱՄՆ-ում գոյություն ունի խաղերի վարձույթ), գումարենք թվերը: 100x60+2000+100+14x200=10.900 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ նույնիսկ իմ շռայլ հաշվարկի դեպքում, երբ բոլոր սարքավորումներն ու խաղերը զրոյից գնվել են, ամբողջ հետազոտության ծախսը մոտավորապես հավասար է մեկ էպիզոդին բաժին հասած գումարին: Վատագույն դեպքում մոտ 140 հազար ԱՄՆ դոլար դարձել է Անիտայի ու իր ասիստենտների աշխատավարձը:

    Անիտա Սարկիսյանի Feminist Frequency-ն գրանցված է որպես Form 501c3 շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ազատված է հարկերից: Հետաքրքիր փաստ. Form 501c3-ով հարկերից ազատված կազմակերպություններն իրավունք չունեն զբաղվել քաղաքական ագիտացիայով ընտրությունների ընթացքում: Ինչևէ, Feminist Frequency-ն Դոնալդ Տրամպի դեմ քարոզարշավով է զբաղվել 2016 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

    Գիտե՞ք ինչու Անիտայի կազմակերպությունը չեն զրկում Form 501c3 ստատուսից: Այն ունի ինստիտուցիոն պաշտպանություն, Անիտան ՄԱԿ-ում ելույթներ է ունենում, իրեն կպնելը կբերի հասարակական հիստերիայի: Բացի դրանից, չնայած իր կազմակերպությունը խախտել է IRS-ի կարգավորումները 501c3 ստատուսի կազմակերպությունների համար, խախտումն այնքան լուրջ չի, որ դրա համար իրեն ստատուսից զրկեն: Այ, եթե Անիտան նվիրատվություններն ուղղակիորեն օգտագործեր քարոզի կամ հակաքարոզի համար, ապա խնդիրը շատ ավելի լուրջ կդառնար:

    Անիտայի կազմակերպությունը 2014 թվականին նվիրատվությունների միջոցով ստացել է 441 հազար դոլարից ավել գումար (վեց անգամ ավելի, քան 2013-ին): 2014 թ. իրականացված ծրագրերի վրա ծախսվել է գրեթե նույնքան փող, ինչքան ադմինիստրատիվ ծախսերի վրա:



    Գրեթե կես միլիոն դոլար՝ շատախոսության, զրպարտանքների, ուռճացված ծախսերով տեսահոլովակներ հրապարակելու դիմաց:

    Իմ կարծիքով, սա պարազիտիզմի բավականին տիպիկ օրինակ է: Ու, եթե ես միայն Անիտա Սարկիսյանին հիշատակեցի, չի նշանակում, թե նա միակն է իր տեսակի մեջ: Ամբողջ ֆեմինիստական ուսումնասիրություններիի ոլորտը, որ մեկ մեկ կանանց ուսումնասիրությունների ոլորտ են անվանում, որտեղ կարելի է ակադեմիկ աստիճան ստանալ՝ ուսումնասիրելով գենդերը որպես սոցիալ-մշակութային կոնստրուկտ: Ընդ որում, գենդերային ուսումնասիրությունների ոլորտ չի, որն անթրոպոլոգիայի փոքրիկ ճյուղիկ է: Ֆեմինիստական ուսումնասիրություններ: Որի ֆակուլտետներ կան Ստենֆորդում, Կալիֆորնիայի համալսարանում, և այլն: Մեկն այն ֆակուլտետներից, որոնք ավարտողը ձեռք է բերում, հետաքրքիր է, ի՞նչ մասնագիտություն: Ֆեմինիստական հետազոտողի՞: Ինստիտուցիոն պարազիտիզմ, պարզ պատասխանը:

    Ի՞նչ ընդհանրություն կա կրոնական ու ֆեմինիստական պարազիտիզմի միջև. սատանայի գաղափարը: Նման պարազիտական կառույցները միշտ ստեղծում են իրենց դժվար սահմանելի, բայց շատ վախենալի հակառակորդը, որին կարելի է լիքը բացասական երևույթներ վերագրել, խաղալ վախերի վրա, ու խնդրեմ՝ բերեք ձեր նվիրատվությունները, հանուն ձեր հոգու և այս աշխարհի փրկության: Քրիստոնեության մեջ դա Սատանան է, ֆեմինիզմի մեջ՝ պատրիարխատը: Ձախ ֆեմինիզմի մեջ՝ նաև պատրիարխատի ծնած կապիտալիզմը (ընդհանրապես, ահագին ծիծաղում եմ, նայելով, թե ինչպես են ձախ ֆեմինիստները փորձում «կապիտալիզմը քանդել» կապիտալիստական ֆոնդերի տված գրանտներով):

    Հետաքրքիր է նաև պարազիտների բողոքը. բողոք գոյության համար պայքարի դեմ, բողոք մրցակցության դեմ, բողոք ազատ շուկաների ու պրոդուկտ կամ ծառայություն ապահովող կազմակերպությունների դեմ, պահանջ հարկել եկամուտ ունեցող անձանց ու կազմակերպություններին՝ պարազիտներին ֆինանսավորելու համար:

    Պարազիտիզմ, որը ներկայիս քաղաքական-հասարակական կոնտեքստում ձեռնտու է շատերին: Այնպես որ, եկեք խոսենք պարազիտիզմից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.08.2017), Հայկօ (15.08.2017), Հարդ (14.08.2017)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պարզ օրինաչափություն եմ նկատել՝ երբ կրոնը կամ գաղափարախոսությունը վերածվում է վճարովի աշխատանքի, այն վերածվում է պարազիտիզմի (2012 թվին նույնիսկ լեկցիա եմ կարդացել էնդեմիկ ու պարազիտիկ կրոնական ուղղությունների մասին, մասնակիցները կհիշեն): Կարճ ասած, կրոնական կամ գաղափարական շարժումները սկսում են հետևել, որ եղած խնդիրների որոշ մասը լուծվի, ինչով շարժումը կարդարացնի իր գոյությունը, բայց միշտ առաջ բերվեն ուրիշ, ավելի շատ խնդիրներ, որպեսզի շարժման անհրաժեշտությունը ոչ թե նվազի, այլ աճի:
    իսկ ինչի՞ սահմանափակվել միայն "կրոնով ու գաղափարախոսությամբ"
    Խնդիրը շատ ավելի ընդանուր է:
    Որտեղ կա "ուտելու" Բան, էնտեղ էլ հավաքվում են ոչ միայն "դելիկատես ուտողները", այլ նաև ք.քի վրա նախաճաշ արած ճանճերը ու բացի դրանից որ "ուտում են" հանրային բարիքը, դա անում են շատ զզվելի, գռեհիկ, ցինիկ ձևով:
    Ու "ուտելու" Բան ասելով չէի սահմանափակվի միմիայն փողով, այլ շատ անգամներ Շատ ավելի կարևոր գործոններով- Իշխանություն, Փառք:
    Իսկ Իշխանության և Փառքի ծարավը հիմնականում մարդու հիմնարար, բազիսային-մանկական մակարդակում նստած կոմպկլեկսներն են: Նրանք այնքան խորն են ու ամուր են նստած, որ այդ անհատը շատ ավելի գերադասում է "մի կտոր հացի" համար իր էությանը դավաճանել, քան թե թքել էտ ամենի վրա, աշխատանք ու ժամանակ հատկացնել իր սեփական կոմպլեկսներից ազատվելու ու նորմար մարդկային կյանք ու երջանկություն վայելելու: Ու իրանք իրանցից զզվելով էլ դառնում են տարբեր եվրո-սորոսա-գրանտա- պարազիտներ:

    Մի ծանոթ ունեմ, Շվեդիայում արդեն 20 տարուց ավել է ուսանող է, որովհետև լավ թոշակ են տալիս: Հիվանդ/կոմպլեկսավորված մարդիկ եկել են իշխանության, ու շատ հիմնավոր ձևով նպաստել են նրան, որ իրանց նմանները ու շատը ավելի վատերը, փոխանակ դառնան Լավը, հակառակը, պաշպանված լինեն հանրային միջոցներով ու ոչ մեկ հանկարծ չհամարձակվի ասել, որ գիտես ինչ- Հիվանդ ես ու ընդ որում շատ անգամ վարակիչ , անգամ սուր վարակիչ հիվանդ: Եթե չես բուժվում, ցավը քո գլուխը, բայց հանրային վայրերում մի երևա ու քո վարակը մի տարածի այն առողջների վրա, որոնք դեռ իմունտետ չունեն:

    Պարազիտիզմի հիմքը- դա վաղ մանկական տարիքի հոգեբանական կոմպլեկսներն են, առավել ևս որ այդ հոգեբանական կոմպլեկսները Հիվանդը համարում է նորմալ երևույթ, իսկ իրեն հիվանդի դիագնոզ տվողին, իր նման հիվանդ-պարազիտների կողմից մտցրած օրենքներով համարում է օրենքից դուրս ու սպառնում բանտարկությամբ:

    Սա, իհարեկ շուտով, կունենա իր տրամաբանական վախճանը: Ու հավանական է շատ դաժան մեթոդներով, ինչպես որ պարբերաբար եղել է ու կլինի մարդկության պատմության ընթացքում:

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    anslov, չեմ համաձայնի՝ որտեղ կա արդյունք պրոդուկտի կամ ծառայության տեսքով, պարազիտիզմը քիչ հավանական է: Նույն էնդեմիկ կրոնների դեպքում պարազիտիզմ սովորաբար չի լինում, քանի որ իրենք հատուկ են տեղի մշակույթին ու ծառայում են տեղի մշակույթի շահերին, տարածման կարիք չունեն: Ընդհուպ մինչև կրոնի սպասավորների՝ սեփականությունից հրաժարվելը (հինդուիզմի օրինակը), կամ կրոնի սպասավորների մինիմալ դերին՝ որպես ընտամենը ծեսերը հիշող ու իրականացնող (կաննուսին սինտոիզմում):

    Իշխանության ու փառքի մեջ ոչ մի վատ բան չկա, ի վերջո, իրենք ամբիցիաներ են, ոչ թե կոմպլեքսներ: Ցանկացած մարդ ունի ընտրություն՝ գնալ աջ կամ ձախ ձեռքի ճանապարհով, միաձուլվել հասարակությանը, կամ առանձնանալ, բարձրանալ հասարակության վրա: Ուրիշ բան, թե ինչպես են մարդիկ ձգտում իշխանության ու փառքի: Պարազիտիզմը, ցավոք, միջակությունների ոլորտն է:

    Ինչ վերաբերում է ձեր դրած դիագնոզներին, կներեք, բայց հոգեբանության մեջ բավականին կոնկրետ են սահմանված խանգարումները, ու ես պատասխանատվություն չէի վերցնի մարդկանց հիվանդ որակել միայն իրենց վարքի համար, որն իրենց ֆունկցիոնալության վրա չի ազդում:

    Ես միգուցե քննադատում եմ պարազիտիզմը, բայց ես շատ կոնկրետ եմ դնում խնդիրը. նրանք, ովքեր չստեղծելով ոչինչ, չտալով ոչինչ, հորինում են խնդիրներ՝ որպեսզի հիմնավորեն իրենց անհրաժեշտ լինելը:

    Նույն Հայաստանի նացիոնալիստներին/«նժդեհականներին» ես մեծ մասամբ դիտարկում եմ որպես պարազիտներ, նամանավանդ էն գալաջյանական զանգվածին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    anslov, չեմ համաձայնի՝ որտեղ կա արդյունք պրոդուկտի կամ ծառայության տեսքով, պարազիտիզմը քիչ հավանական է:
    Ընկերուհիս ամերիկյան հայտնի ծրագրավորման կորպորացիաներից մեկը աշխատանքի ընդունվեց մոտ 6 տարի առաջ: Լինելով ամբիցիոզ, միանգամից լծվեց գործի:
    Կարճ ասեմ- իրան գործից հանեցին արագ աշխատելու համար:
    Մեծ դժվարությամբ, "նոթվորկինգով" 3 ամսից վերականգնվեց ու հիմա գիտի, որ եթե իրեն հանձնարարված մի ամսվա աշխատանքը անում է 3 ժամում, ապա սխալ է աշխատում: Որ այդ 3 ժամվա աշխատանքը հակառակը, պետք է անել որ թե 1 ամսում, այլ գերադասելի ու գնահատելի է ֆիրմայի կողմից, եթե անում է 1.5 ամսում: "նոթվորկինգը" բացատրեց իրեն, որ ինչը ոնց է աշխատում կորպորացիայում:

    Գերզարգացած ԱՄՆ-ին լիբերալները կանգնացրեցին կատարյալ սովետական աբսուրդի առաջ:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իշխանության ու փառքի մեջ ոչ մի վատ բան չկա, ի վերջո, իրենք ամբիցիաներ են, ոչ թե կոմպլեքսներ: Ցանկացած մարդ ունի ընտրություն՝ գնալ աջ կամ ձախ ձեռքի ճանապարհով, միաձուլվել հասարակությանը, կամ առանձնանալ, բարձրանալ հասարակության վրա: Ուրիշ բան, թե ինչպես են մարդիկ ձգտում իշխանության ու փառքի: Պարազիտիզմը, ցավոք, միջակությունների ոլորտն է:
    Արդար մարդու համար իշխանությունը վերջին հաշվով հասարակական աշխատանք է, որը առավել ևս իդեալական դեպքում շատ վատ է վարձատրվում: Արդար մարդը բնականորեն դա պետք է դժկամությամբ անի: /Օրինակ էր այդպիսի- Պլուտարքոսը:/

    Եթե իհարեկ այդ հասարակական աշխատանքը իր անձնական քյարի համար չի ծառայում : իսկ անձնական քյարը ոչ միայն փողն է, այլ նաև իր էգոյի անհամաչափ բավարարումը, որին ձգտումը տեղով կոմպլեկսավորվածություն է, անբավարավածություն
    Էսպես ասած- Ներոնի փոքրիկ կամ մեծ կոպիաներ..

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն Հայաստանի նացիոնալիստներին/«նժդեհականներին» ես մեծ մասամբ դիտարկում եմ որպես պարազիտներ, նամանավանդ էն գալաջյանական զանգվածին:
    իսկ լիբերալների, դեմոկրատների, անաստվածների մեջ մեծ մասամբ ստեղծագործող ու քրտինքով աշխատավորնե՞ր են

    Եթե ուշադիր նայենք, ապա պատմականորեն--- նացիոնալիստ կոչվածները, որոնք իրականում ազգային-պահպանողականներն են, վզները ծռած արդյունք ստեղծողներն են, իսկ լիբեռաները պատմականորեն այդ արդյունքը մսխողները ու ազգային հարստությունը քամուն տվողները:
    Պրազիտիմը որպես դավանանք- դա լիբերալների աշխատավոճն է: - Քանդիր ու կեր եղած չեղածը, ու քեզանից հետո թեկուզ ջրհղեղ:

    Ու իրանց սիրուն փաթեթավորումնեը - գրինփիս, կենդանիների պաշպանություն, մարդու պաշպանություն, ընդերքի պաշպանություն, էկալոգիա... և այլն և այլն... ընդամենը միջոց են հանդիսանում պահանողականների ստեղծած կապերը քանդելու, պահանողականների ստեղծած արդյունքին տիրանալու ու դա մսխելու համար: /Որպես օրինակ ՀՀ իրականությունից- Խաչիկ Ստամբովցյան/

    Ամեն ինչ արվում է կապերը քանդելու համար:
    Ու դրա հիմքը, առավել քան համոզված եմ, որ մանկական տարիներին գոյացած խորը թերլիարժեքության բարդույթներն , կոմպլեկսավորվածությունը:
    Հիվանդ մարդիկ, որոնք եթե ունենային կամքի ուժ ու բուժվեին, ու առանց բուժման չտիրանային ոչ մի հասարակական լծակի, ապա ոչ մի մարդային գործոնով պայմանավորված կատաստորֆա չէր լինի աշխարհի երեսին:

    Հ.Գ. Վերջին դեպքերից- հարյուրավոր տարիներ կոմպլեկսավորված սևամորթները ինչի են ընդունակ, եթե հասնեն իշխանության: Ցնորված ու էքստազի մեջ, կվալտ առած քանում են իրանց պետության հիմքերը: Եթե իհարկե իրանց դա թույլ տան այդ երկրի պահպանողականները, ովքեր որ այդ երկրի մշակույթային ու տնտեսական արդյունքն են ստեղծել 500 տարի: Ու էտ պահպանողականների մեջ քիչ չեն նաև շատ վաղուց ազատագրված սևամոթները, ովքեր հաղթահարել են իրենց կոմպլեկսները:
    Վերջին խմբագրող՝ anslov: 21.08.2017, 07:26:

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերուհիս ամերիկյան հայտնի ծրագրավորման կորպորացիաներից մեկը աշխատանքի ընդունվեց մոտ 6 տարի առաջ: Լինելով ամբիցիոզ, միանգամից լծվեց գործի:
    Կարճ ասեմ- իրան գործից հանեցին արագ աշխատելու համար:
    Մեծ դժվարությամբ, "նոթվորկինգով" 3 ամսից վերականգնվեց ու հիմա գիտի, որ եթե իրեն հանձնարարված մի ամսվա աշխատանքը անում է 3 ժամում, ապա սխալ է աշխատում: Որ այդ 3 ժամվա աշխատանքը հակառակը, պետք է անել որ թե 1 ամսում, այլ գերադասելի ու գնահատելի է ֆիրմայի կողմից, եթե անում է 1.5 ամսում: "նոթվորկինգը" բացատրեց իրեն, որ ինչը ոնց է աշխատում կորպորացիայում:

    Գերզարգացած ԱՄՆ-ին լիբերալները կանգնացրեցին կատարյալ սովետական աբսուրդի առաջ:
    Կներես, եթե ասածիդ թերահավատությամբ վերաբերվեմ ասածիդ, որովհետև ամերիկան, նախ, լիբերալ երկիր չի այնքան էլ՝ ներկայիս իշխող կուսակցությունը կոնսերվատիվ է, երկրորդ՝ ամերիկյան բազմաթիվ ֆիրմաների հետ աշխատած լինելով, քո նկարագրած պրակտիկան իրոք աբսուրդ է: Ու լինելով ծրագրավորող, ֆիքսեմ, որ երեք ամսվա աշխատանքը երեք ժամում ֆիզիկապես հնարավոր չի անել Իհարկե, եթե ինքը crunch time (գործի ժամերից հետո մնալ ու աշխատել) էր անում, միգուցե իրեն զգուշացնեին, որ ոչ մեկը հետևից չի ընկել:

    Արդար մարդու համար իշխանությունը վերջին հաշվով հասարակական աշխատանք է, որը առավել ևս իդեալական դեպքում շատ վատ է վարձատրվում: Արդար մարդը բնականորեն դա պետք է դժկամությամբ անի: /Օրինակ էր այդպիսի- Պլուտարքոսը:/
    Դու իշխանությունը շփոթում ես կառավարության հետ: Ու մեկ էլ, «արդար մարդը բնականորեն դա պետք է դժկամությամբ անի»-ն զվարճալի էր:

    Իշխանությունը ինքդ քո, մարդկանց ու շրջակա աշխարհի վրա ազդելու ունակությունն է:
    Եթե իհարեկ այդ հասարակական աշխատանքը իր անձնական քյարի համար չի ծառայում : իսկ անձնական քյարը ոչ միայն փողն է, այլ նաև իր էգոյի անհամաչափ բավարարումը, որին ձգտումը տեղով կոմպլեկսավորվածություն է, անբավարավածություն
    Էսպես ասած- Ներոնի փոքրիկ կամ մեծ կոպիաներ..
    իսկ լիբերալների, դեմոկրատների, անաստվածների մեջ մեծ մասամբ ստեղծագործող ու քրտինքով աշխատավորնե՞ր են
    Նու, anslov, եթե սա սկզբից ասեիր, ես քեզ հետ չէի բանավիճի, որովհետև ֆանատիկի հետ չեն վիճում

    Պատկերացում չունենալով նրա մասին, թե ինչից ես ընդհանրապես խոսում, նենց բառեր ես իրար կողք դնում գնա ազգափրկությամբ զբաղվելու, բրատ, հայրենիքը քեզ է կանչում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    քեզ հետ չէի բանավիճի ... ֆանատիկի հետ չեն վիճում
    Պատկերացում չունենալով նրա մասին, թե ինչից ես ընդհանրապես խոսում, ... գնա ազգափրկությամբ զբաղվելու, ... բրատ ... հայրենիքը քեզ է կանչում:
    լիբերալ -պարազիտի բառապաշար

  8. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վազն անցի, Անսլով, էն էր պակաս, որ ռուսական պրեսսայի ու դավադրությունների տեսությունների կլիենտի հետ քյալա տամ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.08.2017), Աթեիստ (21.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •