Էսօր առանց որևէ հոդված կարդալու, շատ շոգ օրվանից հետո դուշ ընդունելուց մտքերով ընկա, ու դա դրդեց, որ թեման բացեմ, չնայած վերջին ժամանակներս բավական հաճախ է տղամարդու՝ սեփական մարմինը տնօրինելու հարցը քննարկման թեմա դառնում:
Օրեցօր շատանում են տղամարդու արտաքինի նկատմամբ պահանջները: Գրեթե ոչ մի ժամանակակից տղամարդու մարմին իր բնական ընթացքով չի ապրում, այնպիսին չէ, ինչպիսին բնությունը ստեղծել է (ամեն օր պրես անել որ փորդ չկախվի, ժիմ անել, անտիպեսպերանտներ, նասկիներ փոխել, մազերը սանրել, էլ չխոսեմ սպամով ամեն օր եկող առնանդամի մեծացման ու պոտենցիայի բարձրացման միջոցների շարքը, որոնցից երևի օգտվում են, եթե էդքան գովազդվում են, ինչ ասես կարող ես մտածել): Իսկ ամենավատն այն է, որ շատ ժամանակ դա ոչ թե տղամարդու ընտրությունն է, այլ հասարակության պարտադրանքը: Նույն խնդիրը բնավ չկա կանանց դեպքում. փորը կախ կինը շատ ավելի նորմալ է դիտվում, քան նասկիներից հոտ եկող տղամարդը: Ավելին՝ շատ հաճախ երբ որևէ տղամարդ հայտնի է դառնում, հաջողության է հասնում, միանգամից սկսվում են նրա արտաքինի մասին քննարկումներ (դրա փորին նայի, դրա վզի հաստությանը նայի, հլա էս ճլզին տես, մի հատ մկան չկա վրան, բա սա տղամարդու սփա՞թ ա, աբեր վադալազկո՞վ ես ծնվել, էս է, էն է), մինչդեռ կանանց դեպքում նման բաներ շատ քիչ են հանդիպում:
Կուզեի էս թեմայում քննարկեինք հասարակության դրած պահանջները և տղամարդու՝ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Ինչու՞ են նման պահանջներ տղամարդկանց նկատմամբ դրվում, իսկ կանանց նկատմամբ՝ ոչ: Ինչու՞ է տղամարդու արտաքինն ու բուրմունքն այդքան կարևորվում և արդյոք գեղեցկության ու լավ հոտի ժամանակակից չափանիշներն օբյեկտիվ են և որքանով են դրանք կարևոր ընդհանրապես:
Էջանիշներ