User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Դեղին մուկիկի, Alphaone-ի և Լուսանդրի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեղին մուկիկի, Alphaone-ի և Լուսանդրի համատեղ պատմվածքը

    Նոր համատեղ պատմվածք. Դեղին մկնիկը կսկսի, Ալֆան՝ կշարունակի, Լուսանդրը՝ կավարտի:

    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.08.2017), Mr. Annoying (13.08.2017)

  3. #2
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերվա տիրակալը

    Վերջ, այլևս ոչ մի կում: Արդեն որերորդ անգամ էր իրեն խոսք տվել, սպառնացել, ինքն իր վրա զայրացել ու իրենից հիասթափվել, սակայն ամեն ինչ իզուր էր: Նա արդեն անզոր էր պայքարելու իր դեմ, իր կյանքի փարոսը դարձած բաժակի դեմ, իրեն երկնքի անհունները տանող ու նոր հորիզոններ բացող աստվածային ու սատանայական հեղուկի դեմ: Ոչ, այլևս ոչինչ չի անի, կդադարի ըմբոստանալ, ամբողջովին կտրվի հոսանքին. միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու: Մնալու է նույն թուլամորթ գիշերային կենդանին, որի աչքերն սկսում են փայլատակել միայն հերթական բաժակը տեսնելիս: Բայց մի՞թե ամեն ինչ այսպես էր, մի՞թե ընդամենը մի քանի տարի առաջ ակադեմիայի ամբիոնից զեկույցներ կարդացող, փայլուն շրջապատ ունեցող ու ամեն տեղ հարգված ու պահանջված երիտասարդ աղջիկը, ում խոստումնալից ապագա էին կանխագուշակում բոլոր ծանոթները, մեկընդմիշտ խեդդվել էր օղու անհատակ ծովում:
    Երկու տարի առաջ էր, միջուկային ֆիզիկայի ամբիոնի հերթական նիստից հետո գործընկերներով հավաքվել էին քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում՝ քննարկելու մի շարք մասնագիտական հարցեր և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնելու մեկ գավաթ սուրճի շուրջ: Նրա կյանքում այդ ժամանակ ֆիզիկայից հետաքրքիր ոչինչ չկար ու չէր էլ կարող լինել, չէ՞ որ այն աշխարհի հիմնաքարն էր ու անսահման հնարավորությունների աղբյուրը: Չափից շատ ոգևորությունն էր պատճառը, թե առավոտից քաղցած մնալով միայն մի քանի գավաթ սուրճ խմելը, բայց արդեն քանի ժամ էր՝ մի անսովոր տհաճ զգացողություն էր հետապնդում Ադելին. կարծես շունչը կտրվելիս լիներ, իսկ դիմացի սեղանը այս ու այն կողմ էր շարժվում: Գործընկերներից ներողություն խնդրելով՝ դուրս եկավ օդափոխվելու: Արդեն մթնել էր, փողոցը անհասկանալիորեն ամայի էր, իսկ լուսինը կարծես ժամադրության էր դուրս եկել փողոցային լապտերների արհեստածին լույսի հետ: Հանկարծ մի տարօրինակ բան երևաց փողոցի՝ վատ լուսավորված հատվածում:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.08.2017), boooooooom (26.08.2017), GriFFin (24.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Sambitbaba (18.08.2017), Smokie (23.08.2017), Աթեիստ (25.08.2017), Գաղթական (19.08.2017)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասես մեկը թոքերը բռնել և ամբողջ ուժով ներքև էր քաշում: Սրտխառնոց էր զգում: Կիսամութում ընկած դիակը փշուր-փշուր էր եղել: Այգու մեկ-երկու հարկ ունեցող սրճարանների տանիքից թե ընկներ, այսպես չէր խեղվի: Դա հասկանալու համար պարտադիր չէր ֆիզիկոս լինել: Մոտակայքում ավելի բարձր շենքեր չկային:
    Հեռավորոթյուն պահելով՝ կռացել նայում էր դիակին: Ճակատից սառը քրտինք էր կաթում: Ճիչը դուրս թռավ դիակը տեսնելուց բավական հետո: Ասես գիտակցությունը վախը փոքր կտորներով հավաքեց ու միանգամից բաց թողեց խելակորույս ճիչով, ինչպես տեղը-տեղին թափ տալուց հետո լիմոնադն է շշից դուրս թափվում:
    Հետո ոչ քրեական գործի նախնական քննության ժամանակ, երբ որպես վկա հարցաքննության էր գնում, ոչ դատարանում չկարողացավ պատմել սիգարի գլան հիշեցնող տարօրինակ օբյեկտի մասին, որ անձայն սահում էր ինչ-որ տեղ վերևում ու աղոտ լույս էր արձակում: Ուզում էր պատմել, բայց ամեն անգամ, երբ մտքերը դասավորում էր ու փորձում այդ մասին մի բան ասել, սարսափը սեղմում էր կոկորդը: Սարսափը փրփում, վերածվում էր ամենակուլ խուճապի ու ինքը լռում էր:
    - Ոչ մի տարօրինակ բան չնկատեցի՞ք, - հերթական հարցը տվեցին դատարանում:
    -Ավելի տարօրինա՞կ, քան չգիտես որտեղից ընկած, այլանդակված դիակը: Չէ, չեմ նկատել:
    Սարկազմը տեղին չէր: Էլ ավելի դրանում համոզվեց, երբ լսեց մեռնողի մոր հեծկլտոցը: Բայց ուրիշ կերպ չէր կարող թաքցնել խուճապը. չստացված հեգնանքն իր դիմակներից ամենահուսալին էր: Ու այդ օրն առաջին անգամ խմեց: Խմեց հիմնավոր, մինչև որ հեղուկի պես չլցվեց հատակին ու աչքերը փակեց: Առավոտյան ամբողջ մարմինը ցավում էր:
    «Առանց ծածկվել եմ քնել, մրսել եմ»...
    «Ապուշ դիրքով եմ քնել, կիսանստած, մկաններս լրիվ կծկվել են»...
    Պատճառաբանում էր ինչ ասես, բայց ոչ խմիչքը: Հետագա նիստերին հազվադեպ էր սթափ լինում: Մարդիկ ավելի շատ կարեկցում էին, քան մեղադրում:
    «Խեղճ աղջիկը տեսնելուց լրիվ մենակ էր, ուշքի չի գալիս»:
    Դատարանն արդարացնող դատավճիռ կայացրեց: Կասկածյալն ազատ արձակվեց ապացույցների անբավարար լինելու պատճառով: Կարծես թե այդպես ձևակերպեցին, իրավաբանական ձևակերպումներն իրեն այնքան էլ չէին հետաքրքրում, իրեն անգամ ֆիզիկան արդեն չէր հետաքրքրում, միայն սիգարը: Մտքից ի վիճակի չէր ջնջել ՉԹՕ-ն: Այն հետապնդում էր երազներում, դառնում էր հարթմնի մղձավանջ, երբ փորձում էր այդ մասին պատմել ու նորից զգում ծանոթ խուճապը:
    Հետո աստիճանաբար սկսեց նոր բաներ հիշել: Սրճարանից դուրս եկավ, փողոցի մութ հատվածում մեկը կարծես թե վատ էր զգում: Մոտեցավ, որ օգնի, իսկ երիտասարդը հանկարծ կառչեց իրենից ու փորձեց համբուրել: Մի կերպ գրկից դուրս պրծավ, բայց տղան այս անգամ բռնեց ավելի ամուր, ձեռքերը դասակներից բռնած տարավ մեջքի հետևն ու իրեն կոպտությամբ առաջ քաշեց: Այլևս անկարող էր շարժվել, ուժասպառ թպրտում էր, քանի դեռ անծանոթը մի ձեռով իր դաստակներն ամուր բռնած մյուսով շոյում էր կուրծքը: Հետո կատաղության ալիք բարձրացավ, մտքի ուժով տղային վեր հանեց ու ինչքան կարող էր ուժեղ նետեց վար: Չխաղաղվեց: Կրկնեց նույնը մի քանի անգամ ու հետո, գիտակցելով կատարվածը, ճչաց: Ճիչի վրա մարդիկ հավաքվեցին, տեսան ինչպես էր ինքը դիակի վրա կռացած դողում: Մի կողմ տարան, փորձեցին ուշքի բերել, մինչ սիգարը մի քանի պտույտ էլ տվեց գլխավերևում ու չքացավ:
    Բայց ՉԹՕ-ն կա՞ր, թե՞ ենթագիտակցությունը հորինել էր, որ իրեն արդարացնի: Չէ, այդ ՉԹՕ-ն էր այս նոր մտքերը ներշնչում, նման բան չի եղել, ինքը ոչ ոքի չի սպանել, ինքն ի վիճակի չէ մտքի ուժով մարուն վեր հանել ու գետին շրմփացնել, ֆիզիկապես ի վիճակի չէ: Ու արդեն հոգեբանորեն իր էությամբ, իր տեսակով ի վիճակի չէ նույնը կրկնել մի քանի անգամ: Ինչքան շատ էր այս մասին մտածում, այնքան շատ էր խմում:
    Հետո արթնացավ հիվանդանոցում՝ չափն անցել էր, մի քանի օր պառկել կոմայի մեջ:
    Մտքերը համեմատում էր իր սենյակի հետ, ոնց այնտեղ էին կեղտոտ ափսեների ու բաժակների արանքում լցվել հագուստը, գրքերը, պիցցայի տուփերն ու շշերը, այնպես էլ իր ուղեղում էին դիակի ու ՉԹՕ շուրջ լցված մանր ու մեծ հարցականները: Որոշեց, որ տուն հասնելուն պես ամեն ինչ հավաքելու էր: Թվում էր՝ ինչ-որ մոգությամբ, հենց տունը մաքրվեց, մտքերն էլ են հավաքվելու ու կկարողանա սկսել սեփական հետաքննությունը: Դեռ ոչ մի անգամ կյանքում, երբեք, այդքան վճռական չէր եղել:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.08.2017), GriFFin (24.08.2017), Sambitbaba (30.08.2017), Smokie (04.09.2017), Աթեիստ (25.08.2017), Գաղթական (24.08.2017), Դեղին մուկիկ (24.08.2017), Վոլտերա (26.08.2017)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դուրս եկավ հիվանդանոցից, արդեն մթնում էր։ Սառը քամու մի հարազատ ու քնքուշ համբույր զգաց դեմքին, աչքերը փակեց ու մի խորը շունչ քաշեց։ Հետո շուրջը նայեց, ոչ ոք չկար։ Շուրջը անհասկանալիորեն ամայի էր, լուսին ու լապտերներ… ժամադրության պես մի բան… ու հանկարծ դեժավյուի մի ինչ-որ զգացում պարուրեց իր ամբողջ էությունը։ Հետո տագնապի մի զգացում անցավ երակներով, ուզեց ճչալ, փախչել, անէանալ, բայց հավաքեց իրեն, մի անգամ ևս մի խորը շունչ քաշեց ու քայլերն ուղղեց դեպի տուն։

    Բայց դեռ մի քանի քայլ էլ չէր արել, երբ պատահեց այն, ինչ պատահեց։ Պատահեց այն, ինչ չէր կարող չպատահել։ Ու երբ արդեն տարիներ անց Ադելը ետ էր նայում գիշերվա այդ գաղտնախորհուրդ պահին, այդպես էլ չէր կարողանում կողմնորոշվել ու պարզել իր համար՝ իրական էր այն, թե մտացածին։ Հեքիաթ է՞ր արդյոք, թե՞ գիտահանրամատչելի մի իրականություն։

    Սկսեց անձրևել, ու Ադելը արագացրեց քայլերը։ Գնալով անձրևն ավելի ու ավելի էր ուժգնանում, լուսավորվում, գինովցած սիգարի նման հետապնդում նրան, ներս ու դուրս անում՝ մազերով, մաշկով, իսկ հագուստը վաղուց արդեն հանձնվել էր նրա կամքին՝ ալեկոծ ծովում խորտակված մի թղթե նավակի նման։

    «Գիշերվա տիրակա՜լ,» հազիվ հասցրեց կիսաձայն արտաբերել Ադելը, ու երբ վեր նայեց, նույն պահին էլ կորցրեց գիտակցությունը։ Երբ բացեց աչքերը, անձրևն արդեն դադարել էր, բայց ինչ-որ մի ծանոթ ու հարազատ զգացմունք էր թևածում իր ներսն ու շուրջը։ Հիշողության մեջ լողաց վաղուց կարդացած ինչ-որ մի տող «Քանի դեռ թպրտում է թևիկը հույսի...» Ու չգիտես ինչու, հանկարծ հիշեց իր մանկության ընկերոջը՝ էրվին Շրյոդինգերին։ Ինչ աշխույժ տղա էր՝ ժիր, կատակասեր, տարիներ հետո կհայտարարեր։ «Ես շարժվում եմ հոսանքին հակառակ, սակայն հոսանքի ուղղությունը փոխվելու է։»

    Մինչ տուն հասնելը կարելի էր մի բաժակ սուրճ խմել։ «Ֆոտոն» սրճարանում, որտեղ մի ժամանակ հավաքվում էին գործընկերներով ֆիզիկային նվիրված մեծ ու փոքր քննարկումներով, երբ մի բաժակ սուրճ պատվիրեց, սրճարանատերը չգիտես ինչու սուրճի փոխարեն մատուցեց մի գավաթ գարեջուր։ Ադելը երկար նայեց գավաթին, նրա պարունակությանը, հետո ժպտաց, բարձրացրեց աչքերն ու նայեց սրճարանատիրոջը։
    — Կարելի է՞ մի հարց։
    — Լսում եմ Ձեզ, միս Հյուգո։
    — Իսկ որտեղի՞ց գիտեք իմ ազգանունը, — զարմանքը չկարողացավ թաքցնել Ադելը։
    — Իսկ միթե՞ դա էական է։
    — Այո, իսկապես, ներեցեք, — աչքերը խոնարհեց Ադելը։ — Ես ուզում էի պարզապես հարցնել՝ ի՞նչպես կվարվեիք, եթե ինչ-որ մի անծանոթ հանկարծ կառչեր Ձեզնից ու փորձեր Ձեզ համբուրել։
    — Նույն ձևով, ինչպես Դուք վարվեցիք, — լսվեց պատասխանը։

    Երբ Ադելը վճարեց բաժակի պարունակության համար, ու պատրաստվում էր դուրս գալ, սրճարանատերը կանգնեցրեց նրան։
    — Իսկ կարելի՞ է մի հարց էլ ես տամ։
    — Միայն թե արագ,— ժպտաց Ադելը։
    — Դուք համոզվա՞ծ եք, որ այդ երիտասարդը Ձեզ անծանոթ էր։
    Ադելը դուրս եկավ՝ առանց պատասխանելու։

    Երբ արդեն դրսում, հայացքը սահեց սրճարանի անվան վրայով, նկատեց, որ այնտեղ, «Ֆոտոն» -ի հենց անմիջապես տակը մի գովազդանման պաստառ էր կախված՝ հետևյալ գրությամբ «To beer or not to beer. Shakes-beer.» Արդյոք նո՞ր էր այդ, թե ինքը պարզապես նախկինում չէր նկատել։ «Ինչևէ, ժամանակավրիպություն», մտածեց Ադելը, «Շեքսպիրի օրոք լույսի մասնիկն իր ներկա անվամբ դեռ չէր մկրտվել»։ Հետո փորձեց շարունակել միտքը։ «Ի՞նչ կլինի, եթե հանկարծ ֆոտոնը կանգ առնի։ Միթե՞ նա իսկապես կդադարի գոյություն ունենալուց… Իսկ եթե հանկարծ առանց ինչ-որ խոչընդոտի, փոխի իր ընթացքը՝ հակառակ ուղղությա՞մբ...»

    Հետո, երբ կարգի էի բերում տունը, մի ինչ-որ գրքից դուրս թռավ թղթի մի փոքրիկ կտոր՝ իր գործընկերներից մեկի ձեռագրով: «Բնական գիտությունների գավաթից առաջին կումը մեզ աթեիստ է դարձնում, մինչդեռ գավաթի հատակին մեզ սպասում է Աստված։»
    — Վե՞րջ, մի՞թե այլևս ոչ մի կում։
    Վերջին խմբագրող՝ Լուսանդր: 25.08.2017, 12:02:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2017), Sambitbaba (30.08.2017), Smokie (04.09.2017), Աթեիստ (26.08.2017), Դեղին մուկիկ (25.08.2017)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չկա-չկա,ես ասեմ
    Լուսանդրն ավելի լավ ա պահել Դեղին Մուկիկի ոճը, քան ես. իր գրածի շնորհիվ ա պատմվածքն օրգանական շաղախվել իրար: Տարօրինակ ա, էն քիչ դեպքերից ա, որ գրածս անկեղծ ա թվում ու ինձ դուր ա գալիս, թեև ինչքան կարացել երևակայել եմ: Կուզեի Մուկիկը սկզվում մի փոքր ավելի երկար գրեր, քանի որ երբ շարունակում էի, կերպարին լավ չէի ճանաչում՝ ինչ ուզեի կանեի հետը, հետաքրքիր կլիներ ավելի սահմանափակված գրելը, երևի: Բայց Մուկիկը նաև հստակ ուղղությունն ու պայմանները տվել էր, դրա համար ուղեղ աշխատացնելու կարիք եղավ, գրկ Ինչ վերաբերում ա Լուսանդրի շարունակությանը, ապա դուր եկավ միանշանակ, բայց կիսատության զգացողություն էր, ոնց որ կարիք լիներ, որ մեկն էլ շարունակի, որ էս պատմվածքն ավարտվի, շատ հարցականներ մնացին, էլի:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.08.2017), Աթեիստ (26.08.2017), Դեղին մուկիկ (26.08.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեղինը շատ սիրուն է շարադրում: Ու համ էլ լավ տոն է տալիս: Բայց Ալֆայի հետ համաձայն եմ, այս անգամ լավ մթնոլորտ ստեղծեց, բայց ուղղություն ցույց չտվեց: Եվ չնայած դրան, մեկ է, լավն էր սկիզբը:
    Ու դրանից, իհարկե, անմիջապես խորամանկորեն օգտվեց Ալֆան ու խեղճ ալկաշ աղջկան տարավ-գցեց իր այլմոլորակային ջրերը... ու շատ մեծ հաջողությամբ: Ինձ էլ դուր եկավ, Ալֆա ջան, ոչ միայն քեզ... Ու նաև, տողերիդ տակ մի հատ մեծ մագնիս էիր թաքծրել, - ինձ ձգել-կպցրել էիր մոնիտորին... Ապրես, հողեղեն աղջկան տարար հասցրեցիր երկինք:
    Ծանոթ լինելով Լուսանդրի որոշ գրառումներին ու հիշելով նրա մեծ յուրօրինակությունը, շատ զարմացած եմ, որ այսպիսի ներդաշնակության հասավ Դեղինի ու Ալֆայի հետ... Այնքան անսպասելի էր ինձ համար, որ հենց ամենասկզբից մոռացել էի, որ նա է ավարտողը ու կարծում էի, թե Գրիֆի գրածն եմ կարդում, - չգիտես ինչու, հենց Գրիֆին տեսա... Բայց ավարտը վերականգնեց կորցրած հիշողությունս, և ինչ խոսք, հենց իր յուրօրինակությամբ: Եվ դրա ամենահավեսն այն էր, որ Լուսանդրը երկնքից հետ բերեց Ադելին, բայց երկիր չհասցրեց, - կախեց երկնքի ու երկրի միջև և ասաց. վայելեք...

    Ապրեք երեքդ էլ, ինձ շատ դուր եկավ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.08.2017), Smokie (04.09.2017), Աթեիստ (30.08.2017), Գաղթական (30.08.2017), Դեղին մուկիկ (30.08.2017)

  13. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեցցեք Հզոր ստեղծագործություն էր, սիրուն շարադրանք:

    Մուկիկը սկսեց իրատեսական պատմություն, հավես նկարագրությամբ:
    Ալֆայի շրջադարձը համ անսպասելի էր, համ էլ իր դեպքում զարմանալի չի նման վարպետական շեղումը դեպի այլ մոլորակներ
    Լուսանդրն էլ ոչ ակաս վարպետորեն կատարեց իր գործը, ուղղակի վերջն իրոք անհասկանալի էր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #8
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավանեցի թե՛ շարունակությունը, թե՛ ավարտը: Ես իրականում փորձել էի այնպես սկսել, որ Ալֆան ընտրության լայն հնարավորություն ունենար. եթե ուզենար, կարող էր հանգիստ այլմոլորակայինների հետ կապել, ֆանտաստիկայի ժանր տանել, եթե չէ՝ կարող էր լրիվ իրատեսական ինչ-որ ուղղությամբ շարունակել: Շատ-շատ հետաքրիր ուղղությամբ տարավ, ես հիացած եմ փոխադարձ գրկ ))) Մի տեսակ ինձ շատ դուր է գալիս Ալֆայի հետ համատեղ պատմվածք գրելը)))) Որպես շարունակություն լիքը նյութ տվեց, մտածելու բավականին բաներ, Ադելին միս ու արյուն հաղորդեց, զգացողություններից տարավ գործողության դաշտ: Լուսանդրի համար բավականին լավ նախադրյալներ ստեղծեց: Ու Լուսանդրը իմ կարծիքով շատ լավ ավարտեց ու միաժամանակ փորձեց աշխատացնել ընթերցողի երևակայությունը: Մի քանի անգամ մեծ հաճույքով կարդացել եմ ու ամեն անգամ ինչ-որ մի բանի վրա ավելի ուշադրություն դարձրել: Ինձ համար շատ հետաքրքիր էր:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (05.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Moonwalker-ի, Դեղին մուկիկի և Արամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.08.2020, 01:59
  2. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  3. Alphaone-ի, Դեղին մուկիկի և GriFFin-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 28.08.2017, 05:09
  4. ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը. v2.0
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 10.02.2013, 18:07
  5. Արձակ. ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.02.2013, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •