User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Շանթ Հարությունյան

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շանթ Հարությունյան

    Շանթ Հարությունյանը իմ կարծիքով առնվազն մեր ժամանակներում ամենաթերագնահատված քաղաքական գործիչներից մեկն է, թերևս այն եզակի մարդկանցից մեկը,
    որը կենցաղային, տնտեսական, իրավական, քաղաքական, ռազմական խնդիրները առաջին հերթին դիտարկում է փիլիսոփայորեն՝ համամարդկային արժեքների տեսակետից,
    որը կարելի է կարծել պիտի որ նորմա լիներ էդքան կարդացած ու սուպերինֆորմացված մեր հասարակությունում:
    Այս մարդը իր կյանքի զգալի մասը անցկացրեց ու հիմա էլ անցկացնում է բանտում, ու ինձ թվում է այդպես էլ մնաց ոչ շատ հասկացված այն ժողովդրի կողմից,
    որի զարգացման համար նա զոհաբերեց իր ազատությունը, կարող ա սխալվու՞մ եմ:
    Մարդկանց մեծամասնությունը ըստ երևույթին նրան դնում են կիսագողական, կիսացնորյալ պարզամիտի տեղ:

    Դու՞ք ինչ կարծիքի եք նրա գործունեության, խոսքերի, ընդհանրապես քաղաքականության մեջ փիլիսոփայության դերի, կամ ասենք՝ համամարդկային արժեքները քննարկելու մասին:
    Արդյո՞ք վեհ գաղափարները կարող են միավորել մարդկանց, թե ամբոխների առաջնային կամ շոշափելի խնդիրը դեռ մնում է հացի խնդիրը, որից անդին մեծամասնությունը ի վիճակի չի այլ խնդիրներ տեսնել:
    Վերջինս հաշվի առնելով, արդյո՞ք Շանթ Հարությունյանը պարզամիտ գաղափարական է, կամ ցնորված, թե՞ նա պարզապես սկզբունքային է ու բարոյական:

    Ես դեռ չեմ հասցրել կարդալ իր Իմ ազգային իդեալը, կամ հայկական կայսրությունից մինչեվ հայկական ոչնչություն հոդվածները, համ ուզում եմ կարդալ, մյուս կողմից էլ էգոիստաբար մտածում եմ դեպրեսիաս չխորացնել:

    Կարծիքնե՞ր:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (14.08.2017)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ, որ կոնկրետ շեշտադրումներով թեմա բացելուց առաջ անհրաժեշտ էր, որ կարդայիր իր հիմնական հոդվածները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (10.08.2017)

  5. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նոր կարդացի։ Ինչ կարամ ասեմ, սպասելի էր պարոն հարությունյանից նման հոդվածներ։ Ես սենց հոդվածներ դպրոցում 14 տարեկանում էի գրում ոգեշնչված մուսասսի-ից, նժդեհից ու ռոբեսպյեռ-ից, հետո դասատուն վեկալում էր ձեռիցս, խփում էր ձեռով ուսիս ու ասում էր․ "ապրես տղա ջան նման բոցաշունչ շարադրություն գրելու համար, քո նման՝ պետքա բոլորը մեր արմատները հիշեն"․ հետո վերցնում էր քաղաքական պոդտեկստը մեջից հանում էր խփում էր պատին ու գնում էր տնօրենի մոտ խնձոր յեմելու։ Զուտ զվարճալիա, օրինակ "փիլիսոփայություն" արտահայտություննը կպցնել շանթի գրած բելիտրիստիկային։ Ըսկի նժդեհին մի ձև ձգելով, քաշելով կարելիա համարել դիլետանտ փիլիսոփա։ Որովհետև նժդեհը վապշե փիլիսոփա չի, այլ գաղափարախոս, օրինակ՝ ոնց մուսոլինին, հեբելսը ու լինկոլնը։ Անշուշտ ուժեղ տղեք են, բայց փիլիսոփա չեն, կարան, օրինակ մասսաի քյալամների մեջ պրոֆֆեսիոնալ ձևով մտցնել, որ ինչ-որ իդեալիստական աբսոլյուտ կա՝ լինի դա ազատուտթյուն, ռասայական մաքրություն և այլն, որի համար իրանք պիտի տրաքեն ռումբի վրա կամ քաշվեն շամփուրների՝ հիանալիա, տաղանդա։ Իսկ պարոն շանթը, ոչ միայն կողմնորոշված չի, ինքը վապշե ինչա ուզում, այլ բացի դրանից իրա զվարճալի իդեան տալկատա ժողովրդի մեջ անում փորձելով օգտագործել ընեց սակռալ գաղափարներ, ոնց ազատություննա ու արդարություննը, անցյալ հայոց թագավորության մասին հիշողությունները, զուտ ինձ հիմա բացեց, օրինակ։ Վերջի ի վերջո ես հուսով եմ հայաստանում մինչև պետության վերջնական նեխմանը, մարդիկ կհասկանան դարվինից, նիցշեից ու հայդեգեռից հետո, ըտենց պոնտային արտահայտությունները չի անցնում։ Բայց ամենախնդալուն էնա, որ շանթը բողոքում էր խի իրա հետևից ժողովուրդը չի գալիս գայ ֆոկսի մասկեն հագած․ ահահհահահահհաաասհացաբհղասգֆբհսհահ․ մարդը՝ օբյեկտիվ անադեկվատա։ Ոչինչ շանթ ջան, հուսով եմ զուգահեռ տիեզերական հարթության մեջ դու վերջապես կազատես ՀԱՅԱՍՏՆԸ տիրանիայից։
    Ավելի լավա Արամ Մանուկյանի(դաշնակի), Հեթանոս Գագոի ու Բուռնազյանի նման հայերից խոսեք՝ անշահախնդիր ու ազնիվ մարդկանցից։ Հերիքա ռետուզավորների մասին սքան խոսալ։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (10.08.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ազատուտթյուն, ռասայական մաքրություն և այլն» -ը լավն էր :Ճ
    Չէ, ոնց քցում-բռնում եմ, հարբած ենք:
    Si vis pacem, para bellum

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ կոնկրետ շեշտադրումներով թեմա բացելուց առաջ անհրաժեշտ էր, որ կարդայիր իր հիմնական հոդվածները:
    Հիմնական հոդվածները չի, մեջբերել եմ, որ կարդացվի, իսկ շեշտադրումներս առանց կարդալու էլ են ուժի մեջ: Լիքը կարդացած ու լսած ա:
    Շանթը ոչ մի նոր բան չի ասում փիլիսոփայորեն, կամ այլապես, սուպեր-գրագետ չի, բայց մենք ավելին հիմա չունենք էլ:
    ՈՒ հիմա ինքը իմ հերոսն ա, վերոհիշյալ պատճառով:
    Si vis pacem, para bellum

  9. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «ազատուտթյուն, ռասայական մաքրություն և այլն» -ը լավն էր :Ճ
    Չէ, ոնց քցում-բռնում եմ, հարբած ենք:
    Ըզբանտ հանճարոյ․․․

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Շանթ» հեռուստատեսություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 168
    Վերջինը: 09.07.2014, 23:41
  2. Շանթ ՀԸ
    Հեղինակ՝ megibyan, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.11.2011, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •