Emily Wells. The Symphonies: Dreams Memories & parties
Վատը չէր։ Էնպես չի, որ սիրահարվեցի ու օրը քսան անգամ լսեցի, բայց երեք անգամ հաճույքով լսեցի։ Հավանականությունը, որ կրկին կվերադառնամ ալբոմին քիչ ա։ Իմ ոճը չի՝ այո։
Չնայած հիմա շատ եմ դժավարանում ասել թե՞ ո՞րն ա իմ ոճը։ Մի օր Բումը հարցրեց ինձ՝ ռոք սիրում եմ թե՞ չէ։ Էն որ ուզում էի իմ punk-ից goth-ի անցման հոյակապ գիտելիքները ու ջահել վախտվա նկարները ցույց տալ, պատմել իմ ծանր մանկության և պատանեկության մասին։ Էն էլ հասկացա, որ հիմա սուբկուլտուրաները շատ են լղոզվել՝ մարդիկ, հատկապես դեռահասները ու երաժշտությունը։ Իսկ առաջ, երբ ես էն եզակիներից էի, որ ռոք էի լսում ու «սատանիստ» էի անվանվում երրորդ մասի կանգառի մոտի տատիների կողմից։ Էհհհ, լավ օրեր էին։
Ինչի՞ց էի խոսում՝ մոռացա։
Հա, մերսի շատ-շատ սանտայիս։ Ճաշակդ լավն ա։
Էս մեկը խայտառակ շատ հավանեցի՝
Emily Wells - Symphony 6 - Fair Thee Well & the Requiem Mix։ Այ իրան հազար անգամ լսեցի։
Էջանիշներ