Վու՜խ, իմ Սանտայից շատ գոհ եմ: Շատ սիրուն ալբոմ ա ինձ բաժին ընկել:
Վու՜խ, իմ Սանտայից շատ գոհ եմ: Շատ սիրուն ալբոմ ա ինձ բաժին ընկել:
Շատ սիրեցի Սանտայիս նվերը։ Հլը որ առաջին երգն եմ վայելել. իմ ականջին անչափ հաճելի տատանումներ էին։
Կարճ
Կոնկրետ
Սմոկ, եթե դա խաղի կանոններին դեմ չի, մի խնդրանք՝ մասնակիցների անունները մի ցուցակով կգրե՞ս, որ կարողանամ մեջներից Սանտայիս գուշակեմ։
Կարճ
Կոնկրետ
բայց into the wildը ալբո՞մ ա ։Դ
Այսպիսով մեր մասնակիցներն են
Վոլտերա
boooooooom
StrangeLittleGirl
Progart
Griffin
Yellow raven
CactuSoul
Նիկեա
Յոհաննես
Դեղին մուկիկ
Smokie
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (18.08.2017), CactuSoul (18.08.2017)
Solstafir - Otta
Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ պաշտում Իսլանդիայից դուրս էկած ամեն զիբիլ։ Իսլանդիայում երևի չկա մի մարդ, ով ձայնագրված ալբոմ չունենա։ Չեմ զարմանա, եթե մի օր էլ իսլանդացի ընկերներիս ալբոմները ստեղ առաջարկվեն։
Բայց էս մեկը վատը չէր։ Հաճույքով լսեցի։ Չգիտեմ՝ Սփոթիֆայից էր, թե իրենց ձայնագրման որակից, բայց ականջներս մի քիչ ցավեցին։ Մի խոսքով, հետաքրքիր էր ամեն դեպքում իսլանդերեն ու ծանրոտ մի բան լսելը՝ արհեստական հնչյունների փոխարեն։ Շնորհակալ եմ սանտայիս։
boooooooom (18.08.2017), GriFFin (20.08.2017), Smokie (19.08.2017), Մուշու (19.08.2017), Յոհաննես (18.08.2017)
Ինձ թվում ա՝ Yellow Raven֊ը My Dying Bride֊ն առաջարկած լինի։ Սպասենք, տեսնենք։ ))
Իմ ալբոմը պուպուշն ա, մի անգամ լսել եմ։ The Rembrandts, "Untitled"֊ն ա։ Շնորհակալություն Սանտայիս։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
boooooooom (18.08.2017), GriFFin (20.08.2017), Smokie (19.08.2017)
Դե ես բնականաբար գիտեմ, ով ում բարեկամն ա: Չնայած ի սկզբանե դրական կարծիք ունեի թե Սանտայիս թե իր երաժշտական ճաշակի մասին, ալբոմների հղումները տեղադրելուց հենց լսեցի առաջին վայրկյանը` զգացի, որ շատ ծանր, աղմկոտ, մետալ ալբոմ է: Այնքան էլ ուրախ չէի, որ դա հենց ինձ ընկավ:
Երեկ հենց սկսեցի, իսկույն պարզվեց առաջին տպավորությունը խիստ խաբուսիկ էր: Ափսոս համապատասխան վայրում չէի, որ կարողանայի երջանկությունից ու դրական ազդեցությունից պարել: Նույնիսկ ստիպված եղա ընդհատել ու շարունակությունը լսել այս առավոտ: Հատկապես ալբոմների դեպքում չեմ սիրում նման պաուզաներ: Հիմա երկրորդ անգամ եմ լսում: Աղջկա ձայնն ու երգեցողությունը գեղեցիկ է ու տպավորիչ, համահունչ թե ուրախ, թե հանգիստ երգերի հետ: Ձյաձյայի ձայնն էլ որքան էլ անձամբ ինձ տարօրինակ թվա, միևնույն է ուրախ երգերի տակ ավելի շատ զվարճալի է ինձ համար, քան տհաճ: Հենց հիմա էլ գնում ա ամենաարտասովոր ձայնով My love for evermore երգը... վայ չէ, փաստորեն սա նույն խմբի երգիչը չի` սրա անունը/մականունը Sparky ա ու ինքը ըստ երևույթին հյուր ա:
Խոսքերը լավ չէի լսում ու հասկանում, բայց ալբոմի առաջին ու վերջին երգերի վերնագրերը լավ տպավորություն չթողեցին: Եթե առնվազն Buy, beg, or steal վերնագրի առաջին տպավորությունն էլ երգի առաջին միլիվայրկյանների պես խաբուսիկ լինի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իսկ եթե ոչ` կսիրեմ երաժշտությունը: Ընդհանրապես երգերից ոչ մեկը անտարբեր չթողեց ինձ ու բացասաբար չազդեց: Շատ շնորհակալ եմ հարգարժան Սանտայիս, անպայման կուսումնասիրեմ էս խմբին ու դեռ շատ անգամ կլսեմ ալբոմը:
Տեսնենք է՞լ ինչ հրաշք նվերներ կան այստեղ թաքնված:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
GriFFin (20.08.2017)
VOTUM - :KTONIK:
Ես համոզված եմ, որ իմ Սանտան CactuSoul-ն է:
Ալբոմի առաջին երգը միանգամից ինձ տեղափոխեց մի 15 տարի հետ, երբ ես լսում էի ամեն ինչ ինչ կպատահեր էս ոճի մեջ, բայց ավելի alternative-ի կողմ շեղված: Միանգամից ասեմ, որ բառերին ուշադրություն չեմ դարձրել. դժվար էլ էս ոճում դրանք մեծ դեր ունենան: Երկրորդն ու երրորդն էլ հաճելի լսվեց, բայց ալբոմի կեսերից զգացի, որ հոգնում եմ /կամ ես եմ մեծացել արդեն, կամ վոկալիստի միապաղաղ երգեցողությունից էր ու վերջավորությունները շատ հաճախ երկարացնելուց, որը ավելի բնորոշ է օրինակ եկեղեցական երաժշտությանը: Ու մի տեսակ իմ համար երգերը շատ նման էին իրար, չնայած դա այլ ալբոմներում էլ է ինձ խանգարում, երբ արդեն նկատում էս, որ երգիչը բոլոր երգերում նույն հնարքներն է օգտագործում:
Հետո մի տեսակ շատ "ստերիլ" է ինձ համար, շատ ա "արհեստական մաքրած", համակարգչային միջամտությունը շատ է, երբեմն ասես DJ նվագի ոչ թե Երաժշտական խումբ:
Ի դեպ SOAD-ի վոկլիստի' Սերժի երգերում էլ, էդ նոտաները երկարացնելը դուրս չի գալիս, բայց ընդհանուր' սիրում եմ:
Դեռ մի քանի անգամ էլ կլսեմ, որ ավելացնելու բան լինի կավելացնեմ:
Կարճ
Կոնկրետ
GriFFin (20.08.2017)
Paint the Sky Red-Not All Who Wonder Are Lost
Պառկած նայում էի երկնքին ու երբեմն մտածում "իսկ եթե կարմի՞ր լիներ": Երաժշտությունը գործիքային էր, սկզբից հետաքրքիր ու հաճելի, բայց ընթացքում սկսեց միօրինակ ու կրկնվող թվալ: Տեղեր էին լինում, երբ թվում էր թե մի երաժշտական դրվագը շատ երկարեց, կամ թե արդեն մի ուրիշ երգում դա լսել եմ: Գուցեև ինձ է թվում, ամեն դեպքերում աստիճանաբար տպավորությունը լավից փոխվեց սովորականի ու երևի ուզում էի ուրիշ բան լսել: Կամ շտապում էի` մտածելով, թե սա էլ պաուզա կտամ ստիպված:
Հաջորդ լսածս ալբոմի մասին կպատմեմ, երբ մասնակցի ռեվյուն/կարծիքը տեսնեմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
GriFFin (22.08.2017)
Սմոկ, մինչև սեպտեմբերի մեկը շատ էս ձգել։ Էդ ընթացքում մի 3 կռուգ "Սանտա կֆռաինք": Առաջարկում եմ, հաջորդը մաքսիմում մի շաբաթ դնել:
Կարճ
Կոնկրետ
Eddie Vedder - Into the Wild
Իմ Սանտան ինձ նենց բանա ուղարկել, որ մինչև Սանտալբոմն էլ էի լսել ահագին, բայց որպես պարտաճանաչ քաղաքացի էսօր 2 անգամ էլ լսեցի։ Into the wild ֆիլմի սաունդթրեքնա` Pearl Jam խմբի վոկալիստի կողմից։ Ֆիլմին շատ համապատասխան սաունդա։ Կոնկրետ տրամադրության դեպքում էլի կլսեմ բնականաբար, հնարավորա նույնիսկ կինոն էլի նայեմ (չնայած 2 անգամ նայել եմ)։ Grunge-ի սիրահար չեմ առանձնապես, դրա համար հիմնականում խուսափում եմ էդ ոճում հայտնի դարձած մարդկանց գործունեությունից ու եթե ֆիլմը չլիներ, երևի Սանտալբոմում էս ալբոմի մասին իմանայի Սանտայիս մերսիներ
Emily Wells. The Symphonies: Dreams Memories & parties
Վատը չէր։ Էնպես չի, որ սիրահարվեցի ու օրը քսան անգամ լսեցի, բայց երեք անգամ հաճույքով լսեցի։ Հավանականությունը, որ կրկին կվերադառնամ ալբոմին քիչ ա։ Իմ ոճը չի՝ այո։
Չնայած հիմա շատ եմ դժավարանում ասել թե՞ ո՞րն ա իմ ոճը։ Մի օր Բումը հարցրեց ինձ՝ ռոք սիրում եմ թե՞ չէ։ Էն որ ուզում էի իմ punk-ից goth-ի անցման հոյակապ գիտելիքները ու ջահել վախտվա նկարները ցույց տալ, պատմել իմ ծանր մանկության և պատանեկության մասին։ Էն էլ հասկացա, որ հիմա սուբկուլտուրաները շատ են լղոզվել՝ մարդիկ, հատկապես դեռահասները ու երաժշտությունը։ Իսկ առաջ, երբ ես էն եզակիներից էի, որ ռոք էի լսում ու «սատանիստ» էի անվանվում երրորդ մասի կանգառի մոտի տատիների կողմից։ Էհհհ, լավ օրեր էին։
Ինչի՞ց էի խոսում՝ մոռացա։
Հա, մերսի շատ-շատ սանտայիս։ Ճաշակդ լավն ա։
Էս մեկը խայտառակ շատ հավանեցի՝ Emily Wells - Symphony 6 - Fair Thee Well & the Requiem Mix։ Այ իրան հազար անգամ լսեցի։
Fair thee well and the requiem mix
I got a loan shark and a quick fix,
For those i left behind,
In a suit case of fire flies,
Find ya, I wanna treat you right,
Never leave you beggin and cryin.
Coming down the mountain in a wet carriage,
Full speed like a spent marriage.
I got more than enough to keep me whole.
For once I’m not slightly out of control.
Got crazy dreams when it breaks morning,
Everyday, a requiem.
These morning dreams are just like memories:
Late night, starring through the trees.
I got words for this and the way it fits:
It’s all about the light and the sound around it.
Fair thee well and the requiem mix I
Got a feather bed and a couple of tricks,
For those I left behind.
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (23.08.2017)
boooooooom (23.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ