Դե ես բնականաբար գիտեմ, ով ում բարեկամն ա: Չնայած ի սկզբանե դրական կարծիք ունեի թե Սանտայիս թե իր երաժշտական ճաշակի մասին, ալբոմների հղումները տեղադրելուց հենց լսեցի առաջին վայրկյանը` զգացի, որ շատ ծանր, աղմկոտ, մետալ ալբոմ է: Այնքան էլ ուրախ չէի, որ դա հենց ինձ ընկավ:
Երեկ հենց սկսեցի, իսկույն պարզվեց առաջին տպավորությունը խիստ խաբուսիկ էր:Ափսոս համապատասխան վայրում չէի, որ կարողանայի երջանկությունից ու դրական ազդեցությունից պարել: Նույնիսկ ստիպված եղա ընդհատել ու շարունակությունը լսել այս առավոտ: Հատկապես ալբոմների դեպքում չեմ սիրում նման պաուզաներ: Հիմա երկրորդ անգամ եմ լսում: Աղջկա ձայնն ու երգեցողությունը գեղեցիկ է ու տպավորիչ, համահունչ թե ուրախ, թե հանգիստ երգերի հետ: Ձյաձյայի ձայնն էլ որքան էլ անձամբ ինձ տարօրինակ թվա, միևնույն է ուրախ երգերի տակ ավելի շատ զվարճալի է ինձ համար, քան տհաճ: Հենց հիմա էլ գնում ա ամենաարտասովոր ձայնով My love for evermore երգը... վայ չէ, փաստորեն սա նույն խմբի երգիչը չի` սրա անունը/մականունը Sparky ա ու ինքը ըստ երևույթին հյուր ա:
Խոսքերը լավ չէի լսում ու հասկանում, բայց ալբոմի առաջին ու վերջին երգերի վերնագրերը լավ տպավորություն չթողեցին: Եթե առնվազն Buy, beg, or steal վերնագրի առաջին տպավորությունն էլ երգի առաջին միլիվայրկյանների պես խաբուսիկ լինի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իսկ եթե ոչ` կսիրեմ երաժշտությունը:Ընդհանրապես երգերից ոչ մեկը անտարբեր չթողեց ինձ ու բացասաբար չազդեց: Շատ շնորհակալ եմ հարգարժան Սանտայիս, անպայման կուսումնասիրեմ էս խմբին ու դեռ շատ անգամ կլսեմ ալբոմը:
Տեսնենք է՞լ ինչ հրաշք նվերներ կան այստեղ թաքնված:![]()
Էջանիշներ