Ես բուն գործողությունը տեսնում եմ հենց հաց տանելու մեջ։ Թե Արթուրը դա արել էր հենվելով իր քաղաքական հայացքների, կրոնական դավանանքների, իր հոգեվիճակի, այդ օրվա տրամադրության թե այլ դրդապատճառների վրա, այդքան էլ կարևոր չի ինձ համար։ Կային հացի կարիք ունեցողներ (թեկուզ և սա տնտեսական կարիք չէր), ու Արթուրը կյանքը վտանգելով այդ հացը հասցրեց։ Ու ինչքան գիտեմ, Արցաղի պատերազմի ժամանակ դիրքերին հաց հասցնելու ժամանակ վիրավորվել էր։ Այս օրը տոնելու առաջարկն էլ արվել էր դեռ անցած տարի, երբ Արթուրը կենդանի էր, չնայած որ բանտարկված էր այն ժամանակ։ Ես էլ այս թեմայով առաջարկում եմ տոնել Արթուրի ու իր մարդ տեսակը, ոչ թե իրավիճակը։ Քաղաքական արժեքներ կոնկրետ այս թեմայում իմ համար չկան։ Հա, Արթուրի հալածանքները քաղաքական բաղադրյալ անշուշտ ունեին, ու դրա մասին
թեմա արդեն կա։ Բայց սենց ասեմ, այս օրով ես ինձ բախտավոր եմ զգում, որ Արթուրի հետ ժամանակաշրջան եմ կիսել, ու իր արարքը իմ պադոշ, ծույլ ու քցիբ էությանը օգնում ա տեղից վեր կենալ ու սննդի նվիրաբերություն անել կարիքավորներին։ Ու դա իմ համար տոնելու առիթ ա։
Իսկ մարդուն ու իր արարքները չտոնելը, թե ինչ է իրավիճակը ողբալի ա, մարդասպաններն էլ՝ ազատության մեջ, մի քիչ... եսիմ, միամիտ ա։ Բայց դե ինչևէ, դու էլ ինձ ներիր։
Էջանիշներ